Chuk-ի խոսքերից
Եթե ճիշտ հասկացա, խոսքը նրա մասին է, որ գրառման հեղինակը կամ ուրիշները հասկանան, որ դու գրառումը կարդացել ես: Այդպիսի հնարավորություն, ոչ, չկա:
Կարծում եմ, որ փնտրելու դեպքում կգտնեմ նման լրածրագիր, բայց ինձ, ճիշտն ասած, այդ միտքը դուր չի գալիս: Բացատրեմ թե ինչու: Խոսում եմ զուտ տեսական մակարդակում, չնայած ենթադրում եմ, որ նման գործիքներ կլինեն, բայց անգամ վստահ չեմ, կան թե չկան:
Լինելու դեպքում հնարավոր է, կարծես թե, երեք տարբերակ:
1. Ինչ-որ կոճակ, որը սեղմելուց գրառման տակ հայտնվում է սեղմողի անունը, ինչպես շնորհակալությունների համակարգի դեպքում է: Մի կողմից սա ավելորդ կծանրաբեռնի էջը ինֆորմացիայով, որը կարդացողների մեծ մասին հաստատ հետաքրքիր չէ, մյուս դեպքում գրառման հեղինակին չի տա ամփոփ տեղեկատվություն, որովհետև բոլորը չի, որ կնշեն կարդացած: Իհարկե էս դեպքում գուցե կլինի ձև, որ ոչ թե ցուցակը միշտ երևա, այլ ասենք գրվի «որպես կարդացած նշել են 5 հոգի», որի վրա սեղմելուց նոր կերևա ցանկը, բայց նշածս անհարմարություններն այդ դեպքում էլ կմնան:
2. Համակարգը մեքենայորեն «հայտնաբերի» այդ գրառման վրա կարդացողին ու անունը նշի: Սա նույնպես ավելորդ կծանրաբեռնի էջը, բացի դրանից չի տա իրական գնահատական, որովհետև համակարգը ոչ մի կերպ չի կարող իմանալ օգտագործողն ամեն դեպքում կարդացե՞լ է, թե պարզապես աչքի պոչով նայել, սքրոլ է արել, և, վերջապես, վատ վիճակի մեջ կդնի այն մարդկանց ովքեր այս կամ այն պատճառով կուզեին, որ գրառման հեղինակը չիմանար, որ իրենք կարդացել ու, օրինակ, անարձագանք են թողել:
3. Նորից ինչ-որ կոճակ, որը ոչ թե հրապարակային կցուցադրի կարդացողներին, այլ վարկանիշի նման առանձին տեղեկացմամբ ու էջով կպատկերվի կոնկրետ օգտագործողի համար: Սա նույնպես անհարմար տարբերակ է նորից մի կողմից այն պատճառով, որ բոլորը չի որ կնշեն ու սա ամփոփ տեղեկատվություն չի տա, մյուս կողմից գրառում անողին անհարմարություն կպատճառի պարբերաբար տեղեկացումներով ու նոր էջ մտնելու հարկադրանքով:
Էջանիշներ