Sambitbaba (15.07.2014), Շինարար (16.07.2014), Վիշապ (15.07.2014)
Մեֆ, խոսքը բագաժի մասին չի, այլ կոնկրետ օրիգինալ մտքեր ծնվելու: Օրինակ, բան ես գրում, սյուժեի ինչ-որ հատված չի ստացվում, մեկ էլ խմած ժամանակ կարող ա «պայծառանաս»: Թե չէ քո ասածները զուտ ինֆորմացիա հավաքել ա, որը անում ես կոգնիտիվ ֆունկցիաներ օգտագործելով: Ինչ խոսք, էդ «պայծառացումը» իրականացնելու համար էլի պետք ա, որ կոգնիտիվ ֆունկցիաներդ աշխատացնես: Բայց երբեմն էղածը բավական ա լինում, երբեմն էլ գաղափարդ հիշում, օյաղ ժամանակ ես իրականացնում:
Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267
Դե եթե մարդը օրական կիլոգրամներով ճարպեր ու ածխաջրեր է ուտում, 12 ժամ քնում, օրվա մեջ քայլում ընդամենը 50-100 մետր, ալկոհոլը նրան խոլեստերինի ու աթերոսկլերոզի պրոֆիլակտիկայի հարցում մի քիչ օգուտ կարող է լինել:Իրականում ցանկացած նյութ (անգամ՝ կոկաինը՝ շատ լավ տեղային ցավազրկող է, մորֆինը՝ հոյակապ «տագնապամարիչ» հատկություններ ունի, ինչպես նաև գրեթե անփոխարինելի ցավազրկող է) ունի իր դրական ազդեցությունները մարդու օրգանիզմի վրա: Երևի բացառությունն այն քիմիական նյութերն են, որոնք կիրառվում են որպես քիմիական զենք: Բայց այդպես դատել մեր կողմից օգտագործվող նյութերի մասին, սխալ է, քանի որ դրանց վնասակար էֆեկտները գերակշռում են նրանցից առաջացող «օգուտներին»: Եթե յուրաքանչյուր մարդ հետևի սիրտ-անոթային հիվանդությունների կանխարգելմանն ուղղված ընդունված և բավականին հեշտ իրագործելի կանոններին, ապա արաղ կամ պիվա խմելու կարիք խոլեստերինն իջեցնելու համար չի լինի
Իսկ օգուտներ ալկոհոլը շատ ունի. այն շատ լավ դեզինֆեկցիա է անում, բավականին լավ այրվում է (բորշ ու խաշլամա՝ չէ, բայց կոֆե կարելի է սպատրաստել), ալկոհոլով հոյակապ կոմրեսներ են անում տատիկները, ալկոհոլը շատ լավ լուծիչ է և բազմաթիվ հեղուկ դեղամիջոցներ արտադրվում են հենց էթիլ-սպիրտի լուծույթում: Իսկ որպես մարդկանց կողմից սեփական օրգանիզմ ներմուծվող նյութ, ալկոհոլն օրգանիզմի համար վնասակար է: Ու այստեղ խնդիրը միայն նրա կախվածություն առաջացնող նյութ լինելու մեջ չէ, այլ զուտ էթանոլի՝ մարդու հյուսվածքների և օրգանների վրա ունեցած ախտահարող հատկության:
Sambitbaba (16.07.2014), Աթեիստ (16.07.2014), Ուլուանա (15.07.2014)
իմ ասածը մենակ ինֆորմացիան հավաքելը չի… այլ նաև օգտագործելն ա… տարբեր մարդիկ տարբեր կերպ են օգտագործում ինֆորմացիան… քո ասած "պայծառացումը" մենակ խմելու ժամանակ չի լինում ու հլա մեծ հարց ա օգնում ա կրեատիվությանը թե չէ որովհետև կրիատիվության համար մենակ կոգնիտիվ ֆունկցիաներն անջատելը հերիք չի…
ուզում եմ ասել, չես կարող մարդուն խմիչք առաջարկել կրեատիվությունը բարձրացնելու համար… Նյուտոնի գլխին էլ խնձոր ա ընկել, Մենդելեևն էլ երազ ա տեսել ու շատ կան դեպքեր երբ աննշան կամ կապ չունեցող երբեմն բաները triger են հանդիսանում որևէ լուծման կամ հայտնագործության համար, բայց դա օրինաչափություն չի…
դու շատ ճիշտ բացատրում ես, բայց պնդել որ բարձրացնում ա՝ ես չէի ասի…
Mephistopheles (16.07.2014)
Եթե բոլոր մարդիկ լինեն այդպես հաստատակամ, տրամաբանող ու սառնասիրտ, չեն լինի հիվանդություններ, չեք լինի և դուք` բժիշկներդ ։Ճ
Ամերկացիք մի քիչ ռացիոնալ են ու շատ չեն տրվում իդեալիստական գաղափարներին, որոնք երբեք չեն իրականանում։ Ես հաճախ օրեկան 6 ժամ քնում եմ, 14 ժամ աշխատում, էն մի 4 ժամը կարո՞ղ եմ վազելու փոխարեն կոնծել ու ինձ խուտուտ տալ բժիշկ։ Վազելու էներգիա չի մնում, ներող։
Si vis pacem, para bellum
Chuk (16.07.2014)
Մի քիչ չափազանցված են ալկոհոլի, ոչ թե վնասները, այլ դրանից խուսափելը)) Անիմաստ եմ համարում ալկոհոլից հրաժարելն էն պատճառով, որ ինքը թունավոր ա, որովհետև եթե օգտագործումը վերահսկում ես (իսկ էդ երևի մարդկանց մեծ մասի մոտ կարա ստացվի), թունավորումը էնքան թույլ ու խրոնիկ ա, որ չի զգացվում ու գործնականում ուրիշ պատճառով ես մեռնում))
Ճիշտ ա, գրեթե բոլորն էլ չափն անցնում են, գոնե մի անգամ, բայց եթե կոնկրետ անհատի համար էդ հաճելի ա ու ինքը չի անում զուտ էն պատճառով, որ խրոնիկ թեթև չթունավորվի, մե քիչ անիմաստ ա: Ինչի՞ համար ա կյանքը մի երկու օրով երկարացնում, ավելի շատ թղթեր ստորագրելու՞:
Իսկ իսկապես առողջ ապրելու համար մյուս ռիսկի գործոնների դեմ ա պետք պայքարել, օրինակ՝ սերժի, եթե ինքը չլինի, կունենանք նորմալ պետություն՝ նորմալ առողջապական համակարգով:
The cake is a lie.
Ես էնքան էլ հաճախակի չեմ խմել, շատ-շատ տոնական առիթների ժամանակ: Մենակով խմելը մի տեսակ անհետաքրքիր ա, տրամադրությանս ցածր լինելը հաստատ պատճառ չի հանդիսանա խմելու համար, իսկ այ բարձր տրամադրության ժամանակ «քեֆս լավ ա» վիճակի հասնելը օգոգո՜:Չափն իհարկե կիմանամ, կարծում եմ երբեք չեմ անցնի, բայց մի բան կա, ինչից մի տեսակ վախենում եմ՝ ինչքան էլ գարեջուրը հաճելի թվա ու նորմալ խմվի, եթե մինչև էսօր քիչ եմ խմել, կարող ա անսովոր լինի՝ օրգանիզմս չընդունի ու ապստամբի:
Օղի, արաղ էնքան էլ չեմ սիրում, գինին վատը չի, գարեջուրը... նայած երբ, նայած ո՞րը:![]()
Վերջին խմբագրող՝ Smokie: 16.07.2014, 10:34:
Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:
Սերգեյ Ռախմանինով
Գորտուկ (20.07.2014)
Մարդիկ (Ես), ովքեր խմող չեն, բայց ժամանակ առ ժամանակ օգտագործում են այն, մեկ մեկ էլ չարաշահում՝ խմում են զա կամպանյու, որ ժամանակը հետաքրքիր անցնի։ Խմիչքը՝ ինչքան էլ բացասական կարծիքներ կան ու բացասական հետևանքներ, մթնոլորտը ավելի հարմարավետ ա դարձնում, ավելի ջերմ, աշխույժ ... Էս փաստը ոչ մեկ չի կարա հերքի։ Չենք կարա ասենք, որ խմիչքի առկայությունը անհրաժեշտություն ա, բայց ցանկալի ա կամ շատ ցանկալի։
Հ.Գ. Բժիշկս հատուկ սննդակարգ նշանակեց, մի հատ ցուցակ տվեց ու ես զարմացաց, վախեցաց կարդում եմ, թե ինչ տանջանքներ են ինձ սպասվում, մեկ էլ հարցնում եմ՝ ի՞սկ խմիչք, (դե ամառ ա, քաղաքից դուրս, կնունք, ծնունդ. հարսանիք)ասում ա առանց դրա ո՞նց կլինի, մի կյանք ենք ապրում, բայց հիմա չի կարելի։
Նենց որ խմենք մեր թաքուն երազանքների կենացը![]()
![]()
Վերջին խմբագրող՝ Մ Մ: 16.07.2014, 12:05:
Ինչու՞ ենք խմում
Որտև Լուսեն ա ծնվել, ուրախությունից![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ