Իսկ եթե մարդը չլիներ,իմ կարծիքով տիեզերքն էլ չէր լինի![]()
Sambitbaba (06.11.2015)
Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267
anhush (07.11.2015)
Զաքար (07.11.2015)
anhush (07.11.2015)
Եթե չեմ սխալվում, կան նաև շատ կենդանատեսակներ, որոնք ընդհանրապես չէին լինի, եթե մարդը չլիներ: Նկատի ունեմ լաբարատոր պայմաններում տարբեր տեսակների խաչասերումից ստացված տեսակները, որոնք հետո բաց են թողնվել ազատ բնություն, օրինակ՝ որոշ ձկնատեսակներ:
Աթեիստ (06.11.2015)
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Sambitbaba (06.11.2015), Զաքար (07.11.2015), Ուլուանա (07.11.2015)
Գիտեմ: Ու ցավոք, ճիշտ ես: Բայց անվերջ ուղեղներս լցնել միայն այդ ամենը, նշանակում է, որ կամովի մենք ինքներս էլ հենց մեզ արհավիրք ենք դարձնում: Հա, էլի չմոռանանք այդ ամենը: Բայց ինչ կլինի, եկեք դադարենք մեզ արհավիրք համարտել: Միգուցէ այդ կերպ փորձենք մեր հակառակ կողմն է՞լ տեսնել... Որովհետև, քանի դեռ չենք տեսել մեր լավ կողմերը, որտեղի՞ց իմանանք, որ լավ բաներ էլ կարող ենք անել:
Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267
ժողովու՜րդ, մարդ տեսակն ա վերանում, էտ հարցն ավելի լուրջ ա, քան կենդանիների որոշ տեսակների վերացման խնդիրը![]()
Վերջին խմբագրող՝ Մարի-Լույս: 06.11.2015, 18:02:
Բարդ հարց է։
Երկիր մոլորակի վրա ամեն 40 վայրկյանը մեկ մարդը ինքնասպան է լինում, ամեն 60 վայրկյանը մեկ մարդը սպանում է մի ուրիշ մարդու, ամեն 100 վայրկյանը մեկ մի մարդ զոհվում է զինված կոնֆլիկտում։
Չգիտեմ, սա կմխիթարի փղերին, թե ոչ։
Մարդուս բանականությունը երևի թե ենթադրում է պատասխանատվություն, կամ լայն ընտրություն, որը չունեն ասենք փղերին սպանող գիշատիչ կենդանիները, խոսքի` առյուծները։ Սա տեսականորեն։
Պրոբլեմն այն է, որ ոչ բոլոր մարդիկ են օժտված բանականությամբ (ռացիոնալիզմ, հումանիզմ, սեր, ֆլան ֆստան), կամ ոչ բոլոր մարդիկ ունեն լայն ընտրություն (ասնեք աֆրիկացի որսորդ Նոմալանգան չունի այն ընտրությունները, որ ունի ասենք ֆրանսիացի պանրագործ Ֆիլիպը), ու շատ մարդիկ իրենց վարքով կամ կեցությամբ համարյա իջնում են են գիշատիչ կենդանիների (բորենի, կոկորդիլոս և այլն) մակարդակին ու երբեմն բոլորովին դա չի պայմանավորվում մարդուս աղքատ կամ սոված լինելով (էս ինչ ապուշ երկար նախադասություն էր)։
Ես չգիտեմ թե ինչ կարելի է անել, որ ավելի լավ լինի (մասնավորապես փղերի համար), կարելի է ասենք նոր համաճարակ ստեղծել ու այդ համաճարակից ոչնչանալ…
Համ էլ չգիտեմ, էս մոլորակը ավելի շատ փղերի համար է նախատեսված, թե մարդու, թե երկուսն էլ պիտի հավասար իրավունքներ ունենան։ Աչքիս երկիր մոլորակի սահմանադրություն ա պետք, հեսա ՀՀ–ի նոր սահմանադրությունը մի հատ թափով ընդունենք, անցնենք դրան։
Si vis pacem, para bellum
իսկ իմ համար լրիվ հակառակը :
իմիջայլոց մարդ տեսակը 2000 տարում տառականի պես բազմացել ու գրավել է Երկիր մոլորակը, ու եթե ինքը իր որոշ մասին վերացնում ա, դա միմիայն Մարդուծին գործողություն ա, ու դրա մեջ "փղերը" բացարձակապես ոչ ի մեղք չունեն, չհաշված էն փղերին, որոնք հիմնականում մարդու թերև ձեռքով "գժվում" են ու սպանում ուրիշ կենդանի էակների:
Վերջին խմբագրող՝ anhush: 07.11.2015, 04:54:
Հարգելիս, Մարդը բոլոր սահմանները անցել է շատ վաղուց, մասնավորապես երբ որ կայֆի համար բիզոններին էր սպանում ու հրժվում էտ կենդանում տանջամահ լինելու վրա:
Տիեզերքը սահմանել է կանոններ, որ երբ որ կենսականորեն սոված ես, որս արա:
Իսկ մարդը զբաղված է Սպանությամբ, ոչ թե որսով
Մարդու լավ կողմերը չի ազատում իրեն պատասխանատվությունից:
"հիտլերին" քննարկելուց ոչ մի նորմալ մարդու ուղեղով անգամ չի անցնում քննարկել իրա լավ կողմերը, էնքան որ իրա լավ կողմերը անհամաչափ է իր թողած արհավիրքի հետ
Տրիբուն (07.11.2015)
Խոսելով մարդու ու բնության հարաբերությունների մասին, իմ կարծիքով անկարելի է չանդրադառնալ երկու մեծերի մեծ-մեծ խոսքերին։ «Մեր տգիտությունը մեզի կապրեցնե»։ Վ. Սարոյան։ «Այն ինչ հակադրվում է, համագործակցում է, և համագործակցությունների պայքարից ծնվում է ամենագեղեցիկ համերաշխությունը» (տեսակ և ձևեր)։ Հերակլիտ։
Ես իհարկե դեմ եմ արհավիրքներին, բայց և գիտեմ, որ արհավիրքը իրականության մեջ (գիտակցությունից անկախ, հավերժի մեջ) մեկ իմաստ չի կրում, ինչպես որ է մարդու գլխում։
Իրականության մեջ արհավիրքն երկիմաստ է դառնում։ Առաջին իմաստն արտահայտվում է, որպես կորուստ։ Երկրորդ իմաստը զարգացումն է մտքի ու ֆիզիկականի։
Հիմա ավելի պարզ ասեմ։ Երբ հայացք ես գցում մարդու ձեռքբերումների պատմությանն, ընդերքում ակնհայտորեն արտահայտվում է մարդկային չիմացությունը։ Պարզ է դառնում, որ չիմացությունն է ծնել (ում) հետաքրքրություն և խթանել (ում) ձեռքբերումներին, թեև այսօր պատկերը թվացյալ այլ է։ Օրինակ էսօր շատ քիչ մարդիկ են գիտակցում Մարսի վրա նոր քաղաքակրթություն ստեղծելու առաջին իմաստը։ Շատերի համար նոր քաղաքակրթության հիմնադրումը կոպիտ ասած ընչասիրության վայրենի արտահայտություն է։ Սակայն առաջին իմաստը մնում է ու ամենայն հավանականությամբ կմնա գիտական հետաքրքրասիրությունն, որի առանցքում փառավոր կերպով փռված է մարդու տգիտությունը։
Մարդկային չիմացությունը մարդուն կտանի Մարս, որոշ ժամանակ անց կհնչի առաջին մարսային սիմֆոնիան, պոեզիան ..., և ամենայն հավանականությամբ մարդը Մարսում ավելի երջանիկ կլինի, քան էստեղ, Երկրում։ Ինչպես Սարոյանն է ասել. «մեր տգիտությունը մեզի կապրեցնե»։
Ի՞նչ եմ ուզում ասել։ Տգիտությունը մարդու գլխում անցանկալի երևույթ է, սակայն հավերժի մեջ կրում է երկու իմաստ. մեկն այն է, ինչպես ամրագրված է մարդու գլխում, մյուսը զարգացում կամ երջանկության, ներդաշնակության շարժառիթ, տիեզերական անհունի մեջ։
Հիմա անդրադառնամ Հերակլիտին։
Մի ժամանակ, Անգլիայում (թեև այլ երկրներուն նույնպես) իրականացնում էին գայլերի սպանդ։ Որոշ ժամանակ անց, գայլերի քանակական պակասը բացասաբար անդրադառցավ կենսացենոզի վրա։ Եվ միայն այդ ժամ, մարդը տեսավ ու հասկացավ գայլերի դերը բնական շղթայում։
Ասածս այն է, որ մարդու հակադրությունը միևնույն ժամանակ համագործակցեց բնության հետ, թե՛ իր իսկ օգտին, թե՛ գալերի ու բնության օգտին։
Ըստ իս, փղերի և ընդհանրապես կենդանիների սպանդը, դա մարդու մեջ տիեզերական բնազդ է, որը մարդուն զարգացնում է և տանում դեպի տիեզերական ներդաշնակության։ Եթե մարդու մեջ դեռ գործում այդ բնազդը, ուրեմն մարդը դեռ զարգանալու կարիք ունի, սակայն, նախընտրելի է առանց ջղաձգումների։
Մեջբերումների և ենթատեքստերի միջոցով փորձեցի ցույց տալ անձնական կարծիքս այն մասին, որ մարդն արհավիրք չէ։ Մարդը իր ողջ խելացնորությամբ հանդերձ տիեզերական ամենագեղեցիկ երևույթ է, Տիեզերքի գլուխգործոցը, Տիեզերք է Տիեզերքի մեջ և ամենայն հավանականությամբ Տիեզերքի սիրելին է։ Համենայն դեպս դեռ ոչ մեկին չենք հանդիպել, որին Տիեզերքը տված կլինի իրեն գերազանցելու հնարավորություն և հնարավորություն տարածություն-ժամանակի մեջ ինքնակառավարվելու։
Էսքանից հետո, մարդն արհավի՞րք, այն էլ մեծագո՞ւյն։ Ես որ չեմ կարծում։![]()
Sambitbaba (07.11.2015), Ուլուանա (07.11.2015)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ