Կարող ա ես եմ շատ ցինիկ, բայց ժամադրություն բառն իմ համար վերին աստիճանի զվարճալի ու awkward բան ա ու առաջին ասոցիացիաներս միշտ կինոյի դրվագ ա հիշեցնում, երբ տղեն կաստյում գալստուկ ա հագնում, աղջկան ծաղկեփունջ ա նվիրում, տանում ա ռեստորան: Էնտեղ նստում, հաց են ուտում, որովհետև վերին աստիճանի awkward ա անընդհատ իրար երես նայելն ու չխոսելը ու որպեսզի սառույցը կոտրվի, տղեն աղջկան հարցնում ա.
- Իսկ ո՞ր գույնն ես ամենաշատը սիրում:
- Վարդագույն:
- Օհ, իրո՞ք, ես էլ, ես էլ:
Մի խոսքով ձևականություն ա ու չկա անմիջականություն, համ էլ նենց չի էլի որ դիմացինիդ սիրած գույնը, կենդանին ու դերասանին իմանալով հասկանում ես, թե սիրում ես իրեն, թե չէ, կամ ինչքան համապատասխան զույգ ես, թե չէ: Լիքը տարբեր ու ավելի հետաքրքիր կամ անկապ բաներ կարելի ա անել, դիմացինին ճանաչելու համար, քան դասական ժամադրության գնալը:
Էջանիշներ