User Tag List

Էջ 613 1112-ից ԱռաջինԱռաջին ... 113513563603609610611612613614615616617623663713 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 9,181 համարից մինչև 9,195 համարի արդյունքները՝ ընդհանուր 16677 հատից

Թեմա: Թեմայից դուրս, բայց հետաքրքիր կամ կարևոր գրառումներ

  1. #9181
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեֆ, իսկականից որ դու չես ուզում հասկանալ՝ ինչ եմ ասում: Խոսքը դասակարգերի մասին չի, ոչ էլ աշխարհագրությունների: Շատ լավ գիտեմ, որ ԱՄՆ մի նահանգի ներկայացուցիչը մյուսից ահավոր տարբեր ա, որ կրթություն ստացած ամերիկացին կիլոմետրերով հեռու ա կրթություն չստացածից, որ Իտալիայի հյուսիսի բնակիչները հարավից պակաս բառադի են ու պակաս կոռումպացված: Կարամ ասեմ, որ Կոպենհագենի դանիացին տարբեր ա Յուլանդի ֆերմերից (չնայած իրանց սաղի արժեհամակարգում էլ հայտնի հավասարության օրենքն ա): Էս տարբերություններով հանդերձ էս ազգերն իրանց ներսում արժեհամակարգային նմանություններ ունեն: Կամ իրանց միավորում ա որևէ աշխարհագրություն, որևէ դասակարգ, որևէ ինչ-որ ընդհանուր բան:

    Հայաստանում հարցը լրիվ ուրիշ ա: Հայաստանում կողք կողքի մեծացած, նույն կրթությունը ստացած, նույն եկամուտն ունեցող երկու մարդիկ կարան սարուձոր տարբեր լինեն: Եթե դա լիներ մի դեպք, երկու դեպք, կասեի՝ հա: Բայց երկու տեսակ են: Ոնց որ մի երկրի ներսում ազգային փոքրամասնություն, որը նույն լեզվով ա խոսում (չնայած համոզված եմ՝ եթե սոցիոլինգվիստիկ հետազոտություն անենք, էստեղ էլ տարբերություններ կգտնենք): Ու մի ասա էլի, թե չկա էդ տարբերությունը: Շառը մի գցի միջին դասի բացակայության վրա, որովհետև էս տարբերությունները կան բոլոր դասակարգերում: Սա էն կարգի ա, որ անգամ դրսերում հայերի հանդիպելիս հստակ տեսակները տարանջատվում են:

    Ուղղակի մենք անունը չենք դնում ազգային փոքրամասնություն, որովհետև Հայաստանի ներսում ա, էլ ոնց կլինի: Ու չնայած չենք դնում, մյուս կողմն էդ փոքրամասնությանը մանրից սկսում ա ասել, որ իրանք հայ չեն:

    Ու ասենք կյանքիս առաջին տասնինը տարին ես միշտ մտածել եմ՝ ես եմ տարբեր, ինձնից ա, որ մանկությանս մի մասը Հայաստանում չեմ անցկացրել տարբեր եմ ստացվել և այլն: Հետո հայտնվում ա ակումբը ու հայտնվում են մարդիկ, որոնք նույնպես նույն վիճակում են էղել տարիներ շարունակ: Ու մտածում ես՝ տեսնես ինչի՞ց ա:
    Բյուր, հասկանում եմ ինչ ես ասում… Հայաստանի հասարակությունը 18-ից սկսած միշտ փոփոխությունների ա ենթարկվել, կախված տարբեր հանգամանքներից… սովետականացումից, ստալինյան քաղաքականությունից, դրանից հետո, ներգաղթներից հետո (մի հատ կարծեմ 24-ին, հետո 46-ին հետո 70-ականներին կարծեմ մեծ մասամբ իրանից… հետո սփյուռքահայ ուսանողների հոսքը)… 60-ականնեմրին հասարակական պոռթկում եղավ՝ ազգային ինքնագիտակցության զարթոնք… էդ կոնտրաստը որ դու հիմա ասում ես միշտ էլ եղել ա… կար ժամանակ որ ասում էին "ապեր դու հիպի ես թե ռաբիզ"… հիպիները հիմնականում 60-ականների ու 70-ականների երաժշտությունն էին լսում. ռաբիզները անդերգրաունդ գողական էսօրվա ռաբիզն էին լսում… կար մասսա որ լսում էր Բաքվի ռադիո, ընդեղի երգերը… Հայաստանում նույնիսկ 70-ականներին ռոք կանցերտ եղավ… էս ինչ որ դու ասում ես նորություն չի… Հայաստանի սոշըլ ֆաբրիկը միշտ եղել ա փափախման ու կազմավորման մեջ…

    էսօր՝ սովետի փլուզումից հետո էլի ա նույն բանը շարունակվում ուղղակի կոնտրաստը սրվել ա որովհետև փոփոխությունը ռադիկալ ա եղել… Հայաստանը անկախություն ա ձեռք բերել ու տնտեսական ու հասարակական համակարգերը փոխվել են՝ գլխի վրա են շուռ եկել… հենց մենակ էն որ առաջ հարուստ դասակարգ չկար՝ կար մենակ "միջին" դասակարգ ու հիմա հարուստ դասակարգ ա առաջանում, իսկ միջինը ոչ մի ձև չի կարում ոտի տեղ սարքի արդեն էդ կոնտրասն ավելի ա սրում… սրան էլ գումարած պետականության մամսին մեր ունեցած միակ էքսպերիանսը՝ սովետականը… մենք ուրիշ պետականության ձև չգիտենք …

    իմ կարծիքով էս ա… եթե ավելի լավ բացատրություն կա, բացի "զիբիլ ազգ ենք", պատրաստ եմ լսել…

  2. #9182
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    հայաստանի էսօրվա հասարակությունը սկսել ա անցած դարի 18 թվից… որից 70-ը եղել ա սովետական… էսօրվա հասարակության մոդելը էդ ա, իրա բոլոր տնտեսական, հասարակական ու քաղաքական կառույցներով… դրանից առաջ էս տարածքում ինչ հասարակություն ա եղել, ես լավ չգիտեմ… Հայաստանն ուրիշ չի… էլի կան սենց երկրներ…

    Վիշ դու ասում ես 5000 ես կասեի 12000, մարդ էլ կա ասում ա Ադամը հայերեն ա խոսել…
    Ասում եմ՝ Րաֆֆի կարդա, տես որ ավելի վաղուցվանից ա նույն զիբիլը:
    Մեջբերում Gayl-ի խոսքերից Նայել գրառումը
    Լավ քո մասին պատկերացումս մասամբ սխալ էր, հազար ներողություն...հիմնավորի թե խիա ազգիդ կեսից ավելին զիբիլ.. ի դեպ Րաֆֆի կարդացել եմ ու դաժե Խորենացի եմ կարդացել և մոտս էն տպավորությունն էր, որ երկու հազար տարի առաջ հայը նույն խասիաթինա եղել...
    Չգիտեմ, հիմնավորում չունեմ: Որ ունենաս, ասա
    Հա բա, ես էլ եմ էդ ասում, որ միշտ նույնն ա:

  3. #9183
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    Բյուր, հասկանում եմ ինչ ես ասում… Հայաստանի հասարակությունը 18-ից սկսած միշտ փոփոխությունների ա ենթարկվել, կախված տարբեր հանգամանքներից… սովետականացումից, ստալինյան քաղաքականությունից, դրանից հետո, ներգաղթներից հետո (մի հատ կարծեմ 24-ին, հետո 46-ին հետո 70-ականներին կարծեմ մեծ մասամբ իրանից… հետո սփյուռքահայ ուսանողների հոսքը)… 60-ականնեմրին հասարակական պոռթկում եղավ՝ ազգային ինքնագիտակցության զարթոնք… էդ կոնտրաստը որ դու հիմա ասում ես միշտ էլ եղել ա… կար ժամանակ որ ասում էին "ապեր դու հիպի ես թե ռաբիզ"… հիպիները հիմնականում 60-ականների ու 70-ականների երաժշտությունն էին լսում. ռաբիզները անդերգրաունդ գողական էսօրվա ռաբիզն էին լսում… կար մասսա որ լսում էր Բաքվի ռադիո, ընդեղի երգերը… Հայաստանում նույնիսկ 70-ականներին ռոք կանցերտ եղավ… էս ինչ որ դու ասում ես նորություն չի… Հայաստանի սոշըլ ֆաբրիկը միշտ եղել ա փափախման ու կազմավորման մեջ…

    էսօր՝ սովետի փլուզումից հետո էլի ա նույն բանը շարունակվում ուղղակի կոնտրաստը սրվել ա որովհետև փոփոխությունը ռադիկալ ա եղել… Հայաստանը անկախություն ա ձեռք բերել ու տնտեսական ու հասարակական համակարգերը փոխվել են՝ գլխի վրա են շուռ եկել… հենց մենակ էն որ առաջ հարուստ դասակարգ չկար՝ կար մենակ "միջին" դասակարգ ու հիմա հարուստ դասակարգ ա առաջանում, իսկ միջինը ոչ մի ձև չի կարում ոտի տեղ սարքի արդեն էդ կոնտրասն ավելի ա սրում… սրան էլ գումարած պետականության մամսին մեր ունեցած միակ էքսպերիանսը՝ սովետականը… մենք ուրիշ պետականության ձև չգիտենք …

    իմ կարծիքով էս ա… եթե ավելի լավ բացատրություն կա, բացի "զիբիլ ազգ ենք", պատրաստ եմ լսել…
    Մեֆ, ինչու՞ եմ անընդհատ Րաֆֆու անունը շեշտում: Էն, ինչ հիմա կատարվում ա, ինքը նկարագրել ա 19-րդ դարի կեսերին: Ու որ կարդում ես, ասում ես՝ մամա ջան: Իհարկե, ինքը սաղ շառը գցել ա եկեղեցու ու դրա տարածած տգիտության վրա: Բայց դրա հետ համաձայն չեմ:

    Սենց ասեմ, Մեֆ: Հայ հասարակության մեջ էդ երկու խմբերի ձևավորումը հավանաբար գալիս ա դաստիարակությունից: Մի խումբ էրեխեք մի ձևի են դաստիարակվում, մի խումբ էրեխեք՝ լրիվ ուրիշ: Դրա համար ա ստացվում նենց, որ նույն թաղամասում նույն դպրոցը գնացած, նույն եկամուտն ունեցող ընտանիքի, նույն կրթությունը ստացած, նույն գրքերը կարդացած ու լիքը ուրիշ բաներով նույն պայմաններում եղած երկու երեխաներ դառնում են երկու լրիվ տարբեր մշակույթի ու արժեհամակարգի կրողներ: Դաստիարակության պահը կհիմնավորեմ նաև նրանով, որ երբ ամեն մեկս մեր միջավայրում իզոլացված մտածում ենք, թե մենք ինչու ենք սենց տարբեր մնացածներից, թե ինչու չենք ինտեգրվում էս խմբավորման մեջ մեկ էլ հանկարծ հանդիպում ենք մեզ նման մտածողների: Ու ոչ ավել-ոչ պակաս հայտնաբերում ենք, որ մեր ծնողները կամ տատիկ-պապիկներն իրար ճանաչում են, կյանքի ինչ-որ փուլում էլ մտերիմ են եղել:

    Բայց ես հիմնավորում չունեմ, թե որտեղից են գալիս այ էդ երկու տարբեր արժեհամակարգերը, ոնց ա ստացվում, որ կողք կողքի ապրող մի ընտանիք (անկախ կրթությունից ու եկամուտից) իր երեխաներին մի ձևի ա դաստիարակում, մեկ այլ ընտանիք՝ մի ուրիշ: Մի թույլ հիմնավորում կարա լինի արևմտյան-արևելյան Հայաստանի տարբեր կերպ զարգանալը, իսկ էսօր հայ հասարակությունը երկուսի խառնուրդն ա: Բայց ես հակված չեմ էդ հիմնավորմանը գնալուն: Չգիտեմ, պետք ա խորանալ ու փորձել պարզել՝ ինչու ա տենց: Մի խելոք սոցիոլոգ լիներ, հետազոտություն կաներ էս թեմայով:

  4. #9184
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    35
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Չգիտեմ, հիմնավորում չունեմ: Որ ունենաս, ասա
    Հա բա, ես էլ եմ էդ ասում, որ միշտ նույնն ա:
    Եթե երկու հազար տարի առաջ որոշ ուսուցիչները տգետ են եղել հիմիկվա նման ու եթե կան դավաճաններ, գողեր, մարդասպաններ, քցողներ, այլասեռվածներ ու եթե դա նշանակում է, որ ազգի կեսից ավելին զիբիլ է ապա քո հետ կապված հասկանալի է, դեռ ժպտում ես չէ՞... ժպտա...
    Եթե մտքումդ մի բան ես մտածում ապա դա քոնն է և եթե դա բարձրաձայնում ես ապա դա նաև հանրությանն է, որի համար պետք է կարողանաս պատասխան տաս... ժպտում ես չէ՞..ժպտա...

  5. #9185
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Gayl-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե երկու հազար տարի առաջ որոշ ուսուցիչները տգետ են եղել հիմիկվա նման ու եթե կան դավաճաններ, գողեր, մարդասպաններ, քցողներ, այլասեռվածներ ու եթե դա նշանակում է, որ ազգի կեսից ավելին զիբիլ է ապա քո հետ կապված հասկանալի է, դեռ ժպտում ես չէ՞... ժպտա...
    Եթե մտքումդ մի բան ես մտածում ապա դա քոնն է և եթե դա բարձրաձայնում ես ապա դա նաև հանրությանն է, որի համար պետք է կարողանաս պատասխան տաս... ժպտում ես չէ՞..ժպտա...
    Ազգի կեսից ավելին ա
    Պատասխան տալը ո՞րն ա: Ես փաստ եմ արձանագրում, իսկ պատճառները չգիտեմ: Որ չգիտեմ, դնեմ ինձնից բանե՞ր հորինեմ:

  6. #9186
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս տգետ մասսան մի օր կվերանա՞: Յախկ:

     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար


    Հղում

  7. #9187
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    35
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ազգի կեսից ավելին ա
    Բյուր ես մարդ գիտեմ, որ երբ հարցնում ես երկու անգամ հինգ ինչա անում ասումա տաս, բայց եթե հարցնում ես հինգ անգամ երկուսն ինչա անում ասումա, որ հինգի աղյուսակը չգիտի...ականջներովս լսած դեպք եմ ասում...այ ինքը որ ասի ազգի կեսից ավելին զիբիլա կասեմ հա քո ասածնա, բայց քո դեպքում պիտի որ սենց չլիներ... մենակ թե չասես, որ ազգի կեսից ավելիին անձամբ ճանաչում ես...

  8. #9188
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    35
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Պատասխան տալը ո՞րն ա: Ես փաստ եմ արձանագրում, իսկ պատճառները չգիտեմ: Որ չգիտեմ, դնեմ ինձնից բանե՞ր հորինեմ:
    Ես քեզանից պատճառ չեմ հարցրել, այ փաստերի հետ կապված ոչինչ էլ չունես արձանագրած...

  9. #9189
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Gayl-ի խոսքերից Նայել գրառումը
    Բյուր ես մարդ գիտեմ, որ երբ հարցնում ես երկու անգամ հինգ ինչա անում ասումա տաս, բայց եթե հարցնում ես հինգ անգամ երկուսն ինչա անում ասումա, որ հինգի աղյուսակը չգիտի...ականջներովս լսած դեպք եմ ասում...այ ինքը որ ասի ազգի կեսից ավելին զիբիլա կասեմ հա քո ասածնա, բայց քո դեպքում պիտի որ սենց չլիներ... մենակ թե չասես, որ ազգի կեսից ավելիին անձամբ ճանաչում ես...
    Իհարկե անձամբ չեմ ճանաչում, բայց բավականաչափ շատ եմ շփվել ու տեսել, որ կարողանամ հանգիստ ասել, որ տենց ա: Կարաս զիբիլ չասես, ուրիշ բառ օգտագործես, եթե շատ սուր ա: Բայց մինչև էդ հասարակության վերջին մարդը չգնա Հայաստանից, ես Հայաստան հետ էկողը չեմ: Ավելին ասեմ՝ Հայաստանը նորմալ երկիր չի դառնա: Ու քանի որ դեմ եմ ռադիկալ մեթոդներին, ավելի լավ ա էդ մարդիկ մնան ու փտեն Հայաստանում, մենք մեր գլխի ճարը տեսնենք:

    Ի դեպ, ակումբցիներից մեկի հետ էնքան էինք խորացել էս երկու տարբեր հասարակությունների թեմայով, որ նույնիսկ ասում էինք՝ թող ՀՀ տարածքն իրանց վերցնեն, ինչքան ուզում են իրար միս ուտեն, մեզ էլ տան Ղարաբաղը, մենք համախոհներով մեզ համար հանգիստ երկիր կկառուցենք:

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (22.04.2015)

  11. #9190
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    35
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Իհարկե անձամբ չեմ ճանաչում, բայց բավականաչափ շատ եմ շփվել ու տեսել, որ կարողանամ հանգիստ ասել, որ տենց ա: Կարաս զիբիլ չասես, ուրիշ բառ օգտագործես, եթե շատ սուր ա: Բայց մինչև էդ հասարակության վերջին մարդը չգնա Հայաստանից, ես Հայաստան հետ էկողը չեմ: Ավելին ասեմ՝ Հայաստանը նորմալ երկիր չի դառնա: Ու քանի որ դեմ եմ ռադիկալ մեթոդներին, ավելի լավ ա էդ մարդիկ մնան ու փտեն Հայաստանում, մենք մեր գլխի ճարը տեսնենք:

    Ի դեպ, ակումբցիներից մեկի հետ էնքան էինք խորացել էս երկու տարբեր հասարակությունների թեմայով, որ նույնիսկ ասում էինք՝ թող ՀՀ տարածքն իրանց վերցնեն, ինչքան ուզում են իրար միս ուտեն, մեզ էլ տան Ղարաբաղը, մենք համախոհներով մեզ համար հանգիստ երկիր կկառուցենք:
    Չգիտեմ դուք ովքերով եք ուզում դա անել, բայց միթե՞ դուք բարոյական իրավունք ունեք Արցախում ինչ որ բան կառուցեք... Արցախը էս ազգից ծնված տղերքի շնորհիվա ազատագրվել, իսկ իրանք ազգի կեսից ավելիին զիբիլ չեն համարել ու դա բոլորինն է ոչ թե ձերը...
    Բյուր տես եթե անգամ մի փոքրիկ հողակտորի վրա ձեր ուզած պետությունը ստեղծեք ապա որոշ ժամանակ անց կպարտվեք, որովհետև երբեք ձեր ստեղծածը չեք պաշտպանի, որովհետև դուք անգամ չեք ուզում ձեր ունեցած զիբիլը մաքրեք, չէ իհարկե ուզում եք բայց էտքան պայքարելու ուժ չունեք...

  12. #9191
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Gayl-ի խոսքերից Նայել գրառումը
    Չգիտեմ դուք ովքերով եք ուզում դա անել, բայց միթե՞ դուք բարոյական իրավունք ունեք Արցախում ինչ որ բան կառուցեք... Արցախը էս ազգից ծնված տղերքի շնորհիվա ազատագրել, իսկ իրանք ազգի կեսից ավելիին զիբիլ չեն համարել ու դա բոլորինն է ոչ թե ձերը...
    Բյուր տես եթե անգամ մի փոքրիկ հողակտորի վրա ձեր ուզած պետությունը ստեղծեք ապա որոշ ժամանակ անց կպարտվեք, որովհետև երբեք ձեր ստեղծածը չեք պաշտպանի, որովհետև դուք անգամ չեք ուզում ձեր ունեցած զիբիլը մաքրեք, չէ իհարկե ուզում եք բայց էտքան պայքարելու ուժ չունեք...
    Ի՞նչ պայքարելու ուժի մասին ա խոսքը: Ու՞մ համար պայքարեմ: Նրա՞, ում մի մասնիկը չեմ: Նրա՞, ում ձեռ ա տալիս էս վիճակը կամ ով նույնը կանի, եթե շանս ունենա: Ես կպայքարեմ մենակ նրանց համար, ովքեր կիսում են իմ արժեհամակարգը: Իսկ եթե մենք լինենք մի առանձին տեղում, պայքարելու կարիք էլ չի լինի, որովհետև պետությունը հիմնված կլինի էդ նույն արժեհամակարգի վրա: Զիբիլը մաքրե՞լ: Այսինքն, հասարակության մի յոթանասուն տոկոսին ռադ անե՞լ երկրից: Դա ռադիկալ լուծում ա ու դա իմ արժեհամակարգին չի համապատասխանում, դա մյուս ճամբարի արժեհամակարգն ա, որ ով նման չի, վռնդեն:

    Մենք իրավունք չունե՞նք: Իսկ ո՞վ ա հիմա կառուցում:

  13. #9192
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    35
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի՞նչ պայքարելու ուժի մասին ա խոսքը: Ու՞մ համար պայքարեմ: Նրա՞, ում մի մասնիկը չեմ: Նրա՞, ում ձեռ ա տալիս էս վիճակը կամ ով նույնը կանի, եթե շանս ունենա: Ես կպայքարեմ մենակ նրանց համար, ովքեր կիսում են իմ արժեհամակարգը: Իսկ եթե մենք լինենք մի առանձին տեղում, պայքարելու կարիք էլ չի լինի, որովհետև պետությունը հիմնված կլինի էդ նույն արժեհամակարգի վրա: Զիբիլը մաքրե՞լ: Այսինքն, հասարակության մի յոթանասուն տոկոսին ռադ անե՞լ երկրից: Դա ռադիկալ լուծում ա ու դա իմ արժեհամակարգին չի համապատասխանում, դա մյուս ճամբարի արժեհամակարգն ա, որ ով նման չի, վռնդեն:

    Մենք իրավունք չունե՞նք: Իսկ ո՞վ ա հիմա կառուցում:
    Յոթանասուն տոկո՞ս, ինչ էլ թիվ ասեցիր, գոնե հիթսունմեկ ասեիր...
    Արդեն մի տաս անգամ գրեցի ու գրածս ջնջեցի... Լավ արի սենց անենք թող մի հատ երկրաշարժ լինի ու Հայաստանում բոլորը մեռնեն ու մնաք մենակ դուք՝ լավերով...համաձայն չե՞ս, Արցախի հարցն էլ կլուծեք...

  14. #9193
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Gayl-ի խոսքերից Նայել գրառումը
    Յոթանասուն տոկո՞ս, ինչ էլ թիվ ասեցիր, գոնե հիթսունմեկ ասեիր...
    Արդեն մի տաս անգամ գրեցի ու գրածս ջնջեցի... Լավ արի սենց անենք թող մի հատ երկրաշարժ լինի ու Հայաստանում բոլորը մեռնեն ու մնաք մենակ դուք՝ լավերով...համաձայն չե՞ս, Արցախի հարցն էլ կլուծեք...
    Ինձ արդեն մեկ ա, ես իմ գլխի ճարը տեսել եմ:

  15. #9194
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    35
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինձ արդեն մեկ ա, ես իմ գլխի ճարը տեսել եմ:
    Հա բայց արժի չէ լինել ավելի քաղաքակիրթ ու ազգի յոթանասուն տոկոսին զիբիլ չանվանել... դու քո մտքում ինչքան ուզում ես հայհոյի...

  16. #9195
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Gayl-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա բայց արժի չէ լինել ավելի քաղաքակիրթ ու ազգի յոթանասուն տոկոսին զիբիլ չանվանել... դու քո մտքում ինչքան ուզում ես հայհոյի...
    Հասցրել են

Էջ 613 1112-ից ԱռաջինԱռաջին ... 113513563603609610611612613614615616617623663713 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. «Քնած», բայց հետաքրքիր թեմաների «արթնացում»
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 11
    Վերջինը: 20.03.2019, 00:37
  2. Հոմսքուլինգի թեմայից դուրս գրառումներ
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 126
    Վերջինը: 24.10.2016, 20:12
  3. Գրառումներ: 3
    Վերջինը: 24.04.2010, 18:59

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •