Բժիշկներ ջան, մի քանի հարց էլ ես ունեմ.
1. Ի՞նչ վնաս կարող է հասցնել ալերգիայի դեմ դեղ խմելը, եթե իրականում մարդն ալերգիա չունի:
2. Ինչի՞ կարող է հանգեցնել A/E վիտամինների չարաշահումը: Բժիշկս նշանակել էր, երկար ժամանակ էր՝ օրը 3 հաբ ընդունում էի, մի քանի օր առաջ պատահաբար կարդացի ներդիրը, պարզվեց՝ օրական չափաբաժինը 1 հաբն է, այն էլ 20-40 օր (ես, արդեն մի ամիս կլինի, ինչ խմում եմ):
3. Գլիցինի մասին միայն դրական բաներ եմ լսել/կարդացել: Մի՞թե ոչ մի վատ ազդեցություն չի կարող այն ունենալ, նույնիսկ եթե մեծ քանակներով ընդունես:
4. Կոկոսի յուղին հարյուրավոր դրական հատկանիշներ են վերագրվում, այդ թվում նաև որպես կոսմետիկ միջոց կիրառելու դեպքում: Արդարացի՞ է արդյոք: Կարելի՞ է այն կիրառել զգայուն մաշկի վրա, թե՞ կողմնակի էֆֆեկտներ են հնարավոր:
Կանխավ շատ շնորհակալ եմ ))
ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…
Բժիշկ չեմ, բայց իմ աչքերը որ -3.5 ա, ես -3.25 ակնոց եմ դնում. առաջ էլ, որ -2.5 էր, -2.25 էի դնում. այսինքն միշտ էլ 0.25 ով են պակաս նշանակել
Մի անգամ խորհուրդ էին տվել մշտական կրելու համար ավելի պակաս թվերով ակնոց դնեմ. մի շաբաթ դրեցի, բայց էտ ակնոցը ինձ համ խանգարում էր, համ էլ ցավեցնում էր, դրա համար էլ վերադարձա իմ հին ակնոցին. չգիտեմ էտ ակնոցից էր թե ինչից էր![]()
Վերջին խմբագրող՝ Փոքրիկ շրջմոլիկ: 06.12.2014, 20:12:
Milen (06.12.2014)
Իմ կարծիքով դրանով բժիշկները փորձում են քո աչքի տեսողությունը լավացնել իրան վարժացնելու միջոցով: Եթե մինուս ա, իմ իմանալով դու կարճատես ես: Նորմալ տեսողության դեպքում ակնագնդում բեկված ճառագայթներն ընկնում են ցանցաթաղանթի վրա, այսինքն աչքից հեռու գտնվող առարկայի պատկերը ստացվում է ցանցաթաղանթի վրա և այդ պատկերը լինում ա հստակ: Իսկ կարճատեսության դեպքում պատկերն առաջանում ա ոչ թե ցանցաթաղանթի վրա, այլ դրանից առաջ, չի հասնում ցանցաթաղանթին, այսինքն ճառագայթները շատ են բեկվել, որ չեն հասել ցանցաթաղանթին ու պատկերն ստացվում ա աղոտ: Դրա համար դու կրում ես երգոգավոր ոսպնյակ, որը էդ բեկման անկյունը փոքրացնում ա ու պատկերը տեղափոխում դեպի ցանցաթաղանթ: Եթե քո տեսողությունը -3,5 ա, կրում ես -3,25-ի ակնոց, իմ կարծիքով դա ստիպում ա քո աչքին աշխատել, եթե կրեիր -3,5ի ակնոց՝ քո իսկական տեսողութամբ, աչքդ էդպես էլ կսովորեր, դա իրան ձեռք ա տալիս, իսկ ավելի փոքր բեկման դեպքում իրանք ձգտում են ավելիին՝ աչքդ վարժացնում են: Ես իմ դատողություններում համոզված չեմ, սա ուղղակի իմ կարծիքն ա: Ես էլ եմ մի քանի անգամ ակնոց փոխել, ամեն անգամ նոր ակնոց դնելիս սիրտս խառնում էր, գլուխս էր պտտվում, հետո սովորում էի ամեն դեպքում, ինձնից քեզ խորհուրդ՝ եթե բժիշկները մի բան անում են, ուրեմն էդ մի բանը գիտեն, անձամբ դիմի քո բժշկին, իրանից հարցրու ու ինքնագլուխ ակնոց մի փոխի:
հ.գ. բայց եեթե -3,5-ը պատկերը հասցնում ա ցանցաթաղանթ, այսինքն -3,25-ը ցանցաթաղանթից ա՞նց ա կացնում: Մի խոսքով երևի իզուր եմ էսքանը գրել ուղղակի ափսոսս գալիս ա ջնջեմԿամ էլ ցանցաթաղանթից անց կացնելն էստեղ էնքան էլ մեծ նշանակություն չունի, չէ որ աչքը վարժվում ա ու էդ ակնոցը որոշ ժամանակ կրելուց հետո առանց ակնոցի վարժված ակնագնդում պատկերը կստացվի ցանցաթաղանթին ավելի մոտ քան նախկինում (այսինքն եթե առաջ շատ առաջ էր պատկերը ցանցաթաղանթից, հիմա քիչ առաջ կլինի՝ կմոտենա):
Հետաքրքրեց![]()
Վերջին խմբագրող՝ laro: 19.12.2014, 22:44:
Չէ Ֆրիմեն ջան էստեղ հարցը 3,5-ի ու 3,25ի մեջ ա. եթե տեսողությունը 3,5 ա, ինչի են 3,25-ի ակնոց նշանակում:Եթե առաջինը ճառագայթը հասցնում ա ցանցաթաղանթին, իրա ինչին ա պետք ավելի փոքրացնել բեկումը. եթե ավելի փոքրացնի արդեն ցանցաթաղանթից անցնում ա: Իմ կարծիքով ես հաշվի եմ առնում մենակ մի ճառագայթը, կոպիտ ասած ամեն ինչ նայում եմ 100%ով՝ իրականում գնում են աչք շատ ճառագայթներ՝ մեկը հասնում ա, մեկը չէ ու ավելլի փոքր բեկումը ստիպում ա ավելի շատ ճառագայթ հասնի ցանցաթաղանթին հա՞: Կամ էլ էլի եմ ասում տեսողությունը չեն թողնում նույն տեղում՝ իրա իսկական տեղում մնա, փորձում են վարժացնել ու հասցնել ավելիին:
Հա չէի հասկացել ասածիդ իմաստը![]()
Սեպտեմբերից էդպես չորս -հինգ շաբաթը մեկ հիվանդանում եմ նույն ախտանշաններով. սկզբում կոկորդս թեթև ցավում ա, հետո բորբոքվում ա, սկսվում ա անասելի ուժեղ ցավալ ու շնչելուց սառում ա, հետո ջերմությունս հասնում ա մինչև 38,5 գրիպ, հազ ու էդպես մի շաբաթ դա տևում ա ու պարբերական կերպով կրկնվում ա: Կարո՞ղ ա մի բան հետս էն չի, թե ուղղակի մրսում եմ:
Եղբորս մոտ կա վերջույթների չափազանց շատ քրտնարտադրություն,նույնիսկ մատների դրսի կողմից, ցածր ջերմաստիճանում սպազմ, կարմրություն: Ձեռքերը դողում են: Ենթարկվել է դուպլեքս հետազոտման, ինչի արդյունքում պարզ է դարձել, որ ձախ զարկերակը ի ծնե նեղ է, ինչն էլ վերջույթների վատ սնուցման պատճառ է, եզրակացությունում նշվում է, որ չի բացառվում гипоплазия-ն և կան признаки ангиодистонии(հայերեն թարգմանություններ չգտա): Եղել է նաև նյարդաբանի մոտ, ախտորոշվել է էսենցիալ տրեմոր, նշվել է նաև ,որ կա նաև լեզվի դող ու դեմքի աջակողմյան հիպեսթեզիա: Շուտով տղայիս զորակոչի ժամանակն է: Արդեն 4 կուրս բուժում է ստանում 6 ամիսը ընդիջումով, վիճակը պահպանելու համար: Ուզում եմ իմանալ այս ամենը կարո՞ղ է պատճառ հանդիսանալ բանակ չզորակոչվելու համար(որտեղի՞ց կարող եմ ճշտել՝ կա՞ն արդյոք այս հիվանդությունները չզորակոչելու համար հիմք հանդիսացող հիվանդությունների ցանկում): Ի՞նչպես կարող եմ հասնել զորակոչային հանձնաժողովի կողմից օբյեկտիվ ախտորոշման:
Բարև ձեզ խմբում սրտաբաններ կան?
Երեք բան երբեք չեն վերադառնում՝ արձակված նետը, ասված խոսքը և անցած օրերը:
Demira Flowers http://www.youtube.com/watch?v=05vBWRV8jYU
Իմ շատ սիրելի ներկա ու ապագա բժիշկներ.
Երեկ եռման թեյով փորս վառել եմ: Անմիջապես սառը ջրով հովացրել եմ, հետո ֆենիստիլ քսել: վերքը մոտ ձեռքի ափի չափ է, կարմրած: Մեջը մոտ 3 տրամագծով հատված սևացած է ու բշտիկավոր: Հիմա տանելի է մրմռում: Քանի որ գոտու հատված է, շատ է խանգարում: Ի՞նչ միջոց կառաջարկեք արագ լավանալու::
Այս պահին թեմայում են 29 հոգի. (0 անդամ և 29 հյուր)
Էջանիշներ