User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 35 հատից

Թեմա: Ինչպե՞ս լուսաբանել ինքնասպանության դեպքերը

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #17
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Օրինակ 1
    Ես ինտերնետով շփվում եմ ինչ որ մեկի հետ։
    Ու դրա մասին իրա հարազատները տեղյակ չեն։
    Այնպես, ինչպես հիմա իմ հարազատները տեղյակ չեն ակումբցիներից։

    Այդ մարդու հետ մի բան պատահելու դեպքում ակնհայտ ա, որ հարազատներն ինձ տեղյակ չեն պահելու։
    Մարդ ա, կարող ա վթարի ա ենթարկվում ու իրան պետք ա նույն խմբի արյուն, ինչ իմն ա։
    Ես պտի լուրերով լսեմ իրա անունը, որ օգնություն առաջարկեմ, ոչ թե նստած մտածեմ, թե խի կապի մեջ չի, ինքն էլ ընտեղ մեռնի։

    Պատկերացրեք, լրիվ անհայտ, շարքային քաղաքացի ա, աստղ չի, որ, ըստ ձեզ, անունը նշվի։


    Օրինակ 2
    Էլի ինտներնետով շփվում եմ մեկի հետ, որը բողոքում ա ընտանիքում լարված իրավիճակից, ու ասում որ ինքն ու քույրը/եղբայրը արդեն մտածում են ինքնասպանության մասին։
    Ես փորձում եմ նրան հետ պահել։
    Հետո լուրերով իմանում եմ, որ նա այնուամենայնիվ ինքնասպանություն է գործել (իմանում եմ, որտև անունը նշում են), ես էլ հասկանում եմ, որ հարկավոր է քրոջը/եղբորը գտնել, օգնել, որ նրա հետևից չգնա։ Իսկ անուն չտալու դեպքում էլի սպասում եմ մինչև նա հայտնվի կապի մեջ, իսկ այն ընթացքում կորցնում ենք երկրորդին։

    Ես բերեցի 2 օրինակ, որոնց դեպքում անուն տալը օգուտ ա տալիս, հիմա խնդրում եմ բացատրել, թե ինչ վնաս ա տալու անուն տալը։
    Առանց վիճելի պնդումների, ինչպիսիք են «Լուսաբանելիս չպետք է օգտագործել լուսանկարներ կամ տեսանյութ, արտեղ պատկերված կլինի դիակը»։

    Եթե ասում եք պետք չի, բարի եղեք փաստարկներ բերել։
    Արտ, հաջորդիվ գրածս ոչ թե չոր սահմանումներ են, այլ իմ պատկերացումը լրատվական դաշտի մասին:

    Լրատվական կայքը նախատեսված չի առանձին անհատին սպասարկելու, առանձին անհատի հետաքրքրությունը բավարարելու համար: Լրատվականի խնդիրը հանրությանը (մասնավոր դեպքում՝ իր լսարանին) մատուցել տեղեկատվություն, որը կիրառելի, պիտանի է այդ հանրության (մասնավոր դեպքում՝ լսարանի) զգալի հատվածի համար:

    Քո նշած երկու դեպքերում էլ լրատվական հսկայական կայքը լրատվություն ա տալիս կոնկրետ երկու անձի՝ քո ու ինտերնետային քո ծանոթի համար: Պիտանի ա բացարձակապես էդ երկուսիդ համար: Իսկ իմ, կներեք իհարկե, տանձին չի էդ լուրը: Ինչքան էլ կոպիտ հնչի, ինքչան էլ հաշվի առնենք դժբախտ պատահարը, բայց իրականությունն էդ ա: Թե ողջ հասարակության, թե տվյալ լրատվականի լսարանի 99.999%-ին իրականում չի հետաքրքրում ու ոչինչ չի տալիս տվյալ անձի ինքնասպանության փորձը կամ հաջողված ինքնասպանությունը, շարքային ավտովթարը, տան կողոպուտը, դանակահարության փորձը: Առավելագույնը հետաքրքրություն ներկայացնում է ստատիստիկան, թե որքանով են շատացել կամ քչացել նման դեպքերը, ինչ տարիքային խմբերում են լինում և այլն:

    Եթե ասելու ես, որ յուրաքանչյուր մարդու կյանքը կարևոր ա, ու դրա համար ջհանդամ, թե էն մնացածին նյութը չէր հետաքրքրում, պարզաբանեմ, որ առանձին անհատների կյանքը ապահովելու համար աշխարհում ստեղծված են հսկայական ինստիտուտներ, ինչպիսիք են.
    - ոստիկանությունը,
    - փրկարար ծառայությունները,
    - բուժ. հաստատությունները,
    - հոգեբանական ծառայությունները:

    Եթե ասենք սուիցիդալ հակումով անհատը հոգեբանի ծառայության դիմելու փոխարեն գտել է ինկոգնիտո անհատի ու նրան կիսել իր գաղտնիքը, հասարակությունը, լրատվականի ընթերցողը չի մեղավոր դրա համար, որ հիմա լրատվականը շեղվի իր բուն առաքելությունից ու զբաղվի դրանով:

    Վերևում ես էլ, vaio-ն էլ գրել ենք, որ կան դեպքեր, երբ իհարկե՛ անհրաժեշտ է լուսաբանել: Դրանք հանրորեն ուշադրության արժանի դեպքերն են, ինչպես օրինակ.
    - ինչ-որ աղանդավորական կազմակերպության դրդած ինքնասպանությունները,
    - իշխանության ուշադրությունը գրավելու համար կատարված ինքնասպանությունները,
    - բանակում կատարված ինքնասպանությունները,
    - և այլն:

    Սրանք կարևոր են, որովհետև լուրջ խնդիր են, որոնք պետք է լինեն հասարակության ուշադրության կենտրոնում:

    Իհարկե էսօր շատերն են ակտիվ հետևում նման լրատվությանը: Պատճառը հասարակ է, էնքան են տվել, որ դրանք արհեստականորեն դարձել են «հետաքրքրող»: Իսկ տվել են, որտև տենց լրատվություն տալը ու էջերը լցնելը հեշտ ա, ի՞նչ ա եղել որ, ոնց էլ լինի ոստիկանության կամ ԱԻՆ-ի սայտը ինֆո կտա, որ սենց բան ա եղել, մենք էլ մի քանի բառ ավելացնելով, էստեղից կամ էնտեղից նկար «կպցնելով» կդնենք: Մինչդեռ էս անտեր երկրում լիքը բաներ են տեղի ունենում, քաղաքական, մշակութային, հասարակական, որոնք մնում են էդպես էլ առանց լուսաբանման, արդյունքում ասենք մշակութային իրադարձությունների նկատմամբ հետաքրքրությունը կորում ա: Ինչի՞ չեն լուսաբանում: Ա դե զահլա կա՞ գնալ, էդ իրադարձությանը հետևել, հետո գրել:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Vaio (01.05.2015)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ինչպե՞ս չաղանալ
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Առողջ ապրելակերպ
    Գրառումներ: 142
    Վերջինը: 19.07.2019, 14:56
  2. Ինչպե՞ս բոյ քաշել
    Հեղինակ՝ .N.a.R.e.K., բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 64
    Վերջինը: 23.12.2011, 12:06
  3. Ուրանի հանք բացելը=ինքնասպանության
    Հեղինակ՝ Erevan, բաժին` Բնապահպանություն
    Գրառումներ: 59
    Վերջինը: 27.10.2011, 11:48
  4. Կհիշվե՞ն արդյոք Մարտի մեկի–երկուսի դեպքերը
    Հեղինակ՝ Հակոբ Գեւորգյան, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 22
    Վերջինը: 05.02.2009, 03:28
  5. Ինչպե՞ս հանգստանալ
    Հեղինակ՝ Աբելյան, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 33
    Վերջինը: 04.09.2008, 00:56

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •