Կարելի է՞ մեջ ընկնել պատմվածքի կինոյի շուրջ խոսակցությանը
Պարզ է, որ կինոն հենց էնպես չես նշում, Սմոկ: Ուղղակի պիտի հաշվի առնես, որ կարդացողը շատ հնարավոր է՝ էդ կինոն չի տեսել: Մեկը ես՝ էդ կինոն չեմ տեսել:
Չգիտեմ, թե դու ինչ ես ուզում, որ ընթերցողը հասկանար, բայց մեկը ինձ համար կինոյի պահը էնքանով է պատմվածքում հասկանալի, որ կինոյի մասին խոսակցության ժամանակ փորձել ես պատկերել հերոսների անցյալը, թե որտեղից են, ինչ դեր են ունեցել իրար կյանքում և այլն. իրենց մանկության տեսած միակ ֆիլմը, փախուստը մանկատնից, հետո «դարբին» Վզգոյի դաստիարակչական մեթոդներից՝ խուսափելով սխալ ուղուց.
հետո նորից վերադարձ մանկատուն և բաժանություն:- Հատկապես իրանց փոքր ժամանակներն էինք սիրում, չնայած դե Նիրոն լավ էր խաղում: Մեր համատեղ մանկության միակ ֆիլմն էր:
- Ու երեխեքից մենակ մեզ բախտ վիճակվեց չէ՞ նայել,- նորից ծիծաղեց Դավիթը:
- Բայց մենք դեռ փոքր էինք:
- Հա՜, «դարբին» Վզգոն իրա մեթոդներով էր դաստիարակում: Հիշում ե՞ս ոնց իրա մոտից է՛լ փախանք:
Ու երկուսով քահ-քահ ծիծաղեցին:
- Ի՜նչ լավ ա, որ չգնացինք էդ ճանապարհով,-քիչ անց նորից մտքերով ընկավ Գուրգենը:
- Հա բա: Կողպեքներ կոտրելու, փականներ բացելու փոխարեն ավելի լավ էր անցորդների կոշիկները մաքրեինք չէ՞:
Ես էդպես հասկացա կինոյի պահը:
Իսկ դու ի՞նչ էիր ուզում, որ ընթերցողը հասկանար:
Էջանիշներ