Չուկ, կարող ա՞ էս ֆորումին զուգահեռ մի հատ էլ ֆորում կա որ ունի էլի էս նույն բաժինները, նույն անդամները, բայց պտի հատուկ անդամագրվես որ տեսնես…
Չուկ, կարող ա՞ էս ֆորումին զուգահեռ մի հատ էլ ֆորում կա որ ունի էլի էս նույն բաժինները, նույն անդամները, բայց պտի հատուկ անդամագրվես որ տեսնես…
Lion (03.02.2015)
Աթեիստ (03.02.2015)
Հարգելի ղեկավարներ), նորից առաջարկում եմ, ֆորումի անդամների լուսանկարները թեմայում, պարտադիր դարձնել խմբային նկարների տակ անունները` նիկերը գրելը: Այլապես անիմաստ եմ համարում ընդհանուրի համար դնելը:
CactuSoul (23.02.2015), Moonwalker (25.02.2015), The silent river (24.02.2015), VisTolog (03.03.2015), Ծյէլեպորտ (23.02.2015), Ուլուանա (23.02.2015)
Ադմինիստրացիա ջան, կլինի՞ վարկանիշային համակարգի սահմանափակումները հանեք։ Գրառում ենք հանդիպում, ուզում ենք վարկանիշ տալ… ու հոպ, ուրիշին պիտի վարկանիշ տանք, քանի որ 5-ը չի լրացել։ Առանց էն էլ ակումբում կատարվող համեմատաբար քիչ գրառումների մեջ պիտի սկսենք փնտրել ում վարկանիշ տանք, որ թույլ տա էլի վարկանշելըկամ էլ պիտի թողենք հետոյի ու վերջում էլ մոռանանք տվյալ գրառումը։ Մեկ էլ, կարելի է վարկանիշի ցուցադրական մասը ուղղակի 3 մասի բաժանել՝ բացասական (որը կլինի կարմիր գույն), անջատված (սև) և դրական (կանաչ, առանց որևէ երանգավորման)։ Ինձ չի թվում, թե ակումբում գրառում կատարողները վարկանիշի համար են գրառում անում, որ մի հատ էլ պայքարեն էդ կանաչի բազմերանգության համար։
Էս հարցը ժամանակ առ ժամանակ բարձրանում է, բայց սահմանափակումը չհանելու պատճառն ավելի հիմնավոր է, իմ կարծիքով։ Համենայնդեպս, մի անգամ փորձ եղել է հանելու. սահմանափակումը ահագին ժամանակ հանված է եղել, բայց հետևանքները խայտառակ էին, դրա համար էլ նորից մտցվեց։ Ես էլ եմ հաճախ նշածդ խնդիրն ունենում, հատկապես վերջերս. մի հինգ հոգի կան, որոնցից ոչ մեկին չէի կարողանում վարկանիշ տալ, ընդ որում՝ մոտ մի ամիս շարունակ։ Բայց դրանով հանդերձ՝ սխալ եմ համարում սահմանափակումը հանելը։ Մարդ կա՝ տասնյակներով վրա–վրա վարկանիշ է տալիս իր սիրելիին կամ սիրելիներին, այսինքն՝ ոչ թե գրառման համար, այլ տվյալ ակումբցու նկատմամբ իր անձնական վերաբերմունքից ելնելով, ու, փաստորեն, ինչ–որ մարդկանց սուբյեկտիվ վերաբերմունքի հետևանքով տվյալ մարդու վարկանիշն անարդարացիորեն կտրուկ աճում է ու ընդհանուր սխալ պատկեր ստեղծում։ Էս երևույթը միշտ էլ եղել է ու լինելու է. մարդկանց էդ մոտեցումը կանխել չենք կարող, բայց դրա հնարավորությունը սահմանափակել կարող ենք։
Բայց դե թող Չուկը գա, ասի։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Chuk (13.03.2015)
Վարկանշային համակարգը անցյալում էր որոշակի առավելություններ տալիս: Հիմա միայն թվեր են: Իմ առաջարկը դրան էլ էր վերաբերում: վարկանիշը թող որևէ արժեք չունենա: Եթե մեկի մտքին եղավ լցոնում անել, էնքան հին ու ակումբ չմտնող անդամների գրառումների կարա վարկանիշ տա, որ իր ուզած մարդուն էլի վերկանիշ տա:
Մի բան ասեմ, բայց չծեծեք։ Կարելի՞ ա էնպես անել, որ էս "հարց բժիշկին" բաժինը "անվճար կոնսուլտացիա " բաժին չլինի։ Մարդիկ, վախենալու բաներ եք գրում, ինչ ասես կլինի էդ նշվածների տակ։ Հարցեր ենք տալիս, որ քիչ թե շատ հասկանանք, բայց մեկ ա չի լինում։ Մեկը ես չեմ կարում անտեսել, երբ նկատում եմ անպայման գրում եմ ( անլիցենզիա հալովս), որ վերջում ասեմ՝ դիմեք մասնագետի։ Կարելի՞ ա, ինչ որ բացատրություն գրել, թե ինչպիսին կարան լինեն հարցերը։ Ըդենց։
Vitam regit fortuna, non sapientia.
Ես ասում եմ՝ ողջույն բոլորին
Հարցը բարձրացնող մոդերատորին, նրան պաշտպանող ակումբցիներին, պատասխանող ավագ մոդերատորին, մյուս բոլորին:
Իմ որոշումն ու տրամաբանությունը բոլորդ տեսնում եք: Բայց ես հոգնել եմ էս վարկանշի պատասխանատուն լինելուց: Բացեք առանձին թեմա, էդ թվում քվեարկություն, ինչ որոշեք, էնպես կլինի:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Cassiopeia (13.03.2015), Tiger29 (13.03.2015)
Ոնց կա, տենց էլ մնալու ա: Տոժե մնե ժողովրդավարություն:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ