Խատուտիկը
Դպրոցական բառապաշարի ու ակումբի գրականության շատ հետաքրքիր խառնուրդ աՀեղինակը դեռ աճելու տեղ ունի, գործը բավական մանկական լեզվով ա գրված: Ու եթե իսկապես Նիկեան ա, ինքն արդեն տասնյոթ ա, չէ՞: Իրան կարելի ա
![]()
LisBeth (19.02.2015)
կարելի էր մեկնաբանություններն առանց անունների անել, բայց եսիմ, հատվածների հետ կապը թողնել ընթերցողի վրա, բայց… հերոսնիրի կերպարը դրանից կտուժեր, իրանք պետք ա լիներին էդ խոսակցությունների մեջ, որ վերացական չստացվեր էլի, ասենք ինչ որ մի տեղ չի կատարվում էդ ամենը, հենց իրենց կողքի հետ ա ու չի կարա չներգործի կերպարների վրա… եթե ասածդ մնացած անուններին էլ ա վերաբերվում, առանց դրանց անհասկանալի պահերը ավելի շատ կլինեին
SWTS
Եթե կարծում ես՝ առանց անունների անհնար ա, էդ դեպքում տարածք պետք էր տալ ամեն նոր անունից հետո: Որտև իրոք առաջին մի քանի տողից հետո խճճվեցի: Հետո, գործդ չի տուժի, եթե ասես ով ում բարեկամն ա: Էն որ ասում են՝ ոչ թե բացատրի, այլ ցույց տուր, դու ոնց որ մյուս ծայրահեղության մեջ լինես, այսինքն՝ մենակ ցույց ես տալիս առանց բացատրելուԴա իհարկե վատ չի, բայց տեքստը շատ ա ծանրաբեռնում:
Mephistopheles (19.02.2015)
Նրանք
Ասում եմ՝ կարո՞ղ ա իմ բզիկներից են էս անունները: Էս գործում էլ ա առաջին մի քանի տողում էնքան անուն կրակվում, որ էլ չես ուզում կարդալ:
Բայց չէ... ախր դա գիտականորեն ապացուցված բան ա, որ եթե տեքստի մեջ նոր ինֆորմացիան շատ ա լինում, ընթերցողը չի ընկալում, իսկ անունը (լինի մարդու, աշխարհագրական, թե ուրիշ) նոր ինֆորմացիա ա:
Ու ընդհանրապես ահավոր շատ ա մեջն ինֆորմացիան: Աշխարհի անցուդարձ, բան: Պարտադիր չի էդ ամենը երկխոսություններում խցկել: Կարելի ա դա ցույց տալ:
Ասենք օրինակ էս մեկը.
Հանգիստ էս կտորը կարելի ա կտրել-գցել:- Հերոստրատի մասին լսե՞ս ես:
- Դա այն հույնը չէ՞ր, որ պատմության մեջ մտնելու համար աշխարհի հրաշալիքներից մեկը հրկիզել էր:
- Այո, Արտեմիսի տաճարը: Բայց դա ի՞նչ կապ ունի իմ հարցի հետ:
Մեկ էլ էս հատվածը.
Սկեպտ ջան, հլը փորձի լսել՝ մարդիկ ոնց են իրար հետ խոսում կամ ոնց են իրար բան-ման պատմում: Տես՝ սենց սիրուն կառուցվածքով երկար-բարակ նախադասություններ լինու՞մ են: Ու մեկ էլ տես՝ քանի՞ բառ ա մի հոգին հասցնում ասել, մինչև մյուսն ընդհատում ա:- Է՜խ, Կոլյա, մարդկանց թվում է, թե կատակասեր մարդիկ երջանիկ են, այն դեպքում երբ նրանց այդ «կենսուրախությունն» ընդամենը հոգեբանական պաշտպանական ռեակցիա է: Մի զարմացիր:
Փոքր ժամանակից երազում էի զինվորական դառնալու մասին: Շատ էի սիրում հայրենական պատերազմի մասին ֆիլմերը: Ճիշտ է զինվորական գործի իռացիոնալ կողմերի մասին շատ էի մտածել, բայց դեռ երիտասարդ էի, վեհ նպատակների էի ձգտում: Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ընդունվեցի ենթասպայական դպրոց, ու շատ ժամանակ պետք չէր` հասկանալու, որ դա իմ տեղը չի: Սկսեցի մանր առևտրով զբաղվել: Մեր փոքր քաղաքում խանութները շատ չէին, դրա համար էլ գործերս հաջող էին ընթանում, բիզնեսը ծաղկում էր: Մի քանի տարի հետո հանդիպեցի երկրորդ կեսիս և ամուսնացա: Հաջորդ տարում ծնվեց հրաշքս` Լիլյան: Հետո գործերս կտրուկ վատացան, ու շուտով ստիպված էի փակել խանութը: Հենց այդ խառը ժամանակներում էլ Լիլյայիս մոտ ուռուցք հայտնաբերվեց: Կարճ ասած, մեքենաս վաճառեցի, պապական տունս փոխանակեցի մոտակա գյուղի փոքր տներից մեկի հետ, ընկերներիցս էլ համարյա երեք հազար դոլար պարտքով վերցրեցի, որ աղջկաս տանենք Գերմանիա: Փառք Աստծո, վիրահատությունը բարեհաջող անցավ, ու վերադարձանք տուն: Բայց քանի որ պետք էր պարտքերը վճարել ու ընտանիքի կարիքները հոգալ, միացա տեռորիստներին, ըըը, կամավորականներին: Էդպես ծանոթացա Քեռու ու մյուսների հետ: Բոլոր լավ տղերքը զոհվեցին Կիևում: Այժմ մենակ Քեռին է մնացել: Դե, քեզ չեմ հաշվում, դու վերջում միացար մեզ: Սերյոգան ու Դենիսը իրար լավ գտել են,- շարունակեց նա՝ ձայնը ցածրացնելով,- եթե ամոթ չլիներ, հնարավոր է՝ ամուսնանային, մեկը մյուսին լավ սազում են: Սերյոգան դեռ բարուրից բռնել էր «օրենքով գողի» ճանապարհը, բայց քանի որ խելքով ու ճարպկությամբ առանձնապես օժտված չի եղել, իր երազանքին չի էլ կարողացել մոտենալ: Մի անգամ, ինչպես ինքն է պատմում, նավթի պահեստ թալանելու ժամանակ պահակին կապկպել է ու հենց թալանած նավթով էլ վառել: Իր ասելով՝ զղջում է արածի համար, բայց խղճի զգացում ունեցող մարդը չի կարող նման բանից հետո հանգիստ քուն մտնել, իմ կարծիքով: Իսկ Դենիսը պետերբուրգյան նացիստ-սափրագլուխների մի խմբավորման պարագլուխ է եղել ու սևերին պատժել ոչ սլավոնական արտաքին ունենալու համար: Ի դեպ, գիտեի՞ր, որ Քեռին Չեչնիայում էլ է կռվել:
Ընդհանուր գործի մասին. էն առաջին էջում գրվածը լրիվ կհանեի, մի կողմ կգցեի, երկրորդ էջինը մենակ կպահեի: Հասկանում եմ, որ հեղինակը փորձել ա կոնտեքստ ստեղծել և այլն, բայց շատ ա ծավալվել:
Էկավ քվեարկելու պահը:
Քանի որ ես միշտ քվեարկում եմ ամենաշատը դուրս եկած գործ(եր)ի օգտին անկախ ամեն ինչից, ձայնս տալիս եմ Տակտուսին:
հասկանում եմ ինչ ես ասում Բյուր, հաշվի կառնեմ մերսի, ուղղակի որ գրում եմ, իմ մեջ էդ փազլը լրիվ ա, որ քանդում եմ ու հավաքում եմ / կարդում եմ, ոնց որ ամեն ինչ իրա տեղում լինի, բայց ընթերցողի համար դետալները քիչ են ոնց որ: Հեղինակը կաշխատի էդ ուղղությամբ, վստահ եմ, ես էլ մթոմ հլը կոնֆիդենցիալ ա սաղ
SWTS
Արձակուրդի առավոտը
Պատմվածքի հենզ սկիզբը, կարելի է ասել, սկսվում է ժամանակի ընդգծմամբ.
Միանգամից ընթերցողի համար որոշակիորեն պարզ է դառնում հերոսուհու տարիքը: Լիզան երեխա չէր և մանկությունից իրեն ծանոթ ձևակերպումը ոչ միայն, այսպես ասած , շեշտում է հերոսուհու ոչ երեխա լինելը, այլ նաև, կարելի է ասել, տեղայնացնում է <<վայրը>>, տվյալ դեպքում՝ տունը, որտեղ ծնվել ու մեծացել էր Լիզան: Ու սա շատ կարևոր է, որովհետև ինչպես հետո տեսնում ենք, Լիզայի հիշողությունները կապված են այդ տան և որոշակի տարիքային դեպքերի հետ/ եղբոր հետ դոնաթներ գնելը և այլն/:...Լիզան չէր ուզում վեր կենալ: Պինդ-պինդ փաթաթվել էր մանկությունից իրեն ծանոթ սառը վերմակի մեջ...
Պատմվածքում ժամանակի ընդգծումը/ մինչ Լիզայի հիշողությունները/ դարձյալ ընդգծվում է հաջորդ տողերում:
Ու պատահական չի, որ հեղինակը կարծես թե հեռվից է գալիս. սոսկ ուղղակի չի նկարագրում, որ էսպես էր՝ Լիզան էս տարիքին էր, մայրը հասուն կին էր, այլ այդ ամենը մի տեսակ ուզում է ցույց տալ անցյալի շեշտմամբ, թեև ուղղակիորեն չի գրում: Ըստ էության, ներկայի և հիշողությունների միջոցով փորձում է ցույց տալ այն փոփոխությունները, որոնք տեղի էին ունեցել:Դա պատմվածքում առավել ցայտուն է երևում, երբ առաջին պլան է մղվում Լիզայի մանկության հիշողությունները և թե ինչպես է փորձում Լիզան վերագտնել այն կապը, որը կապված էր անցյալի հետ:Մոր ձայնը տարիների ընթացքում մաշվել, խռպոտել էր
Բայց հետաքրքիր է նաև այն, որ ներկան ցույց տալով հեղինակը մի բան էլ է շեշտում: Չնայած , ըստ էության, Լիզայի առօրյան սովորական էր, ոչ մի արտասովոր բան չկար, բացվող առավոտները միշտ նման են եղել, բայց պատմվածքում <<սովորական սկսվող օրը>>/թեև հեղինակը ուղղակիորեն չի գրում, որ նրա կյանքի սովորականի պես էր անցել, ոչ մի արտառոց բան, որովհետև դա արդեն շատ պարզ է/, բայց ենթադրելի <<սովորական օրերից>> մեկը պատմվածքում սկսվում է .
...հենց աչքերը բացեր, նորից նույն անծանոթ աշխարհում էր հայտնվելու<<Սովորականը>>/ներկան/ արդեն դառնում է անծանոթ այն իմաստով, որ ոչ միայն դարձյալ ժամանակի մեջ է ընդգծում մոր նախաճաշ պատրաստելը/Ե՞րբ էր վերջին անգամ մայրը նախաճաշ սարքել:/, այլ Լիզայի համար կարծես թե <<խախտվում է մի բան>>, որը իր իրականությունը դարձնելով <<անծանոթ>>, իրականում կարծես այդ <<անծանոթ>>իրականության <<տարրերը>>/մոր նախաճաշ պատրաստելը/ հիշեցնում են ինչ-որ մի ժամանակակետում շատ հարազատ իրականության մասին: Իրականություն, որը այնքան տարբեր էր ներկայից:Կարծես ինչ-որ անծանոթ իրականության մեջ լիներ: Ե՞րբ էր վերջին անգամ մայրը նախաճաշ սարքել:Տարիներ առաջ, երբ ինքն ու Դավիթն արթնանում էին...
Ու պատմվածքի հաջորդ , կարելի է ասել, հաջորդ մասում, պատկերվում է արդեն Լիզայի և Դավիթի մանկությունը, ավելի ճիշտ՝ պատանեկությունը.
Մոր նախաճաշն էլ կարծես թե դրդում է, որ Լիզան ոչ միայն հիշի, այլ նաև փորձի ինչ-որ կապ գտնել այն օրերի հետ.Լիզան խոստովանում էր, որ այնտեղ տեսականին ավելի մեծ էր, դոնաթներն էլ ավելի համեղ էին: Բացի դրանից, քաղաքի հիպ դեռահասներն այնտեղ էին հավաքվում, ու միշտ հավանականություն կար հետաքրքիր մարդկանց հանդիպելու:
Եվ Լիզայի մեջ արթնացող հիշողություններ կարծես թե նրան ստիպում են ավելի ցայտուն տեսնել ներկան.Լիզան թերթեց, բացեց “y” տառը, գտավ համարը. «Յամ-յամ»: Զանգեց: «Ձեր հավաքած համարը գոյություն չունի»,- հայտարարեց ռոբոտը:
- Մամ, «Յամի» համարը փոխվե՞լ ա:
- «Յա՞մ»: Դոնաթների տեղի հե՞տ ես: Վաղուց ա փակվել: :
Իսկ առաջ խատուտիկներ էին եղել, բայց չգիտես ինչի այժմ Լիզայի համար վարդի թփերը ինչ-որ անակնկալ բան են թվում այգում.Հիմա այգում կոկիկ կանաչ խոտ էր, անկյուններում՝ վարդի թփեր:
Այնպիսի տպավորություն է, որ տարիների <<անփոփոխականությանը>>/պատմվածքում բացի Լիզայի պատանեկան հիշողություններից չի նշվում ինչ-որ ուրիշ մի առանձնահատուկ դեպք, որը Լիզայի կյանքի համար շրջադարձային էր եղել/չհաշվենք եղբոր հետ կապված դեպքը, որի մասին դեռ կխոսենք//:- Մա՜մ, խատուտիկներն ի՞նչ եք արել,- կանչեց դրսից:
Լիզան իր հիշողությունների միջոցով փորձում է վերապրել իր կյանքի գուցե լավագույն տարիները.
Դավիթի կերպարը, թեև ուղղակիորեն պատմվածքում ցույց է տրվում Լիզայի հիշողությամբ, բայց ներկայում Դավիթի բացակայությունը արդեն բավական է դառնում, որ անցյալից մնացած տիկնիկը դառնա այն ցավի, կոպիտ ասած՝ արտահայտիչը, որով արդեն ինքնին պատմվածքի վերջում պարզ է դառնում՝ Դավիթը չկար այլևս.Երբ խատուտիկները սպիտակում էին, սիրում էր փնջեր հավաքել, պառկել գետնին, հերթով փչել: Աչքի առաջ լիքը սպիտակ թերթիկներ էին հավաքվում, ու թվում էր՝ ձյուն էր գալիս: Թերթիկների արանքից կապույտ երկինքն էր երևում ու արևի պայծառ ճառագայթները:
Պառկեց: Աչքերը փակեց ու փորձեց պատկերացնել, որ ոչ թե կոկիկ խոտին է պառկել, այլ՝ խատուտիկների մեջ: Ինչ-որ փափուկ մազեր քսվեցին դեմքին, ասես՝ խատուտիկի թերթիկներ...
Հետո Դավիթն էր գալիս, մի երկու խատուտիկ էլ ինքն էր փչում Լիզայի վրա:
Դրանք ուղղակի Լիզայի մանկության հիշողությունները չէին, ինչպես թվում է սկզբում/չնայած ընթերցողը արդեն ենթադրում է, որ դա տանելու է ուրիշ բանի/, դրանք հարազատին <<վերագտնելու>> փորձեր էին/խոտերի վրա պառկելը, այն խանութը զանգելը…/:- Լիզա՜,- կանչեց մայրը:
- Դավի՜թ,- արցունքները զսպելով շշնջաց Լիզան ու շոյեց տիկնիկի գլուխը:
Հաջողված գործ է: Դեպքերը ուղղակի չեն պատմվում, թե էսպես է եղել և այլն, այլ հեղինակը կարողացել է դա տեսնել տալ ընթերցողին:
![]()
Վերջին խմբագրող՝ Այբ: 19.02.2015, 20:30:
օքեյ… եկանք…
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ