Մեջբերում Գորտուկ-ի խոսքերից Նայել գրառումը
Տես դեպրեսիայի ախտանիշներից է այն , որ անտեղի մտքերը շատ անգամ սկսում է կրկնել , անիմաստ առանց մտածելու , դա միտք է արտահայտում , թե ոչ: Բացի դրանից դիետա է պահում , տեսնում է այն ինչ չկա : Ընկճված է , չի շփվում ոչ մեկի հետ , անիմաստ քայլեր է անում , ասենք գրքերը դասավորում է մեծ ցելեֆանների մեջ տանում՝ աջ ու ձախ:
Հնարավոր է , որ դեռ նոր է սկսվում դեպրեսիվ փուլը , բայց եթե էսպես շարունակվի հաստատ դեպրեսիայի մեջ է ընկնելու : Իր տեսքն էլ ինձ հուշում է , որ դա ուղղակի փսիխոզ չէ :
Գորտուկ ջան, ո՞վ ա քեզ սովորեցրել, որ դա դեպրեսիայի ախտանիշ ա Դեպրեսիան նման ախտանիշ չունի: Հակառակը՝ դա պսիխոզի ախտանիշ ա: Հետո, ի՞նչ ա նշանակում «ուղղակի պսիխոզ չէ»: Դու գիտե՞ս, որ պսիխոզն «ուղղակի» երբեք չի լինում, ու ավելի լուրջ խանգարում ա, քան դեպրեսիան: Դու գիտե՞ս, որ նաև լինում են դեպրեսիվ պսիխոզներ: