Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
Չգիտեմ: Սպասի տեսնենք Մարին ինչ ա ասում, նոր կասեմ:


Արտահայտվի

Մեֆ, որ հազար էջ հետ չգնամ, միանգամից էստեղ ասեմ: Մարդիկ սիրում են քո քննադատությունը, ես՝ հըը: Էլի եմ ասել, ստեղ էլ կասեմ, որտև կոնկրետ իմ գործերի դեպքում քո առաջարկները, քննադատությունը ու լիքը ուրիշ բաներ չեն համապատասխանում էն ամենի հետ, ինչը փորձում եմ պատմվածքով ասել: Ու դա նորմալ ա, մի նեղվի. ոնց որ ամեն գործ չի, որ ամեն մարդու դուր ա գալիս, նենց էլ ամեն քննադատություն չի, որ ամեն գրողի դուր ա գալիս: Ու ինչքան գրելու դասերի գնացել եմ, միշտ ասել են՝ գտի քեզ համար էնպիսի քննադատի, որը հասկանում ա գրածդ: Դրա մեջ ճիշտ բան կա, որտև եթե դու տեսնես, թե էստեղ իմ ամենամեծ քննադատը ոնց ա ինձ փրթում-թափում, ոնց քարը քարին չի թողնում, ամեն բառից կախվում ա, ասում ա՝ սենց չէ, նենց պիտի լինի, կնախանձես, որ Մեֆն էդ աստիճանի չի: Տարբերությունն ընդամենը էն ա, որ էս մարդը հասկանում ա, թե գործն ինչի մասին ա ու ուր ա գնում:

Հա, էսքանն ասելուց հետո ի՞նչ էի ասում: Ինձ համար սովորական ա, որ Մեֆը սխալ ուղղությամբ ա տանում պատմվածքը, բայց որ Այբն էլ ոնց որ հիմնական մեխը չհասկացավ, դա արդեն անհանգստացնող ա, ու մտածում եմ՝ պետք ա մի բան փոխել: Սամն էլ սենտիմենտալ դրեց անունը, բայց հեչ սենտիմենտալ բան չկա ստեղ կամ էլ եթե նույնիսկ կա, շատ քիչ ա:

Բայց դրա համար ուզում եմ Մարիին էլ լսել, տեսնեմ՝ ինքն ինչ կարծիքի ա:
…Բայց ես ինչի՞ պտի նեղվեմ Բյուր ջան… ի՞նչ անբնական բան կա ստեղ… ավելին ես ոչ գրաքննադատ եմ ոչ էլ պրոֆեսիոնալ եմ, նույնիսկ սիրողական չեմ որոհետև գրականությամբ ես չեմ զբաղվում ու երևի 90% ա հավանականությունը որ չեմ հասկանում քո գրածները… քեզ ճիշտ են ասելոր պետք ա գտնես էն քննադակտին որը քեզ հասկանում ա ուղղակի ինձ ընդհանրապես պետբք ա քննադատների ցուցակից հանել… սա բոլորին ա վերաբերվում… ես եթե մի գործ սիրում եմ դա դեռ չի նշանակում որ էդ գործը լավն ա և հակառակը…

Մի բան ասեմ, ես էլ կարամ hair split անեմ, բայց եթե սա լինի full scale competition կամ workshop էդ ուրիշ… ես միշտ էլ ասել եմ workshop արեք որ ավելի շատ խորանանք ու ամենակարևորը discussion լինի… բայց էս ֆորմատով որ մարդիկ գալիս են ու կարծիք հայտնում գնում են, արդեն լուրջ չի լինում…

Նենց որ Բյուր ջան, հեչ պարտադիր չի որ ասես որ իմ կարծիքը հաշվի չես առնում, ես դա վաղուց գիտեմ ու վատ չեմ զգում, ոնց որ ասես վատ պովըր ես… բա վատ եմ բա ինչ եմ, կյանքումս ճաշ եփած չկամ… նույն էլ էս ա, կյանքումս պատմվածք գրած չկամ, խի՞ պտի դու իմ կարծիքը հաշվի առնես… I'm not the sharpest knife in the drawer…