Ուզում եմ խոսել
Մեֆի մասին: Մեֆը ակումբի համն ա՝ աղն ա, կծուն ա, քաղցրն ա, ինչպես ամեն համեմունք, երբ մի քիչ շատ էլ լինում, համը դուրս է գալիս, բայց այ երբ չափաբաժինը ճիշտ ա լինում... Ու ես իրան շատ եմ հարգում, նույնիսկ ինչ մեղքս թաքցնեմ սիրում եմ: Առաջին պատճառը շաատ սուբյեկտիվ ա, նույնիսկ փառասիրական: Երբ ես դեռ գրականության բաժնի մոդեր էի, էս Մեֆը մտել էր իմ անձնական օրագիր ու գրել, որ ես լավ եմ գրում ու շարունակեմ, չգիտեմ՝ ինքը հիշում ա, թե չէ, բայց պատկերացրեք, թե ոնց կզգացվի մեկը, ումից փառասիրությունը շատ հեռու չի, ինչպես բոլոր նորմալ մարդկանց մոտ: Նման բան ա ասում մի մարդ, ում հետ բացի քաղաքականություն բաժնում կոնֆլիկտներից ուրիշ ոչ մի առնչություն չեմ ունեցել: Նույնիսկ ձեռս վրա չգնաց ջնջելու, ինչքան հիշում եմ՝ Չուկին խնդրեցի, որ ինքը ջնջի: Ես հասկացա, որ Մեֆը շատ դիտողունակ, երևույթները շատ ճիշտ ընկալող, շատ խելացի մարդ ա

Իհարկե, չես կարող անտարբեր լինել մի մարդու նկատմամբ, ով էդքան ակտիվ ա տվյալ միջավայրում, ու ինձ գերում ա Մեֆի բացառիկ հումորի զգացումը. հրաշք ա: Իհարկե երբ մի բան շատ ես շահագործում, երբեմն կարող ա համը դուրս գա, ինչը պարբերաբար տեսնում ենք Մեֆի կատակներում, բայց էդ հազարից մեկ համը դուրս եկող կատակների կողքին էնքան շատ են համով, սուր, ծիծաղալու հումորները, որ հազարից մեկը եղանակ չի փոխում: Սուր հումորը զարգացած մարդու հատկանիշ ա, չնայած միայն հումորը չի, որ Մեֆի զարգացածության մասին վկայում ա, ինձ թվում ա՝ բոլորդ կհամաձայնեք: Մեֆը դեմք ա:
Մեկ էլ ամենակարևորը, ամերիկացիքի ասած last but not least Մեֆը պատրաստ ա փոխվելու, զարգանալու, ավելի ու ավելի լավը դառնալու էն դեպքում, երբ իր կես տարիք ունեցող մարդիկ հաճախ էնքան ինքնավստահ են լինում, հաճախ էնքան կարծրացած են լինում: Իհարկե, ինքը փորձում ա ցույց տալ, որ միշտ ամենաճիշտը ինքն ա, իր գրառումներում սովորեցնողի, ավելի ավագի դիրքերից ա հաճախ հանդես գալիս, մի տեսակ մեջքը գետնով չի տալիս, բայց եթե ուշադիր լինեք, կզգաք նաև աստիճանական փոխակերպումը իրա լավից դեպ ավելի ու ավելի լավը: Մեֆը նույնիսկ ավելի նրբանկատ ա դառել, որքան էլ հենց իր հանդեպ էս բառի կիրառումը ծիծաղելի թվա: Ասեմ ավելին, ինքն էլ ա իր մեջ դա նկատում, ու դա իրան հեչ դուր չի գալիս

Էդ դուր չգալն էլ ա շատ նկատելի, բայց ասեմ, Մեֆ, իրոք ախր երբեմն շատ ես համը հանում, ախր մենք էլ ենք է մարդիկ՝ քո նման, բայց մի քիչ ավելի պակաս փորձառու, մի քիչ ավելի պակաս կոփված, ու եթե դիմացինիդ նյարդերը քեզ հետ շփման մեջ տեղի են տալիս, դա նշանակում, որ հենց քեզ հետ շփումը դրա պատճառ դարձավ, այլ նշանակում ա, որ գուցե դա վերջին կաթիլը դարձավ նյարդայնությունների էն ողջ չափաբաժնի կողքին, որ օրվա ընթացքում էդ մարդու հետ կատարվել ա: Էնպես, որ քո էդ փոփոխությունը ես միայն ողջունում եմ: Մանավանդ որ Մեֆը ինքը իրեն առնչվող հարցերում իրականում չափազանց դյուրազգաց ա, ահավոր նեղացկոտ, որքան էլ չխոստովանի դա, ու իր էդ փշոտությունն էլ երևի նաև էդ դյուրազգացությունից ա գալիս որոշակիորեն, ես ձեզ ծակեմ նախօրոք, որ դուք չհասցնեք ինձ ծակեք:
Մի խոսքով, Մեֆ ջան, ողջ լեր:
Էջանիշներ