սա Տրիբունի պատասխանը Տրիբունին )))) իմ պատասխանը կվերաբերեր <<Փակ պոպուլյացիայում ընկալման հաստատված արգելքների օտարման խնդիրներ և առանձնյակների պատասխան ստրեսս ռեակցիա>>-ին ու վտանգավոր միտում կունենար աշխատություն դառնալու /նման <<Ռոսինանտ>> ներկայացման ընթացքում շահարկված Դոն Կիխոտի գրած մի ուշագրավ աշխատության՝ կյանքում տեսած բոլոր վարտիքների նկարագրություն՝ անկախ դրանց ձևից, գույնից, պարունակությունից, ֆիզիկական և բարոյական մաշվածությունից.../, բայց էդ հետազոտությունը ժամանակա-, աշխատատար է, անիմաստ, ես էլ թարսի պես պետականի եմ:
Ուստի, կաքավ...սիրուն, պստո թռչուն ա, եթե ուղեղի չափերն անտեսենք, բնավ վատ չի, նույնիսկ ճախրել գիտի, ի տարբերություն ասենք հին կաղնու, որ չնայած ամուր ու հաստ բուն, խիտ սաղարթ ու կենսափորձ ունենալուն՝ մեկ է, հողին ամուր կառչած է, հենց թողեց կթռչի, բայց վախենամ ոչ վեր...
էնպես որ, շնորհակալ եմ, Տրիբուն սան )))


Մեջբերել





Ես ուզում եմ ասեմ Մարի Սարիի մասին: Եթե դեռ չեք հասկացել նկարի իմաստ ասեմ , որ դա ինձ նվիրել է նա գեղեցիկ լենտայով փաթաթված, լենտայի վրա գրված է իմ անունը և մեր սիրելի ակումբի հասցեն ))) : Քանի որ շփումը շատ կարճատև էր , կասեմ միայն որ Մարը շատ պոզիտիվ, հավես, աշխուժ , մռութ երեխա ա, մարդ ով դուրդ գալիս ա առաջի հայացքից ))) Լավը այն է որ ես պարզեցի թե նա որտեղ է սովորում և այսուհետ հանդիպումները ավել հաճախ կլինեն և ես հաջորդ անգամ վստահ եմ որ էլ ավելի լավ բաներ կասեմ :


Էջանիշներ