User Tag List

Էջ 13 24-ից ԱռաջինԱռաջին ... 39101112131415161723 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 181 համարից մինչև 195 համարի արդյունքները՝ ընդհանուր 349 հատից

Թեմա: Տնաշենի

  1. #181
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էսօր ինձ ու ինձ Աստծո մասին էին մտածում՝ կա՞, չկա՞: Աստիճանաբար ամբողջովին Աստծով եղա, մեկ էլ քիչ էր մնում՝ ավտոյի տակ ընկնեի

  2. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (12.10.2015), Cassiopeia (25.07.2015), Meme (02.10.2015), Progart (30.04.2019), Նաիրուհի (30.07.2015), Նիկեա (25.07.2015), Տրիբուն (13.09.2015)

  3. #182
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էստեղ էկած չեկած փոքրիկ բիզնես էի հիմնել, հայտարարություն էի փակցրել, որ կպարապեմ արաբերեն, ու աշակերտներ ունեի: Դե հիմա ամառ ա, դասերի սեզոն չի, բայց քանի որ օգոստոսին էստեղ չեմ լինելու, ասի՝ գնամ տեսնեմ հայտարարությունս ինչ վիճակում ա: Ինչ տեսնեմ. անմիջապես իմ սևուսպիտակ հայտարարության վերևում գունագեղ գրված ա՝ Արաբերենի լեզվակիրը կպարապի արաբերեն ժամը 10 ֆունտով: Հայի բախտ Հայտարարությունս պոկեցի, էլ անիմաստ չմնա: Մնաս բարով, իմ փոքրիկ բիզնես: Բայց զատո ես ավելի թանկ էի պարապում

  4. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (27.07.2015), Meme (02.10.2015), Valentina (20.08.2015), Նաիրուհի (30.07.2015), Նիկեա (06.08.2015), Տրիբուն (13.09.2015)

  5. #183
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Օֆ-օֆ, էսօր ինչի՞ց խոսանք…

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Meme (02.10.2015)

  7. #184
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էն որ մտածում ես՝ սրանից վատ չի կարող լինել Հայաստանի համար, ու մենք հատել ենք վատի հետ վարժվելու հնարավորության ամենաանպատկերացնելի սահմանները, ու էստեղ տեսնում ես, որ էնքաաաան ավելի վատ կարող ա լինել: Ասում են՝ հա ինչ ա եղել որ, ամեն տեղ էլ սենց ա, կենտրոնը զարգացած, մնացած տեղերը՝ բախտի քմահաճույքին, նույնիսկ Ամերիկայում: -Չէ, նույնիսկ իմ Հայաստանում, որի մասին լսած էլ չկայիք, տենց չի: Բայց էդ ուղությամբ ենք գնում: Ծանոթությունս ետնախորշերից եմ սկսել: Ինձ շատ ա հետաքրքիր:


    Վախ, մեր գլուխգովան, աշխատասեր հայ տաքսիստներ ջան: Ինձ թվում ա՝ մեզ համար աշխատանքում ավելի կարևոր ա մեծ մասամբ, ընդհանրացնում եմ բնականաբար, աշխատանք ունենալը, քան վաստակելը: Դրա համար էլ գիշեր-ցերեկ են անում մեր տաքսիստները ջրի գնով, ու հպարտանում են, որ աշխատանք ունեն: Չէ բա, չորս ժամվա ընթացքում երեսուն տաքսիստ գին կրակելով, հազար տեսակ սուտ երդում ուտելով ու խաբելով ու ծամածռվելով մի կլիենտ չկպցեցին: Ասում ա՝ ամիս աեղել, ոչ մի կլիենտ չեմ ունեցել: Բայց ունեցած վաղտ էլ, վստահ եմ, հպարտանում են, որ խաբեցին, հարիֆացրին:

    Փողոց անցնելը, ես էսպիսի բան չեմ տեսել, չէի կարող անգամ պատկերացնել, լայն, երթևեկությունից եռացող պողոտաներում, ավտոստրադաներում մարդիկ, սայլակները՝ էշին լծված, հակառակ ուղղություններով, լայնակի, երկայնակի, թեքությամբ վխտում են ավտոների արանքով, ավտոն մարդուն խփում ա, էնքան կոփված ա, սկի չի էլ թեքվում: Էս երևի հարմարացնեմ, վիդեո էլ անեմ:


    Մետրոյի վագոն մտնելիս զարմացա, որ սաղ կանայք են, ասացին՝ էս քոնը չի, նոր հասկացա, որ կանանց համար առանձին վագոն կա փաստորեն:

    Բա որ երբ ինձ չեն հասկանում, ես էլ իրանց, չեն մտածում, որ երևի արաբ չեմ, արաբերենս երևի կաղում ա, մտածում են՝ սուրի՞, սիրիացի՞ ես


    Բրիտանիայի հազար ներողություն, միլիոն կներեսից հետո, էստեղի, պոլիտկորեկտորեն ասեմ, անմիջականությունը մի այլ կարգի ա զգացվում: Բայց մարդիկ նույնքան պատրաստակամ են օգտակար լինելու, որքան Բրիտանիայում, մարդիկ լավն են, պայմաններն են տարբեր ուղղակի:


    Բայց շատ չեմ պատմի էս թեմայով, չձանձրացնեմ, էս հլա առաջին հոգնած օրս էր, թեթևակի զբոսանք: Մի ամիս էստեղ եմ, մնացածը՝ ինձ:
    Վերջին խմբագրող՝ Շինարար: 04.08.2015, 21:11:

  8. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (06.08.2015), CactuSoul (04.08.2015), Cassiopeia (04.08.2015), Mr. Annoying (04.08.2015), Smokie (07.09.2015), Srtik (12.08.2015), Valentina (08.09.2015), Աթեիստ (04.08.2015), Նաիրուհի (07.08.2015), Նիկեա (06.08.2015), Ռուֆուս (04.08.2015), Տրիբուն (13.09.2015)

  9. #185
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Անընդհատ Եգիպտոսը մտովի համեմատում եմ Սիրիայի հետ, ասենք՝ ալ-Հուսիին մզկիթը Օմայան մզկիթի հետ, Խան ալ–Խալիլի շուկան ալ-Համիդիա շուկայի հետ, բուրգեր դեռ չեմ գնացել, բայց էնքան վստահ եմ, որ Թադմորին զիջելու են իմ վրա թողած ազդեցությամբ, սիրտս առայժմ Սիրիայի կողմն ա, բայց էն իմ տեսած Սիրիայից, գիտեմ, բան չի մնացել: Բայց սիրեցի Եգիպտոսը, մտմտում եմ՝ ձև չկա՞, մի տարի մնամ. գիտեմ, որ էս պահին չկա, բայց կուզեի մնալ, մեջից ճանաչել, ոնց Սիրիան էն ժամանակ, հիմա ավելի մեծ եմ ու էստեղ լրիվ մենակ, ավելի լավ կստացվեր: Զարմանում եմ, թե խի չի կարելի: Լիքը ֆակուլտետներ մի տարի ֆիլդվորք են տալիս, գնա՝ ֆռֆռա, նյութ հավաքի, մեզ մոտ էլ ախր, եթե մարդն ուզում ա, խի՞ չեք թողում: Ափսոս վճարողն իրանք են:

  10. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (12.10.2015), CactuSoul (18.08.2015), Նիկեա (17.08.2015)

  11. #186
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կահիրեի գրախանութներում արաբական դրամատուրգիա եմ հարցնում, ընդհանրապես արաբերեն լեզվով պիեսներ, ամենամեծ գրախանութներն եմ մտել, միակ բանը որ ունեն՝ Շեքսպիր

  12. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Progart (30.04.2019), Smokie (07.09.2015), Valentina (20.08.2015), Նաիրուհի (22.08.2015), Նիկեա (22.08.2015)

  13. #187
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էստեղ ներկայացումները շատ ուշ են սկսում՝ շոգի պատճառով, տասի կողմերը, էլ ուշ, ու պատկերացրեք՝ երեքուկես ժամանոց ներկայացում: Մի խոսքով, գիշերը երկուսի կողմերն ա, տունը ահագին հեռու ա, բայց ասի՝ փորձեմ քաղաքային տրանսպորտով գալ: Մեկը մոլորված դեմքիցս երևի ջոկեց, որ արտասահմանցի եմ, օգնեց գտնել մի մարշուտկա, որ ճամփի կեսը բերում ա, ինքն էլ էդ նույն տեղն էր գնում, էդտեղ իջանք, ճիշտն ասած առանց իր օգնության էլ կգտնեի ու գուցե ավելի հարմար տեղ հասնեի, բայց որ սենց առիթ ա լինում տեղացիների հետ զրուցելու, միշտ հետաքրքիր ա: Հիմա հետս լռվել ա, թե մինչև դու քո տրանսպորտը չնստես, ես չեմ գնա, կամ էլ գնանք մեր տուն, էստեղ մոտիկ ա: -Ապո ջան, էրեխա չեմ, չեմ կորչի, գնա տուն՝ կին, էրեխա քեզ են սպասում: Եթե տրանսպորտ էլ չհանդիպի, տաքսին կա ու կա: -Չէ, ասում ա, ուան մինիթ, ասում ա՝ հասկանո՞ւմ ես՝ ուան մինիթն ինչ ա:ԴԴ Իր անգլերենը ի դեպ էդքանով սահմանափակվում էր: Հիմա էլ տաքսի ա կանգնացնում, փորձում ա գին բարիշի, բայց ես արդեն ոնց որ իրանց տաքսիներից ավելի կուրսի եմ, բացատրեցի, որ պետք չի բարիշել, հաշվիչը կմիացնի, տենց ավելի էժան կլինի, թ չէ սենց գին են կրակում: Մի խոսքով, կապ չունի, մարդն ուզում ա օգտակար լինի: Էս ընթացքում ահագին զրուցեցինք, մեկ էլ հարցնում ա՝ մուսուլման ես, թե քրիստոնյա, ո՞րն ա ձեր կրոնը: Ինձ թվում ա՝ շատ վատ հարց ա, բայց էստեղ հաճախ են հարցնում, Սիրիայում օրինակ դա անքաղաքավարություն էր համարվում: Եթե ասես աթեիստ, մի տեսակ քեզ չեն հասկանա, կամ ասես՝ ինձ համար՝ մեկ ա՝ Աստված կա, չկա, ինչը իմ դեպքն ա հենց, բարդ կլինի բացատրելը, թե ինչը ոնց, ու ես էլ նման լուսավորչական խնդիր չեմ վերցրել ինձ վրա: Ասում եմ՝ քրիստոնյա եմ, բայց սիրուն չի հարցնելը: Բա՝ չէ, ինչ կա, բոլորս մարդ ենք, միս ու արյունից, նույն մազերն ունենք, նույն ոտքերը, ձեռքերը, Ղուրան ա մեջբերում ոգևորված, մի այա էլ ես մեջբերեցի, չնայած հեչ տեղին չէր ոնց որ, բայց ինչ անեմ, էդ հիշեցի:ԴԴ Մեկ էլ էս ջիգյարով, հավեսով տղեն ոգևորված խոսքի մեջ, թե՝ կգա ժամանակը ու իսլամը կհաղթի մարդկանց սրտերում ու բոլոր մարդիկ մուսուլման կլինեն: -Պիտի չէիր ասել, ապո ջան: Ասում եմ՝ ինչի՞, քրիստոնյաները լավը չե՞ն: Նորից բա՝ բոլորս մարդ ենք, նույն մսից, արյունից, մազեր, ոսկոր: Մի տաքսի վրա հասավ, իրան իր տուն հասցրի, ես էլ գնացի իմ ճամփով:

    Տխրում եմ, որ ոնց ա կրոնը մարդկանց մեջ սեպ խրում: Ամեն բան հրաշալի ա, դու մեր հյուրն ես, ամեն ինչով քեզ օգտակար կլինեմ, բայց մի օր դու մուսուլման ես դառնալու: Խի՞:

  14. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (12.10.2015), John (22.08.2015), Smokie (08.09.2015), Դատարկություն (22.08.2015), Մուշու (23.08.2015), Նաիրուհի (22.08.2015), Ուլուանա (24.08.2015), Տրիբուն (22.08.2015)

  15. #188
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մերժելը գիտեմ դժվար բան ա, բայց մեկը ես ավելի եմ հարգում երբ կոնկրետ ասում են՝ չէ, ոչնչով չենք կարող օգտակար լինել քան սարեր ձորեր են գցում: Ախր ես կպչուն էլ չեմ, ուղղակի մարդիկ սկզբում ասում են ես ինչով կարամ քեզ օգտակար կլինեմ, ինչ հարց լինի դիմի, ես էլ ինչ ասում են հալած յուղի տեղ եմ ընդունում, մեկ էլ դիմում ես, որ ախպեր էս ինչ բանով կարո՞ղ ես օգտակար լինել, ու գլխից ցրում են, սպաս տեսնեմ ինչ եմ կարողանում անել ու զանգեմ ու գնաց թե զանգում են: Մի ասա՝ չէ, զահլեդ չունեմ, ռադ, էդքան անմիջականություն էլ չեմ պահանջում, դժվա՞ր ա ասել՝ կներես, չեմ կարող, զբաղված եմ, էդ հարցով ուղղակի չեմ կարող օգտակար լինել: Էլի կռուտիտ, բայց մարդուն հույսով մի պահիր: Տանել չեմ կարողանում էս բանը:

  16. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (08.09.2015), Մուշու (27.08.2015), Նաիրուհի (29.08.2015)

  17. #189
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    էՍՕր տաքսին նույն ճամփի համար երեք անգամ էժան ուզեց, ինչ սովորաբար վճարում էի, ուրախությունիցս հնի չափ տվեցի որ ֆունտի եմ վերածում, ինձ վատ եմ զգում, որ մտածել եմ՝ ինձ որպես արտասահմանցու խաբել են: Չէ, խաբելը խաբել են, բայց դե ուրիշ տեղերի չխաբածի 15-20 տոկոսն էլ չի կազմում: Բայց որ դրամի եմ վերածում, մի տեսակ էնքան եմ սկսում սիրել մեր հայ տաքսիստներին, քիչ ա մնում գամ տաքսիստ աշխատեմ Հայաստանում, որ էդ տաժանակրությունը կիսեմ հետներըԴԴ Էլ ոնց կլինի հարյուր դրամի մանրը երբեմն չեն ուզում վերադարձրած լինել:


    Մեկ էլ գամ, Ալեքսանդրիայում եմ լռվցնելու, խախանդ, իրեքմիլիոնանոց քաղաքա:Դ Նենց չեմ ուզում գնամ հետ էն ցուրտ Եվրոպաները, բայց ձև չունեմ, աշխատանքային պայմանագիր, երկու հատ պրոյեկտ, բայց տեսնեմ կարա՞մ էնպես դասավորեմ մարտից՝ գարուն-ամառ 2016-ը էստեղ անեմ:Դ

  18. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (12.10.2015), John (30.08.2015), Mr. Annoying (30.08.2015), Valentina (01.09.2015), Նաիրուհի (03.09.2015), Նիկեա (30.08.2015)

  19. #190
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեկը փողոցում մոտեցավ, թե՝ եգիպտացի չես չէ՞, ասի՝ չէ, բա՝ լավ, ու թողեց գնաց։ Գրազ էր եկել, թե ինչ։ Ընդհանրապես մեծ հաջողություն ունեմ, մոտենում են, ծանոթանում, ֆեյսիս տվյալներն ուզում, հեռախոսի համարը, սիրով տրամադրում եմ, ամենատարբեր առաջարկություններ եմ ստանում, հիմնականում մերժում եմդդդ, բայց մեծ հարգանքով ու աջակցության պատրաստակամությունս հայտնելով, բայց էս ամենատարօրինակն էր, ոնց թե մասրի չես ու թողեց գնացդդդդ
    Վերջին խմբագրող՝ Շինարար: 01.09.2015, 18:59:

  20. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (12.10.2015), Smokie (08.09.2015), Valentina (01.09.2015), Տրիբուն (02.09.2015)

  21. #191
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս վերջին օրերս ամենաարդյունավետն ստացվեցին, վերջին 40-50 տարվա իրանց ամենանշանավոր դրամատուրգների հետ եմ հանդիպել, երկուսի հետ էլ հանդիպման հույս ունեմ, հարցազրույցներ, որ ինձ համար ահագին բաներ բացահայտեցին, երկուսը յոթանասունի կարգի ու ինչքան լայնախոհ ու ազատամիտ, շշմում եմ, երիտասարդներն էլ, բայց երիտասարդների համար էդքան զարմանալի չի: Բայց վերադառնամ խոխմերին, իմ կարծիքով՝ խոխմ, որովհետև զգում եմ՝ բանի տեղ դնող չկա, բայց ինձ համար էս ամենը իրոք տարբեր ա, նոր, անսպասելի ու հետաքրքիր, անկեղծ սիրեցի էստեղ, էս մարդկանց: Էրեկ գիշերը տաքսու վարորդը սկսեց ինձ համար սովորական դարձած կրոնական խոսակցությունը, բայց ոչ սովորական ոգևորությամբ: Քրիստոնյաները սխալ են ու հիմնավորում ա, թե խի:ԴԴ Արաբերենիս խոսակցական կարողությունները՝ հատկապես Eգիպտոսի բարբառի, չեն բավարարում, որ իրոք խորանամ թեմայի մեջ, բայց նաև չեմ ուզում լուռ լսողի դերում մնամ կամ համաձայնելու անեմ, դրա համար հումորի եմ տալիս, կրոնական թեմայով լայթ կատակներ եմ անում, ասածների վրա բարեհոգաբար ծիծաղում եմ, վարորդս գնալով ավելի ա ջղայնանում, բայց էդ ամենի հետ ձայնի մեջ չարություն չկա, մոլեռանդություն ա, բայց մի տեսակ կամեցող մոլեռանդություն:ԴԴ Ասում եմ՝ զգո՞ւմ ես՝ ինչքան անքաղաքավարի ես պահում քեզ, ես քո հյուրն եմ, քո երկրում, ըստ էության քո տանը, դու ինձ ուզում ես սխալ հանես մի թեմայով, որի շուրջ ես չէի էլ ուզում քեզ հետ զրուցել, ո՞ւր մնաց արաբական հյուրընկալությունը: ՄԻ խոսքով՝ հա-հա, հի-հիով, զահլա չունեմ ուղղակի, թե չէ ուղղակի կարող էի ցանկացած ոստիկանի մոտ կանգնեցնել ու բողոքել, պետությունը էստեղ լուրջ պայքար ա տանում կրոնամոլության դեմ հիմա, ասենք՝ փողոցում նիկաբով կանանց ամեն քայլափոխի կարող են կանգնեցնել ու պայուսակը ստուգել և այլն, բոլոր եկեղեցիները պահպանվում եմ ոստիկանների կողմից և այլն, ինչևէ, իրոք հավես ու ժամանակ չունեմ, էս մարդն էլ ըստ էության Եհովայի վկաներից շատ չէր տարբերվում, մի խոսքով՝ ասած Սևակին՝ վերնագիրը վերջում, հասանք տեղ, նախ ազնիվ տաքսիստ էր, բանից պարզվեց՝ մինչև հիմա էս ճանապարհի համար ոչ թե 3, այլ հինգ անգամ էի թանկ վճարում, հետն էլ ձեռքի Ղուրանը ինձ նվիրեց, թե՝ լավ տղա ես, ուղղակի ափսոսում եմ, որ մուսուլման չես, մինչև էդ ասել էի՝ ոչինչ, թող ես մահից հետո ջհաննամ գնամ, դու գնա ջեննա, ասում ա՝ դարձի գաս, շանս ունես ջեննայի, ախր շատ ափսոս ես:Դ
    Վերջին խմբագրող՝ Շինարար: 02.09.2015, 21:14:

  22. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    John (03.09.2015), Smokie (08.09.2015), Valentina (08.09.2015), Նաիրուհի (03.09.2015), Նիկեա (03.09.2015), Ուլուանա (03.09.2015), Տրիբուն (13.09.2015)

  23. #192
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս դանիացիներից էշ կերած-էշ մեծացած ազգ Եվրոպայում դեռ չեմ տեսել: Նույն նեմեցները, ֆրանսիացիները, անգամ իմ չսիրած անգլիացիները ու ով ասես, եթե նույնիսկ սաղ կյանքը լավ են ապրեն, առանց դժվարության հասկանում են, թե ինչ ա վատ կյանքը, էմպաթիա կա, բան կա: Բայց դանիացիները լրիվ քառակուսի են էդ հարցում:

    Մի անգամ մի դանիացի պրոֆեսորի տանը հյուր էի: Քաղաքի ամենաճոխ թաղամասերից մեկում մի ճոխ-ճոխ բնակարան էր: Հարցրեց, թե ինչու եմ Հայաստանից գնացել: Ասեցի, որ աշխատավարձս ցածր էր, աճելու տեղ չկար, բան: Ինքն էլ թե՝ ստեղ էլ կյանքը թանկ ա: Դե արի ու բացատրի, որ ինչքան էլ կյանքը թանկ լինի, ստեղի աշխատավարձով տեղը տեղին ապրում եմ: Ասեցի՝ չհասկացար, էնքան ցածր էր, որ ծնողներիս հետ էի ապրում, չէի կարող ինձ թույլ տալ առանձին ապրել: Ասեց՝ ես էլ եմ ծնողներիս հետ ապրում ամեն շաբաթ-կիրակի (ծնողները վիքենդին հյուր են գալիս էլի):

    Մեկ էլ վերջերս բողոքում էի, թե՝ ձմեռն էկավ: Մի հատ ուրիշ դանիացի ասեց՝ դու չգիտես ձմեռն ինչ ա: Ասեցի՝ էդ դու չգիտես, որտև կյանքում չես տեսել ինչ ա նշանակում -20-ի տակ առանց ջեռուցման ու էլեկտրաէներգիայի, մոմի լույսի տակ վերմակներով փաթաթված նստել: Դրան պատասխան ասեց՝ ոչ, դու չգիտես, ես -15-ին առանց ձեռնոցի հեծանիվ եմ քշում, մինչև նոյեմբերի վերջ էլ ծովում լողանում:

    Դե արի ու բան բացատրի սրանց:
    Մի քիչ էլ ես բողոքեմ: Առաջին օրվանից ինձ չի լքում էն զգացումը, որ բոլորն ուզում են ինձ խաբած լինեն, որը՝ փոքր գումարով, որ ասում ես՝ ջհաննամ դե, որը՝ մեծ, որը կարողանում ա, որը՝ չէ, որը չի կարողանում, բայց պոկում ա, որը՝ ոչ գումարով, գրկաբաց ընդունելով, բաներ խոստանալով, որ չէիր խնդրել ու ոչ ձեն ոչ ձուն, որը՝ նույնիսկ չեմ ուզում ասել, թե ինչ, ու բողոքում են, թե հեղափոխությունից հետո տուրիստները չեն ուզում գալ էստեղ, բայց ի՞նչ վարկանիշ եք ստեղծում դուք ձեր երկրի համար, ձեր ժողովրդի համար, մանր խաբեբայի՞, ժուլիկի՞, ու էնպես էլ լիաթոք ու բարեհամբույր ժպտում են, երբ երեսներին ասում ես, ոչ մի վատ զգալ:

    Չգիտեմ, բարի գալուստի փոխարեն եգիպտացիք ասում են՝ դու լուսավորեցիր Եգիպտոսը քո գալով, չգիտեմ որտեղից ա գալիս էդ արտահայտությունը, գուցե նրանից, որ Նապոլեոնի գալուց հետո իրոք Եգիպտոսի համար լուսավորության շրջան սկսվեց, գուցե արաբական ուրիշ երկրներում էլ կա էս արտահայտությունը՝ չգիտեմ, բայց պոչով սուտ ա հո, ու երբ մարդուն հենց սկբից դիմավորելով խաբում ես, թե քո գալով լուսավորեցիր Եգիպտոսը ու լայն ժպտում, խաբելը գուցե նո՞րմ ա դառնում: Չեմ ուզում ընդհանրացնեմ, նաև շատ լավ մարդկանց հետ եմ ծանոթացել, օրինակ՝ երկու տանտերերս, բայց առաջինին որ էս բաներն ասում էի՝ ասում էր՝ թեյք իթ իզի:ԴԴ Իր համար լրիվ նորմալ էր, էս երկրորդի տանը դեռ մի գիշեր էլ մնալու եմ, արդեն պարանոյա ա մոտս, ով իմանա, որովհետև հիմնականում իրանց բացահայտում են վերջին պահին, բայց մինչև հիմա իրան հրաշալի ա պահել: Ու հետո, շատերը նաև օգնել են իրոք, բայց ավելին են խոստանում, մի արեք էդ բանը, մի փչացրեք թողած տպավորությունը:

    Մեկ-մեկ հարցնում եմ մուսուլմա՞ն ես, բա հարա՞մ չի, որ քեզ էդպես ես պահում մուսուլման լինելով, ի պատասխան՝ լիաթոք ժպիտ, ես ոչ մի տեղ էսպիսի լիաթոք ժպիտ չեմ տեսել:


    Բայց շատ սիրուն են՝ կեղտի մեջ կորած չքավորներից սկսած, էս շեշտում եմ, որովհետև էդ չքավորներից շատերը սերնդե սերունդ չքավորեն, որ ասես՝ այլագիների հետ ամուսնանային և խառնվեին, չէ՝ զտարյուն են, առանձնահատուկ են եգիպտական դիմագծերը, առանձնահատուկ ա իրանց մաշկի գույնը, բայց իրանք իրանց սիրուն չեն համարում, սպիտակամաշկն ա իրանց համար չափանիշ, բոլոր սեքս սիմվոլները Լիբանանից են, մի հատ էլ հայ պորտապարուհի ունեն, Սոֆի Նազը (Ծովինա՞ր), Ռուսաստանից ա եկել իրանց ասելով, ինձ հեչ դուր չի գալիս, բայց իրանց համար սեքս սիմվոլ ա մի երևելի: Վերջը:


    Ինձ թվում ա՝ լավն ավելի շատ ա, ուղղակի վատը միշտ ավելի տեսանելի ա:
    Վերջին խմբագրող՝ Շինարար: 06.09.2015, 12:27:

  24. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    John (06.09.2015), Smokie (13.10.2015), StrangeLittleGirl (07.09.2015), Valentina (06.09.2015), Նաիրուհի (08.09.2015), Տրիբուն (13.09.2015)

  25. #193
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս վորքշոփների ժամանակ անծանոթ մարդկանց հետ էս սոցիալիզացիա ասածից զահլես գնում ա, կանգնում եք, ամենքդ ձեր րիսըրչից պատմում, իբր շատ հետաքրքիր ա՝ իրար լսում, հետո՝ մյուսի, ծանոթությունների ցանցի ընդլայնում, մարդ ձանձրույթից կմեռնի, էս ողջ ձևական զրույցները, անհետաքրքիր քննարկումները իմը չեն էլի, հո զոռով չի: Րիըլիի՞, զեց ինթըրսըթին, յա՞, հաստա՞տ, անկե՞ղծ: Շփում շփված լինելու համար, ավելի լավ ա՝ մենակությունից մեռնեմ: Էրեկ իրիկունն էլ երկու հոգի խոսում էին, թե երկրի վրա պատերազմների դեմն առնելու միակ տարբերակը այլ մոլորակներ գրավելն ա, թե որքան վտանգավոր են հողմակայանները շրջակա միջավայրի համար, որ ղազախները մինչև թյուրքանալը շիկահեր ու կապուտաչյա են եղել և այլն, և այլն: Կյանքում էլ չեմ գնա սոցիալական խմբերի որևէ հանդիպման, ասի՝ Մերձավորարևելյան ա, հետաքրքիր ծանոթություններ բալքի լինեն, էսօրվա վորքշոփն էլ վրադիր, մի հատ էլ էգուց ունեմ: Լավ, գնամ, կեսից փախել եմ, բայց վերջում պիտի ստորագրենք:

  26. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (12.10.2015), Valentina (13.09.2015), Նաիրուհի (17.09.2015), Տրիբուն (13.09.2015)

  27. #194
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինձ թվում ա՝ ոչ էլ ակումբն ա պասիվացել, ուղղակի ես եմ սպառվել, ոչ մեկ էլ չի նկատում գոյությունս, հեյ գիտի ժամանակներ, երբ ինչ գրում էի, էնքան արձագանքներ էի ստանում, հիմա Բյուրն էլ չլինի, ոչ մեկի պետքը չեմ: Դեռ մի բան էլ կռիվ եմ անում աղջկա հետ:


    Ոչ մեկի պետքը չի, առանձնապես հետաքրքիր բան էլ չի, բայց պատմեմ: Երեկ Սեն Էնդրյուսում ծանոթներիցս մեկի հետ (Բյուր, ավստրալացի ի դեպ), ում հետ նույն ավտոբուսից ենք նույն ժամերին օգտվում, ավտոկայանից մի 50-100 մետր իրար հետ քայլելով գնացինք, մինչև մեր ճամփաները բաժանվեն, ու չգիտեմ ոնց ստացվեց, որ էս ճանապարհի վերջին 20 մետրի վրա իրարից անկախ 7 տարբեր ծանոթների հանդիպեցի՝ հելլո, հայ Թիրան, հեյյա և այլն, էս տղեն մեկ էլ շվարած ինձ ա նայում՝ վաու, սաղ քեզ գիտե՞ն էստեղ

  28. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (12.10.2015), Mr. Annoying (17.09.2015), Աթեիստ (16.09.2015), Լուսաբեր (18.09.2015), Նաիրուհի (17.09.2015), Տրիբուն (18.09.2015)

  29. #195
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բանից պարզվում ա՝ իվենթին ավելի շատ մասնակցության հայտ են ներկայացնում, երբ ուղղակի շեյր ես անում այն, քան անհատական հրավերներ ուղարկելիս, ավելին՝ էս դեպքում մի քիչ ավելի վստահ կարող ես լինել, հայտ ներկայացրածների գոնե քսան տոկոսը կգա: Նախորդ անգամ իհարկե ավելի շատ մարդ եկավ, քան հայտ էին ներկայացրել, բայց հայտ ներկայացրածներից և ոչ մեկը: Որն ա էս իմ համակարգածի գաղափարախոսությունը, մինչև հիմա հիմա գլխի չեմ, ու դա ազդում ա բացասաբար ոգևորությանս վրա, ասելիքը ո՞րն ա, ի՞նչ ենք ուզում արած լինել: Հետաքրիքրն էն ա, որ նախաձեռնողներն էլ գլխի չեն, բայց դե ամեն դեպքում տողա ՍիվԻումս, ու ոգևորում ա, որ ամեն դեպքում մարդիկ գալիս են:

    Մյուս նախագիծս ձախողման եզրին ա, բայց մի երկու բան կա՝ ուրիշների եմ վստահել, ու ինձ թվում ա՝ չեն արել: Փորձը ցույց ա տալիս, որ նույնիսկ Արևմտյան Եվրոպայում մարդիկ սիրում են գլխիդ տակ փափուկ բարձ դնել, խոստանալ, հավաստիացնել ու չանել: Ես էլ Եգիպտոսից էի բողոքում: Ոչինչ, ես նորից կանեմ՝ ինքս:


    Փաստորեն զուգարանի կաբինաներում կպցրած պոստերները էդքան էլ արդյունավետ չեն: Բայց զատո աղջիկների զուգարանը ներսից եմ տեսել:ԴԴ Ահագին վախում էի՝ էդ պահին մեկը մտնի, խայտառակ լինեմ, ասեն՝ էս հայերը ինչ անտակտ են, բայց հետո ում տեսա՝ պատմեցի:ԴԴ

  30. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (12.10.2015), Cassiopeia (18.09.2015), John (18.09.2015), Progart (01.05.2019), Տրիբուն (18.09.2015)

Էջ 13 24-ից ԱռաջինԱռաջին ... 39101112131415161723 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •