Ես կրկնեմ տարբեր խանութների աշխատողների բառերը, որը հնչում էր որպես քո հարցի պատասխան. «մարկետինգ»։
Գինը նույնիսկ հեռախոսով չասելը Հայաստանում կոչվում ա ՄԱՐԿԵՏԻՆԳ, Մարկետինգ, Կառլ։
Ու չգիտես խի մենակ կենցաղային տեխնիկայի խանութներն են մարկետինգից բան հասկանում։
Ի դեպ, ձեռի հետ գովազդ եմ Թայմի նոր կայքը՝ time.am. մի քանի օր արաջ գործարկեցինք, դիզայնից բացի ամենամեծ փոփոխությունն էն ա, որ կայքը ամեն գիշեր ավտոմատ թարմացվում ա, ու գրվում են գները։ Նախկինում իրանց կայքում էլ գներ չկային, որտև պտի ձեռով գրեին, տեսականին էլ մեծ ա։
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Ապեր կլիենտ հավաքելը ո՞րն ա։ Նենց չի էլի որ մարդը ամեն օր գնում ա էլեկտրոնիկայի խանութից բան առնի։ Հացի խանութ չի։
Ես էլ էի էդ ասում, որ գնորդների համար արհեստական դժվարություններ ստեղծենք, որտև մարդկանց ժամանակն ու զահլեն անսպառ չի։ Կգան, ինչ գին կուզենք կխփենք վրեն։ Շատ չեն իմանա որ մի փողոց ներքև 30% էժան ա։
Մեկը ես, եթե կայքում գին տեսնեմ, էդ խանութ էլ կգնամ, որտեղ ըտեղ անակնկալ չկա, իսկ մյուսը գնում հասնում ես աշխարհի ծերը որ իմանաս, որ քո պատկերացրած գնից 2 անգամ թանկ են ծախում։
Ընկերս դեղատուն ունի, ու էլի նույն բացատրությամբ նույնիսկ հեռախոսով գներ չի ասում։
Ինձ օրինակ էր բերում, որ ռուսաստանում կա մինիմալ գին, խանութը իրավունք չունի դրանից էժան ծախի, դրա համար արխային գները դնում ա, վստահ լինելու, որ մյուսն իրանից էժան չի կարա դնի։ Բայց իրականում սա տուֆտություն ա, որտև ռուսաստանում նույնիսկ մինիմալից 50%-ով թանկ ծախողը իրա կայքում գինը գրում ա։
Ի դեպ, Ներսես, փորձի Buy.am, սրանք սկսել են լիքը խանութների ու բրեդների հետ համագործակցել, կարող ա նույնիսկ խանութի կայքում գին չլինի, իսկ ստեղ լինի։
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Ապեր ես էլ էդ եմ ասում որ չի կարա մի խանութ ամենաէժանը լինի ամեն ինչում, եթե իհարկե նենց չի որ սաղ հարկ վճարում են ինքը չէ։ Բայց էդ դեպքում էլ եթե էժան ա թող դնի իրա սայթում մարդիկ էլ տեսնեն որ էժան ա։ Բայց տենց բան ոչ մեկը չի անում ոնց տեսնում ես։
Մի քանի տարի առաջ որ գները կար, ո՞նց էին աշխատում։ Միշտ էլ մի ապրանքը մեկի մոտ էր էժան, մյուսը մեկ ուրիշի։
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Ես որ տեսնում եմ խանութը սայտ ունի, բայց գները գրած չեն, սկսում ա էդ խանութից սիրտս խառնել ու էդ խանութը մտնելու ցանկությունն ի սպառ վերանում ա (նույն Զիգզագը զզվելիության առումով առաջին տեղերում ա իմ համար): Եթե էդ խանութների մարկետինգը էդ ա, բարի բախտ իրանց:
Գուցե մտածում են, որ մարդ մտնի խանութ, կամաչի՞ առանց մի բան առնելու դուրս գա:
Ինչի՞, ի՞նչ ա եղել: Գրի էն թեմայում, ինձ էլ ա հետաքրքիր: Ես էլ եմ LED-ից առնում, եթե առնելու բան ա լինում: Ընդհանուր առմամբ միշտ էլ գոհ եմ եղել:
Մուշու (08.06.2015)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ