User Tag List

Էջ 1 7-ից 12345 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 98 հատից

Թեմա: Անմոռուկամանիա

  1. #1
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Անմոռուկամանիա

    Ինչպես գիտենք այս տարի նշվում է հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը։ 100-րդ տարելիցի միջոցառումների կազմակերպման հանձնաժողովը այս միջոցառումների համար որպես խորհրդանիշ ընտրել է անմոռուկը, որը ըստ կազմակերպիչների ունի հետևյալ խորհուրդը։


    Ակնկալվում էր, որ անմոռուկը որպես կօգտագործվի հիմնականում, կրծքանշանի տեսքով։


    Այդպիսի օրինակ արդեն կար Բրիտանիայում, որտեղ առաջին աշխարհամարտում զոհերի հիշատակը հարգելու միջոցառումների համար, որպես խորհրդանիշ ընտրվել էր կակաչը։


    Բայց Հայաստանում, անմոռուկի նշանը տարածվեց մեքենաներից մինչև հարսանյաց սրահի ձևավորում։ Ստեղ ցանկանում եմ քննարկենք դրա պատճառները, ինքնագիտակցության պակասն է, թե ուրիշ պատճառներ կան։ Ցավալի է, որ սոցիալական ցանցերում խորհրդանշանը ավելի շատ քննարկվում է հումորային ենթատեքստով, որը միանշանակ իր պատճառներն ունի։ Անմոռուկը և ընդհանրապես ցեղասպանության 100-րդ տարելիցը դարձել է զանազան ընկերությունների և մարդկանց համար որպես դեկորի էլեմենտ և մարկետինգային քայլ հաճախորդներ գրավելու համար։


    Կարծում եմ, կարևոր և լուրջ հարց է քննարկելու համար։

  2. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (02.04.2015), Chuk (01.04.2015), Rammstein (01.04.2015), Աթեիստ (01.04.2015), Շինարար (01.04.2015), Տրիբուն (04.04.2015)

  3. #2
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Հետաքրքիրն ա կակաչի լոգոտիպը: Չէի տեսել: Տոնական չի: Տոնական չի չնայած իրա վառ գույնին: Տոնական չի իրա գծագրության շնորհիվ: Տոնական չի, որտև ընտրված ա ծաղիկ, որը ոչ միայն Հայաստանում ա ընդունված հիշատակի արարողություններին օգտագործել:

    Իսկ անմոռուկը վառվռուն ա, տոնական տրամադրությամբ, ու ծաղկի պատկեր ա, որը երբևէ ընդունված չի եղել տխուր դեպքերի համար կիրառել: Ինքն իրանով տոնական, հավես բան ա:

    Անձամբ ես կարծում եմ, որ անհնար էր, որ էս սիմվոլը «տոնական տրամադրություն» չստեղծեր:



    Սրան երևի նաև էն գումարենք, որ բրիտանացիները հարգում են զոհերի հիշատակը, իսկ մենք՝ հայերս, ապրում ենք ցեղասպանությամբ: Մենք բարդույթավորված ենք:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  4. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (02.04.2015), boooooooom (02.04.2015), enna (02.04.2015), GriFFin (03.04.2015), Morg (09.04.2015), Norton (01.04.2015), Rammstein (01.04.2015), Sambitbaba (02.04.2015), Աբելյան (03.04.2015), Աթեիստ (01.04.2015), Նաիրուհի (03.04.2015), Շինարար (01.04.2015), Ուլուանա (02.04.2015), Տրիբուն (04.04.2015)

  5. #3
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    47
    Գրառումներ
    8,712
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Բարի մարդիկ էդ «գլուխգործոցները» հավաքում, պահում են ։)

    http://anmoruk.tumblr.com/
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  6. #4
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Բարի մարդիկ էդ «գլուխգործոցները» հավաքում, պահում են ։)

    http://anmoruk.tumblr.com/
    Ես ավելի շատ ունեմ, չգիտեմ էս թեմայում գցե՞մ, թե՞ կշեղի քննարկումը:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  7. #5
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կարծում եմ անմոռուկը ընտրվել ա իր անվան պատճառով, երկրորդ պատճառը, որ "Շարմ"-ն ա առաջարկել։
    Ամեն դեպքում չեմ կարծում, որ խորհրդանիշը կակաչ լիներ նույն էֆֆեկտ չէր ունենա։ Իմ կարծիքով սխալներից մեկը այն էր, որ սկսեցին դպրոցները և կարծեմ մանկապարտեզները նույնպես զարդարել մեծ անմոռուկներով, որը և լիցք հաղորդեց, որ բոլորը նույն կերպ վարվեն։
    Ինձ համար խելամիտ տարբերակը այն կլիներ, որ արգելվեր խորհրդանիշի օգտագործումը՝ բացառությամբ կրծքանշանների։

  8. #6
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    47
    Գրառումներ
    8,712
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Արգելելով հարց չէր լուծվի։ Պարզապես սգո խորհրդանիշը պետք ա նենց բան լինի, որ ոնց ուզենաս, ուրախ բանի հետ չասոցացվի։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  9. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (02.04.2015), Արէա (01.04.2015)

  10. #7
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Norton-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարծում եմ անմոռուկը ընտրվել ա իր անվան պատճառով
    Հա, ես էլ եմ կարծում, որ անվան պատճառով ա: Ուզել են վարչապետի աչքը կամ հետևը մտնեն.


    ՄԿՆԱԿԱՆՋ, գ (բսբ.) 1. Բզրուկ, ալսուս, տզրուկ, անմոռուկ, տզրկախոտ, սամուխ. անճուք: || Անմոռուկ [ճահճային]: 2. Եղնականջ. ըղնգան խոտ (բրբ.):

    Ա. Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բառարան

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  11. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (02.04.2015), Smokie (02.04.2015), Srtik (05.04.2015), Tiger29 (01.04.2015), Աթեիստ (01.04.2015), Տրիբուն (04.04.2015)

  12. #8
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Norton-ի խոսքերից Նայել գրառումը
    Ամեն դեպքում չեմ կարծում, որ խորհրդանիշը կակաչ լիներ նույն էֆֆեկտ չէր ունենա։
    Եսիմ, Անդ, կարծում եմ, որ ամեն դեպքում պատկերի ձևը, գունային լուծումները շատ տրամադրեցին էս վիճակին:

    Ասենք նույնիսկ նույն անմոռուկն ընտրելու դեպքում կարելի էր նենց անել, որ էս էֆֆեկտին չհասնեինք: Անգամ նույն գծագրության դեպքում: Օրինակ սա նայենք.



    Անձամբ ինձ էս տարբերակով չի նյարդայնացնում ու կարծում եմ, որ եթե սենց գունային լուծումով լիներ, սենց էյֆորիա չէր լինի:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  13. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (02.04.2015), CactuSoul (03.04.2015), Norton (01.04.2015), Աթեիստ (01.04.2015), Արէա (02.04.2015), Ուլուանա (02.04.2015)

  14. #9
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    դաժե սգալ չգիտենք…

  15. #10
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,455
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինձ թվում է, հայերիս համար սգալն ու խրախճանքը մեկ են, խորհրդանշանների ու ձևերի համար էլ ուշքից գնում ենք, վկան` մեր հարիսայոտ,
    քյուֆթայոտ քելեխները ու գյուղերի չափ հասնող ճոռոմ գերեզմանոցները։ Էս 100 ամյակն էլ լավ առիթ ա տարերքի մեջ ընկնելու։
    Դե… հիմա քանի որ այլ բան չենք կարողանում անել, մնում է քելեխն ու խրախճանքը։ Որ ուրիշ բան կարողանայինք անել, 100–ամյակների, ծեսերի, ու ողբալու վրա էսքան չէինք կենտրոնանա։
    Ընդհանուր առմամբ, որ շատ խելացի ժողովուրդ լինեինք, երևի մեր իշխանության մեջ էսքան դեգեներատներ չէին լինի, զուտ վիճակագրական տեսակետից։
    Այսինքն` պատճառը մեր երևակայության պակասն է, բայց որը հետևանք է մեկ այլ պատճառի։
    Բազմաթիվ փորձեր ինքս ինձ վրա անելուց հետո, ինձ թվում է, բուն պատճառը մեր յուղոտ ուտեստներն են` քյաբաբ, խորոված, խաշ, տոլմա, խաշլամա, քյուֆթա… ։
    Ահնհար է դրանք ուտելուց հետո ինչ–որ բան երևակայել… ։Ճ
    Si vis pacem, para bellum

  16. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (03.04.2015), Ուլուանա (02.04.2015), Տրիբուն (04.04.2015)

  17. #11
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ուրեմն էն օրը մի դանիացի ասում ա՝ հայերդ էս տարի Ցեղասպանության 100-ամյա՞կն եք տոնում: Զարմանում եմ, թե ինչ կարգի բիթի ա, որ դա որպես տոնել ա հասկանում: Մեկ էլ կողքս կանգնած մի հրեա ուղղում ա՝ չեն տոնում, հիշում են: Ես էլ ասում եմ՝ ցավոք, շատերը տոնում են:

    Ու ստեղ երկար քննարկում ծավալվեց: Ինքն ասում էր, որ Հոլոքոսթը հրեաների ինքնության մի մասն ա… Ես էլ ասում էի՝ Ցեղասպանությունը մեր ինքնության մի մասն ա, բայց մենք սխալ ենք դա ընկալում: Ու էս անմոռուկամանիան էլ էդ սխալ ընկալման հետևանք ա:

  18. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Norton (02.04.2015), Sambitbaba (02.04.2015), Աթեիստ (02.04.2015)

  19. #12
    Պատվավոր անդամ boooooooom-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,819
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինձ դուր չի գալիս, բացի գույներից, կիրառումից…, նաև «ծաղիկ» ընտրությունը։ Ոնց որ ոչ թե պահանջենք, այլ խնդրենք, աղաչենք, որ աշխարհը ճանաչի։ Ես կցանկանայի ավելի «պահանջ» խորհրդանշող, կամ «բողոք անարդարության դեմ» ցույց տվող խորհրդանիշ լիներ (ոնց որ բռունցքը) ։ Էլ չասեմ, որ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրն էլ նորմալ խորհրդանիշ էր, ու դժվար թէ դրանով կարողանային շորերը զարդարել։
    Կարճ
    Կոնկրետ

  20. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (02.04.2015), Աթեիստ (02.04.2015)

  21. #13
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    34
    Գրառումներ
    4,880
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Հետաքրքիրն ա կակաչի լոգոտիպը: Չէի տեսել: Տոնական չի: Տոնական չի չնայած իրա վառ գույնին: Տոնական չի իրա գծագրության շնորհիվ: Տոնական չի, որտև ընտրված ա ծաղիկ, որը ոչ միայն Հայաստանում ա ընդունված հիշատակի արարողություններին օգտագործել:
    Իսկ ամրոցի մոտի կակաչների այգին արյան տպավորություն ա թողնում
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  22. #14
    Վերադարձ Լեո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Հասցե
    Երևակայություն
    Գրառումներ
    6,253
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)


    Որպես խորհրդանիշի գերակշռող գույն առաջարկում ենք մանուշակագույնը:
    Այն լայնորեն տարածված է հայկական ինքնագիտակցության հիմք հանդիսացող Հայոց եկեղեցու սպասավորների հանդերձանքի տարրերում: Ապագա:
    Ես մի բան չեմ հասկանում: Հայոց եկեղեցու սպասավորների հանդերձանքի տարրերում լայնորեն տարածված գույնը ի՞նչ կապ ունի մեր ապագայի հետ և ինչպես է խորհրդանշում այն

    Ես որ հաստատ իմ ապագայի ու հայոց տերտերների հանդերձանքի գույների միջև ոչ մի կապ չեմ տեսնում: Մերսի, գոհ եմ:

  23. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (03.04.2015), Աթեիստ (02.04.2015), Նաիրուհի (03.04.2015), Տրիբուն (04.04.2015)

  24. #15
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Լեո-ի խոսքերից Նայել գրառումը




    Ես մի բան չեմ հասկանում: Հայոց եկեղեցու սպասավորների հանդերձանքի տարրերում լայնորեն տարածված գույնը ի՞նչ կապ ունի մեր ապագայի հետ և ինչպես է խորհրդանշում այն

    Ես որ հաստատ իմ ապագայի ու հայոց տերտերների հանդերձանքի գույների միջև ոչ մի կապ չեմ տեսնում: Մերսի, գոհ եմ:
    Իրականում մինչև եկեղեցու սպասավորներն էլ էդ գույնը, որը կոչվել ա ծիրանի, տարածված ա եղել հիմա չեմ հիշում քրմերի թե թագավորների հանդերձանքում, ինչ-որ խորհրդանշական գույն ա եղել, Հայկ Խաչատրյանի պատմավեպերում մանրամասնվում էր, բայց չեմ հիշում էդ մանրամասնվածը, ամեն դեպքում կոնկրետ էս դեպքում անկապ բառակույտով փորձում են հիմնավորել. սկզբում երևի որոշել են՝ անմոռուկ, ջա՜ն՝ չմոռանալ, հետո ախպե՛ր, էս մանուշակագույնը տերտերների շորերում կա, չէ՞, ջա՜ն, ուրեմն վափշե ինքն ա: Էնքան պարզունակ ա մտքի ընթացքը, էնքան հապճեպ ու շփթփ ու զգում ես որ հետն էլ ինքնագոհ: Չեմ սիրել էս բառը, բայց ախր շատ սահմանափակ մարդիկ են էլի մեր երկրում որոշում կայացնողները, ավելի սահմանափակ ու պարզունակ ու պրիմիտիվ անհնար էլ ա նույնիսկ պատկերացնել, ու բոլոր ոլորտներում:

  25. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (02.04.2015), CactuSoul (03.04.2015), Srtik (05.04.2015), Նաիրուհի (03.04.2015), Տրիբուն (04.04.2015)

Էջ 1 7-ից 12345 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •