Նախապես ասեմ, որ կարծես շատ խառն ու անկապ գրառում է ստացվելու, որը չգիտեի՝ ինչ թեմայում գրեմ, դրա համար էստեղ եմ գրում։
Էս ակումբցու մասին գրելու ցանկություն վաղուց ունեմ, բայց չգիտեմ՝ ոնց սկսեմ, ոնց գրեմ, որ ճիշտ ընկալվի։ Հիմա էլ վախենալով եմ գրում։ Մի պահ որոշեցի Ռայի բացած «Ապածանոթանալու/ապամտերմանալու» թեմայում գրել, դրա համար հիմա էդ դրույթից կսկսեմ։
Տվյալ ակումբցու հետ միայն ծանոթ եմ, մեկ անգամ եմ հանդիպել, բայց կուզենայի ապածանոթանալ, ոչ թե որովհետև հանդիպումն ակնկալիքներս չի արդարացրել, այլ հակառակը։ Կուզենայի, որ նա ինձ տեսած չլիներ, չճանաչեր, Ակումբում նկատած չլիներ։
Նա այն ակումբցիներից է, ում գրեթե բոլոր գրառումներից ինչ-որ բան եմ սովորում, բայց էնքան եմ քաշվում/կոմպլեքսավորվում, որ կգերադասեի՝ ինձ ընդհանրապես նկատած չլիներ։ Կարծում եմ՝ որպես մարդ երբեք նրա հետ մտերիմ չեմ լինի, ջերմ հարաբերություններ չեմ ունենա։ Ինձ թվում է՝ մարդկանց հետ շփվելու նրա նշաձողը չափազանց բարձր է ինձ համար, ու ոչ առանց հիմքի նա ինձ լուրջ չի ընդունում ու իմ մասին մտածում է որպես չափազանց միջակ մեկի (չեմ ասում՝ սխալ է էդ կարծիքը, ուղղակի հաճելի չի գիտակցելը, որ էդքան լավ են քեզ տեսնում

), ու մեր միակ հանդիպումն էլ հաստատել է դա։
Ես նրա աչքին ընկնելուց էնքան եմ խուսափում, որ անգամ եթե մի գրառման ամեն տառի հետ համաձայն եմ, բայց դեռևս միայն նա է շնորհակալել այդ գրառումը, երկար տատանվում եմ ինքս էլ շնորհակալել, որ մականունս նրա մականվան կողքին չհայտնվի

Նրա ցանկացած, անգամ ամենաանմեղ դիտողություն ինձ սարսափեցնում է, էն աստիճանի, որ պատրաստ եմ ջնջել այդ գրառումը, վախենում եմ որևէ թեմայում պատասխանել նրա գրառմանը, եթե համակարծիք չեմ։
Էս ամենով հանդերձ շատ եմ սիրում տվյալ ակումբցուն, հույս ունեմ, որ միշտ էստեղ կմնա, ես հնարավորություն կունենամ կարդալու նրան ու նոր բաներ սովորելու։ Հույս ունեմ, որ կկարողանամ նրա համար անտեսանելի մնալով հետևել, ուսումնասիրել, զարգանալու փորձեր անել։ Չգիտեմ՝ իմ անուղղելի վատ բնավորությունն ինձ երբևէ թույլ կտա՞ այնպիսին դառնալ, որ չամաչեմ նրանից կամ նրա համար հետաքրքիր դառնամ, թեկուզ միայն վիրտուալում, բայց շատ կուզենայի։
Ինձ անընդհատ հետապնդում է էն միտքը, որ նա ինձ համարում է Ակումբում գերագնահատված, ում մասին ավելի լավ են արտահայտվում, քան արժանի է (չեմ բացառում, որ վերևում գրածներիցս ոչ մեկն իրականությանը չի համապատասխանում, բայց պիտի արտահայտվեի, թե չէ սենց ապրել չի լինի

):
Ու քանի դեռ քո ապրած ժամային գոտում օրը չի փոխվել, շնորհավորում եմ ծնունդդ,
ivy ջան։ Շնորհակալ եմ քեզ։ Ուզում եմ, որ միշտ սենց լիքը կյանքով ապրես, քո սիրած գործով զբաղվես, երջանիկ լինես ընտանիքումդ ու դրանից դուրս։ Ու շարունակես ճանաչողական, ուսուցողական գրառումներ անել. ես շատ բան եմ սովորել քեզնից։
Ու նախապես կներես էս գրառման համար։

Էջանիշներ