User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 170 հատից

Թեմա: Ծեծն ընտանիքում

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #9
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շատ ոչ միանշանակ թեմա է: Չէ, ընտանեկան բռնության փաստն ինձ համար միանշանակ դատապարտելի է, հարցը դրանում չի: Անդրադառնանք նախ սովորաբար կնոջ նկատմամբ բռնությանը:

    Խնդիր առաջին՝ բռնություն ենթարկվողը Ֆոն Տրիերի «Դոգվիլի» սկզբունքով, կարելի է ասել, պրովոկացիա է անում մարդկանց իր նկատմամբ իրականացնել իրենց բռնության հետ կապված ֆանտազիաներն ու պահանջները, երբ չի պաշտպանվում/ամուսնալուծվում/պայքարում: Մարդկանց մեծ մասը, նամանավանդ քրիստոնեական հասարակությունում, իրականում բնավ «լավ» մարդիկ չեն. իրենց մեջ կա բավականին զգալի «մութ կողմ», որը սահմանափակվում է միայն այն արտահայտելու պատժելիության զգացողությամբ: Բավական է՝ այդ մարդն իրեն անպատժելի զգա, ու նրա վարքը կսկսի աստիճանաբար անցնել բոլոր սպասելի սահմաններն ու ի վերջո կարող է հրեշավոր աստիճանի հասնել: Որովհետև մի սահման անցած մարդը հաճախ չի կարող կանգ առնել («2010թ. հոկտեմբերի 1-ին ընտանեկան բռնության արդյունքում ստացված գանգուղեղի վնասվածքի հետևանքով հիվանդանոցում մահացել է Մասիսի բնակիչ, 19-ամյա Զարուհի Պետրոսյանը»):

    Երկրորդ խնդիրն ընտանեկան բռնության՝ հասարակական պարադիգմի մեջ տեղ տալն է: Ավելի պարզ բառերով՝ ընտանեկան բռնությունը դիտարկվում է որպես ընդունելի ու նույնիսկ անհրաժեշտ երևույթ: Ցավոք՝ այդ երևույթի ամենամոլի պաշտպանները սովորաբար կանայք են, Դիանա Գրիգորյանը հարցազրույցը վկա: Կան նաև մարդիկ, ովքեր իրենց հատուկ կարճամտությամբ ռոմանտիզացնում են ընտանեկան բռնությունն՝ այն համեմատելով հնարավորինս վերացական երևույթների հետ, օրինակ՝ հոգեբանական բռնության: Այս տեսությունը միանգամից քանդվում է, երբ հիշում ենք, որ հոգեբանական բռնությունից մեծ ցանկության դեպքում միշտ հնարավոր է խուսափել առնվազն թքած ունենալու հաշվին, այն դեպքում, երբ ֆիզիկական բռնությունն իսկական բռնություն է, քանի որ կիրառելի է՝ զոհի կամքից անկախ:

    Երրորդ խնդիրն են կոնֆորմիստները, որոնք ընդունելի, թույլատրելի, երբեմն՝ անհրաժեշտ են համարում չափավոր ընտանեկան բռնությունն ու քննադատում դրա ծայրահեղ դեպքերը՝ չհասկանալով, որ չափավոր ու ծայրահեղ բռնությունն ընդամենը նույն երևույթի տարբեր դեպքերի է վերաբերում ու տարբերվում է միայն հետևանքների մասշտաբով: Ինչևէ, դեռ չի ստեղծվել ու ըստ իս՝ չի կարող ստեղծվել մարդու վրա ֆիզիկական բռնության ազդեցության չափման միավոր, քանի որ ընկալումներն անհատական են ու սուբյեկտիվ:

    Կանացի թլպատման երևույթը (կլիտորի, արտաքին սեռական շուրթերի կամ ամբողջ արտաքին սեռական օրգանի հեռացում՝ կախված աստիճանից) մուսուլմանական ու որոշ աֆրիկյան երկրներում ուսումնասիրելիս ես բախվեցի դրա կանանց կողմից պաշտպանված ու իրականացված լինելու երևույթին: Մի հարցազրույցի ժամանակ Եգիպտոսում ապրող կանայք, իմանալով, որ կին օպերատորը թլպատման չի ենթարկված մոտավորապես «դու մայր չունե՞ս, նա քո ապագայի մասին չի՞ մտածում» կարգի ռեակցիայի: Իմ առողջ դատողությունն ինձ ասում է, որ այդ աստիճանի ապուշ և անուղեղ մարդիկ լրիվ վաստակել են իրենց ճակատագիրը: Իսկ ինչու՞ այս եզրահանգումը չտարածել նաև այն կանանց վրա, որոնք թույլ են տալիս, որ իրենց ամուսինն իրենց նկատմամբ ֆիզիկական բռնություն կիրառի, ու շարունակում են մնալ վերջինիս հետ:



    Բավականին անշնորհակալ ու անիմաստ գործ է պայքարել մի մարդու իրավունքների համար, ով այդ իրավունքները չի ցանկանում: Շատ ավելի արդարացված է բոլոր հնարավոր առիթներով հոգեբանական ու ֆիզիկական բռնություն կիրառել իր ամուսնու նկատմամբ, ստիգմատիզացնել, առանձնացնել սեփական շրջապատից, ամեն կերպ ցույց տալ, որ չես պատրաստվում հանդուրժել մարդկային տականքի նման արտահայտման գոյությունը քո անմիջական շրջակայքում: Բայց կարեկցանք զգալ ծեծը հանդուրժող կնոջ նկատմամբ, ներեցեք, ի վիճակի չեմ: Ոչ թե նրա համար, որ իրեն դատապարտում եմ. ես ինքս ծխում եմ, ու հավանաբար կմեռնեմ թոքերի քաղցկեղից: Սխալ կլինի իմ ծխելը տեսնելով իմ նկատմամբ կարեկցանք զգալ: Կամ՝ երբ ձեռքերս ու մարմնիս այլ մասերը կտրտում ու «шрамировка» եմ անում: Միգուցե որտեղ ես ունեմ ֆիզիկական ցավի, ինքս ինձ վնասելու կարիք, մեկ այլ մարդ ունի ստորացման, ծեծի, ենթարկեցված լինելու կարիք:

    Լրիվ ուրիշ խնդիր են այն մարդիկ, ովքեր անպաշտպան են ու որևէ կերպ չեն կարող հակադրվել ընտանեկան բռնությանը: Որովհետև չունեն ոչ հասարակության, ոչ էլ իրենց սեփական ընտանիքի ու մերձավորների աջակցությունը:

    Ու ծայրահեղ անընդունելի է ընտանեկան բռնությունը երեխաների նկատմամբ, որովհետև երեխաներն, ի տարբերություն կանանց, գրեթե երբեք չունեն փախնելու տեղ ու պաշտպանվելու միջոց:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  2. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Nihil (24.09.2014), Sambitbaba (06.10.2014), Smokie (25.09.2014), Աթեիստ (24.09.2014), Մինա (24.09.2014), Վոլտերա (24.09.2014), Տրիբուն (25.09.2014)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հեռուստասերիալ «Վերվարածները Ընտանիքում»
    Հեղինակ՝ Brigada, բաժին` Սերիալներ
    Գրառումներ: 27
    Վերջինը: 24.06.2012, 05:52
  2. Գրառումներ: 6
    Վերջինը: 27.11.2009, 14:23
  3. Գրառումներ: 21
    Վերջինը: 26.11.2009, 23:41
  4. «Գեստապոյական» հարաբերություններ ընտանիքում
    Հեղինակ՝ Cassiopeia, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 9
    Վերջինը: 18.03.2008, 12:43
  5. Տղամարդու դիրքն ընտանիքում
    Հեղինակ՝ Armeno, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 12
    Վերջինը: 23.08.2007, 19:24

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •