User Tag List

Նայել հարցման արդյունքները: 2015 թ. դեկտեմբերի 6-ին նշանակված նոր Սահմանադրության հանրաքվեին

Քվեարկողներ
33. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Մասնակցելու եմ ու քվեարկեմ «ԱՅՈ»

    3 9.09%
  • Մասնակցելու եմ ու քվեարկեմ «ՈՉ»

    24 72.73%
  • Չեմ մասնակցելու

    3 9.09%
  • Իրավունք չունեմ մասնակցել

    3 9.09%
Էջ 39 67-ից ԱռաջինԱռաջին ... 2935363738394041424349 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 571 համարից մինչև 585 համարի արդյունքները՝ ընդհանուր 999 հատից

Թեմա: Սահմանադրության փոփոխության հանրաքվե - 2015

  1. #571
    Պատվավոր անդամ Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    4,303
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վալյա ծյա Պուծինին ասա թող սահմանադրությունը հետ վերցնի էլի, լավ էլի․․․


    http://www.aravot.am/2015/11/02/624763/

  2. #572
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Ներսես_AM-ի խոսքերից Նայել գրառումը
    Վալյա ծյա Պուծինին ասա թող սահմանադրությունը հետ վերցնի էլի, լավ էլի․․․


    http://www.aravot.am/2015/11/02/624763/
    Ախ, ոնց կուզեի ձայնագրությունն այդ ամենի: Գոնե կտեսնեինք, թե Առավոտն ում օգտին ա լուսաբանում

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  3. #573
    Պատվավոր անդամ Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    4,303
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ախ, ոնց կուզեի ձայնագրությունն այդ ամենի: Գոնե կտեսնեինք, թե Առավոտն ում օգտին ա լուսաբանում
    Միայն Առավոտը չի։ Ազատությունում էլ կա‎։ ՈՒրիշ տեղեր էլ կար, թռուցիկ գուգլեցի

    Հարցը կոնկրետ ոնց լինելը չի։ Հարցն էն ա, որ տենց բան եղել ա որը ինքն էլ չի հերքում։ Նույնիսկ եթե ենթադրենք հումոր ա արել, պաշտոնական հանդիպումը Կամեդիքլաբ չի որ էշ էշ հումորներ անես ուրիշ երկրի պաշտոնյաների հետ։ ՈՒ հետո էլ ուզում են որ իրանց լուրջ ընդունեն ու հավասար գործընկեր լինեն։ Մանկամիտ դեբիլ ա էլի, ու առաջին անգամը չի իր մանկամտությունը բազմիցս ցույց ա տվել։

  4. #574
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Ներսես_AM-ի խոսքերից Նայել գրառումը
    Միայն Առավոտը չի։ Ազատությունում էլ կա‎։ ՈՒրիշ տեղեր էլ կար, թռուցիկ գուգլեցի

    Հարցը կոնկրետ ոնց լինելը չի։ Հարցն էն ա, որ տենց բան եղել ա որը ինքն էլ չի հերքում։ Նույնիսկ եթե ենթադրենք հումոր ա արել, պաշտոնական հանդիպումը Կամեդիքլաբ չի որ էշ էշ հումորներ անես ուրիշ երկրի պաշտոնյաների հետ։ ՈՒ հետո էլ ուզում են որ իրանց լուրջ ընդունեն ու հավասար գործընկեր լինեն։ Մանկամիտ դեբիլ ա էլի, ու առաջին անգամը չի իր մանկամտությունը բազմիցս ցույց ա տվել։
    Ոնց ասես:

    Բայց լիքը քաղ. գործիչների գործելակերպում կա սարկազմը
    Այ որ կոնկրետ ձայնագրություն նայեինք, կասեի, համը հանել ա (ոնց բազմիցս արել ա), թե տեղին սարկազմ ա արել (ոնց էլի բազմիցս արել ա):

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  5. #575
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    13.10.2015
    Գրառումներ
    270
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    մի քիչ պատմական էքսկուրս:
    ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

    Մաս առաջին։ Հայ հասարակության անատոմիան

    Որքան մոտենում է սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն, այնքան ակնհայտ է դառնում, որ Հայաստանում նրա շուրջ ծավալվող պայքարը շրջանցում է հարցի սկզբունքային-բովանդակային կողմը, վերածվում ներքաղաքական ընթացիկ խնդիրների ու պատվախնդրությունների դիմակայության ասպարեզի։
    Մինչդեռ հարցը, որ պետք է լուծվի դեկտեմբերի 6-ին, սկզբունքային է նախեւառաջ մեր պետության ու ժողովրդի, հետո նոր միայն իշխանության կամ ընդդիմության համար։ Ուրեմն եթե առաջիկայում ներքաղաքական դիսկուրսը պարփակվի սոսկ երկրորդ խմբի ընթացիկ-քաղաքական բանավեճի շրջագծում, ապա պարտվելու ենք բոլորս։
    Կարծում ենք, հարկավոր է մի կողմ դնել բոլոր ներքաղաքական համակրանքներն ու հակակրանքները եւ հարցին մոտենալ իբրեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացի։
    Եվ այսպես. ի՞նչ է ներկայացնում խորհրդարանական կառավարումը որպես մարդկության դարավոր փորձ, որքանո՞վ է այն համապատասխանում հայ մշակույթի ու քաղաքակրթության բնույթին ու էությանը։
    Անշուշտ շատերն են լսել 13-րդ դարի ժողովրդական ներկայացուցչության անգլիական բնորդի նախնական՝ «պառլամենտ» բնորոշման էվոլյուցիայի մասին։
    Գիտեն նաեւ, որ հայ իրականության մեջ պետության կառավարման այդ բնորդի մասին գիտելիքները թափանցել են 18-րդ դարի երկրորդ կեսին՝ անգլիական տիրապետության տակ գտնվող Հնդկաստանի հայ գաղթօջախի ականավոր գործիչներից Շահամիր Շահամիրյանի եւ նրա հրատարակած «Որոգայթ փառացի» միջոցով, որտեղ առաջին անգամ առաջ է քաշվել ապագա անկախ Հայաստանում խորհրդարանական կարգեր հաստատելու գաղափարը։
    Պատմության վերաբերյալ դասագրքային պատկերացումներ ունեցողները տեղյակ են նաեւ, որ մեզանում առաջինը արեւմտահայ իրականության մեջ է գործել «Ազգային ժողով» անվանումով ընտրովի մարմինը՝ ամրագրվելով 1860-ին ընդունված եւ 1863-ին սուլթանի կողմից հաստատված Արեւմտահայերի Ազգային սահմանադրության (իրականում՝ հայ համայնքի ներքին կանոնադրություն (նիզամնամե), մեջ։
    Գիտենք նաեւ, որ արեւելահայ իրականության մեջ նախախորհրդարան (Արեւելահայոց Կենտրոնական ժողով) հրավիրելու առաջին փորձը ձեռնարկվել է ՀՅ Դաշնակցության նախաձեռնությամբ եւ կաթողիկոս Մկրտիչ Խրիմյանի հատուկ կոնդակով՝ 1906 թ. օգոստոսի 17-ին՝ Էջմիածնում ու արագորեն կասեցվել է ցարական իշխանությունների կողմից։
    Եվ վերջապես. 1918-ի օգոստոսի 1-ին իր աշխատանքները սկսած Հայաստանի Խորհուրդը դարձել է Հայաստանի առաջին Հանրապետության առաջին գումարման խորհրդարանը։
    Սա, այսպես ասած, «պատմության» փաստագրական կողմն է, կամ նրա մակերեւույթը, ինչի մասին սահմանափակ ու պարզունակ տեղեկությունը, դատելով մեզանում ծավալվող քաղաքական դիսկուրսի մակարդակից, երեւում է, այդպես էլ ոչինչ չի տվել ոչ միայն մեր հասարակությանը, այլեւ քաղաքական ուժերին։
    Բանն այն է, որ այս թվերից ու փաստերից անդին միշտ էլ գոյություն են ունեցել նաեւ ներկայումս ծավալվող դիսկուրսի մեջ ծամծմվող զույգ «չարաբաստիկ» հարցերը.
    ա) Այս կամ այն չափով հայ հասարակության կուսակցական կամ հատվածական տարանջատման խճանկարի մեջ բեկված՝ կառավարման որեւէ բնորդի որդեգրման քաղաքական նպատակահարմարությունը՝ արտաքին ու ներքին մարտահրավերների հաշվառման տիրույթում։
    բ) Կառավարման նախագահական կամ խորհրդարանական բնորդներից յուրաքանչյուրի՝ հայ ժողովրդի մշակութային-քաղաքակրթական տիպին եւ վերջապես անցյալի պատմությամբ հաստատված դառը դասերի յուրացման հրամայականին համապատասխանել-չհամապատասխանելու հարցը, ինչի անտեսումը ստիպում է մեզ բացել որոշ փակագծեր եւ մի քանի հարց ուղղել ներկա քաղաքական դիսկուրսի բոլոր մասնակիցներին՝ զուգահեռաբար փորձելով գտնել դրանց ամենեւին էլ ոչ վերջնական պատասխանները։
    Եվ այսպես.
    հարց առաջին՝ որքանո՞վ ենք մենք՝ հայերս, տիրասեր ու թագավորապաշտ։
    Այս հարցը Հայաստանի երրորդ հանրապետության ներկա իրողությունների համատեքստում բազմիցս արծարծվել է՝ սկսած երկրի առաջին նախագահի կողմից ասպարեզ բերված «Լեւոն թագավոր» մտակաղապարից մինչեւ նրա հաջորդների ձեռնարկած «վոյինական» եւ այլ փորձերը, որոնք բոլորն էլ ի վերջո ձախողվել են հայկական մենթալիտետին չհամապատասխանելու պատճառով։
    Որովհետեւ որքան էլ մեր ներկա հասարակությունը իր վրա կրում է արեւելյան-ավանդական արժեքների ազդեցությունը, որոնց մեջ թագավորը, սուլթանը կամ նախագահը անքննադատ ներկայություն են, այնուամենայնիվ այն եղել եւ մնում է հայ հասարակություն, որի ընկալումներում հաստատուն նստած է հայի հիմնական քաղաքակրթական առանձնահատկությունը՝ նրա վառ անհատականություն լինելու փաստը։
    Չմոռանանք, որ սկսած Արշակունյաց հարստության անկման օրերից՝ մեր բոլոր թագավորությունները ինքներս ենք տապալել, որովհետեւ ամեն հայ նախարար (չխոսելով արդեն կաթողիկոսների մասին) իրեն թագավոր է համարել։
    Ավելին՝ պետականության անկումից հետո հայ մարդու վառ անհատականությունը է՛լ ավելի է ընդգծվել, քանի որ նա անհատապես է վերապրել իրեն բաժին ընկած արհավիրքները, հարվածները եւ բռնությունները։ Դրա հետեւանքով մենք նոր ժամանակներ ենք թեւակոխել որպես եկեղեցու շուրջ համախմբված վառ անհատականությունների խճանկար, որոնցից յուրաքանչյուրն ի վերջո ինքն է իր գլխի տերը եղել։
    Այստեղից էլ հայի անհատականության՝ դրական եւ անհատապաշտության բացասական հատկանիշները, որոնց զույգ ծայրահեղությունները գումարային առումով կազմում են մեր ժողովրդին բնորոշ ե՛ւ առավելությունները, ե՛ւ թերությունները։ Այդ վաղուց արդեն տարանջատված եւ բրոունյան շարժման մեջ հայտնված «ատոմները» համախմբելու, նրանց առջեւ նպատակ դնելու համար ողջ 19-րդ դարում ու 20-րդ դարի առաջին տասնամյակներին հայ քաղաքական միտքը, ազատագրական կազմակերպությունները եւ վերջապես՝ ազգային կուսակցությունները փորձարկել են փաստորեն՝ բոլոր տարբերակները եւ ընդամենը մի անգամ են միայն հաջողության հասել։
    Նոր ժամանակներում անհատապաշտ-եսակենտրոն հայը համախմբվել, օտարի տիրապետության դեմ պայքարում քաջության ու նվիրումի բազում անկրկնելի օրինակներ է ցույց տվել եւ ի վերջո պետական ազգ է դարձել ընդամենը մի դեպքում, երբ հաշվի են առնվել հայի անհատական կարծիքը, տեղական մարմինների՝ «կենտրոնի» թելադրանքից խուսափելու իրավունքի հարգումը, հավաքական որոշումներ ընդունելու եւ դրանք ազատորեն գործադրելու հնարավորության առկայությունը եւ վերջապես՝ նման մարմիններից կազմված կազմակերպության՝ ապակենտրոն գործելու հնարավորությունը։
    Թե ինչպես է դա տեղի ունեցել՝ կփորձենք բացատրել ապակենտրոնացման սկզբունքի էությանը վերաբերող մեր հաջորդ հրապարակման մեջ։
    ՍԱՐԳԻՍ ԳԵՎՈՐԳՅԱՆ
    http://www.armworld.am/detail.php?pa...d=158421&lang=

  6. #576
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ոնց ասես:

    Բայց լիքը քաղ. գործիչների գործելակերպում կա սարկազմը
    Այ որ կոնկրետ ձայնագրություն նայեինք, կասեի, համը հանել ա (ոնց բազմիցս արել ա), թե տեղին սարկազմ ա արել (ոնց էլի բազմիցս արել ա):
    Ընգեր, Լևոն Զուրաբյանից ավելի շուտ դեբիլություն ա պետք սպասել, քան սարկազմ։ Ու հետո, իրա ասածը շատ տրամաբանական ա, քանի որ ինքը մի ԱԺ խմբակցության ղեկավար ա, որը իրան կոտորելով ԵՏՄ-ին կողմ քվեարկեց, չնայած դրա կարիքը հեչ չկար։

    Ու բնականաբար հայրենանժդեհասեր ՀՀԿ-ականը պիտի անդրադառնար դրան։
    Վերջին խմբագրող՝ Տրիբուն: 04.11.2015, 15:04:

  7. #577
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում anhush-ի խոսքերից Նայել գրառումը
    մի քիչ պատմական էքսկուրս:

    http://www.armworld.am/detail.php?pa...d=158421&lang=
    Ապեր, բացարձակ էշություններ ա դուրս տված։ Օդից բռնած, երազում տեսած, լիքը պաթոսով, գերարժեքության բարդույթով ․․․․ Սթից եզրահանգումներ ա անում, չգիտես ինչ հիմնավորմամբ։ Ինչ ասես արժի մենակ էս տողեր ․․․

    Որովհետեւ որքան էլ մեր ներկա հասարակությունը իր վրա կրում է արեւելյան-ավանդական արժեքների ազդեցությունը, որոնց մեջ թագավորը, սուլթանը կամ նախագահը անքննադատ ներկայություն են, այնուամենայնիվ այն եղել եւ մնում է հայ հասարակություն, որի ընկալումներում հաստատուն նստած է հայի հիմնական քաղաքակրթական առանձնահատկությունը՝ նրա վառ անհատականություն լինելու փաստը։
    Խոսքի էտ ո՞նց ․․․․

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Chuk (04.11.2015)

  9. #578
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Էս վիդեոյում բավական դիպուկ ու լավ ա ներկայացվում անմիջական ժողովրավարության իրացման նվազումները նոր սահմանադրությամբ: Միակ «անհամաձայնությունս» էն ա, որ ես առնվազն ներկա իրավիճակում մեծամասնական պատգամավորների ինստիտուտն ավելորդ եմ համարում:


    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    John (08.11.2015), Աթեիստ (04.11.2015)

  11. #579
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Երկար ա, բայց զահլա արեք՝ նայեք.


    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mephistopheles (08.11.2015), Tiger29 (08.11.2015)

  13. #580
    Վերադարձ Լեո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Հասցե
    Երևակայություն
    Գրառումներ
    6,253
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս թեմային կարելի ա հարցում ավելացնել:

    Համ էլ կիմանանք ակումբում ինչքան դաշնակ կա

  14. #581
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Լեո-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս թեմային կարելի ա հարցում ավելացնել:

    Համ էլ կիմանանք ակումբում ինչքան դաշնակ կա
    հարցումի բան չկա Լեո ջան... սահմանադրությունը՝ ոչ հինը ոչ էլ նորը ոչ ոք չի կարդացել որ իմանան բացերը որտեղ են... ուր մնաց քվեարկեն... սահամադրութնունից բողոքող մինչև հիմա չի եղել...

  15. #582
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Լեո-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս թեմային կարելի ա հարցում ավելացնել:

    Համ էլ կիմանանք ակումբում ինչքան դաշնակ կա
    Հարցումն ավելացվեց, շնորհակալություն առաջարկի համար, մի տեսակ չէի ֆայմել

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Լեո (09.11.2015)

  17. #583
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարցումն ավելացվեց, շնորհակալություն առաջարկի համար, մի տեսակ չէի ֆայմել
    Շնորհակալություն։ Էս պահի դրությամբ մի հոգի ԱՅՈ քվերակող կա։ Կարա՞ս ասես ով ա

  18. #584
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    հարցումի բան չկա Լեո ջան... սահմանադրությունը՝ ոչ հինը ոչ էլ նորը ոչ ոք չի կարդացել որ իմանան բացերը որտեղ են... ուր մնաց քվեարկեն... սահամադրութնունից բողոքող մինչև հիմա չի եղել...
    Ես համոզված եմ, որ էս նոր սահմանադրությունը լիարժեք համապատասխանում ա հայի հիմնական քաղաքակրթական առանձնահատկությանը՝ նրա վառ անհատականություն լինելու փաստին։ Սրա մասին չէի մտածել, դիվին խելքի քցեց։ Ու մի հատ Նժդեհի աչքերով նայի էլի էս սահամանադրությունը։ Ցեղակրոնություն ա հոսում հոդվածներով։

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Բիձա (28.12.2015)

  20. #585
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Շնորհակալություն։ Էս պահի դրությամբ մի հոգի ԱՅՈ քվերակող կա։ Կարա՞ս ասես ով ա
    Էն նույն միակ հոգին, ով ամսի 6-ին ընտրատեղամասում է կողմ քվեարկելու

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

Էջ 39 67-ից ԱռաջինԱռաջին ... 2935363738394041424349 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Մարդու էության փոփոխություններն ու փոփոխության հանգամանքները
    Հեղինակ՝ enna, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 9
    Վերջինը: 10.09.2014, 21:53
  2. Սահմանադրության օր
    Հեղինակ՝ Ambrosine, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 16
    Վերջինը: 05.07.2011, 15:11
  3. Monk-ը կրոն բաժնի մոդերատոր. վստահության հանրաքվե
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 27
    Վերջինը: 21.10.2008, 19:50
  4. Artego-ն ադմինիստրատոր. Վստահության հանրաքվե
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 45
    Վերջինը: 07.08.2008, 22:20
  5. ՀԱՆՐԱՔՎԵ: Շուշին համայն հայության մշակութային մայրաքաղաք
    Հեղինակ՝ Մելիք, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 5
    Վերջինը: 02.02.2007, 16:04

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •