User Tag List

Էջ 11 24-ից ԱռաջինԱռաջին ... 78910111213141521 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 151 համարից մինչև 165 համարի արդյունքները՝ ընդհանուր 349 հատից

Թեմա: Տնաշենի

  1. #151
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էսօր մի անգամ էլ փորձեցի էստեղ գրել, հետո փոշմանեցի, բայց չէ, պիտի գրեմ, ֆեյսբուքում քննարկումների մեջ չեմ ուզում մտնել, որովհետև համ չեմ սիրում, համ էլ դեմս դեդլյաններ ունեմ, պարապ խոսակցություններ պետք չեն ինձ: Ուղղակի վրաս շատ ա ազդում, մի տեսակ որպես անձնական իմ խնդիր եմ ընդունում էս վերջին իրադարձությունների հետ կապված արաբների ու մուսուլմանների հանդեպ էս ատելությամբ լի գրառումները, որ ֆեյսբուքում աչքովս են ընկնում: Նուրբ թեմա ա, արարքը որևէ արդարացում չունի, ստիպված ես հա կրկնել, որ չթվա, թե փորձում ես պաշտպանել, բայց բոլոր արաբները, արաբները ընդհանրապես, մուսուլմաններն ընդհանրապես ի՞նչ մեղք ունեն: Հետաքրքիր ա, որ մի հայ Ստամբուլում կամ Անկարայում ահաբեկչություն գործի, ո՞նց կվերաբերվենք, ի՞նչ կխոսանք: Չէ, էլի եմ ասում, չեմ արդարացնում որևէ կերպ, բայց հայերով խի՞ ենք սենց ոգևորվել: Ռուսաստանում բոլոր հնարավոր միջոցներով մեր ազգային արժանապատվությանը անընդհատ ու շարունակաբար կպնում են, ու մենք չենք ասում՝ բոլոր ռուսները, ու պետք էլ չի, չի կարելի ամբողջ ազգին ատել մի քանի փիսերի պատճառով, ճիշտ ենք անում: Բա եթե էդպես ընդհանրացնող ազգ ենք, եկեք հիշենք, որ Սիրիայում, Եգիպտոսում, Լիբանանում հայերը միշտ ինչ լավ են ապրել, էնտեղ էլ են արաբներ, բայց դա չի նշանակում չէ՞, որ պետք ա իրանց առաջ խոնարհվենք, չենք խոնարհվում ու ճիշտ ենք անում, բայց գիտե՞ք ինչ եմ մտածում, մտածում եմ, որ չենք խոնարհվում ոչ թե որվհետև չի կարելի քեզ թերագնահատել որևէ այլ ազգի առաջ, այլ որովհետև իրանք արաբ են ու մուսուլման, որովհետև մի ուրիշ ազգի առաջ ոնց որ թե լավ էլ պարբերաբար խոնարհվում ենք: Վերջը ես մեզ չեմ հասկանում: Ու մենք որ ազգերի հանդեպ ունենք նման աստիճանակարգված մոտեցում՝ արաբ, եզդի, քուրդ, պարսիկ, վրացի, տաջիկ, ուզբեկ, կիրկիզ.... Հլա հայերեն ասեք, ի՞նչ հնչերանգ ա գալիս: Հեչ փորձո՞ւմ ենք էդ ատիճանակարգում մեր տեղը փնտրել, ենթադրել, թե որտեղ ենք մենք....Հա բա, փորձում ենք, ու նույնիսկ գտել ենք, հրեաների հետ միասին աշխարհին նայում ենք՝ տիրություն անել իմաստով: Հլա նայեք՝ ինչքան նշանավոր մարդ կա, իրանց ադյուտանտը, կնիկը, սիրուհին, ախոռապետը, վարորդը, աջ... ձեռքը հայ ա եղել, ու էդ մարդը էդ հային բեսամթ հարգել ա ու շարժվել ա մենակ էդ հայի խորհուրդներով: Մի քիչ խառը ստացվեց, կներեք, ուղղակի հենց էս պահին ինչ մտքովս եկավ, գրեցի, արաբներին մի տեսակ առանձնահատուկ գորովանքով եմ վերաբերվում, երևի զգացած կլինեք: Մի խոսքով՝ արաբների մասին էի ուզում խոսել, բայց քանի որ հայերի հանդեպ էլ ավելի անտարբեր չեմ, միտքս ինքնաբերաբար դեպի մեզ գնաց: Ավել-պակաս մի անգամ էլ կներեք:
    Վերջին խմբագրող՝ Շինարար: 09.01.2015, 03:29:

  2. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (19.01.2015), John (09.01.2015), Progart (30.04.2019), Smokie (09.01.2015), Դատարկություն (19.01.2015), Նաիրուհի (09.01.2015), Նիկեա (09.01.2015), Ուլուանա (09.01.2015), Տրիբուն (19.01.2015)

  3. #152

  4. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (25.01.2015), boooooooom (19.01.2015), enna (19.01.2015), Smokie (20.01.2015), Դատարկություն (19.01.2015), Վոլտերա (19.01.2015)

  5. #153
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (19.01.2015)

  7. #154
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջիցս պայթում եմ, բա մարդ ասելիք ունենա ու չիմանա՞ ոնց ասի: Հայերենով աշխատելիս լինեի, օրը տասը էսքան կգրեի, բայց ամեն նախադասության վրա ժամով տանջվում եմ, որ հայերենով իմ պատկերացրածը հնարավորինս ամբողջականորեն ընգրկի ու էլի չի ստացվում, հետն էլ հասցնում եմ մոռանալ, թե հետո ինչ էի գրելու: Բա սա կյա՞նք ա:

  8. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (25.01.2015), boooooooom (11.02.2015), Cassiopeia (22.01.2015), erexa (22.01.2015), Smokie (22.01.2015), Նաիրուհի (23.01.2015)

  9. #155
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Խայտառակ վիճակ ա: Ամբողջ օրը կոմպի դիմաց աշխատելիս զուգահեռ պետք ա ինչ-որ բանով բզբզալ, որ ուշադրությունդ ասենք մի թեթև, կիսով չափով շեղես, բայց աչքի տակով էկրանին նայես, հա վերադառնաս աշխատանքիդ ու ընդհատես նորից: Իհարկե կարելի ա սենյակում մեծ-մեծ լոքերով քայլել, բալետային թռիչքներ նմանակել, բայց դե կողքից կասեն՝ էս ով ա, մի խոսքով սա չի անցնի: Ծխախոտի գները վերջին 4 ամիսների ընթացքում ինձ ծխախոտի հանդեպ ամենաանտարբեր մարդն են դարձրել, կողքս 4 հոգի բքի, վեջս էլ չի, բացարձակ: Կարելի ա թխվածքաբլիթներ կրծել, ինչն էլ սովորաբար անում եմ, բայց դե արդյունքում իրիկունը տուն եմ գնում՝ սոված չեմ, առավոտը դեռ սոված չեմ, իսկ միայն թխվածքաբլիթներով սնվել չի կարելի: Էս ինչ երկիր ա. արևածաղկի սերմն էլ չրթած են ծախում: Մի խոսքով, տեղս չեմ գտնում:

  10. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (17.02.2015), boooooooom (11.02.2015), Cassiopeia (28.01.2015), Progart (30.04.2019), Srtik (04.02.2015), Բարեկամ (28.05.2015), Դատարկություն (28.01.2015), Կաթիլ (03.02.2015), Նաիրուհի (30.01.2015), Ուլուանա (28.01.2015)

  11. #156
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գողական բարքերը ֆեյսբուք էլ են թափանցում: Ֆեյսբուք նայողների խավ ա ձևավորվել, էսինչին տեսնեք, ասեք՝ ասիչը ասում ա, ու գնաաաց, մի հարյուր հոգի ի կատար են ածում: Դուրըս չի գալիս:


    Հանաք-հանաք սկսել եմ փնթփնթալ էլի, օրագրիս հին անունը վայթե վերականգնեմ

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    John (31.01.2015), Կաթիլ (03.02.2015)

  13. #157
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էրեկ ձյուն էր եկել... մի ամբողջ միլիմետր... Գիշերը զարթնեցի, զգացի մրսում եմ էն աստիճան, որ ալարում եմ գնալ ջեռուցումը միացնել, բայց ցուրտ ա մի այլ կարգի, էսպես ոչ մի անգամ չէր եղել... Էդպես մի քիչ տանջվեցի, մեկ էլ նկատեմ՝ պատուհանս ճարտար բաց ա: Ու ե՞րբվանից ա բաց, ե՞րբ եմ բացել, չեմ էլ հիշում: Հյուսիս եմ ասել է: Բա որ շոտլանդացիները «գլուխ են գովում», թե էստեղ միշտ ցուրտ ա: Գոլֆստրիմ ջան, Գոլֆստրիմ: Մարդիկ աշխարհի հյուսիսում, հայ հայ ա հասնում ենք Գրենլանդիա, ձմեռը շորտով են ֆռֆռում, էս մեր հայ ժողովրդի բախտը ոչ մի առումով չի բերել է: Դրա համար էր Ասողը զարմանում, թե «ինչո՞ւ մեր հայ ժողովուրդը, երբ տափաստաններն ազատ էին, չի գնացել, գնացել, գնացե՜լ մինչև մեծ ծովը դեմը կտրի, այլ մնացել է այս ձորի մեջ»:
    Վերջին խմբագրող՝ Շինարար: 05.02.2015, 20:50:

  14. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (17.02.2015), boooooooom (11.02.2015), Cassiopeia (05.02.2015), John (05.02.2015), Progart (30.04.2019), Դատարկություն (10.02.2015), Լուսաբեր (17.02.2015), Կաթիլ (10.02.2015), Նաիրուհի (08.02.2015), Վոլտերա (05.02.2015), Տրիբուն (06.02.2015)

  15. #158
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Անցած դասի ժամանակ կաթվածահար էի լինում, առաջին անգամ լսարան եմ մտել, խումբ եմ դասավանդում, ահա սրանք իրար ականջի քչփչացին, ինձ են քննարկում, էս մեկը տարօրինակ նայեց, համաձայն չի, մտածում ա՝ սխալ եմ, ինչ մի ժպտում ա, էդքան ծիծաղալո՞ւ եմ, ձանձրանում են, չեմ կարողանում էնպես անել, որ չհոգնեն, քերականությունը ոչ բոլորը հասկացան, էն մյուսը ինչ-որ բան ա քրքրում իր նոթբուքում, աչքիս էլ վեջն էլ չի դասը, վերջնականապես հիասթափվել ա իմ պարապելու ձևից, էլ չի էլ գա, վեերջ, վերջնականապես խայտառակ եղա: Ոնց եմ հասկանում իմ բոլոր դասատուներին ու դասախոսներին հիմա: Դասից անմիջապես հետո նամակ գրեցի մեր անմիջական ղեկավարին, որ դասը ձախողել եմ, էդ ինչ փորձանք էր, չէի՞ք կարող սկսնակ փուլ տալ, որովհետև իրականում իրոք սխալ ա նոր դասատուին չորրորդ տարվա երկրորդ կիսամյակի ուսանողներ տալը, թե՝ աշխատիր հետները, բայց էս խմբի հետ էր եղել խնդիրը գուցե հենց իմ բախտից ու էս կուրսում էր թափուր տեղը: Մի խոսքով, էս խեղճ կինը՝ էդ նոր ուսուցիչների գծով ղեկավարը, մի շաբաթ ա հետս աշխատում ա, նայում ա ինչ եմ պատրաստել հաջորդ դասի համար, ինչ եմ պլանավորում, լսում ա՝ ինչ եմ արել նախորդին, զարմանում ա, թե որտեղ ա էդտեղ ձախողումը, էնպես եմ ներկայացրել, որ ինձ հետ սպասում ա բողոքի նամակների հորձանուտի: Բողոքող չկա: Էսօր ասաց՝ դու պերֆեկցիոնիստ ես ուղղակի, մտքիս ասացի՝ լավ, հերիք ա ինքս ինձ փնովեմ, ավելի լավ ա համաձայնեմ: Էսօր ավելի լավ էր, էնպես չի, որ ամեն բան հրաշալի էր, ամենաշատը անհանգստացրել էր, որ երկու բացակա ունեի, մտածեցի՝ ըհը, իմաստ չեն տեսնում իմ դասը հաճախելու մեջ, ամբողջ դասին դրա համար անհանգիստ էի: Բայց դասի վերջում հարցրեցի՝ ինչու են բացակա, ասացին՝ հիվանդ են, հազիվ ինձ զսպեցի, որ համդուլլահ չբացականչեմ


    Դե իհարկե լավ կլիներ, որ բոլորը հիացական հայացքներով 120 րոպե ինձ նայեին, կլանեին ամեն ասածս, երջանկությունից փայլեին նոր ստացած գիտելիքների համար, իսկ դասի ավարտը ազդարարվեր ուսանողների բուռն և որոտընդոստ ծափահարություններով, մի երկուսն էլ էքստազից վերնաշապիկները ճղեին, ոնց որ Ջեքսոնի համերգների ժամանակ, բայց դե էլի իրոք փառք Աստծու էս անգամ ավելի լավ ու ինքնավստահ էի ինձ զգում, քան նախորդ:

  16. Գրառմանը 23 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (17.02.2015), boooooooom (11.02.2015), Cassiopeia (11.02.2015), Chuk (11.02.2015), ivy (24.02.2015), John (11.02.2015), Peace (12.02.2015), Progart (30.04.2019), Smokie (11.02.2015), Srtik (11.02.2015), _Հրաչ_ (11.02.2015), Աթեիստ (15.02.2015), Բարեկամ (28.05.2015), Դատարկություն (11.02.2015), Կաթիլ (25.02.2015), Ձայնալար (11.02.2015), մարիօ (17.02.2015), Մուշու (11.02.2015), Նաիրուհի (12.02.2015), Ներսես_AM (11.02.2015), Նիկեա (15.02.2015), Ուլուանա (11.02.2015), Տրիբուն (12.02.2015)

  17. #159
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Միշտ թվացել ա, որ վարկանիշ տալու հարցում առանձնապես խստապահանջ չեմ, բայց չեմ հասկանում ոնց ա լինում ում ուզւոմ եմ վարկանիշ տալ ասում ա՝ գնահատեք այլ անդամների: Ընդամենը ուզում էի էդ մարդուն երջանկություն մաղթեմ, իսկ եթե վարկանիշով կոնկրետ գրառմանը չես պատասխանում, մարդը չի իմանա, թե ինչը քեզ դրդեց հենց էս պահին: Այ մարդ էսքան պրոբլեմ կլինի որ իմ գլխին ա կոտրվում

  18. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (15.02.2015), Cassiopeia (16.02.2015), Progart (30.04.2019), Smokie (05.03.2015), Աթեիստ (15.02.2015), Կաթիլ (25.02.2015), Նաիրուհի (17.02.2015), Վոլտերա (15.02.2015)

  19. #160
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երեք շաբաթվա մեջ երեք զույգ ձեռնոց եմ կորցրել ու մի գլխարկ: Կեցցեմ ես:

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Տրիբուն (02.03.2015)

  21. #161
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս էլ որերորդ անգամն ա՝ մարդկանց հետ եմ ծանոթանում, սկզբում հարցնում են՝ ինչով ես զբաղվում, -արաբերեն, սկսում են քաղաքավարական հեռվից հետս խոսել, մեկ էլ հարցնում են՝ որտեղի՞ց էիր, պատասխանում եմ, -վայ ինչ լավ ա, ու լրիվ վերաբերմունքը փոխվում ա, ասենք՝ եթե արաբ լինեի կամ մուսուլման, քեզ համար ի՞նչ տարբերություն, ի՞նչ ա դա փոխում:

  22. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    LisBeth (17.02.2015), Progart (30.04.2019), Smokie (05.03.2015), Կաթիլ (25.02.2015), մարիօ (17.02.2015), Նաիրուհի (19.02.2015), Տրիբուն (02.03.2015)

  23. #162
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Fifty Shades of Grey-ի մասին վերջապես էսօր մի քիչ ինտերնետում քրրքեցի, թե չէ ֆեյսում աջ ու ձախ խոսում են դրանից ու բան չգիտեմ: Վիքիում կարդացի հեղինակի կենսագրությունը, փաստորեն միջին տարիքի կին ա, ով իր հավեսի համար ինտերնետում սկսել ա գրել ու մեկ էլ պատահաբար բեսթսելլերի հեղինակ ա դարձել: Քանի որ իմ հիմնական զբաղմունքիս անունը կարդալն ա նորից երկու տարի անց, հաճույքիս համար, ժամանցիս համար էլ չեմ կարդում, մի խոսքով էդ գրքին հերթ չի հասնի, բայց հավես ա: Հեչ կարևոր չի, որ գիրքը լավը չի, վատ ա գրված ու եսիմինչ, հավես ա, որ մարդը հանկարծ նման հաջողության ա հասել մի ոլորտում, որի մասին գուցե մինչ էդ երբեք չի մտածել: Սիրում եմ սենց հրաշքներ:


    Այվին մի անգամ գրել էր, որ ահագին ուրախացել ա, որ Պուգաչովան 65 տարեկանում երեխա ա ունեցել: Իրոք հրաշք ա: Ինձ համար նույն շարքից ա:


    Ութսունինը տարեկան տատս մի սև զգեստ ուներ դենը դրած, չէր հագնում, ուրիշի էլ չէր տալիս, ասում էր՝ լավն ա, բայց շատ ա մեծի, ծերանամ՝ կհագնեմ:

  24. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (24.02.2015), Cassiopeia (24.02.2015), ivy (24.02.2015), Progart (23.07.2017), Smokie (05.03.2015), Srtik (06.03.2015), _Հրաչ_ (24.02.2015), Աթեիստ (24.02.2015), Կաթիլ (25.02.2015), Ուլուանա (24.02.2015), Վոլտերա (24.02.2015), Տրիբուն (02.03.2015)

  25. #163
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինչ էստեղ եմ, արդեն երեք հոգու հետ եմ ծանոթացել, ովքեր Հայաստանում եղել են, մարդիկ եկել են ուղղակի շրջելու, տարօրինակ զուգադիպությամբ միայն երկուսը էն խմբում են, որին դաս եմ տալիս: Ու հաշվի առնելով, որ ես առանձնապես շփման մեծ սիրահար չեմ, ու ոնց Հայաստանում, էնպես էլ էստեղ մարդկանց շատ նեղ շրջանակի հետ եմ շփվում, երեքը ահռելի մեծ թիվ է: Չինաստանում եղած որևէ մեկին չեմ ճանաչում, օրինակ՝ չհաշված չինացիներին: Արդեն քանի հոգի էլ նշել ա, որ Հայաստանը առաջին քրիստոնյա երկիրն ա, մեկը ասաց՝ հայ լինելով՝ Թուրքիային ո՞նց ես վերաբերվում, մյուսը՝ բա, թո՞ւրք ես, չէ հա՞յ, վայ կներես: Երեկ էլ մեկը թե՝ իզ Յերեվան զը քեփիթըլ ըֆ Արմինիա. աշխարհագրությունից ակնհայտ ուժեղ էր մարդը: Գուցե մեր երկիրը էդքան էլ կորած-մոլորած չի:
    Վերջին խմբագրող՝ Շինարար: 01.03.2015, 22:11:

  26. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (08.03.2015), John (02.03.2015), Smokie (05.03.2015), Աթեիստ (01.03.2015), Կաթիլ (08.03.2015), Նաիրուհի (02.03.2015), Ուլուանա (01.03.2015), Տրիբուն (02.03.2015)

  27. #164
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի քիչ էլ ես իմ տառապանքներից պատմեմ, բայց մրցույթից դուրս: Ուրեմն ատում եմ էս տնայնագործություն ա, ինչ ա՝ տան գործը: Հատկապես ուտելիքի հետ առնչվող, հատկապես եփել: Մարդու կյանքը փաստորեն ուտելու շուրջն ա ֆռռում, ինչքան ժամանակ ենք մենք ծախսում ուտելու ու ուտելուն առնչվող մյուս գործունեությունների վրա: Երբեք ուտելու սիրահար չեմ եղել, ասենք՝ գուրման, սիրտս էս ուզի, էն ուզի, բայց դե պետք ա, ի՞նչ անես: Բայց, լավ, ուտելը մի կողմ, ես ինքս արագ եմ ուտում, բայց դա եփել ա պետք: 5 րոպեում ուտելու համար մի կես ժամ ժամանակ ա պետք ամենաքիչը, կարտոֆիլը կտրտի, էստեղ լավ ա չեն կլպում, ընդունված չի, ինձ էլ տենց մի բան էր պետք, էսը կտրտի, սոխը կտրտի, սխտորը ճզմի, կարագը կտրի դիր թավայի մեջ, միսը նախօրոք եփի, մնացածը աստիճանաբար ավելացրու, եթե լոբի՝ նախօրոք ջրի մեջ դիր, տռզի, բա սալաթ սարքելն ինչ անտանելի ա՝ հեչի պես երեք-չորս բաղադրատարր պիտի օգտագործե՞ս, դե էդքանը կտրտի: Հիմա էլ կեր, մարդու ախորժակ ա փակվում էս անմարդկային տանջանքերից հետո: Կերա՞ր, անուշ, դե գնա ամանները լվա: Չորացրու, դիր պահարանը: Բայց էդ սնունդը տանը հենց էնպես չի հայտնվում, չէ՞, դե գնա առևտուր արա, էս չմոռանաս, էն չմոռանաս: Որ ասեմ՝ կյանքում առաջին անգամ եմ ես ամբողջովին էս հոգսերի մեջ, սուտ կլինի, բայց առաջ ո՞նց էի անում, արդեն մոռացվել ա: Ախր գոնե էդ ուտելը ինձ հաճելի լիներ, վայելեի, իմանայի, որ հանուն վեհ ու գերագույն նպատակի ա էդ տաժանակրությունը: Ինչի՞ չի կարելի բույսերի պես ֆոտոսինթեզով ապրել, դու քո համար ապրում ես, օրգանիզմդ ինքը ստեղծում ա էն ամենը ինչ իրան պետք ա օդից:

  28. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (08.03.2015), Progart (30.04.2019), Ruby Rue (10.03.2015), Smokie (11.03.2015), Srtik (08.03.2015), Արէա (08.03.2015), Բարեկամ (28.05.2015), Կաթիլ (08.03.2015), Մուշու (08.03.2015), Նաիրուհի (08.03.2015), Ուլուանա (08.03.2015), Վոլտերա (08.03.2015), Տրիբուն (09.03.2015)

  29. #165
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինտերնետային գրառումների տեսակ կա՝ երբեք չեմ հասկանա մարդկանց, որոնք սենց, մարդիկ կան, որոնք սենց են անում, սենց են մտածում, մարդիկ կան՝ սենց են ապրում և այլն, մարդիկ կան սենց են կարդում, սենց գրքեր են հավանում, ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանել էն մարդկանց, ովքեր պպզած են քայլում, և այլն, բայց էդ մարդիկ ոչ մեկին չեն վնասում, ոչ ոքի ցավ չեն պատճառում, իրանց համար իրանց ուզած գիրքը կարդում են, ջհանդամ, թե դու չես հասկանա իրանց, կամ իրանց համար պպզած են քայլում, այ բանը, տենց ա ուզում: Ասում ա՝ օրինակ ինչը ինձ պիտի դրդեր, որ ես էս արտահայտության հեղինակը հիշեմ ով ա, քննադատում ա էլի հիշողներին, նայում ես արտահայտությունը, հեղինակին իրոք հիշում ես, ուղեղիդ զոռ ես տալիս, չես պատկերացնում՝ ինչն ա դրդել, ուղղակի լավ հիշողություն ունես գրողը տանի, կամ ասում ա՝ պիես կարդալ, հի-հի-հի, իսկ փորձել եք ֆիլմ լսել, հա-հա-հա, չէ, չեմ փորձել, բայց ուզեմ՝ կփորձեմ: Կամ ասում ա՝ իմաստը, իմաստը, սրա իմաստը, նրա իմաստը, ախպեր, իմաստ չկա, մեզ համար ապրում ենք՝ոնց պատահի: Բա որ վերջում էլ ոչ միայն քննադատում են էդ իրանց չհասկացած մարդկանց, մի բան էլ ասում են՝ այ խիյար, այ ոչխար, կարդում ես՝ իսկը քո մասին ա, մինչև խիյարի ու ոչխարի պահը էլի …ԴԴ Շուռ գաս ասես՝ խիյարն էլ ես,ոչխարն էլ, այ բադրջան ու այ պոպոք, կվիրավորվեն, իրանք իրանց համար վերացական գրել են, դու անձնավորում ես:


    Ասելս ինչն ա՝ խի չեն էդ մարդիկ մի քիչ իրանց կյանքով ապրում, իրանց ինչին ա պետք, որ ժամանակ են տրամադրում, ուղեղները շահագործում, որ փորձեն հասկանան թե ով ինչը խի ա անում ու մի բան էլ մեկ ա վերջում տենց էլ չեն հասկանում:

    Գուցե ես էլ եմ տենց բաներ արել, չնայած հաշվի առնելով իմ անտարբերությունը խիստ անհավանական ա, ես հիմնականում չեմ էլ նկատում, քանի ինձ չի առնչվում, գուցե հենց էս գրառումս էլ ա էդ շարքից, բայց կողքից ուղղակի շատ տհաճ ա նայվում: Կամ այսինքն անում են, թող անեն: Եթե դրանից են հաճույք ստանում, որ նկատեն, թե ով ա ոտքը քայլելիս ծուռ դնում, իրանք էլ ունեն երջանիկ լինելու իրավունք, թող նկատեն: Կամ նկատում են, ներողամիտ ժպտում են, ոնց որ ոտքը ծուռ դնողը հանցանք ա գործում, մի բան էլ ներողամիտ են ժպտում

  30. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (05.04.2015), Cassiopeia (05.04.2015), Աթեիստ (07.04.2015), Անվերնագիր (05.04.2015), Արևհատիկ (24.05.2015), Նաիրուհի (05.04.2015)

Էջ 11 24-ից ԱռաջինԱռաջին ... 78910111213141521 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •