Հարց, եթե կարողանամ այն ճիշտ ձևակերպել: Ինչու՞ ենք գրանցվում մականուններով, եթե շատերը իրար դիմում են անունով, հենա անուն ու ազգանունով գրանցվենք: Իմաստը՞: Հա, ես գիդեմ, որ հենց իմ նիքի մեջ իմ անվան մի մասը կա, բայց ես դա ստիված եմ արել, զի վասն առանց "Լիզա"-ի չկարողացա գրանվել: Բայց ասեմ, որ իմ համար դժվար ա, երբ կարդում եմ գրածները ու տեսնում, որ անուներով են իրար պատասխանում առանց նշելու, թե ու՞մ գրածն են մեջբերում: Օրինակ մարդու նիքը Բոչկա ա ու ինչ-որ մեկը գրել ա համաձայն եմ Բռդուշի հետ, հիմա ես ոնց իմանամ Բռդուշը նույն Բոչկան ա, թե՞ չէ: Իսկ եթե երկու Բռդուշ լինեն ակումբում միաժամանակ, ո՞նց իմանամ, որ Բռդուշի մասին ա խոսքը:
Հ.Գ. Ամեն տեսակի համընկնումը իրական կերպարների հետ զուտ պատահականություն է ու չի համապատասխանում իրականությանը:
Էջանիշներ