երբ որ երաշխիք կլինի, կամ ավելի ճիշտ արդեն բուժումը կամ վերահսկումը կլինի, էն ժամանակ էլ արդեն հարցը կփոխվի… իսկ դու ի՞նչ երաշխիք ունես որ հետագայում կլինի, կամ ե՞րբ ա լինելու…
Բյուր, իմ համար դժվար ա սահմանելը, բայց կարամ հարցին ուրիշ տեսանկյունից մոտենամ… եթե հնարավոր չի սահմանել նշանակում ա բոլորն էլ նորմալ են ծնվում ու երեխայից հրաժարվելը պետք ա լինի անլեգալ, նույնն էլ աբորտը որովհետև, ոնց որ դու ես ասում "ինչ երաշխիք կա որ մի օր չեն գտնի լուծումը"… հնարավոր չի ապագայի հույսերի վրա էսօր որոշում կայացնել, նամանավանդ ոչ մի երաշխիք չկա որ ապագան հենց էդ զարգացումներն ա ունենալու և ամենակարևորը ե՞րբ ա լինելու…Մեֆ, նորից եմ ասում. սահմանի ինքնուրույն լինելը: Որտե՞ղ ա ավարտվում ինքնուրույնությունը ու սկսվում կախվածությունը: Ազատ տեղաշարժվելո՞վ, ինտելեկտի որոշակի մակարդակո՞վ, հասարակության կողմից ընդունելի վարքագծով: Որտեղի՞ց: Ասում եմ՝ Անգլիայում օրենքը թույլ էր տալիս հղիության ցանկացած ժամկետում աբորտ անել «ֆիզիկական արատ ունեցող երեխային»: Մարդիկ չէին սահմանել ֆիզիկական արատը: Դրա համար դրա տակ ամեն ինչ անցնում էր:
Էջանիշներ