Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
Բնականաբար ունի, Ռամշ ջան:

Չգիտեմ ինչ հաղորդում ես նայել, բայց խնդիրը համառոտ նկարագրեմ: Եթե սովորական անձնագրում նշում արվում ա քվեարկելու մասին ու անձնագրի տերը երկրորդ տեղը չի կարող ներկայանալ, ապա ID-ի card-ի դեպքում մեխանիզմ սահմանած չի:


Կարճ սենց: Եթե իմ անունը գրած ա 76 տարբեր ընտրատեղամասերում բայց ես ունեմ հին անձնագիր, իմ անձնագրում կնիք են դնում ու հաջորդ 75-ում տեսնում են, որ ես արդեն քվեարկել եմ: ID Card-ի դեպքում հաջորդ ընտրատեղամասում ոչ մեկը չի իմանում որ ես արդեն քվեարկել եմ՝ ոչ վստահված անձինք, ոչ դիտորդները, ոչ լրագրողները: Ու կասկած կա, որ ID Card-երով բազմակի քվեարկություն ա լինելու:
ԱԺ-ն էին ցույց տալիս, ոնց որ ուղղակի լրատվական էր, լավ չեմ հիշում:
Հիմա եթե իմ տեղամասը 3/13-ն ա, բնականաբար իմ անունը ուրիշ տեղամասի ցուցակում դժվար թե լինի:
Այսինքն` խնդիրը էն ա, որ կեղծարարների անունները նախապես կարան լինեն տարբեր ցուցակներում ու ոչ մեկ չկարանա՞ բռնացնի, որ առաջին անգամ չեն քվեարկում:

Հա, ի դեպ էլի ականջի պոչով ֆիքսեցի, որ նաեւ մտահոգված էին, որ էն մարդիկ, ովքեր համ ID քարտ ունեն, համ էլ հին անձնագրերից, կարող ա նենց ստացվի, որ երկուսով էլ մեկական անգամ քվեարկեն: Բայց էդ պահն էլ չհասկացա, չէ՞ որ տեղամասում ամեն քվեարկող իրա անվան դիմաց ստորագրում ա քվեարկելուց առաջ:
Ես էլ ունեմ, էլի համ ID, համ հին անձնագիր, դրա համար եմ հարցնում: