Վայ խե՜ղճ ակումբցիներ, էս ի՜նչ օրն եմ ես ձեզ գցել, քոռանամ ես: Գրեք, գրեք հանգստացեք…
Խնդալուն էն ա, որ նույնատիպ խախտման համար նոր ու հին ակումբցիների ես զգուշացնում, կամ տուգանում: Նորեկները հիմնականում ներողություն են խնդրում (որի կարիքը առանձնապես չկա էլ), պատասխանում են, որ հաշվի կառնեն, եւ այլն: Իսկ հին ակումբցիներից մեկին մարդ սխալվում տուգանում ա, վերջ, ո՞նց կլիներ, անարդար ա, դաժան ա, անհիմն ա, ավելորդ քթիմազություն ա…


Բայց չեն էլ պատասխանում: Մեջն են պահում, մինչեւ հարմար առիթ լինի, սկսեն բողոքել: Հին ակումբցիներից մենակ Մեֆն ա, որ խելոք ընդունում ա, բայց հաշվի չի առնում

:
Ժող, կարաք հատուկ «Ռամշի գործողություններից տուժածների» թեմատիկ հանդիպումներ կազմակերպեք, նստեք ինձնից բողոքեք, հանգստանաք:

Ասենք մեկը գալիս է` «Բարեւ ձեզ, ես ակումբի Պողոսն եմ ու ես Ռամշից ստացել եմ 7 հատ տուգանային»: Նստածներից մեկն ասում է` «Է՜հ, Պողոս ջան, ես էլ Մարտիրոսն եմ ու 9 տուգանային եմ ստացել Ռամշից»: Պողոսը խղճահար հայացքով նայում է Մարտիրոսին, նստում է կողքը, վառում սիգարետն իր` տուգանայիններից կարմրած կրակայրիչով, հոգոց հանում ու ասում. «Կներես, Մարտիրոս ես չգիտեի, չէի պատկերացնում…»:

Էջանիշներ