Ալֆ, գրառումդ չգիտեմ ինչու չմեջբերեց նախորդ էջից, բայց սենց պատասխանեմ, հույս ունեմ՝ կտեսնես: Նախ, չեմ կարծում, որ ընկերդ սառույցը տեսած լիներ, որովհետև ցանկացած բանական էակ երբեք սառույցի տակ չի կանգնում: Երկրորդ, տես, դու արդեն խոստովանեցիր, որ կարող ա սառույցը տեսած լինեիր: Դե դրան ավելացրու ջերմաստիճանը, այսինքն՝ որ հավանաբար նկատած կլինեիր, որ էնքան էլ ցուրտ չի, ավելացրու, որ գուցե մի քանի րոպե առաջ ուրիշ տեղ ընկնող սառույց ես տեսել ու ավելացրու էն, որ ընդհանրապես բանական մարդը սառույցի տակ չի կանգնի: Էս բոլորն իրար հետ քո ենթագիտակցականում մեծացրել ա տեսածդ սառույցի ընկնելու հավանականությունը: Ու մինչ գլխուղեղիդ կեղևն էդ ամեն ինչը կվերլուծեր ու կհասկանար (ի դեպ, կեղևը միշտ ավելի դանդաղ ա), ժամանակ չկորցնելու համար դու ընտրել ես ավելի կարևոր բան՝ զգուշացնելը, ոչ թե գիտակցելը:
Էջանիշներ