Մասնակցելու եմ ու քվեարկեմ «ԱՅՈ»
Մասնակցելու եմ ու քվեարկեմ «ՈՉ»
Չեմ մասնակցելու
Իրավունք չունեմ մասնակցել
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Այո, նույնիսկ սրանից հետո Նիկոլին միանալու առաջարկություն չանելը համարում եմ մանկապարտեզ։
Պագոնները հաստատ չի ընկնի, որ գնան, Նիկոլն էլ մի հատ էլ իրանց անձամբ ասի, որ չի մասնակցելու։ Եթե վիճակն էնքան վատ ա, ինչքան էս խումբն ա ներկայացնում, պետք ա փրփրուրներից կախվել (ոնց որ Լևոնն էր դոդին բերում)։
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Մասամբ համաձայն եմ, բայց ուրիշ կոնտեքստով: Կարծում եմ, որ կարելի էր հանդիպել, ավելի հստակեցնելու համար, որ իրանք հրաժարվում են էդ պայքարին միանալ: Թե չէ ասենք ես ինչ-որ բաներ գուցե գիտեմ, ոչ պաշտոնական զրույցների մասին, բայց դա բավարար չի հրապարակային էդ մասին պնդելու համար:
Ինչևէ:
Սպասենք Նիկոլենց պայքարին հաջորդ խորհդարանական ընտրություններում, որի արդյունքում հավանաբար ընդամենը երկու ուժ են անցնելու խորհրդարան, իսկ մնացած բոլորն, անկախ պայքարից, մնան խաղից դուրս կարգավիճակում: Ու էդ երկու ուժի մեջ էլ, նորից ցավոք, չի լինելու ընդդիմադիր որևէ ուժ՝ ոչ ՀԱԿ-ը, ոչ Ժառանգությունը, ոչ Նիկոլենք, ոչ դաշնակցությունը նույնիսկ (եթե իհարկե միասնական ցուցակ չկազմի ասենք ԲՀԿ-ի հետ), ոչ ուրիշներ:
Էնպես որ իսկապես շատ կարևոր եմ համարում սահմանադրական հեղաշրջման դեմ պայքարելը: Իհարկե դա անցնելու դեպքում էլ պայքարի առիթներ ու հնարավորություններ կլինեն, բայց կարծում եմ, որ շատ ավելի ուշ:
հ.գ. Գրեթե համոզված եմ, որ սահմանադրական փոփոխությունը անցնելու է: Բայց պայքարել մեկ է պետք է:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Արտ, հենց նոր «Ազատություն» էի լսում, ՔՊ-ի խոսնակ Ալեն Սիմոնյանի խոսքով (24-րդ րոպեի կողմերը) իրանք չեն ընդունի ո՛չ իշխանության, ո՛չ ընդդիմության էդ հարցով քննարկում անցկացնելու առաջարկը:
Ես իրականում իրանց էս դիրքորոշման մասին գիտեի, ուղղակի տենց պաշտոնական հաղորդագրություն չէի լսել: Կարճ ասած՝ ճիշտ են անում էս իրավիճակում, որ չեն փորձում հետները խոսել: Իսկապես մանկապարտեզ չի, իմանալով որ հետդ չեն խոսելու, գնաս դիմես:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Mephistopheles (28.08.2015)
Հրանտ Բագրատյանը ևս պետական հեղաշրջման փորձ է սա համարում ու համարում է, որ պետք է պայքարել սրա դեմ.
Աղբյուր՝ http://www.azatutyun.am/content/article/27212608.htmlԱզգային ժողովի պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը սահմանադրական փոփոխությունները հեղաշրջման փորձ է համարում:
«Պառլամենտական հանրապետություն բացահայտորեն չի ստացվել, ընտրական իրավունքը՝ իր չորս հատկություններով՝ ուղղակի, համընդհանուր, ազատ ու գաղտնի, վերացված է։ Այո, ինչ-որ տեղ կարելի է համաձայնել այն կարծիքի հետ, որ սա պետական փորձ է»,- «Ազատությանը» ասաց Բագրատյանը։
Նախագծով առաջարկվող փոփոխությունները բոլոր ոլորտներում հետընթաց համարելով՝ Բագրատյանը նաև լուրջ վտանգներ է տեսնում հրապարակված նախագծի հոդվածներում: Սակայն ամենամեծ վտանգն, ըստ Բագրատյանի, փոփոխությունները կյանքի կոչելու դեպքում սպառնում է հանրապետությանը։
«Պառլամենտական հանրապետություն կամ բարեփոխում բառի տակ, որը սուտ է, մենք վերացնում ենք հանրապետությունը։ Մենք էլի պետություն ունենք, բայց ոչ հանրապետություն։ Շատ ավելի ազնիվ կլիներ, որ իշխող վարչախումբը Իլհամ Ալիևի կամ Նազարբաևի նման հայտարարեր երրորդ, չորրորդ ժամկետի մասին։ Կիմանայինք, որ էդ դեպքում մեկը վեր է կենում, ասում է՝ ես տերն եմ։ Իսկ հիմա մենք ստանում ենք այն, ինչ կար, ասենք, 36 թվի ԽՍՀՄ սահմանադրությունում»։
Սահմանադրության առաջարկվող փոփոխություններով կնվազի նաև ընդդիմության առանց այն էլ ոչ մեծ դերը, պնդում է Հրանտ Բագրատյանը.- «Խոստացել էին հայեցակարգում, բայց չկա, ասենք, վերահսկողական մարմիններում դեր տալ ընդդիմությանը։ Չկա՛։ Ընդդիմություն, ըստ էություն, չի լինելու։ [Խորհրդարան] անցած ուժերից մեկին իրենք կանվանեն ընդդիմություն, կխնդրեն, որ էդ ուժը իրեն անվանի ընդդիմությունը, և երեք տեղակալ պիտի ունենա ԱԺ նախագահը, գրված է, որ մեկը պիտի տան ընդդիմությանը։ Գրված է, բայց կեղծ է գրված»։
Մասնագիտական հանձնաժողովի ներկայացրած հիմնավորումը, թե մայր օրենքի իրենց առաջարկած տարբերակն ավելի ժողովրդավար և մարդակենտրոն է լինելու, քան 1995 և 2005 թվականի իշխանակենտրոն սահմանադրություններ, Բագրատյանը հանրությանը մոլորեցնելու փորձ է համարում:
«18 հիմնական ազատություն սահմանափակված է օրենքով։ Սահմանադրությունն ասում է՝ ես այստեղ կապ չունեմ։ Օրինակ, մարդն ունի բնակարանի իրավունք, դա անխախտ էր 95 թվականի Սահմանադրությամբ։ Էսօրվա Սահմանադրությամբ կարող է ձեզնից ձեր բնակարանը վերցնեն, եթե շատ է պետք հասարակական շահին։ Հիմա սրանից հետո հայտարարել, թե սա ուղղված է մարդկանց, դա ձեռ առնել չէ՞»։
Սահմանադրական նախագիծը դատական համակարգում մեծ փոփոխություններ չի առաջարկում, նախկին վարչապետը համամիտ է՝ Վենետիկի հանձնաժողովի քննադատության հետ՝ քաղաքական մարմինը չպետք է միջամտի դատավորների և վճռաբեկ դատարանի նախագահների նշանակմանն և աշխատանքից հեռացմանը:
«Քաղաքական մարմինը դատավոր է նշանակում։ Էսօր հանրապետության նախագահն է նշանակում, որին ընտրել է ժողովուրդը, մյուս օրենքով վճռաբեկ դատարանի նախագահին նշանակում է հանրապետության նախագահը, որին ժողովուրդը չի ընտրել և այդ թեկնածուների վերջնական հաստատում է Ազգային ժողովը, որը քաղաքական մարմին է։ Եվ սա այն դեպքում, որ մասնավորապես, Հարությունյան Գագիկը րոպեն մեկ ասում էր ամիսներ առաջ, որ դատական համակարգը չի աշխատում, վերջապես շտկելու են։ Լրիվ ենք վերջացնում դատական համակարգը շտկելու փոխարեն։ Ունքը շինելու փոխարեն աչքն են հանելու»։
Նոր Սահմանադրությունը չի փոխի նաև Հայաստանի տնտեսական վիճակը, Հրանտ Բագրատյանը ցավալի է համարում, որ այս ոլորտում նախագիծը որևէ նորություն չի առաջարկում, թեև նախկին վարչապետը պնդում է՝ բացահայտ սխալներ կային, որ կարող էին ուղղվել։
«Կառավարությունը, որը պատասխան է տալիս տնտեսական կյանքի համար, այնուամենայնիվ, որևէ հնարավորություն չունի ազդելու Կենտրոնական բանկի քաղաքականության վրա։ Գների կայունությունն ու դրամավարկային քաղաքականությունը մնացել է ԿԲ-ի վրա, որի վերաբերյալ երկու հոդված են պահպանել։ Բիզնեսը՝ ցանկացած բիզնես, ցանկացած սեփականություն կարող է խլվել՝ հանրային շահից ելնելով։ Օրինակ, նույն իտալական կամ գերմանական սահմանադրությունը պարզապես սրբացնում է սեփականության իրավունքը։ Գերմանիայում չեն ասում հանրային շահից ելնելով, ասում են՝ հանրային շահից ելնելով, եթե կա դատարանի որոշումը»։
Բագրատյանը կարծում է՝ Սահմանադրությունը փոփոխելու կարիք չկա, իսկ գործընթացը բոյկոտելը լուծում չէ.- «Պետք է գնալ, մասնակցել և «ոչ» ասել։ Բոյկոտել չի կարելի, որովհետև եթե բոյկոտեն, 25 տոկոսով անցնում է։ Գործող Սահմանադրության 113 տոկոս հոդվածը կա, որն ասում է՝ 25 տոկոսով կայացած է։ Եթե 50 տոկոս լիներ, կարելի էր ասել՝ բոյկոտենք, չանցնի»։
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Ժող, շատ պարզ սխեմա ա սարքած ու դա չտեսնելն ու ընկնել էս կողմ էն կողմ, էս հոդված էն հոդված՝ ծիծաղելի ա...
հայաստանին հիմա խորհրդարանական սիստեմ հեչ պետք չի՝ վնաս ա...
խորհրդարանական ընտրությունները մեր մոտ անցնում ա խաղաղ, անկռիվ, անպրոբլեմ ու ամենակարևորը "օրինական"... ոչ մի անգամ արդյունքները չեն վիճարկվել (ես չեմ հիշում) ու ընդորում հհկ-ն միշտ էլ մեծամասնություն ա կազմել... առանց պրոբլեմի... մարդիկ հավես ու զահլա չունեն հետևից ընկնելու...
բայց այ նախագահականը միշտ էլ պրոբլեմ ա եղել ու մեծ գլխացավանք, առանց ինցիդենտի չի անցել... էլ դատ դատաստան, մարդ ծեծել, սպանել, դե գիտեք...
փոխանակ ժողովուրդի կողմից ընտրվի, կնտրվի իրա ախպեր տղերքի կողմից որոնց կընտրեք դուք ազատ և թափանցիկ ընտրություններով, ատանց էքցեսների, ծեծուջարդի, մարդ խփելու, հանրահավաքների ու դատուդատաստանի...
ի՞նչ կա ստեղ չհասկանալու... հա ու սերոժը կարա հա էլ ընտրվի... ժառանգորդ չունի ու ոչ մեկին էլ չի վստահում...
Մեֆ, կորի գրողի ծոցըՀայաստանին էսի պետք չի, էնի վնաս ա .... Էս էն դեպքն ա, որ բացարձակ կապ չունի, թե էս նոր սահմանադրությունը ինչական ա, խորհրդարանական, թե նախագահական, թե կրոնապետական, թե միապետական, ու վերլուծություններն էտ առումով մանկամտություն ա: Էս գրածդ շատ նման ա Լևոնի էն ցեղասպանության թեմայով վերլուծությանը - ոչ մեկի բողկին չէր Սերժիկի համահայկական հայտարարությունը ու ՀՀԿ-ական կնանիքի անմոռուկ ոռերի մեծությունը, բայց էն դոդի տասովկեքի նեղ մաջալին Լևոնը հանդես եկավ ազգափրկիչ ալտերնատիվ հայտարարության տեսքտով, որը տենց էլ մնաց օդի մեջ ու երկու օրվա մեջ մոռացվեց, քանի որ ամեն ախմախ թեմայով դոկտորական չեն գրում:
Ասածս էն ա, որ էս թազա սահմանադրությունը որպես փաստաթուղթ քննարկելը անլրջություն ա, սեփական անձի նկատամամբ անհարգալից վերաբերմունք: էս թազեն գրվել ա սրիկա անգրագետների կողմից ու ունի մի նպատակ. հանրաքվեով ամրագրել Սաշիկի 50%-ը մոտակա ևս մի քանի տարվա համար: Նախագահական ու պառլամենտական համակարգերը տուտ սամսեմ նի պռիչոմ, ապեր:
Mephistopheles (28.08.2015), Վիշապ (29.08.2015)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ