Վերջերս էլ ինձ զանգեցին՝ թե արի ավտոն հանի, մաքրում ենք տարածքը, պիտի ավոտբուսներ գան (Կոմ.այգու դիմացն էի կանգնեցրել, Բեյրութի փողոցում, կարմիր գծերի մեջ: Ոնց հասկացա քաղաքապետարան ինչ-որ մեծ թվով հյուր պիտի գային):
Ցերեկվա ժամը մոտ 4-ի կողմերն էր, ու ես էլ գիտեի՝ որ եթե դուրս եկա, էլ տեղ չեմ գտնի կանգնելու, պիտի մի կես ժամ անկապ տեղ ման գամ: Իսկ էդ ժամին ով էր ինձ թողնում թողնեմ գործն ու կես ժամ անկապ դուրս գամ: Ասեցի՝ հիմա հեռու եմ, չեմ կարա գամ, ժամ-ժամ ու կեսից կգամ: Ասեցին՝ լավ, բայց խնդրում ենք արագացրու:
Մեկ էլ մի 10 րոպեից մի ուրիշ մլիցա զանգեց՝ թե 10 րոպից էվակուացնելու ենք, եթե չեկար: Ստիպված գնացի հանեցի: Ասում եմ՝ բա հիմա որտե՞ղ կանգնեցնեմ, ասում ա՝ դե մի բան արա էլի, չգիտեմ:
Արա, բա խի՞ եմ 12000 վճարել, որ «չգիտեմ»-ով ավտոս տեղից հանեք![]()
Ճանապարհային ոստիկանի տուգանած կտրոնի մեջ եթե վարորդը գրում է "համաձայն չեմ իրավախախտման հետ", դրանից հետո պե՞տք է արդյոք, որ վարորդը գրություն գրի ՃՈ պետին ու իր անհամաձայնությունը շարադրի, թե՞ դրա կարիքը այլևս չկա, և գնդակը գտնվում է ՃՈ-ի դաշտում` այսինքն, նրանք (ՃՈ-ն) պետք է պատասխան քայլ անի:
Բարև Ձեզ
Կանգառն արգելվում է նշանի տակ կայանած վիճակում՝ ավարիոննիները միացված ժամանակ /եթե 5-րոպեից ավել չեմ կանգնել/ իրավունք ունեն տուգանեն կամեռաներով? Կադրում երևում է, որ կայանում, մտնում եմ բանկ ու դուրս եմ գալիս 1-2 րոպում: Բայց ավարիոննիները միացված /ստոպերով/
86. Կայանումն արգելվում է`
1) կանգառն արգելված վայրում.
Աղբյուր
Ավարյոնին հիմք չի, վթարային կանգառի դեպքում մեքենայի դիմաց կամ հետեւում տեղադրվում է վթարային եռանկյունի անդրադարձիչը, դա հիմք ա չտուգանվելու
Tiger29 (13.02.2015)
Հարկադրված կանգառ կատարելիս դեռ պետք է ապացուցես, որ դրա կարիքը ունեցել ես, չեմ կարծում, թե միայն եռնակյունիով կհամոզես: Գոնե ձևական պտի կապոտը բացես անկապ բզբզաս, որ ասես` խոդ չէր ընկնում կամ տոռմուզները լավ չէր աշխատում: Կամ էլ սիրտդ բռնած վազես բանկ, հետո դեղատուն ու վերադառնաս:
Բարև Ձեզ
Արդյոք ճանապարհային ոստիկանության տեսուչը ավտոմեքենա կանգնեցնելիս պարտավոր է միացնել իր ավտոմեքենայի կարմիր-կապույտ առկայծող փարոսիկը (լուսային ազդանշան) ?
Ստորև բերվածից այդպես է հասկացվում?
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 նոյեմբերի 2006 թվականի N 1769-Ն
ՃԱՆԱՊԱՐՀԱՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2006 թվականի
նոյեմբերի 23-ի N 1769-Ն որոշման
Կ Ա Ր Գ
ՃԱՆԱՊԱՐՀԱՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
VII. ԱՆՁՆԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ
31. Ճանապարհապարեկային ծառայության շարային ստորաբաժանման ծառայողը ճանապարհապարեկային ծառայություն իրականացնելիս պարտավոր է պահպանել անձնական անվտանգությանը վերաբերող հետևյալ հիմնական պայմանները`
է) շարժման մեջ գտնվող, գունագրաֆիկ երանգավորում ունեցող պարեկային տրանսպորտային միջոցների վրա` ճանապարհային երթևեկության կանոններով սահմանված կարգով միացնել հատուկ լուսային ազդանշանները` օրվա մութ ժամերին կամ անբավարար տեսանելիության պայմաններում, կամ տրանսպորտային միջոցները կանգնեցնելու ժամանակ:
Բարև Ձեզ
Vaio, Keyboard, Tiger29 - Հիմա կարողա ջուրա եռացրել, կանգնացրել եմ մեքենան, որ հովանա, կամ ասենք ջրի ցուցիչնա միացել, կանգնել եմ, որ հովանա, ու քշել եմ նորից: Նույն տրամաբանությամբ ինչ որ եռանկյունու դեպքում:
Վարորդներ կան սենց խորամանկ տրյուկ են անում ու աշխատումա:
Ենթադրենք կանգ-գիծը անցել ես, որից հետո լուսացույցը կարմիրա դառել, ու խաչմերուկի խառնաշփոթ վիճակից ելնելով չես կարողացել ազատել խաչմերուկը ու մնացել ես ընդեղ կանգնած: Այս դեպքում տուգանքա հասնում վարորդին: Այ էս իրավիճակում շատ վարորդներ ձևական ավտոյից հելնում են, կապոտը բացում են, մի 10 վայրկյան ժամանակ են մեռցնում, վերադառնում են, հետո հենց լուսացույցը կանաչումա խաչմերուկը ազատում են` այդպիսով փորձելով ցույց տալ, թե իբր ավտոմեքենան խնդիրա ունեցել: Ի դեպ այս տարբերակը աշխատումա, ես դա ճշտել եմ նաև security dream-ի տուգանող աշխատակցից:
Քո պարագայում մի քիչ ուրիշա: Դու մտնում ես բանկ, այսինքն ավտոյիդ բան չի եղել` դու քո գործերով ես մտել, չես կարա ապացուցես, որ ավտոդ խափանվելա:
Ավելին ասեմ, եթե ավարյոնկի հետ դնեիր նաև եռանկյունին ու մտնեիր բանկ` էլի կտուգանվեիր: Կհարցնեին քեզ` ինչ նպատակով ես եռանկյունին դրել? Կադրի մեջ պետքա երևա, որ դու ավտոմեքենայի խափանմանն ուղղված աշխատանք ես կատարում, որ չկա:
Մի խոսքով ավտոյի վրա գործ անելու իմիտացիա պետքա ստեղծես, որ ապացույց լինի:
Բարև Ձեզ
Ես էլ նման դեպք գիտեմ, որ չեն տուգանել: Բայց դե դերասանական տաղանդ էլ ա պետք![]()
Իսկ խԱդավիկից տեղեկանք պետք չի՞Կարա՞ս օրենքի համապատասխան կետը մեջբերել: Ես օրենքում մենակ տեսել եմ, թե որ դեպքերում վարորդն իրավունք ունի կանգառ կատարել չթույլատրվող վայրում: Դրանք են անսարքություն, վարորդի կամ ուղևորի վատ ինքնազգացողություն և այլը: Եթե ուզում են տուգանեն, իրանք պետք ա ապացուցեն, որ կանգնելու օրինական պատճառ չի եղել, ոչ թե մենք ապացուցենք, որ եղել ա:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ
Հոդված 10. Հավաստիության կանխավարկածը
1. Վարչական մարմնի կողմից քննարկվող փաստական հանգամանքների վերաբերյալ անձի ներկայացրած տվյալները, տեղեկությունները համարվում են հավաստի բոլոր դեպքերում, քանի դեռ վարչական մարմինը հակառակը չի ապացուցել:
Արգելվում է անձանցից պահանջել իրենց ներկայացրած տվյալները, տեղեկությունները հավաստող փաստաթղթեր կամ լրացուցիչ տեղեկություններ, եթե այդ պահանջը սահմանված չէ օրենքով:
Եթե վարչական մարմինը հիմնավոր կասկածներ ունի անձանց ներկայացրած տվյալների, տեղեկությունների իսկության վերաբերյալ, ապա ինքը պարտավոր է ինքնուրույն և իր հաշվին ձեռնարկել միջոցներ` դրանց իսկության մեջ հավաստիանալու համար:
2. Անձինք պատասխանատվություն են կրում վարչական մարմիններին կեղծ տվյալներ, տեղեկություններ ներկայացնելու համար:
Վերջին խմբագրող՝ Ձայնալար: 15.02.2015, 16:37:
Ճիշտա, իսկ ով էր ուրիշ բանի մասին խոսում: Ես էլ էի մատնանշել ավտոմեքենայի անսարքության և առողջական վիճակի (ավելի վերևում) մասին:
Եթե քո ասացով լինի, ապա կարաս արագաչափի տակով 120-ի տակով անցնես ու ասես ընկերս իրան վատ էր զգում, շտապ իրան էի հասնում:
Իրանք ապացուցում են, որ դու խախտել ես ճանապարհային երթևեության կանոնները, իսկ այ դու արդեն պետքա ապացուցես, որ այդ կանոնները խախտելիս առողջական խնդիր կամ ավտոմեքենայի խափանում ես ունեցել: Տենց որ լինի սաղն էլ կարան կռուտիտ ըլնեն ու չտուգանվեն:
Դրա համար էլ, եթե օրինակ ավտոմեքենայովդ ծանր հիվանդ ես տեղափոխում հիվանդանոց ու այդ ընթացքում խախտում ես ճանապարհային երթևեկության կանոններ, պետքա դիմես հիվանդանոց քեզ տեղեկանք տրամադրեն, որ այս ինչ օրը, այս ինչ ժամին, այսինչը (հիվանդը) ընդունվել է հիվանդանոց` ... ախտորոշմամբ: Նշված տեղեկանքը պետքա ներկայացնես ՃՈ, որպեսզի խախտումներդ հարգելի համարվի:
Եթե ապացույց հասկացություն չլիներ, ով ինչ պատճառ ասես կասեր ու տուգանել հասկացություն այլևս չէր լինի:
Բարև Ձեզ
Եթե վարորդը ավտոմեքենան կայանում է չթույլատրված վայրում, իջնում գնումա, հետո մի որոշ ժամանակ անց վերադառնումա, քշում-գնումա ու այդ ամենը տեսագրված է, ապա վարորդը ո՞նց կարա ասի`
1. Առողջականս վատ էր: Տեսանյութից կերևա պարզ, որ վարորդի առողջականը վատ չի եղել, ինձ թվումա առողջականի կտրուկ վատացումը տեսանյութով էլ որևէ կերպ կպատկերվի:
2. Ավտոմեքենաս խափանվել էր: Եթե ավտոմեքենան խափանված լինի, ապա վարորդը պետք է միջոցներ ձեռնարկի խափանված վիճակը շտկելու համար: Եթե տեսանյութով վարորդը լքում է ավտոմեքենան, մտնում է ինչ-որ տեղ` խանութ, բանկ... , վերադառնում է, ավտոն խոդա տալիս ու գնումա, էլ ինչ խափանման մասին խոսք կարա լինի:
Այսինքն` վարչական մարմինը հիմնավոր կասկածներ կունենա և նշվածս ասացները որպես ապացույց կօգտագործի վարորդի "փաստարկները" ոչ արժանահավատ դիտելու համար:
Բարև Ձեզ
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ