Նոր ակումբցիներից մեկի հետ էի խոսում վիտուալ այլ տարածքում, ասում ա՝ փնթփնթանոցում տակից վիրավորում ես մարդկանց, վերընթերցեցի գրածներս, բոլորն էլ ենթատեքստով են, այո, բոլորն էլ ակումբի գրառումներից ստացված տպավորություններիս մասին են, բայց ու՞մ եմ վիրավորել, չգտա, բարեկամս, այստեղ ես ընդամենը փնթնփնթում եմ, երբ մարդիկ տակից վիրավորում են, ուշադիր չես եղել
---------- Ավելացվել է՝ 23:14 ---------- Սկզբնական գրառումը՝ 23:09 ----------
Հ. Գ. Եվ ընդհանրապես, մի՞թե վերնագիրը ձեզ չի վանում, մի կարդացեք «Փնթփնթանոցս»:



Մեջբերել
Սկսում եմ իմ քաղաքից
Երկրորդ դասարանում դասվարս թղթի վրա մի գրքի վերնագիր էր գրել, տվեց ինձ, որը տանը հարցնեմ՝ ունենք, թե չէ, նայեցի, ասացի ունենք, բայց հիմա ես դա կարդում եմ, ապշած ինձ նայեց, բա՝ խնդրում եմ, մի շաբաթով ինձ տաս, Կունի «Հին Հունաստանի լեգենդներն ու առասպելներն» էին, ահավոր չեմ սիրում ուրիշին գիրք տալ, իսկ չորրորդ դասարանում տանեցիների հետ սաղ օրը կռվում էի, որ ինձ թողան՝ կանաչ հանրագիտարանի հատորները կարդամ, հասել էի վեցերորդ, թե յոթերորդ հատորին, էլ չէին թողնում, թե տեսողությունդ կփչացնես, տառերը փոքր են, բայց ես իհարկե ձևը գտա. կարդում էի, երբ տանը մարդ չկար
Տեսողության հետ կապված մինչ օրս ոչ մի խնդիր չունեմ: Հա, չէի սիրում կարդալ այն, ինչ ինձ հանձնարարված է, դրա համար էլ դաս չէի սովորում, բայց որ տանը չնկատեն դա, գեղարվեստական գիրքը դնում էի դասագրքի մեջ, իբր դաս եմ անում, չնայած բռնվում էի
Բանակում էլ զուգարանի պատերի արձանագրություններն էի կարդում, բայց հետո պարզեցի, որ դրանք բոլորն են կարդում

Հատկապես մամայիս էնքան էի նկարել, որ ճեպանկարներ անելիս էլ էի դիմագծերը ստանում
Հիմա նման «սրբապղծություն» էլ չկա, գերեզմանաքարերին երեկոյան ժամերին նստողներն էլ են պակասել... Եսիմ, ինձ թվում ա՝ դա վատ ա. այ էն ժամանակ էր եկեղեցին իր համախմբող դերը խաղում, երբ այն և զբոսայգի էր, և ինչու չէ՝ մարզադաշտ, հավաքատեղի էր, հիմա եկեղեցի է, էն ժամանակ ժամ էր: Հետաքրքիր զուգադիպությամբ արաբերենում մզկիթին ժամիա են ասում, որ հավաքատեղի ա նշանակում: Չգիտեմ՝ ինձ թվում ա` ժամ բառը ինչ-որ աղերս ունի ժամիայի հետ. ոչ միայն տեղ է, որտեղ ժամն ես իմանում, այլ տեղ, որտեղ ժամա՛ա ես լինում, հավաքվում ես: Նոր եկեղեցիներ էլ կան քաղաքում, բայց դրանք ժամ չեն: Սիրում եմ մեր հին եկեղեցին, ամեն կիրակի ժամ եմ գնում, մոմ եմ վառում, Հայր Մերն եմ ասում, սովորույթի ուժ ա մոտս, մոլեռանդ չեմ, նույնիսկ վստահ չեմ, որ Աստծուն հավատում եմ, ուղղակի ժամը կանչում է: Ինչ է կարոտը, ինչպես կարելի է այն նկարագրել, չգիտեմ, բայց որ երկար ժամանակ քաղաքում չեմ լինում, մեր Ժամը ինձ երազ է գալիս. ինձ համար կարոտը էն ա, երբ երազում մեր Ժամն եմ տեսնում: Մեր Ժամը մտնելուց առաջ մոմ վառողները պարտադիր երեք պտույտ են մոմը ձեռքներին անում եկեղեցու շուրջը, ուրիշ ոչ մի տեղ չեմ տեսել դա, մենակ մատաղի գառներին են ուրիշ տեղերում պտտում: Սա երևի հենց իր նաև զբոսավայր լինելու հետ ա կապված, փոքր քաղաք ա, առաջ ավելի փոքր ա եղել, ու քանի մեծանում ա, քանի ժամանցի վայրերը շատանում են, Ժամը կորցնում ա իր բազմագործառույթությունը: Լա՞վ ա: Իհարկե լավ ա, 21-րդ դար, ինտերնետ, չեմ իմանում ինչ, քլաբեր, կազինո, բիլյարդանոց, եվրոֆուտբոլ, մանկոյի կամ քույրականի դեմը աղջիկ տենալու, գնալու տեղերը շատացել են, բայց ես տխրում եմ, որ Ժամը էլ ժամա՛ա անելու տեղ չի, որ Ժամը լուծարվում ա, մնում ա եկեղեցին
Ղըռեր գնալու համար գերեզմանների միջով ենք անցնում, դրա համար գերեզմանների հետ կապված բանահյուսական պատմություններից, որ սիրում են ճամբարներում խարույկի մոտ պատմել, երբեք չեմ վախեցել
Մայրս գրեց, թե ապագայում քաղաքը որքան կանաչ է, ինչ գեղեցիկ է, մարդիկ որքան ուրախ են ու երջանիկ, և դպրոցում այդ տարբերակն էլ գրեցի

Էջանիշներ