Մեջբերում HolySpirit-ի խոսքերից Նայել գրառումը
2. Ռոք խումբ է եղել, որը եկեղեցի է այրել, դա ծայրահեղ վանդալիզմ և սրբապղծություն է, նաև ձեր ռոքի սիմվոլ այծը Լուցիֆերի խորհրդանիշն է։

3. ես իմ ձեռքով փորձ անելու կարիք չունեմ, ես պարզապես Աթեիստին, ով առանց ինքնուրույն փորձ անելու չի հավատում ոչնչի, առաջարկում էի փորձ անել և համոզվել։ Իսկ ես աղոթքի ուժի մեջ համոզվելու կարիք չունեմ։

4. չեք մեռել, բայց դա չի նշանակում, որ ձեր մեջ պարունակվող ջուրը պղտոր չէ։

ԵՒ հեգնանքի փոխարեն աղոթեք իսկապես։
1. Facepalm

2. Մեր ռոքի սիմվոլ ա՞յծ: Չգիտեի, որ ռոքի սիմվոլ ա այծը: Եթե անգամ եղել են ու կան ինչ-որ ծայրահեղականներ, ովքեր նաեւ ռոքեռ են ու նման բաներ են արել, դա որեւէ տրամաբանությամբ չի նշանակում, որ ռոքը սատանայական ա: Թե՞ կարծում եք, որ ցանկացած ռոք լսող պոտենցիալ եկեղեցի վառող ա (ուղղակի երեւի 99%-ը իրանց մի կերպ զսպում են, որ չվառեն ):

3. Ուղղակի նենց էիք գրել «վերջապես ձեր ձեռքով արեք փորձը ու համոզվեք», կարծես ինքներդ մի 38 անգամ արել ու համոզվել եք:

4. Լավ, ենթադրենք պղտոր ա, կա՞ ապացույց, որ դա ինչ-որ բանին վնասում ա : Նույնիսկ եթե մի պահ լրիվ հավատանք էն վիդեոյին, որտեղ իբր Բախից ու Մոցարտից ջուրը կանոնավոր տեսք ա ստանում, իսկ մետալից` անկանոն, ոչ մի ձեւով չի լինի ենթադրել, որ ջուրը մետալ երաժշտությունից պղտորվում ա: