Բարդ հարց է։
Երկիր մոլորակի վրա ամեն 40 վայրկյանը մեկ մարդը ինքնասպան է լինում, ամեն 60 վայրկյանը մեկ մարդը սպանում է մի ուրիշ մարդու, ամեն 100 վայրկյանը մեկ մի մարդ զոհվում է զինված կոնֆլիկտում։
Չգիտեմ, սա կմխիթարի փղերին, թե ոչ։
Մարդուս բանականությունը երևի թե ենթադրում է պատասխանատվություն, կամ լայն ընտրություն, որը չունեն ասենք փղերին սպանող գիշատիչ կենդանիները, խոսքի` առյուծները։ Սա տեսականորեն։
Պրոբլեմն այն է, որ ոչ բոլոր մարդիկ են օժտված բանականությամբ (ռացիոնալիզմ, հումանիզմ, սեր, ֆլան ֆստան), կամ ոչ բոլոր մարդիկ ունեն լայն ընտրություն (ասնեք աֆրիկացի որսորդ Նոմալանգան չունի այն ընտրությունները, որ ունի ասենք ֆրանսիացի պանրագործ Ֆիլիպը), ու շատ մարդիկ իրենց վարքով կամ կեցությամբ համարյա իջնում են են գիշատիչ կենդանիների (բորենի, կոկորդիլոս և այլն) մակարդակին ու երբեմն բոլորովին դա չի պայմանավորվում մարդուս աղքատ կամ սոված լինելով (էս ինչ ապուշ երկար նախադասություն էր)։
Ես չգիտեմ թե ինչ կարելի է անել, որ ավելի լավ լինի (մասնավորապես փղերի համար), կարելի է ասենք նոր համաճարակ ստեղծել ու այդ համաճարակից ոչնչանալ…
Համ էլ չգիտեմ, էս մոլորակը ավելի շատ փղերի համար է նախատեսված, թե մարդու, թե երկուսն էլ պիտի հավասար իրավունքներ ունենան։ Աչքիս երկիր մոլորակի սահմանադրություն ա պետք, հեսա ՀՀ–ի նոր սահմանադրությունը մի հատ թափով ընդունենք, անցնենք դրան։
Էջանիշներ