User Tag List

Էջ 14 24-ից ԱռաջինԱռաջին ... 4101112131415161718 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 196 համարից մինչև 210 համարի արդյունքները՝ ընդհանուր 349 հատից

Թեմա: Տնաշենի

  1. #196
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մամաս ֆեյսբուքում սկսել ա ակտիվիստներին հետևել: Կարեն Հարությունյանի ֆանատն ա, ես չգիտեի էլ իրան, Նավակը Ճոճողից պատմում ա, գիտեմ, որ կա էդպիսի մարդ, Վաղինակ Շուշանյանին դե էլեկտրականությունից, բայց Կարեն Հարությունյանին կներեք անգրագետիս չգիտեի: Ինչ-որ ամուսնացել ա, մաման ահագին ուրախացել ա, ասում ա՝ ինչ գրում ա՝ խելացի, կազմակերպված, տեղը տեղին: Նուրբ ակնարկում ա, որ ես իմ էջը լավ չեմ վարում էլի


    Ամբողջ կյանքում ինձ ասում են՝ եղուգներդ մի կրծի՝ ծնողներս, ախպերս, ընկերներս, ջանացավ մարդիկ: Էդ պահին ուղղակի թեթև նյարդայնանում եմ, բայց օգուտ չկա, էլի կրծում եմ: Էդ ա, ուզում եք ուզեք, չեք ուզում էլի ուզեք:Լավ ասելու իմաստը ո՞րն ա, եթե բան չի փոխվում:

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    մարիօ (14.11.2015), Նաիրուհի (06.10.2015)

  3. #197
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երբ թիմում մի ներվերի դեղ մասնակից ես ունենում ու քեզ համար ամենահեշտը իրան ռադ անելն ա, ու իր գործը ինքդ անելը, հետն էլ ավել գումարը գրպանդ չի ծակի, բայց հիշում ես, որ քեզ թուլության պահին մենակ քաջալերել են, ու դու էլ պիտի նույն կերպ վարվես երևի: Բայց ախր ես իմ թուլության պահին ասում էի՝ չէ, վայ, ես չեմ կարա, ոչ թե մուննաթ էի գալիս, ես ինձ էի քննադատում, ոչ թե աջուձախ մեղավոր հանում: Չէ, ախպեր, էգուց էլ կես բերան բողոքեց, իրոք ասելու եմ հաջող ախպեր: Ներվերս չի հերիքում, կամ էդքան ժամանակը որ ես ծախսում եմ իրա հետ զրույցների վրա, ինձից ա գնում, ինձ ոչ մեկ դրա դիմաց չի վճարում, ինձ քաջալերողները շատ շնորհակալ եմ իհարկե, բայց ամեն դեպքում դրա դիմաց աշխատավարձ էին ստանում:

  4. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (12.10.2015), CactuSoul (06.10.2015), Cassiopeia (30.09.2015), Smokie (13.10.2015), Նիկեա (30.09.2015), Տրիբուն (06.10.2015)

  5. #198
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Երբ թիմում մի ներվերի դեղ մասնակից ես ունենում ու քեզ համար ամենահեշտը իրան ռադ անելն ա, ու իր գործը ինքդ անելը, հետն էլ ավել գումարը գրպանդ չի ծակի, բայց հիշում ես, որ քեզ թուլության պահին մենակ քաջալերել են, ու դու էլ պիտի նույն կերպ վարվես երևի: Բայց ախր ես իմ թուլության պահին ասում էի՝ չէ, վայ, ես չեմ կարա, ոչ թե մուննաթ էի գալիս, ես ինձ էի քննադատում, ոչ թե աջուձախ մեղավոր հանում: Չէ, ախպեր, էգուց էլ կես բերան բողոքեց, իրոք ասելու եմ հաջող ախպեր: Ներվերս չի հերիքում, կամ էդքան ժամանակը որ ես ծախսում եմ իրա հետ զրույցների վրա, ինձից ա գնում, ինձ ոչ մեկ դրա դիմաց չի վճարում, ինձ քաջալերողները շատ շնորհակալ եմ իհարկե, բայց ամեն դեպքում դրա դիմաց աշխատավարձ էին ստանում:
    Ասացի՝ հազար շնորհակալություն, ես ինքս, և խնդրում եմ մի անհանգստացիր, բարեկամս:

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (30.09.2015)

  7. #199
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս ֆեյսբուքը լրահոսումս անընդհատ քաչալանալու դեմ ինչ-որ դեղամիջոցներ ա բերում, չեմ հասկանում, էդ թեման ինձ ընդհանրապես չի անհանգստացնում, Աստված տվել չի խնայել, այսինքն՝ չէր անհանգստացնում, հիմա մտածում եմ՝ գուցե ամենատես Մարկոսն ավելի լավ գիտի, գուցե վտանգը մո՞տ ա, դարձի՞ ա պետք գալ:

    2 ամսվա ընդմիջումից հետո սկսել եմ աշխատել, ես արդեն մտածում էի՝ էլ ուշքի չեմ գա, բայց երկու էջ կարդալուց հետո արդեն իսկ մտքերը սկսեցին վրա տալ, բայց էս պահին դեռ մոտս նենց տպավորություն ա, որ ինչ-որ անհնարին բեռի տակ եմ մտել, բայց չէ, ընկել եմ, պիտի քաշեմ:

    Մի բան էլ էի գրել, բայց վախեցա՝ կմտածեք՝ տեսեք-տեսեք, ինչ հրաշք եմ ես ոճի մեջ ա, ջնջեցի, չնայած իրականում հրաշքլինելու բան չկա, զուտ ընդհակառակը էգոիզմի հարց ա, բայց լավ է, չեմ ասի, էդ մի բանն էլ թող մեջս մնա: Մեկ ա՝ ոչ մեկի վեջը չի: Հեչ էլ թե:

  8. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    GriFFin (06.10.2015), Mr. Annoying (07.10.2015), unknown (06.10.2015), Նաիրուհի (06.10.2015)

  9. #200
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Յություբի գովազդները իհարկե ներվերի դեղ են, բայց էս մեկը չալարեցի, նայեցի, ու ավելի լավն էր, քան բուն վիդեոն, որ ուզւոմ էի նայեմ:


  10. #201
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էսօր քունս չի տանում, ընդամենը երեք բաժակ գինի ու կես կում ռոմ: Էս վերջերս շատ եմ խմում, այսինքն՝ հաճախ, էստեղ ուրիշ ձև հնարավոր չի: Վարի եմ գնում երևի:

    Ակումբի ընկերներիցս մեկը ասում էր՝ եթե ինքը լավ մարդ չի, ում են պետք իր հանճարեղ ստեղծագործությունները, բառացի չեմ հիշում, բայց իմաստն էդ էր, շուտվա զրույց ա, բայց սենց հանճարեղ մտքերը սևեռվում մնում են հիշողությանս մեջ:

    Ես մի քիչ դանդաղ եմ մտածում, թե ինչ, ուշ եմ որոշում, ու ամեն բան իմ կյանքում ուշ ա կատարվում, ուշացումով սենց ասած, բայց կատարվում ա, կատարվելու ա, բացի մի բանից, որ երևի անթույլատրելի շուտ էր: Ինչ-որ ա:

    Դեպի պայծառ ապագա, պետք ա ամեն բան փորձել, եթե մտքովդ անցել ա. չարածի համար են փոշմանում, իսկ փորձածը ի՞նչ, ամենավատ բանը որ կարող ա կատարվի, ձախողումն ա, ես մեեեեծ փորձ ունեմ ձախողումների, էլ չեմ վախում դրանից, դա էլ ա փորձ, դա էլ ա հետո հուշ դառնում ու հումորով պատմելու առիթ:

    Եգիպտոսում մի բան չարեցի, որ հիմա փոշմանել եմ, էդ էլ ուշ առիթ եղավ, դե ես էլ երկար եմ մտածում, բայց հետ եմ գնալու:

    Տանը աշխատելը չստացվեց, երկուշաբթի օրվանից՝ ամեն օր օֆիս, ամսվա վերջին վերջնաժամկետ ունեմ, խայտառակ եմ լինում, բան չեմ արել: Ուրեմն տանը աշխատելը սխալ ա:

    Ամսվա վերջից գնում եմ լողալ սովորեմ: Էն որ ասում ա՝ մանկուց երազել եմ: Չէ, փոքր ժամանակ ծովում լողում էի, հետո՝ էլ չէ, բայց երբեք չես իմանա՝ ինչ իրավիճակում կհայտնվես, հոլանդացի ընկերս ասում ա՝ իրանց մոտ հանրակրթական ազգային ծրագրի մաս ա կազմում լողը, այսինքն՝ առանց դրա չես կարող դպրոցն ավարտել, չէ բա՝ շախմատը: Ինձ թվում ա՝ դպրոցում պետք ա պարտադիր սովորեցնել լողալ, մեքենա վարել, ոչ թե շաշ-մաշ բաներ, որ ամեն դպրոցն ավարտող իմանա երթևեկության բոլոր կանոնները, նշանները, կարողանա մեքենա վարել, և կարողանա լողալ ու խեղդվողի տեսնելիս էշի պես կանգնած չմնա՝ անզորությունից չիմանալով ինչ անել, ինձ հետ տենց բան չի եղել, բայց պատկերացնում եմ՝ եթե լինի, ինչ ահավոր վիճակ կլինի:

    Առայժմ էսքանը:

    Հա, մեկ էլ, մյուս կիսամյակի ֆիլմացանկն արդեն որոշել ենք, բայց դեռ մի տարի էլ ունենք էս ծրագիրը վարելու: Էս տարի արանքը հոլանդական ֆիլմ խցկեցինք, ավելի լավ, չասեն՝ հայը եկել ա հայավարի իրանցն ա անցկացնում, մյուս տարի անպայման հայկական եմ ընդգրկելու ծրագրում, սկզբում մտածում էի Նռան գույնը, բայց հիմա կամուկացի մեջ եմ: Գուցե ավելի ռեալիստական ինչ-որ բան ընտրեմ: Հենրիկ Մալյանի ֆիլմերը լավն են, որովհետև ինքը ընտրում ա ընտիր տեքստեր՝ Թոթովենցից, Մաթևոսյանից, Աղասի Այվազյանից, բայց չգիտեմ, ինձ թվում ա էդ ֆիլմերում ռեժիսոր չկա, նույն Մենք ենք, մեր սարերում մի հատ տեսարան ասեք, որ առանց տեքստի ինքն իրանով լավն ա, ասելիք ունի, կամ Կտոր մը երկինքում:

    Ես Ալբերտ Մկրտչյանին եմ շատ սիրում՝ Մեր մանկության տանգոն կամ Տխուր փողոցի լուսաբացը, Տանգոյի հումորը շատ ա, բայց օտար հանդիսատեսը կընկալի՞, էդ տխուր հումորը ամեն տեղ ա գնահատվում իհարկե, բայց էստեղ իրավիճակը շա՞տ չի հայկական: Հետո եսիմ էս ֆիլմերից որևէ մեկը անգլերեն սուբտիտրերով կա՞: Ժող, էս գրառմանս վերջին հատվածի մասով եթե ասելիք ունենաք, խորհուրդ, տեղեկություն, խնդրում եմ՝ անձնական նամակով կամ Թեմայից դուրսում:
    Վերջին խմբագրող՝ Շինարար: 11.10.2015, 07:04:

  11. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (12.10.2015), GriFFin (12.10.2015), ivy (11.10.2015), Mr. Annoying (11.10.2015), Peace (14.10.2015), Smokie (14.10.2015), Valentina (11.10.2015), Vardik! (12.01.2016), Աթեիստ (11.10.2015), Արէա (11.10.2015), մարդագայլուկ (11.10.2015), Ուլուանա (11.10.2015), Տրիբուն (11.10.2015)

  12. #202
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կներեք մի օրվա մեջ երկու գրառման համար: Մեջս եռում ա: Պիտի սկսեմ ստեղծագործել, հա, հենց տենց, հենց ես, հա ուզում եմ գրեմ, մնում ա՝ հասկանամ, թե ինչ Չբռնե՞մ բլոգ բացեմ, մտքերս լցնեմ էնտեղ, շուտվանից եմ մտածում ու չեմ համարձակվում, թե ինչ:


    Նոր ֆեյսում աչքովս ընկավ, Տրիբուն ձյաձ, ներող ֆեյս բառը գրառմանս մեջ օգտագործելու համար: Ինչ-որ մեկը մի չարությամբ ու անհանդուրժողականությամբ լեցուն բան էր գրել ի պաշպանություն Հրանտ Թոխատյանի ու Վահրամ Սահակյանի: Չգիտեմ՝ հիմնախնդիրն ինչ ա, բայց մտա նաև Վահրամի էջ, ատելություն, չարություն, հորդացող, մարտնչող եռացող տկարամտություն, գրական ապիկարություն ու հայհոյանք նրանց դեմ, ովքեր իր կարծիքով իրեն դեմ են: Լավ եմ անում, ֆորումում մականունով եմ գրում, ինքը էդքան չկա, որ ես իր հետ քննարկման, երկխոսության մեջ մտնեմ, չարության էդ տեսակի հետ ես զրույցի չեմ բռնվում, թքած ունեմ իր իրեն ներսից կրծող հայհոյանքների վրա, բայց զզվում եմ, նողկում եմ:

    Սա իմ գրողը չի, իմ մտավորականը չի, իմ հերոսը չի: Ակումբի ստեղծագործողներ ջան, չդառնաք էդպիսին, խնդրում եմ, ո՞նց եք հիանում դրանով: Մի չարացեք, եթե ուզում եք մեծ լինել, մեծ գրող, մեծությունը մեծ լինելով ա լինում: Բոլորովին պատահաբար գիշերվա գրառմանս մեջ իմ ընկերներիցս մեկի մի հանճարեղ արտահայտություն էի մեջբերել, ինչքան տեղին դուրս եկավ էս առնչությամբ: Ու չասեք՝ եթե Մաթևոսյանը սենց, ինչ պարտադիր ա որ սաղ: Հարցը Մաթևոսյանը չի: Հարցն էն ա, որ էդ աստիճան փոքրոգությամբ հնարավոր չի մեծ գրող լինել, մեծ երաժիշտ լինել, մեծ շինարար լինել, մեծ հայր լինել, մեծ մայր լինել, մեծ զավակ լինել, մեծ թոռ լինել, իրոք մեծ լինել: Մի դառեք տենց ու մի տարվեք էդ մանրությամբ, խնդրում եմ: Չնայած ոչ էլ խնդրում եմ, դուք ոնց գիտեք, ձեր գործն ա, հետո ուղղակի չասեք՝ էն վաղտ Շինարարը գիտեր ու չզգուշացրեց:


    Գալաթեա ջան, աշխարհի չափ շնորհակալ եմ:
    Վերջին խմբագրող՝ Շինարար: 11.10.2015, 15:26:

  13. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (12.10.2015), boooooooom (11.10.2015), GriFFin (12.10.2015), Progart (01.05.2019), Smokie (14.10.2015), Vardik! (12.01.2016), Աթեիստ (11.10.2015), Դատարկություն (11.10.2015), Տրիբուն (11.10.2015)

  14. #203
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էստեղ Շոտլանդիայում՝ իմ երբևէ տեսած ամենաբարեկեցիկ երկրում, իսկ ես շատ բան չեմ տեսել, Մեծ Բրիտանիայի երրորդ հնագույն համալսարանում, այս մտքի կաճառում:ԴԴ, կոմունիստական բջիջ ա գործում, բջիջ էին չէ՞ վայթե կոչվում, թե՞ կորիզ, ինչ-որ ա, մարդիկ լրջորեն հավաքվում են, ընթերցում Լենինի գյուղատնտեսության թեմայով խոսքի գրվածքները ու քննարկում: Էն օրը ինձ մեկը բացատրում ա, թե ուղղակի Ստալինը վարի տվեց կոմունիզմը, թե չէ էն ինչ Լենինն էր ուզում անել, հիանալի էր, ու իրականում ես անարդար եմ Լենինի հանդեպ, երբ ասացի, որ ինձ համար Լենին, Ստալին, Հիտլեր, նույն, ներողություն Սամբիթբաբա հայհոյական արտահայտությանս համար, խ*ռս են, ինձ վիրավորեց՝ անվանելով ոչ այնքան իմաստունԴԴ, ասենք՝ խի՞ են էլի Լենինի համակիրները անպայման մոլեռանդ դառնում, ոնց կարելի հանուն քո կոմունիստական իդեալների վիրավորել մարդուն, ում ընկեր ջան, ընկեր ջան ես ասում:

    Մի խոսքով, հիմա էլ ինչ-որ ակցիա են կազմակերպել՝ ի սոլիդարություն Անկարայի, Անկարայի զոհերին նվիրված: Դատարապարտում են Թուրքիայի կառավարության վարած քաղաքականությունը և այլն: Ախպոր պես, ես պաս: Նախ, վերնագիրը՝ ներողություն ռազմահայրենասիրությանս, ես որևէ կերպ սոլիդար չեմ Անկարայի հետ, որովհետև էդ վերնագիրը տարբեր կերպ կարա ընթերցվի, երկրորդ, իմ երկրի կառավարությունն էնքան քաք ա ուտում, մի տեսակ տարօրինակ ա ինձ համար որ ես պիտի գնամ որևէ այլ երկրի կառավարությունից ժողովրդավարություն և այլն պահանջեմ:

    Վերադառնալով կոմունիզմի թեմային, տխուր ա, որ նրանք բջիջներ ունեն ամենուր ու միշտ հարության վտանգը կա: Երբ Կահիրեի ամենաբարեկեցիկ հատվածում մեքենայի վրա սվաստիկա տեսա, ահագին տխուր մտքեր էին մոտս առաջացել: Էն օրը էստեղ ավտոբուսի կանգառներից մեկի վրա տեսա ինչ-որ մեկի ձեռագիր աշխատանքը՝ սվաստիկայի տեսքով: Հույս ունեմ՝ ուղղակի որպես սիրուն պատկեր ա արվել, ու ֆաշիստական բջիջ չկա էստեղ:

    Հա, մեկ էլ հետաքրքիր ա, որ նվիրյալ կոմունիստները իրենք իրենց մասով որևէ կերպ սոցիալիստ չեն, նախ իրենք, իրենց անհատական շահը, բայց բոլոր մնացածը թող համընդհանուր բարօրության նպատակին ծառայեն:
    Վերջին խմբագրող՝ Շինարար: 20.10.2015, 17:59:

  15. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (22.10.2015), Vardik! (12.01.2016), Ներսես_AM (20.10.2015), Ուլուանա (21.10.2015), Տրիբուն (20.10.2015)

  16. #204
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չնայած Թբիլիսի օդանավակայանից ստացածս ահավոր վատ տպավորությանը, Երևանի հանդեպ երկու առավելություն ունի, Էդինբուրգից հասնելը շաատ ավելի էժան ա, ու ճանապարհին ընդամենը մեկ տրանզիտով հնարավորություն կա, Ստամբուլի օդանավակայանն էլ դե արդեն հարազատ ա դառնում:

  17. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    John (10.11.2015), Mr. Annoying (10.11.2015), Աթեիստ (10.11.2015), Դատարկություն (11.11.2015)

  18. #205
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լավ, ովքե՞ր են էս ատելության ֆաբրիկաները ղեկավարում, համակարգում, ինչի՞ համար, ո՞ւմ ա պետք: Ուղեղս չի մտնում, խի՞: Այ բջջակույտեր:

  19. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Vardik! (12.01.2016), Աթեիստ (14.11.2015), Նաիրուհի (28.11.2015)

  20. #206
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ռուս, ուկրաինացի, լիտվացի՝ ամենաշատը, երևի միջպետական պայմանագիր ունեն, ղազախ՝ համարյա ռուսների չափ շատ, թուրքմեն, վրացի, չեչեն (ներկայանում ա, որպես չեչնիացի, ոչ թե ռուսաստանցի), էստոնացի, մի խոսքով՝ Խորհրդային Միությունն իր իր ողջ հմայքով ներկայացված ա էստեղ, ոմանց ճանաչում եմ, ոմանց ուղղակի գիտեմ, որ կան, ու ոչ մի ադրբեջանցի: Չնայած հայաստանցի հայ էլ ոնց որ էս պահին մենակ ես եմ, մինչև ես էլ մեկն էլ ա եղել: Ոչինչ չասող ստատիստիկա ա, ուղղակի մտքովս անցավ, գրեցի, չնայած նաև ինչ-որ բան ասում ա, օրինակ՝ Ղազախստանը ամեն տարի հազար հոգու ֆինանսավորում ա՝ Ղազախստանից դուրս հետբուհական կրթություն ստանալու, ընդ որում՝ միջազգային ամենաբարձ կրթաթոշակների չափով: Կրթվում, հետ են գնում, դե դուք ասեք՝ սենց չի, հնենց ա:

  21. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (23.11.2015), Mr. Annoying (23.11.2015), Progart (01.05.2019), Աթեիստ (24.11.2015), Նաիրուհի (28.11.2015), Տրիբուն (30.11.2015)

  22. #207
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես ակումբիս ցավը տանեմ: Իմ ոչ մի համալսարան, ոչ մի կրթություն ինձ էդքան չի հղկել, որքան ակումբը՝ ոչ գիտելիքի, այլ զգալու, վարվելու, պահվածքի, մարդկայինի առումով: Անկեղծ՝ մեկ-մեկ ինձ էնքան եմ դուր գալիս: Ապրես, ակումբ ջան:

  23. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (24.11.2015), Chuk (24.11.2015), John (24.11.2015), Progart (01.05.2019), Smokie (24.11.2015), Աթեիստ (24.11.2015), Մուշու (25.11.2015), Նաիրուհի (28.11.2015), Նիկեա (27.11.2015), Ուլուանա (25.11.2015), Վոլտերա (24.11.2015), Տրիբուն (30.11.2015)

  24. #208
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ամեն դեպքում ես կազմակերպիչ եմ եղել, չեմ իմացել: Էս տարի էնքան բան կազմակերպեցի, ղեկավարներիս հետ արդեն լուրջ խնդիրներ ունեմ, մարդիկ մտավախություն ունեն, որ թեզս վարի եմ տալիս, վերջը տրամս տեղը չէր, հետն էլ դե որ ապացուցեմ, որ վարի չեմ տա, գերզբաղվածություն, մինչև ուշ գիշեր կարդալ-գրել, մի շաբաթից էլ սենց ասած փեյփըր և այլն, ընկճված էի ահագին, կասեի՝ կոտրված, մինչև երեկ իրիկուն: Մեկ էլ ֆեյսով գրեց ծանոթներիցս մեկը, թե բարեգործական ընթրիք կազմակերպենք, գումարն ուղարկենք Լիբանան՝ սիրիացի փախստականներին՝ Նոր տարուն ընդառաջ, մի էներգիա ա ինձ պատել, մի ոգևորություն, մինչև գիշերվա հազարը ֆոնդեր եմ քրքրում, գտնում իհարկե: Չէ դե ինչ-որ մի կծած ցորենի հատիկի չափով օգտակար բան անելն էլ իր տեղն ունի, բայց էս վիճակը՝ խառը, գովազդել, մարդ հավաքել, տեսնել՝ ստացվո՞ւմ ա, չստացվելու դեպքում հուսահատ միջոցների դիմել լրիվ իմն ա:


    Նախորդ պրոյեկտս դասընթացներ էր. առաջին դասին մի ուսանող էր ընդամենը եկել, դասախոսը հիասթափվեց, մի դաս էլ ուներ, հրաժարվեց, թե ասա՝ դու խի՞ ես խառնվել, դու վճարվում ես, ես պիտի անհանգստանամ: Վերջը հաջորդ դասը ես վարեցի, սխալներս հաշվի առնելով գովազդային տակտիկաս շտկեցի և այլն, ութ ուսանող էր հաճախել արդեն, հետո՝ ավելի շատ, չորրորդ ու հինգերորդ դասերից երկուական սեսիա էի ստիպված արդեն կազմակերպել, վերջինը՝ երեք սեսիա: Մի այլ կարգի բավարարվածության զգացում ա, երբ արդյունք ես տեսնում, ու ժամանակ չունեմ ախր քննարկումներին գնամ, բայց նենց հաճելի ա արդեն գիտակցված ու շտկված սխալներիդ փորձով կիսվելը, ոնց որ հաղթանակով կիսվես էլի, ստիպված սպորտզալի ճամփին սպորտզալի ընկերներիս զահլեն եմ տանումԴ: Թե չէ թեզս գիտեր

    Չէ, էդ կատակ, սկսել եմ, պիտի տեղ հասցնեմ, մանավանդ որ ինձ իրականում ահավոր հետաքրքիր ա, բայց արդեն գիտեմ՝ ակադեմիան իմը չի, դաս կտայի, բայց ևս երկու տարի ու հերիք ա ինչքան գիրք կրծեցի ու թանաք վարի տվեցի:


    Իմ էս դինջ ու ալարկոտ հալին ես շարժում եմ սիրում իրականում:

  25. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (28.11.2015), Cassiopeia (01.12.2015), John (28.11.2015), Mr. Annoying (28.11.2015), Progart (01.05.2019), Smokie (04.12.2015), Vardik! (12.01.2016), Աթեիստ (28.11.2015), Դատարկություն (29.11.2015), մարիօ (29.11.2015), Նաիրուհի (28.11.2015), Նիկեա (28.11.2015), Ուլուանա (28.11.2015), Վոլտերա (28.11.2015), Տրիբուն (30.11.2015)

  26. #209
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի քիչ էլ դասերիցս պատմեմ, էն որ ասում էի՝ մտնում եմ դասարան, ծնկներս թուլանում են...
    Հիմա հեչ վեջս չի, վեջս չէր այսինքն, խումբը ահավոր անհամասեռ էր իր գիտելիքներով, չգիտեի՝ ոնց անեմ, որ մի բան սովորեն, դրա համար նույնիսկ չէի պատրաստվում, ընդհանուր ինձ համար որոշել էի կուրսի ընթացքում ինչ եմ ուզւոմ սովորեցնել, ու ըստ օրվա հարմարության, ով ա ներկա, ով ա բացակա, կազմակերպում էի պարապմունքը: Էն օրը կիսամյակի վերջին դասն էր: Մի ուսանող ունեմ, որ մտածում էի գիտելիքներով ամենաթույլն էր, ու սկզբում զգում էի, որ չի էլ ընկալում ոնց-որ, բայց ինչ ասում եմ՝ պարտաճանաչ գրի ա առնում, կեսից արգելեցի գրելը, ասեցի՝ ինչ կհիշես, կհիշես, դասին ոչ մի բան մի գրիր, որովհետև զգում եմ, որ էդ գրելը իր դեպքում չի աշխատում: Հա, ինչ էի ասում, վերջին դասն էր, բայ ենք խոնարհում, զգում եմ՝ ինչ բայ ասում եմ՝ տարբեր կաղապարների, ընտիր խոնարհվում ա: Բայը խոնարհեցիր, հաշվի կխոսես էդ լեզվով: Ասի՝ լավ, արեք ուրիշ ձև խաղանք, արեք՝ դուք ինձ բայեր ասեք, ես խոնարհեմ: Ասում են, արանք-արանք սխալներ եմ թույլ տալիս, ասում ա՝ որ սխալ ես թույլ տալիս ուղղե՞մ, հա բա ինչ անես, դրա համար եմ սխալ թույլ տալիս, ոնց ուզում եմ շփոթացնեմ, գտնում ա սխալները, չէ մարդը իրոք արդեն գիտի, սովորել ա, ընկալել ա, մի ինձ ու ինձ անկապ տեղը ուրախացա, ոգևորվեցի, ամբողջ խմբին լրացուցիչ հավելյալ պարապմունքի եմ կանչել, որ կրավորական սեռն էլ բացատրեմ

    Մի խոսքով, շաշություն

  27. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (01.12.2015), John (01.12.2015), Mr. Annoying (01.12.2015), Progart (01.05.2019), Ruby Rue (01.12.2015), Smokie (04.12.2015), Աթեիստ (01.12.2015), Դատարկություն (01.12.2015), Նիկեա (05.12.2015), Տրիբուն (06.12.2015)

  28. #210
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երեկ զեկուցում էի կարդալու, որոշել էի էս անգամ բանավոր խոսամ, թղթին չնայեմ, սկզբում ասի՝ անգիր կանեմ:ԴԴ, հետո էլ դե ով զահլա ունի: Զեկուցումս կոնֆերանսի երրորդ ժամին էր, ինձնից առաջ մի ահագին ծանր ելույթ էր՝ հագեցած գաղափարախոսություն բառով: Բանավոր խոսալը դե ահագին իմպրովիզացիայի հնարավորություն ա տալիս, մանավանդ եթե տեքստդ անգիր չես ասում:ԴԴ Քսան րոպե խոսացի, լսարանը երևի մի վեց-յոթ անգամ լիաթոք ծիծաղեց, ու չնայած ահագին լարված էի ներքուստ, բայց ինքս ինձնից չէի սպասում,որ սենց աշխույժ կանցկացնեմ:ԴԴ Ամենակարևորը երբ նույնիսկ պաշտոնական միջավայրում անգլերեն կարողանում եմ արդեն կատակել, ու մարդիկ հասկանում են, ինձ համար լեզուն տիրապետելու նոր մակարդակ ա: Բովանդակային մասով էլ չասեմ, որ ղեկավարներս մինչև էս ինձնից ահագին դժգոհ էին, չնայած ես գտնում եմ, որ էս պահին համար իրանց սպասելիքները հեչ արդարացված չեն, ըստ էության ես երկու ամիս ա ինչ լիարժեք սկսել եմ թեզիս վրա աշխատել՝ տրամադրությանս տակ ունենալով Եգիպտոսից բերած սկզբնաղբյուրներս,ու ոչնչով հետ չեմ ոչ նրանցից, ովքեր հենց սկզբից ունեին իրանց պետք եղած նյութերը ու երբեմն էլ նաև նրանցից, ովքեր արդեն երրորդ տարին ա, ինչ աշխատում են: Վերջը, վերջում մոտեցան, իրանց գոհունակությունը հայտնեցին: Բայց ամենաշատը գոհ եմ, որ կարողացա հասկանալի դարձնել կատակներս: Մեկ էլ ինձ լավ եմ զգում, որ ես արաբական թատրոնից եմ խոսում, ներկա արաբները ուշադիր ինձ են լսում, հենց պատահաբար իրանց ծանոթ անուն են լսում, անպայման ինչ-որ ձև ցույց են տալիս, որ չէ, մի բան էլ մենք գիտենք:ԴԴ Չնայած դե ես էլ մի անգամ էստեղ հայագիտական սեմինարի գնացի, նույն անհարմար վիճակում էի, որ մարդիկ ինձնից ավելի լավ են տիրապետում հայերենի բարբառներին:


    Բայց չէ, ակադեմիան իմը չի:

  29. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    John (13.12.2015), Mr. Annoying (05.12.2015), Smokie (07.12.2015), Աթեիստ (06.12.2015), Դատարկություն (07.12.2015), Նիկեա (05.12.2015), Տրիբուն (06.12.2015)

Էջ 14 24-ից ԱռաջինԱռաջին ... 4101112131415161718 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •