Հարց. երեքուկես տարեկան երեխան մոտ 2 օր գրիպով հիվանդ էր, ուներ 38 աստիճան ջերմություն, երեկ «АЦЦ» են տվել (չնայած որ 14-ից ցածր տարիք ունեցողներին չի կարելի ու էդ երեխային ընդհանրապես պետք չէր, երևի հազացել ա

) դրանից մի քսան րոպե հետո գիտակցությունը կորցրել ա,հասցրել են հիվանդանոց, որտեղ նոր ուշքի ա եկել, պատճառը դեռ չեն կարողացնում գտնել, բայց պոլիկլինիկայից ասել են, որ բերենք Երևան՝ նևրոպաթոլոգի մոտ, կասկածելով, որ էպիլեպսիա ա, էս դեպքում հնարավոր ա՞ էպիլապսիան, երեխաայի մոտ ոչ թե ցնցումներ են եղել, այլ գիտակցության կորուստ: Երեխան ծնվել ա թթվածնային քաղցով, մոտ մի տարի առաջ տարել ա աղիքային վարակ(մի քանի օր ինֆեկցիոն հիվանդանոցում պառկած էր):
Ի դեպ, համ էլ մարմնին արաղ են քսել, որ ջերմությունն իջնի, ինքն էլ բավականին թույլ էր, հնարավոր ա՞ որ էդ ազդած լինի:
Հ.գ. հիվանդանոցում որ ուշքի ա եկել, լացել ա , բժիշկն ասել ա լավ ա, ինքն էլ եկել ա տուն , քրոջը բողոքել ա. «բզիսկն ասում էր, լավ ա, թող լացի»

Էջանիշներ