1000-ից ավել գրառումներ ունեի, հիմա մտել եմ՝ 883 է ցույց տալիս: Ինչի՞ց է:
Իսկ ինչ երգ եք լսում այս պահինը չեք ուզու՞մ մաքրել։ Մի քանի հարյուր գրառում էլ էդտեղ կորցնենք
I may be paranoid but no android!
Չուկ, մի հատ առաջարկ ունեմ: Տարիներ առաջ Արտգեոն էլ էր նման մի բան առաջարկել, հիմնավորումներդ չեմ հիշում, բայց մերժել էիր:
Առաջարկում եմ Ակումբում անդամների մականունների թեգավորման համակարգ մտցնել, որպեսզի ցանկության դեպքում կարողանանք անունը որպես թեգ նշենք ու ակումբ մտնելուց հաղորդագրություն գա, որ քեզ էս-ինչ գրառման մեջ նշել են: Եթե չեմ սխալվում, vBulletin-ի մեջ նման հնարավորություն կա: Ինձ թվում է շատ հարմար բան ու Ակումբը դրանից ավելի լավը կդառնա: Շատ հաճախ կոնկրետ մարդու ուղղված գրառում ես անում ու հետո չես իմանում էդ մարդն էդ գրառումը տեսե՞լ, կարդացե՞լ է, թե չի էլ իմացել, որ իրեն բան ես ասել: Կամ ասենք երբ մի թեմայից գրառում են մեջբերում մեկ ուրիշ թեմայում, օրիգինալ գրառման հեղինակը շատ հաճախ չի իմանում, որ իր գրառմանը պատասխան էլ են:
Օրինակ Թափաթոքում շատ հարմար բան կա, երբ գրառումդ մեջբերում են, հաղորդագրություն ես ստանում դրա մասին: Եթե թեգավորումը հնարավոր չի, գոնե սենց հնարավորություն կա՞:
I may be paranoid but no android!
Անկեղծ ասած չեմ հիշում, թե ինչու եմ Արթուրին «մերժել», բայց հավանական եմ համարում, որ գրել եմ նույնն, ինչ հիմա: վԲուլլետինում նման հնարավորություն նախատեսված չէ: Նախկինում գտնված նմանատիպ հավելումները որքան հիշում եմ մեծ բացերով էին, խնդիրներով: Ամեն դեպքում վերջին շրջանում ես էլ նման հնարավորության կարիքը զգում ու նման նորմալ հավելում գտնելու դեպքում կտեղադրեմ: Եթե գրառումս կարդացողներից որևէ մեկին հանդիպել է նման հավելում, շնորհակալ կլինեմ, եթե տեղեկացնեն, ուսումնասիրեմ:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Բարևներս: Չուկ, ընկերուհիս գրանցվել է, արդեն մի շաբաթ կլինի, բայց չի ակտիվանում: Ինչի՞ց կլինի
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ