Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
Լիզ, լավ էլի, լավ էլի իսկականից: Կաշառք տվողը միշտ էլ արդարացում գտնում ա: Իսկ փորձե՞լ ա չտալ: Իմ շրջապատում լիքն են մարդիկ, որոնք առանց կաշառք տալու ապրում են Հայաստանում: Հատկապես կերակրվելու հետ կապված խնդիրներն էնքան էլ կապ չունեն կաշառքի հետ: Կաշառակերությունն ավելի շատ մտած ա կրթություն, առողջապահություն, բանակ: Ու ի դեպ, Հայաստանում կրթություն ստացած մարդու համար շատ ավելի դժվար ա գործ ճարելը, քան չստացածի համար:

Դպրոցում մեդալ ստանալու համար կաշառք տվողներն արդարացնում էին, թե՝ առանց կաշառքի հնարավոր չի: Առանց կաշառքի ստացա: Համալսարանում պաթանատի քննության համար խմբերով փող հավաքողներն ասում էին, թե առանց կաշառքի հնարավոր չի: Առանց կաշառքի հերիք չի ստացա, դեռ մի բան էլ գերազանց: Ասում էին՝ գործի ընդունվել առանց կաշառքի հնարավոր չի: Ընդունվեցի:

Նույն մամաս մենակով երկու երեխա ա մեծացրել, կյանքում գործի ընդունվելու համար հերիք չի կաշառք չի տվել, դեռ մի բան էլ երբ որևէ տեսակի անարդարության ա հանդիպել, առանց երկար-բարակ մտածելու գործից դուրս ա էկել: Այ եթե սաղ տենց անեին, տեսնեմ քանի տնօրեն ռիսկ կաներ իրա աշխատողին օրենքով հասանելիք արձակուրդ չտալ, աշխատավարձ ուշացնել ու այլ ձևերով իրավունքները խախտել:
Բյուր էդ ամենի միջով ես էլ եմ անցել, առանց կաշառք տալու, ես չեմ ասում դա հնարավոր չի: Ես ասում եմ որ մենակ տվոզի գլխին կուժն ու կուլան ջարդելը ճիշտ չի: Դու մենակ քեզ ու քո պղպջակն ես դիտարկում, ոնց որ էսօր նշել ես, իսկ դրանից դուրս լիքը մարդիկ կան: Կրթության հետ կապված բան չեմ ասում, առավել ևս մեդալի համար փող տալու իմաստը ինձ համար մութ անտառ ա: Բայց բանակային ոլորտում, որ մի ծնողը կուզի որ իրա երեխան կրակոցների տակ ծառայի: Ով որ հնարավորությքւն չունի չի տալիս, ով որ ունի տալիս ա, ուրեմն մեղավոր ա որ տալիս ա թե մեղավոր են որ տենց ընտրություն են դնում ծնողի առաջ: Սյո էս ա իմ ասածը: