User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 13 համարի արդյունքները՝ ընդհանուր 13 հատից

Թեմա: Տղամարդու դիրքն ընտանիքում

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ Armeno-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.01.2007
    Հասցե
    Yerevan, Yerevan, Armenia, 1.1115244224E+14, Yerevan, Armenia
    Տարիք
    32
    Գրառումներ
    982
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սլաք Տղամարդու դիրքն ընտանիքում

    Ձեր կարծիքով ի՞նչ դիրք պետք է ունենա տղամարդը՝ընտանիքում

  2. #2
    Մշտական անդամ Kheranyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.04.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    45
    Գրառումներ
    303
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Տղամարդու դիրքը՝ ընտանիքում

    Տան Տղամարդը առաջին հերթին պետք է լինի հենց «Տան Տղամարդ» ամենալայն իմաստով, այսինքն նա առաջին հերթին պետք է լինի տան հենասյունը, ընտանիքի պաշտպանը, որոշումներ կայացնելու առաումով, իմ կարծիքով պետք է լինի միասնական որոշում այլ ոչ թե միանձնյա, որը շատ ավելի տարածված է, քանի որ ընտանիքը արդեն իսկ ենթադրում է փոխադարձ համաձայնություն և հարգանք միմյանց նկատմաբ, սակայն կան դեպքեր երբ պետք է լինել նաև միապետ: Սա իմ սուբյեկտիվ կարծիքն է:
    Վերջին խմբագրող՝ Kheranyan: 09.07.2007, 15:48:
    Օգնիր ինձ Մարիամ…:
    Պ. Սևակ

  3. #3
    հարս վնեզակոնա Apsara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2007
    Հասցե
    իմ մեջ
    Տարիք
    41
    Գրառումներ
    1,992
    Բլոգի գրառումներ
    27
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Տղամարդու դիրքը՝ ընտանիքում

    Ընտանիքում թե կինը թե տղամարդը իրենց դիրքն ու տեղը ունեն, և դժվար թե մեկը մյուսին փոխարինի: Տղամարդուց հիմնականում կախված է ընտանիքի ապահոված լինելը, ընտանիքի պատիվը, ինչպես նաև կարևոր որոշումներ ընդունելու պատասխանատվությունը, ճիշտ է բոլորն էլ քննարկում են կնոջ հետ, բայց պատասխանատվությունը տղամարդու վրա է: Նա ամենակարևոր անդամը պիտի լինի տանը և առանց նրա թույլտվության, իմացության ոչ մի քայլ չպիտի կատարվի: Չնայած այս պարագայում գեղեցիկ է երբ բոլորը տեղյակ են մեկ մեկու անելիքներից:
    Տղամարդուց է կախված նաև իր կնոջ պահվածքը և ընտանիքի անունը: Այնպես որ ԻՍԿԱԿԱՆ տղմարդ է պետք, որ լավ ընտանիք լինի
    “То, что вы не можете выразить – это Любовь.
    То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
    То, чего вы не можете избежать – это Истина”.
    ~ Шри Шри

  4. #4
    without invitation Manumel-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.06.2007
    Հասցե
    Erfurt,Germany
    Տարիք
    52
    Գրառումներ
    45
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Տղամարդու դիրքն ընտանիքում

    Տղամարդու դիրքը ընտանիքում կաիւված է կնոջից: Եթե կինը ստրկանում է՝ սղամարդը դառնում է ստրկասեր, եթե կինը հարգում է ինքն իրեն, հարգում է նաև տղամարդուն և տղամարդը որպես իծնե իւելացի արարած գիտակցում է իր իրավունքներն ու պարտականությունները: Կներեք, բայց ես համամիտ չեմ, որ կարևոր որոշումները պետք է կայացնի տղամարդը, կամ թույլ տա որևէ բան անելու, Քաղաքակիրթ ընտանիքում բոլոր կարևոր հարցերը քննարկվում են «սեղանի» շուրջ և կայացվոմ են միասին: Կան ընտանիքներ, որտեղ տղամարդուն չի հաջողվել ունենալ այնպիսի աշիւատանք, որ գերազանցի կնոջ աշիւատավարձը և ընտանիքի հիմնական ապահովողը կինն է, դա չի նշանակում,որ ամուսինը վատն է, կամ ունի պակաս իրավունքներ: Այսօր կանայք հասել են շատ բաների ,գիտնականներ, պրեզիդենտներ և այլն, բայց նույնիսկ այդ դեպքում նրանք մնում են կին՝քնքուշ էակ, որը բառի բուն իմաստով կարիք ունի ուժեղ բազուկի, ամուր ուսի,որտեղ կարող է դնել հոգնած գլուիւը, այսինքն՝առանց տղամարդու կինը կորցնում է իր իմաստը...
    Համաձայն եմ ,որ կինն ու տղամարդը հավասար են, բայց հետևյալ պրինցիպով՝ «Տղամարդը տան գլուիւն է,իսկ կինը՝ իրանը»
    Տղամարդը լինելով ուժեղ բնությունից պետք է օգնի ու իւնամի կնոջը, սիրի ու ցույց տա իր սերը, պահպանի ընտանիքի բարոյական կերպարը զերծ մնալով անվայել իւոսքերից ու նույնը պահանջելով ընտանիքի բոլոր անդամներից: Տղամարդը պետք է կարողանա նաև կառավարել ընտանիքը կնոջ օգնությամբ , լինի բարոյական , ոչ թե միայն կանանց կենացը իւմի սիրուհու հետ ռեստորանում զվարճանալիս: Բայց այնուաենայնիվ նրա դերը մնում է կաիւված կնոջից: Իւելացի կնոջ ամուսինը լավագույն օրինակ է սեփական երեիւաների և շրջապատի համար,հարգված որդի է, հարգված հայր,ընկեր և այլն: Մի իւոսքով տղամարդուն պետք է շատ սիրել ,բայց չվնասել նրանց դառնալով ստրկուհի: Կինը պետք է լինի լավ ընկեր, մի քիչ մայր, մի քիչ սիրուհի...Նույնն էլ տղամարդը


    Ասե՞մ, թէ՞ չասեմ..

  5. #5
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    45
    Գրառումներ
    12,743
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Տղամարդու դիրքն ընտանիքում

    Համաձայն եմ Manumel-ի հետ։ Կարծում եմ՝ շատ լավ է բացատրել ամեն ինչ, կարծես թե ավելացնելու բան չունեմ։

  6. #6
    On-line
    Գրանցման ամսաթիվ
    05.07.2007
    Գրառումներ
    54
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Տղամարդու դիրքն ընտանիքում

    Մեջբերում Manumel-ի խոսքերից
    ...Համաձայն եմ ,որ կինն ու տղամարդը հավասար են, բայց հետևյալ պրինցիպով՝ «Տղամարդը տան գլուիւն է,իսկ կինը՝ իրանը»
    Manumel, երևի ուզում էիր ասեիր՝ «Տղամարդը տան գլուիւն է,իսկ կինը՝ պարանոցը»:

    Ավելացվել է 3 րոպե անց
    Տղամարդու դիրքն ընտանիքում - ամենալավ, ամենացանկալի, ամենահետաքրքիր դիրքը պետքա լինի՝ որպեսզի կինը իրեն լավ զգա: Կոնկրետ օրինակ՝ սեր կնոջ հանդեպ:
    Վերջին խմբագրող՝ Dar 21: 12.07.2007, 19:21: Պատճառ: Գրառման ավելացում
    Նամակը խմբագրեց DAR 21-ը:

  7. #7
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,759
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Տղամարդու դիրքն ընտանիքում

    Ի սկզբանե, երբ հասարակության զարգացման աստիճանն հասել էի լոկ քարեդարյան ժամանակահատվածին, ընտանիքում իշխում էր մայրիշխանությունը, չնշեմ թե ինչ պատճառներով (դա բազմիցս քննարկվել է “Հայրիշխանությո՞ւն, մայրիշխանությո՞ւն թե հավասարությո՞ւն” թեմայում): Այդ ժամանակահատվածում տղամարդուն վերապահված էր ընտանիքը սնունդով ապահովելու և թշնամիներից պաշտպանելու խնդիրը: Այսինքն տղամարդը քարից կերտելով իր հանապազօրյա հացն ապահովող միջոցներ, կարծում եմ զուրկ էր ընտանիքում որևէ որոշիչ պատասխանի իրավունքից:
    Ժամանակի ընթացքում փոխվեց մարդկային հարաբերությունների աշխարհայացքը: Իշխանությունն անցավ “հայրերի ձեռքը”: Դա հանգեցրեց նրան, որ կինը դառավ “փափկասուն էակ”, որին վերապահված էր լոկ սերունդների շարունակության հիմնահարցը: Տղամարդն արդեն ուներ որոշիչ ձայն, ավելին` ձայնի իրավունքը վերապահված էր միայն տղամարդուն:
    Անցան տարիներ: Մարդու կենսակերպի զարգացման հետ համընթաց զարգացավ նաև մարդկային մտածելակերպը: Կինն արդեն իրավունք ու պահանջ ուներ աշխատելու: Իսկ աշխատանքն ինքնին նրան վերապահեց որոշակի վճիռներ կայացնելու իրավունք (աշխատավայրում): Դա հանգեցրեց նրան, որ մարդկությունն հասկանա, որ թե կնոջ և թե տղամարդու ձայնն էական են: Ու ցանկացած կայուն ընտանիք ունենալու համար պետք է համատեղ որոշում կայացվի միահամուռ ձևով թե կնոջ և թե տղամարդու կողմից:
    Շատերի կարծիքով տղամարդու դերը ընտանիքում կայանում է ընտանիքը ֆինանսապես ապահովելու խնդիրը, հանապազօրյա հացի, բնականոն կյանքի ընթացքը ֆինանսապես խաթարող միջոցների վերացումը: Սակայն հիմա կինը ևս զերծ չի մնում ընտանիքի բյուջեում ֆինանսի ներդրումից: Բայց եթե այս հանգամանքը հաշվի չառնվեր էլ, ապա առանց որևէ կասկածի կպնդեի, որ տղամարդուն նման դեր վերագրելը անչափ սխալ է: Տղամարդը ընտանիքի ամրասյունն է: Նրա ուժի, մտքի ճկունության վրա է հենվում ընտանիքը: Նա պետք է առաջնորդ լինի, պայց ոչ պահանջատեր:

  8. #8
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Տղամարդու դիրքն ընտանիքում

    Մեջբերում Cassiopeia-ի խոսքերից Նայել գրառումը
    Տղամարդը ընտանիքի ամրասյունն է: Նրա ուժի, մտքի ճկունության վրա է հենվում ընտանիքը:
    Վախկոտ շներին սպանում են: Իսկ դուք ինչերից եք խոսում:
    Հետաքրքիր է, որ ոչ մի հայ իգական սեռի ներկայացուցիչ չի խոսում նրա մասին, որ տղամարդը նախ և առաջ պետք է չլինի վախկոտ ու վիզի ծռող, ու ինքը էտպիսի արական սեռի անդամին երբեք չի համարի տղամարդ:

  9. #9
    Ես և դու՝ մի ենք... ihusik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2007
    Հասցե
    Երկիր մոլորակ
    Տարիք
    52
    Գրառումներ
    781
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սիրտ Re. Տղամարդու դիրքն ընտանիքում

    Հենց Ձեր կատարած մեջբերումում գոնե Cassiopeia-ն խոսել է այդ մասին...

    Հետաքրքիր է մեջ եք բերել այն հատվածն, որի մասին գրում եք, որ ոչ ոք չի խոսում
    Թե սիրում ենք՝ մեր սրտի բոլոր լարերո՜վ սիրենք... Միայն Սիրուն է երաժշտությունը զիջում, բայց և Սերն էլ մեղեդի է... Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...

  10. #10
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Տղամարդու դիրքն ընտանիքում

    Մեջբերում ihusik-ի խոսքերից Նայել գրառումը
    Հենց Ձեր կատարած մեջբերումում գոնե Cassiopeia-ն խոսել է այդ մասին...

    Հետաքրքիր է մեջ եք բերել այն հատվածն, որի մասին գրում եք, որ ոչ ոք չի խոսում
    Cassiopeia-ն խոսում է ուժի, մտքի ճկունության մասին, իսկ ես վախկոտ լինելու մասին:
    Եթե մարդ ուժեղ է, կամ ունի ճկուն միտք, դա հեչ բավարար չէ, որ նա լինի ոչ վախկոտ, ու չսողացող "կենդանի":
    Ուժի տեսակետից - նայիր ախրաննիկներին /որոնց մեծ մասը առանձին-առանձին բավականին վախկոտ են/,
    Իսկ սողացողների մասին - պետական բազմաթիվ չինովնիկներին, որոնք մեծ մասը ունի երևի թէ բավականին ճկուն ուղեղ իր ընտանիքի "հացը" հայթայթելու համար:

  11. #11
    Պատվավոր անդամ Մանոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2007
    Գրառումներ
    835
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Տղամարդու դիրքն ընտանիքում

    Տղամարդն իր ընտանիքում առաջին հերթին պիտի հեղինակություն լինի: Իսկ այն ձեռք բերելու համար միայն ուժեղ լինելը կամ շատ փող աշխատելը քիչ է, որովհետև միայն դրանով նա ընդամենը վերածվում է կերակրող մի միջոցի: Ափսոս, շատ կանանցից եմ լսել. «Թող տունը պահի՝ինչ ուզում է անի…»:
    Այնինչ հեղինակությունը ձեռք է բերվում վարքով, կյանքի փորձով, իմաստնությամբ, հոգևոր արժեքներով: Ընտանիքի հայրը պետք է լինի նաև դաստիարակող, ուղղություն տվող, առաջնորդ: Երևի բոլորն էլ տեսած կլինեն «Թթենին» ֆիլմը, որտեղ աղջիկների ուժեղ հայրը զիջեց տղաների թույլ հորը, դրանով ավելի բարձրացնելով և՛իր հեղինակությունը, և՛ մյուսի: Միայն հիշեք, թե ինչ խանդաղատանքով էր նայում կինը, տեսնելով իրեն՝ ողջ հաղթանդամ մարմնով ընկած անօգնական ու թույլ հարևանի տակ…Ու նրա այդ ջերմ հայացքը խոսում էր այն մասին, որ արժեվորում է ամուսնու ո՛չ թե ֆիզիկական, այլ հոգու ուժը:
    Վերջին խմբագրող՝ Մանոն: 16.07.2007, 12:38:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ծեծն ընտանիքում
    Հեղինակ՝ Գալաթեա, բաժին` Կենցաղ
    Գրառումներ: 169
    Վերջինը: 12.03.2021, 01:11
  2. Տղամարդու մարմինը
    Հեղինակ՝ Rhayader, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 23
    Վերջինը: 15.08.2017, 04:16
  3. Տղամարդու Սերը
    Հեղինակ՝ smvl, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 8
    Վերջինը: 01.08.2014, 02:14
  4. Հեռուստասերիալ «Վերվարածները Ընտանիքում»
    Հեղինակ՝ Brigada, բաժին` Սերիալներ
    Գրառումներ: 27
    Վերջինը: 24.06.2012, 05:52
  5. «Գեստապոյական» հարաբերություններ ընտանիքում
    Հեղինակ՝ Cassiopeia, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 9
    Վերջինը: 18.03.2008, 12:43

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •