

Ապ, ես հստակ գրել էի, որ ինքն էլ ա դրա մաս կազմել: Բայց նաև գրել էի, որ խոսքը ռազմական գործողությունների մասին չի, այլ քաղաքական աջակցության: Մնացածի մասին հստակ չգիտեմ, ըստ որոշ ինֆոների մասնակից ա, ըստ որոշների՝ չէ:
Ինչ վերաբերում ա աղյուսակով թղթին, էդ փաստահավաք խմբի ամենաֆուֆլո հրապարակումն էր: Ինքն իրենից ոչ մի փաստ չէր ներկայացնում, պաշտոնական թուղթ չէր, հիմնավորված չէր իրա ճիշտ կամ սխալ լինելը: Հենց թղթի կտոր էր, ոչ ավել: Ի դեպ քանի որ էդ թղթի կտորից խոսք գնաց, ասեմ, որ էն ժամանակ թղթի վրա նշված անձանցից միայն դոդենք պաշտոնապես հերքեցին իրենց մասնակցությունը ու թուղթը բլեֆ անվանեցին: Մյուսները ռեակցիա չտվեցին: Ու սա ընդամենը փաստերի շարադրում ա: Իրա որոշ ախռանիկների եմ ճանաչում, իրանք հաստատ չեն մասնակցել: Մնացածը չգիտեմ: Ու թող ոչ մեկի մտքով չանցնի, թե հիմա դոդ եմ պաշտպանում: Բացարձակ, հարց եք տվել, պատասխանում եմ, նույնը կպատասխանեի 2009-ին (2008-ին կարող ա այլ կերպ խոսեի, դեռ շատ տաք էի):
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ


Երջանի՞կ եմ, որ դոդի հետ համագործակցում ենք, որ լինում եմ հանրահավաքի, որտեղ դոդն է ելույթ ունենում, որ մասնակցում եմ պրոցեսի, որի հնարավոր սցենարներից մեկն էն ա, որ դոդը դառնա լիդեր:
Մեղմ ասած՝ ոչ:
2008-2010 թթ.-երին անգամ ամենասարսափելի երազներումս տենց բան չէի տեսնի:
Բայց միշտ չի, որ անում ես էն, ինչ ուզում ես: Հատկապես քաղաքականության մեջ:
Մի փոքրիկ հիշեցում: 2008թ.-ին մենք փորձում էինք ամեն կերպ ՕԵԿ-ին՝ Արթուր Բաղդասարյանի հետ, հրապուրել ու դարձնել դաշնակից: Երբ ՕԵԿ-ից Հեղինե Բիշարյանը գալիս էր հանրահավաքի, հրապարակը ցնծում էր: Ես չգիտեմ, գուցե էդ հրապարակում հավաքվածներից շատերը դեռ չգիտեին, թե ով էր Արթուրը, բայց դա գիտեին Լևոնը, Նիկոլը, մյուս քաղաքական լիդերները ու առավել «ինֆորմացված» քաղաքականացված մարդիկ: Էդ մասին գիտեի նաև ես: Ուրեմն ինչու՞ էինք ուզում իրանց ներգրավել: Հասարակ պատճառով: Այդ ժամանակ ՕԵԿ-ը դեռ կարողացել էր մնալ կշիռ ունեցող, ռեսուրս ունեցող կուսակցություն (հիմնականում նկատի ունեմ աջակիցների տեսքով ռեսուրսը): Էդ ռեսուրսը ինքը սպառելու, կորցնելու էր մարտի 1-ից հետո, մեծապես նաև մեր ջանքերի շնորհիվ: ՈՒ քանի դեռ ինքն ուներ ռեսուրս, ինքը մեզ պոտենցիալ դաշնակից էր, քանի որ իր հետ համագործակցելով ավելի ու ավելի կմեծանար իշխանափոխության հնարավորությունը: Մինչև հիմա էլ կան վերլուծաբաններ, ովքեր պնդում են, որ եթե ՕԵԿ-ը բացահայտ չանցներ Սերժի կողմը, հաղթանակն անխուսափելի էր լինելու:
2008-ի մարտի 1-ից հետո համաժողովրդական շարժման ունեցած ռեսուրսները սկսեցին պակասել: Իշխանությունից պոկված բեկորների մի մասը նույն հաջողությամբ վերադարձան իշխանության կազմ, ժողովրդի քանակը պակասեց տարբեր պատճառներով՝ արտագաղթ, վախեցածներ, արտագաղթողներ, հիասթափվածներ: Լիդերներից շատերը բանտարկվեցին, սկսեցին ենթարկվել տնտեսական ու այլ ճնշումների: Մի մասը արագ փոփոխություն էր ուզում դրա պատճառով, մի մասը իշխանության կողմից վերբովկա լինելով, մյուս մասը անկեղծորեն այլ կերպ մտածելով, այլ դիրքորոշում ունենալով սկսեցին հեռանալ:
ՀԱԿ-ն այո, շարունակում էր հանրահավաքային պայքարը ու փառք ու պատիվ ՀՀ մի շարք քաղաքացիների, մեծ քանակությամբ մարդիկ էին գնում էդ հանրահավաքներին: Սակայն դա, որքան էլ ցավալի էր, բավարար ռեսուրս չէր իշխանափոխության հասնելու համար, որքան էլ որ շատերը դրա հետ չեն համաձայնվի: Բայց սա փաստ է, պետք է ընդամենը նորից վերընթերցել վերևում գրածս ու տեսնել, որ օբյեկտիվորեն ռեսուրսները շատ էին պակասել: Ու էդ պակասած ռեսուրսներով հնարավոր չէր անել էն, ինչը չէր ստացվել անել ավելի մեծ ռեսուրսներով:
ՀԱԿ-ը սկսեց այլընտրանքային տարբերակներ փնտրել: Նախ եղան հորդորները, որ մարդիկ ավելի շատ թվով մասնակցեն, բայց դրանք անտեսվեցին: Հիշում եմ, որ Մատենադարանի հանրահավաքներից մեկում Լևոնը ելույթ ունեցավ, տառացիորեն խնդրեց մասնակցել հանրահավաքներին, շատանալ, հակառակ դեպքում ստիպված են լինելու այլ ճանապարհներ գտնել:
Հաջորդ հանրահավաքն ավելի սակավամարդ էր: Արդյունքում որոշվեց փորձել նոր, բայց մեծ բեկոր պոկել իշխանությունից:
Երբ առաջին անգամ 2011-ին Լևոնը խոսեց ԲՀԿ-ի հետ հնարավոր համագործակցության մասին, դա հեքիաթ էր թվում: Բայց դա էն ռեսուրսն էր, որը եթե ստացվեր պոկել ու «մեզնով անել», հնարավոր կլիներ նոր գործընթաց սկսել: Մի քանի տարվա աշխատանքի արդյունքում էսօր դա իրականություն ա, չնայած բոլոր թերահավատներին: Դեռ մի քանի ամիս առաջ թերահավատները պնդում էին, որ անհնար ա, որ ԲՀԿ-ն խոսի իշխանափոխության մասին, որ գա հարթակ Լևոնի հետ: Էսօր արդեն իրենք խոսում են իշխանափոխության մասին, կանգնում նույն հարթակում: Իհարկե, դեռ կտրուկ չեն ասում իշխանափոխությունը (դա էլ հոկտեմբերի 24-ին կլինի):
Ժող ջան, Լևոնն ինքն էլ կուզեր, որ այլ տարբերակ լիներ: Հաստատ ինքն ավելի սկզբունքային է, քան նույն Ալիկ Արզումանյանն ու Նիկոլ Փաշինյանը: Բայց խնդիրը իսկապես երևի թե երկիրը փրկելու հետ է կապված:
Հլը մենակ էստեղ նայեք, էն ժամանակվա քաղաքականությամբ ակտիվ հետաքրքրվողներից ու բանիմաց մարդկանցից (իրենց մասնագիտության մեջ ու ընդհանրապես) Ներսն արդեն արտասահմանում ա, Վիշապն արտասհմանում ա, dvgray-ն արտասահանում ա, Տրիբունը լրջորեն մտածում ա գնալու մասին: Էլ ու՞մ ասեմ, որ պատկերացնենք, որ իսկապես օրհասական վիճակ ա: Հիմա իսկապես ժամանակը չի «կեղծ բարոյականություն» ու «սկզբունքայնություն» խաղալու:
Ես իհարկե հասկանում եմ ձեզ, հատկապես հասկանում ու ընդունում եմ Ձայնալարի դիրքորոշման նման դիրքորոշումները: Ու իհարկե ես էլ ունեմ ոչ միայն խնդիրներ դոդի հանրահավաքին գնալու ու իրեն լսելու հետ կապված, այլ մտահոգություններ, որ սա գուցե լինի խաղ դոդենց կողմից: Բայց նաև պետք է շանսն օգտագործել ու եթե խաբեցին, արագորեն իրենց զրոյացնել ու առանց իրենց մի բան անել: Սա ա քաղաքականությունը, սա ա հնարավորությունը մի բանի հասնելու, ոչ թե նստել ու սպասել հրեշտակակերպ երկնքից իջած առաջնորդների:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ

Ու ի վերջո, ոչ մեկդ իհարկե պարտավոր չի համակրել ստեղծված շարժումը, հավատալ և այլն: Բայց գոնե եղեք ակտիվ այլ դաշտերում:
Մասնավորապես Նիկոլն ու իր Քաղաքացիական պայմանագիրը սենց բան են առաջարկում: ՄԱՍՆԱԿՑԵ՛Ք ու չեզոքացրեք մեզ:
Նախախորհդարանը հայտարարում է, որ մինչև ապրիլի 24-ը ազատվելու է իշխանությունից: Մասնակցեք իրանց շարժմանը: Մասնավորապես մասնակցեք իրենց ավտոերթին հոկտեմերի 19-ին:
Էստեղ խոսելով դոդի, Լևոնի, մեր համագործակցության դեմ ոչնչի չեք հասնելու, չեք ունենալու անգամ զրոյական դերակատարում: ԿՈնկրետ բաներ արեք:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Արտ ջան… իմ կարծիքով, ժողովրդի մանդատն էսօր հարթակի վրա ա, միշտ էլ հարթակի վրա ա եղել… ԱԽՔը էդ մանդատը չառավ, փոխարենը գնաց գործարքի… դրանով ինքը փոշիացավ… էսօր դոդն ա եկել էդ մանդատի հետևից… կհավաքվի՞ ժողովուրդը, կնշանակի մանդատ կտա… կվերցնի՞ դոդը՝ ժամանկը ցույց կտա… եթե վերցրեց կնշակակի որ պտի բավարարի ժողովրդի պահանջը ու հաշվետու կլինի նույն ժողովրդին ու ինքը կդառնա Գագիկ Ծառուկյան… չի վերցնի՝ կդառնա դոդ/ԱԽՔ… էս ա…
էն ուժը, որն էսօր իշխանափոխությաՆ անհրաժեշտություն ա տեսնում նամանավանդ որ նախկինում իշխանական ճամբարից ա եղել, արժանի ա համագործակցության… որեվւետև հարց էսօր պետականության գոյության մասին ա, ոչ թե իշխանության…
ԲՀԿ-ի Մարտի մեկի մասին… այո, մասնակցել ա… բայց էն ժամանակ բոլոր օլիգարխները մասնակցեցին, այնուամենՅՆԻՎ դոդը դարձավ էն օլիգարխը ով իր դիրքորոշՈՒՄԸ դրեց հարցականի տակ, գոնե հիմա դե ֆակտո դա ա վկայում իրա հարթակ գալը… հետո ինչ կլինի չեմ կարող ասել… ժամանակը ցույց կտա…
… կուզեմ ուղղակի մի երևույթ նշել… կարևոր ա նկատել քաղուժերի ու գործիչների շարժման տենդենցը… շատ գործիչներ և ուժեր շարժվեցին "ներքևից" "վերև" կամ լուսանցք … ԱԽՔ, ՀԱԿ-ի շատ նախկին անդամներ՝ Նիկոլ, Շահնազարյան և այլն գնացին ներքևԻՑ վերև ու լուսանցք… մի մասն էլ վերևԻց ներքև… ջահանգիրյան ու էսօր դոդն ա էդ տենդենցը ցոցաբերում… ներքևից վերևը գիտենք ինչ ա, լուսանցքն արդեն վերև չի, բայց վերևին ձեռնատու ա…
վերևից ներքևը խրախուսման արժանի ա… ուշադիր որ խոսքը պետականութՅԱՆՆ ա վերաբերվում…
ընտրությունը մերն ա…
էս իմ կարծիքն ա…
Նիկոլը ուզում ա էն մասսաին իրանով անի, որոնք հավասարաչափ ատում են Լևոնին էլ, սերժիկին էլ, քոչին էլ: Բայց լավ բաներ չի անում, գոնե ինքը կարար ավելի չեզոք մնար:
Նախախորհրդարան կոչվող խայտառակության մասին, Խզմալյանի գլխավորությամբ, ավեկորդ ա խոսալ, սրանց խոսքերի 70 տոկոսը ՀԱԿ-ի դեմ ա, 10-ը սերժիկի, էն մնացած 20-ն էլ եսիմ ինչ ա, չի հասկացվում:
Chuk (14.10.2014)
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.


Ամեն դեպքում, հարգելիներս, եթե էսօր Ազատության հրապարակում ԲՀԿ-ն ա հանրահավաք անում, անկախ հավաքված ժողովրդի քանակից, էտ նշանակում ա, որ մենք որպես ազգ էլ գոյություն չունենք: Սկզբունքորեն արդեն վաղուց գոյություն չունեինք, բայց սրանով պեչատում ենք էտ փաստը:


…բայց բերելու մասին ինֆորմացիա կա՞… որտեղ ա գրած…
Այս պահին թեմայում են 3 հոգի. (0 անդամ և 3 հյուր)
Էջանիշներ