Vaio, Keyboard, Tiger29 - Հիմա կարողա ջուրա եռացրել, կանգնացրել եմ մեքենան, որ հովանա, կամ ասենք ջրի ցուցիչնա միացել, կանգնել եմ, որ հովանա, ու քշել եմ նորից: Նույն տրամաբանությամբ ինչ որ եռանկյունու դեպքում:
Vaio, Keyboard, Tiger29 - Հիմա կարողա ջուրա եռացրել, կանգնացրել եմ մեքենան, որ հովանա, կամ ասենք ջրի ցուցիչնա միացել, կանգնել եմ, որ հովանա, ու քշել եմ նորից: Նույն տրամաբանությամբ ինչ որ եռանկյունու դեպքում:
Վարորդներ կան սենց խորամանկ տրյուկ են անում ու աշխատումա:
Ենթադրենք կանգ-գիծը անցել ես, որից հետո լուսացույցը կարմիրա դառել, ու խաչմերուկի խառնաշփոթ վիճակից ելնելով չես կարողացել ազատել խաչմերուկը ու մնացել ես ընդեղ կանգնած: Այս դեպքում տուգանքա հասնում վարորդին: Այ էս իրավիճակում շատ վարորդներ ձևական ավտոյից հելնում են, կապոտը բացում են, մի 10 վայրկյան ժամանակ են մեռցնում, վերադառնում են, հետո հենց լուսացույցը կանաչումա խաչմերուկը ազատում են` այդպիսով փորձելով ցույց տալ, թե իբր ավտոմեքենան խնդիրա ունեցել: Ի դեպ այս տարբերակը աշխատումա, ես դա ճշտել եմ նաև security dream-ի տուգանող աշխատակցից:
Քո պարագայում մի քիչ ուրիշա: Դու մտնում ես բանկ, այսինքն ավտոյիդ բան չի եղել` դու քո գործերով ես մտել, չես կարա ապացուցես, որ ավտոդ խափանվելա:
Ավելին ասեմ, եթե ավարյոնկի հետ դնեիր նաև եռանկյունին ու մտնեիր բանկ` էլի կտուգանվեիր: Կհարցնեին քեզ` ինչ նպատակով ես եռանկյունին դրել? Կադրի մեջ պետքա երևա, որ դու ավտոմեքենայի խափանմանն ուղղված աշխատանք ես կատարում, որ չկա:
Մի խոսքով ավտոյի վրա գործ անելու իմիտացիա պետքա ստեղծես, որ ապացույց լինի:
Բարև Ձեզ
Ես էլ նման դեպք գիտեմ, որ չեն տուգանել: Բայց դե դերասանական տաղանդ էլ ա պետք![]()
Իսկ խԱդավիկից տեղեկանք պետք չի՞Կարա՞ս օրենքի համապատասխան կետը մեջբերել: Ես օրենքում մենակ տեսել եմ, թե որ դեպքերում վարորդն իրավունք ունի կանգառ կատարել չթույլատրվող վայրում: Դրանք են անսարքություն, վարորդի կամ ուղևորի վատ ինքնազգացողություն և այլը: Եթե ուզում են տուգանեն, իրանք պետք ա ապացուցեն, որ կանգնելու օրինական պատճառ չի եղել, ոչ թե մենք ապացուցենք, որ եղել ա:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ
Հոդված 10. Հավաստիության կանխավարկածը
1. Վարչական մարմնի կողմից քննարկվող փաստական հանգամանքների վերաբերյալ անձի ներկայացրած տվյալները, տեղեկությունները համարվում են հավաստի բոլոր դեպքերում, քանի դեռ վարչական մարմինը հակառակը չի ապացուցել:
Արգելվում է անձանցից պահանջել իրենց ներկայացրած տվյալները, տեղեկությունները հավաստող փաստաթղթեր կամ լրացուցիչ տեղեկություններ, եթե այդ պահանջը սահմանված չէ օրենքով:
Եթե վարչական մարմինը հիմնավոր կասկածներ ունի անձանց ներկայացրած տվյալների, տեղեկությունների իսկության վերաբերյալ, ապա ինքը պարտավոր է ինքնուրույն և իր հաշվին ձեռնարկել միջոցներ` դրանց իսկության մեջ հավաստիանալու համար:
2. Անձինք պատասխանատվություն են կրում վարչական մարմիններին կեղծ տվյալներ, տեղեկություններ ներկայացնելու համար:
Վերջին խմբագրող՝ Ձայնալար: 15.02.2015, 16:37:
Ճիշտա, իսկ ով էր ուրիշ բանի մասին խոսում: Ես էլ էի մատնանշել ավտոմեքենայի անսարքության և առողջական վիճակի (ավելի վերևում) մասին:
Եթե քո ասացով լինի, ապա կարաս արագաչափի տակով 120-ի տակով անցնես ու ասես ընկերս իրան վատ էր զգում, շտապ իրան էի հասնում:
Իրանք ապացուցում են, որ դու խախտել ես ճանապարհային երթևեության կանոնները, իսկ այ դու արդեն պետքա ապացուցես, որ այդ կանոնները խախտելիս առողջական խնդիր կամ ավտոմեքենայի խափանում ես ունեցել: Տենց որ լինի սաղն էլ կարան կռուտիտ ըլնեն ու չտուգանվեն:
Դրա համար էլ, եթե օրինակ ավտոմեքենայովդ ծանր հիվանդ ես տեղափոխում հիվանդանոց ու այդ ընթացքում խախտում ես ճանապարհային երթևեկության կանոններ, պետքա դիմես հիվանդանոց քեզ տեղեկանք տրամադրեն, որ այս ինչ օրը, այս ինչ ժամին, այսինչը (հիվանդը) ընդունվել է հիվանդանոց` ... ախտորոշմամբ: Նշված տեղեկանքը պետքա ներկայացնես ՃՈ, որպեսզի խախտումներդ հարգելի համարվի:
Եթե ապացույց հասկացություն չլիներ, ով ինչ պատճառ ասես կասեր ու տուգանել հասկացություն այլևս չէր լինի:
Բարև Ձեզ
Եթե վարորդը ավտոմեքենան կայանում է չթույլատրված վայրում, իջնում գնումա, հետո մի որոշ ժամանակ անց վերադառնումա, քշում-գնումա ու այդ ամենը տեսագրված է, ապա վարորդը ո՞նց կարա ասի`
1. Առողջականս վատ էր: Տեսանյութից կերևա պարզ, որ վարորդի առողջականը վատ չի եղել, ինձ թվումա առողջականի կտրուկ վատացումը տեսանյութով էլ որևէ կերպ կպատկերվի:
2. Ավտոմեքենաս խափանվել էր: Եթե ավտոմեքենան խափանված լինի, ապա վարորդը պետք է միջոցներ ձեռնարկի խափանված վիճակը շտկելու համար: Եթե տեսանյութով վարորդը լքում է ավտոմեքենան, մտնում է ինչ-որ տեղ` խանութ, բանկ... , վերադառնում է, ավտոն խոդա տալիս ու գնումա, էլ ինչ խափանման մասին խոսք կարա լինի:
Այսինքն` վարչական մարմինը հիմնավոր կասկածներ կունենա և նշվածս ասացները որպես ապացույց կօգտագործի վարորդի "փաստարկները" ոչ արժանահավատ դիտելու համար:
Բարև Ձեզ
20-25 Օր առաջ մոտավորապես 100-110 ի տակ էտ փողոցի անունը չգիտեմ, բայց սենց նկարագրեմ, որ կոմիտասից /սիթիյի մոտից/ նոր ճանապարհով իջնում ես շրջանային, այ այդ հատվածով երթևեկել եմ, բայց պատճառը կնոջս ծննդաբերությունն էր, որ ես էլ ավարիոննիները միացրած ու ձայնային ա-նշան տալով գնացել եմ : Հիմա նստած սպասում եմ,թե ե՞րբա տուգանքը գալու, ես ամեն դեպքում հաստատող թուղթ եմ վերցրել ծննդատնից, որ եսլի չտո իրենց ցույց տամ/ուղարկեմ: Այսինքն, ASAP վիճակ է եղել, տվյալ պարագայում՝ կնոջս ծննդաբերության հետ կապված: Ենթադրում եմ, որ նույն տրամաբանությունը գործում է նաև կանգառի դեպքում: Այսինքն՝ վատացել եմ, կանգնել՝ հանգստացել եմ, ու շարունակել եմ ընթացքը: Տվյալ դեպքում, ավելի տրամաբանական եմ համարում այն, որ իմ կողմից որևիցե բժշկի թուղթ, որը կապացուցի, որ ես իրոք այդ օրը ունեցել եմ այս կամ այն առողջական խնդիրը /բոլորիցս հեռու/, կարծում եմ պետք է որ ապացույց հանդիսանա տուգանքը չեղյալ համարելու համար: քանզի, իրենք չունեն ապացույց որ ես վատ չեմ զգացել, ու այլ պատճառով եմ կայանել ավտոմեքենան:
Ես արդեն տուգանքս վճարել եմ, քանի որ կլյաուզա կլիներ, եթե նման քայլի դիմեի քանի որ կադրում պարզ երևում է որ դուրս եմ գալիս, մտնում բանկ, ու վերադառնում , բայց ամեն դեպքում օգտակարա իմանալ, թե ի՞նչ վարկածների դեպքում է հնարավոր խուսափել տուգանքներից:
Իմ կարծիքով, եթե կանգառը չթույլատրված վայրում կանգնես, ավտոյի միջից դուրս չգաս, հետո ՃՈ-ում ասես ռուլին վատացա, աջ քաշեցի կանգնեցի, դզվեցի, հետո շարունակեցի ընթացքս` սա հնարավորա հավատան, գոնե խելքին մոտա:
Կամ, ավտոյից դուրս գաս, մտնես դեղատուն, վերադառնաս ու քշես գնաս: Այս վերջին (դեղատան) դեպքը չնայած վիճելիա: Կարողա վիդեոն նայելուց ասեն հեչ էլ վատառողջի տեսք չունեիր, հանգիստ, նորմալ, ադեկվատ քայլերով մտնում ես դեղատուն ու նույն կերպ դեղատնից դուրս ես գալիս...
Մի խոսքով, յուրաքանչյուր դեպք յուրովի ենթակա է ուսումնասիրության:
Բարև Ձեզ
Վայո ջան, կարգավորող-լուսացույց 19 բ. կետը ասում ա, որ դեղին ազդանշանի դեպքում, վարորդը պարտավոր է հատել ու ազատել խաչմերուկը, եթե տրանսպորտային միջոցը հնարավոր չէ կանգ վիճակի բերել առանց կտրուկ արգելակման: Սույն իրավիճակում, հանդիպակաց գոտիներից երթևեկություն սկսող տրանսպորտային միջոցները պարտավոր են զիջել խաչմերուկը հատող տրանսպորտային միջոցին, իսկ հետիոտները պետք է կանգնեն բաժանարար գոտու մոտ կամ հետոիտների համար նախատեսված կզյակներում:
Հիմա ասեմ քեզ էս կետը մեր հանրապետությունում, որպես կանոն անտեսվում ու փաթթվում քցվում ա մի կողմ, ասեմ ինչի:
Տես, ես խաչմներուկը հատել եմ դեղին ա միացել ու դեմս մի հատ տածիկ ա հելնում, չեմ կարում հատեմ խաչմերուկը, բռնում ինձ են տուգանում, արա խի այ անասուններ, պտի հանդիպակաց գոտիներից երթևեկություն սկսող բոլոր մեքենաներին տուգանեն, որ սկսել են երթեկությունը ու ինձ խոչնդոտել ազատել խաչմերուկը, բայց դե դա տեխնիկապես բարդ ա, հասկանում ես, սենց մի մեքենա ա, էն էլ կանգնած. թափով համարները ֆիքսեցին չռթին գնաց, իսկ իմ ասած պարագայում, դե դիր, հերթով նայի, ով ոնվ ինչ ու սենց շարունակ:
Տես ապեր, Մայիսի 9 - Նժդեհ հաչմերուկը միշտ խցանված ա ու միայն նրա համար, որ իմ նշած կանոնը չի կիրառվում:
Տես, Նժդեհից դեպի Արշակունյաց գնալուց, կանգ գիծը հատում ես նշածս խաչմերուկի ու դիմացիդ ավտոները դեռ չեն ազատել խաչմերուկը, էթիկայից ելնելով պտի չհատես գիծը, բայց եթե չհատես, հետևիցդ սիգնալ կտան ինչա թե կանաչ ա, չես քշում, իսկ հանդիպակաց գոտուց երթևեկություն սկսողներն էլ դեղինով կսկսեն երթևեկությունը ինչ ա մի խազ շուտ անցնեն ու սենց դու կմնաս կանգնած:
Մեր քաղաքում երբեք խցանում չի լինի, եթե էս կետը կիրառվի, ընդամենը մի կարմիր լույս զիջեն իրանց կանաչը, լրիվ խցանումները կվերանան, իսկ մեր ՃՈ-ն դա անելու տեղը փող ա հավքում:
ԱմԷն…
Սրա մասին շատ եմ խոսել տարբեր ՃՈ-ների, բոլորն էլ ասում են լավ մտքեր են, բայց միևնույն է մատը մատին տվող չկա:
Էս դեպքի համար լավ լուծում կլինի որոշակի պահ (մի 3 վայրկյան երևի) բոլոր լույսերը կարմիր դարձնելը: Դեղինով մտածները կազատեն, մյուսներն էլ ստիպված չեն լինի սպասեն ազատողներին:
ՃՈ-ները առաջարկում են գնալ կենտրոնական տեղ և դիմում գրել:
Ես սպասում եմ ինտերնետային տարբերակին, հույս ունեմ մի օր կանեն էդպիսի բան, որտեղ սովորական օգտվողները, որոնք ամեն օր երթևեկում են նույն ճանապարհով, կանեն տարբեր առաջարկներ, որոնցից խելամիտները կընդունվեն:
Սեբաստիա-Րաֆֆի խաչմերուկում խցանումները շատ-շատ են լինում ու շատ հաճախ խախտում ենք անում ու մտնում Արարատյան Մասիվի կողմերը, որպեսզի շրջանցենք Մալաթիայի շուկան: Նկատել եմ, օրվա պիկ ժամերին այդտեղ միշտ ՃՈ մեքենա է հերթապահում: Այսինքն ոչ թե կանխում են, այլ սպասում են խախտումին:
Vaio (17.02.2015)
Ապեր նայի ոնցա մեկնաբանվում էտ 19-րդ կետը:
19. Դեղին ազդանշանը միանալու կամ կարգավորողը ձեռքը բարձրացնելու դեպքում այն վարորդները, որոնք հնարավորություն չունեն առանց կտրուկ արգելակելու կանգնել կանոնների 18-րդ կետում նշված տեղերում, կարող են շարունակել երթևեկությունը: Այդ ազդանշանի դեպքում երթևեկելի մասի վրա գտնվող հետիոտները պետք է ազատեն այն, իսկ եթե դա հնարավոր չէ, կանգ առնեն հանդիպակաց ուղղությունների տրանսպորտային հոսքերը բաժանող գծի վրա:
Վերը նշվածը մեկնաբանվում է հետևյալ կերպ:
Եթե դու 60կմ/ժ թույլատրվող ճանապարհով 60կմ/ժ արագությամբ երթևեկում ես և մոտնեում ես խաչմերուկին ու խաչմերուկից մի քանի մետր չհասած կանաչ գույնը դառնում է դեղին և դու (վարորդը) հասկանում ես, որ եթե նույնիսկ կտրուկ արգելակես, ապա կհայտնվես խաչմերուկի մեջ կանգնած, կանգ-գիծը անցած, ապա օրենքը հնարավորություն է տալիս այս դեպքում դեղին լույսի տակ մուտք գործել խաչմերուկ և միաժամանակ ազատել այն:
Մասնավոր դեպք: Օրենքի այս կետը չի տարածվում այն դեպքի վրա, երբ դու կանաչի տակ, կամ թեկուզ դեղինի տակ մուտք ես գործում խաչմերուկ, ուզում ես ձախ շրջադարձ կամ հետադարձ կատարել, քեզնից առաջ մի երեք ավտո կանգնածա նույն նպատակով, հետո լուսացույցը ի վերջո կարմրումա ու դու իրավիճակից ելնելով չես կարողացել կատարել քո ուզածը ու մնում ես մնալ կանգնած կանգ-գծից հետո: Ամեն դեպքում համաձայն եմ, որ եթե մուտք ես գործել խաչմերուկ, մյուս` հաակդիր կողմը քեզ պետքա զիջեն, որ դու ազատես խաչմերուկը: Բայց եթե բոլոր դեպքերում կիրառվի այդ 19-րդ կետը, ապա կստացվի, որ կանգ-գիծ անցնելը վարորդների կողմից կշահարկվի:
Այսինքն օրենքի այս կետը վերաբերում է այն դեպքին, երբ հնարավորություն չունես կանգ-գծից առաջ արգելակելու` արագ (թույլատրելի) երթևեկելու պատճառով:
Բարև Ձեզ
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ