երեխեք, որտե՞ղ կարամ VHS-ից DVD սարքել տամ... մեկդ փորձված տեղի գիտի՞
երեխեք, որտե՞ղ կարամ VHS-ից DVD սարքել տամ... մեկդ փորձված տեղի գիտի՞
Dot in the sky. Dead pixel.
Ժողովուրդ, մարդ ամեն ինչ անել էլ պետք ա իմանա, չէ՞: Դե ես էլ որոշել եմ ավտոմեխանիկա սովորեմմտածում էի ամռանը կսկսեմ, էս գրողի տարած քննություններից հետո, բայց քանի որ վերջին շրջանում ես չափազանց պարապ եմ ինչու՞ չսկսել հենց հիմա… Հարց. ինչի՞ց սկսեմ, օնլայն դասընթացներ, գրքեր ի՞նչ կառաջարկեք… Ես չեմ ուզում հմուտ մեխանիկ դառնալ, էնքան որ մի օր երբ իմ մեքենան ունենամ փչանալու դեպքում ես սարքեմ:
Հա, ես էս ամենը լուրջ եմ ասում:
Ժող, Հալեպ խանութում "էշերոկ" կոչվող դեղաբույս են վաճառում, որի մասին ոչ մի կերպ ինֆորմացիա չեմ կարում գտնել ինտերնետում: Կարող ա իմանաք ուրիշ ինչ անուն ունի էտ դեղաբույսը?
Օգտագործվում ա փորկապության դեմ: Տեսքով նման ա շատ չորացած կանաչ լոբիի, մի տեսակ տափակավուն շերտեր են:
Եթե որևէ մեկն ինչ որ բան գիտի էտ դեղաբույսի մասին, օգնեք խնդրում եմ:
Valentina, սրա մասին ե՞ս հարցնում:
http://www.3ilmchar3i.net/article-le...110864464.html
Ամեն ինչի շատը լավ չէ:
Փաստորեն նույնն են.
Ալեքսանդրինա սենա կամ Կասիա սենա
http://en.wikipedia.org/wiki/Senna_alexandrina
![]()
Վերջին խմբագրող՝ Arpine: 07.05.2015, 19:54:
"Non est ad astra mollis e terris via."
Հա, բայց փորկապության դեմ եթե չեմ սխալվում լայն հատվածը չի օգտագործվում, այլ տերևները:
Քանի առթիը եկել է ասեմ. էս բույսն աղիքներն աշխատեցնելու շշմեցնող հատկություն ունի: Արաբական երկրներում հատկապես հետվիրահատական շրջանում բույսին ծանոթ բժիշկները անմիջապես նշանակում են: Աղիքներին էնպիսի թեթևություն է բերում չեք պատկերացնի: Ու հա, էս էն դեպքն է, որտեղ հանգիստ կարելի է ասել՝ մեկ օգտագործողն երկրորդն էլ կուզի:![]()
Վերջին խմբագրող՝ Peace: 07.05.2015, 23:14:
Ամեն ինչի շատը լավ չէ:
Ահավոր դանդաղ է ինտերնետ կապս, բայց ուզում եմ ֆիլմ նայել։ Ի՞նչ ֆիլմերի կայքեր խորհուրդ կտաք, որ ներբեռնումը արագ լինի, այսինքն՝ հեշտ, որ կարողանամ նայել։
Ինչ որ մեկը կարո՞ղ ա բացատրել ինչու ոչ մի հայկական էլեկտրոնիկայի խանութի կայք գին չունի։ Էս ի՞նչ նորություն ա, գրողը տանի։
ճիշտա քիչ են, բայց կան
https://www.fine.am/index.php/
http://www.rich.am/8-herustacuycner
․․․
Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)
Էջանիշներ