Բա տվյալ դեպքում խի՞ ա ինձ նման գրառում գալիս անուն հարցնելուց հետո:
Որևէ մեկի անուն ազգանունը կամ անձնական ինֆորմացիայի հրապարակումը անձնական ինֆորմացիայի նկատմամբ ոտնձգություն է և օրենքի խախտում:
Եթե Վայքում ծառայողները ցանկություն ունենան, իրենք կկապվեն նամակագրական կապի միջոցով:
Թեման անուն ազգանունների հրապարակում չի հետապնդում, ընդամենը տեղեկություններ, որպիսություն ու ինֆորմացիա, որը հասանելի է և ամենակարևորը անձնական ու գաղտնի չէ:
Հ.Գ. Եթե պետք ա, թող թեմայի վերնագրում մոդերները մի քանի կանոն ավելացնեն. մասնավորապես՝ զորամասի համարի կամ տարածքի կոնկրետ հրապարակումը, ծառայողի անուն ազգանունի ու մնացած տվյալների գրապարակումը, ծառայողների մոտ եղած ժամանակավոր/մշտական հեռախոսահամարների հրապարակումը և այլն արգելվի:
Մի դատիր ուրիշի անցյալը՝ չիմանալով քո ապագան:
Որովհետեւ եթե ինչ-որ մեկի անունը, ազգանունը կամ որեւէ այլ անձնական տվյալ էստեղ հրապարակվում է, ապա դա արվում է իրենց կողմից կամ առնվազն իրենց համաձայնությամբ:
Ես, օրինակ, թաքցնելու կարիք չեմ տեսնում, ու էստեղ շատերն իմ իսկանան անունը գիտեն, բայց մեկ է՝ չեմ ընդունի, եթե ինչ-որ մեկը մի օր հարցնի՝ էս Նաիրուհին ո՞վ է, ո՞նց կարող եմ իրեն ռեալում գտնել, ու առանց իմ գիտության մեկն իմ անձնական տվյալները կամ հեռախոսահամարը հրապարակի:
Իսկ եթե անձամբ ինձ դիմի էդ մարդը, գուցե եւ բոլոր տվյալներս էլ իրեն տրամադրեմ: Դա ու ինձ ֆորումում «Լիլ» ասելը նույն բանը չեն:
իսկ մարդը
վախենում ա
որ իրան
չեն սիրի:
Chuk (19.08.2014)
Լիզա ջան, տենց դեպքերում ավելի հեշտ ա հարցնել։
Նկարները դնելուց էլ երբեմն հատիկ-հատիկ նշում ենք ով ով ա, որ սկսնակները ճանաչեն։
Դու էլ որ անհասկանալի դեպքերում հարցնես, հաստատ կասեն։
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Մարդու մտքին տեղ լինի: Ինձ չիմացող ակումբցիները ՍԼԳ կամ SLG էին գրում, շատ էլ լավ էր: Ու ահավոր անդուր ա, երբ հալալ կաթնակեր ակումբցին, որին կյանքում ո՛չ տեսել եմ, ո՛չ լսել եմ, մի երկու օրվա գրանցված, մեկ էլ բանավեճի մեջ մյուսներին կապկում ա ու ինձ Բյուր ա դիմում:
GriFFin (19.08.2014)
Tiger29 (19.08.2014)
Աթեիստ (19.08.2014)
GriFFin (19.08.2014)
Միհատ թեմա ա է բզցվել, որտեղ մարդիկ իրենց անունն են գրում, որ նորեկներին հեշտ լինի։ Մեկ էլ կարծում եմ 90% դեպքերում կոնտեքստից պարզ ա, թե որ ակումբցուն են դիմում, եթե նույնիսկ համարով դիմեն։ ։))))
Chuk (20.08.2014), Smokie (20.08.2014), The silent river (19.08.2014), Նաիրուհի (19.08.2014)
Բյուր, նենց ես ասում կարծես հայհոյում են… կապկելու բան չկա, անունդ Բյուր ա, Բյուր են ասում…
էս ի՞նչ դեդավշչինա ա… հատուկ կարգավիճակ պտի մարդիկ ձեռք բերե՞ն որ քեզ Բյուր ասեն… էդ ո՞վա էդ "հալալ կաթնակեր Ակումբցին", որ համարձակվել ա քեզ Բյուր ասի… ասա գնանք ականջները պոկենք տանք ձեռը… ինձ թվում էր Ակումբում բոլորս հավասար էինք…
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ