Կեդերով չի, որ տարբերվում են -_-
Կեդերով չի, որ տարբերվում են -_-
Հորեղբորս տղան պատրաստվում է ամուսնանալ, բայց քանի որ ընկերուհի չունի, որոշել է դիմել մեր ավանդական սովորույթներինԵվ ավանդական կարգով գնացել է աղջիկ տեսնելու: Աղջկան իբր միամիտ կանչել են հարևանի տուն «կոֆե խմելու»...աղջկան էդպես տեսել է:
Հորեղբորս տղային հարցնում եմ.
-Հիմա ի՞նչ:
Պատասխանում է.
-Չգիտեմ, չտեսա:
-Ո՞նց, չասեցիր, թե տեսել ես: Քայլ անելու՞ ես,-շարունակում եմ հարցաքննել:
-Հենց էդ է՝ չեմ տեսել: Գրիմի տակ էր:![]()
Միշտ մտածել եմ, որ եթե օրգանիզմդ անհագ ինչ-որ մի բան ա ուզում, ուրեմն դրա կարիքն ունես: Ուրեմն ինչ-որ պատճառով օրգանիզմդ հենց դրա պակասն ունի: Դդմի կուտ առանձնապես չեմ սիրել: Բայց վերջին շաբաթներին անընդհատ դդմի կորիզ եմ ուզում: Տեսնես ի՞նչ ա եղել օրգանիզմիս:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Ասում են հիմարի նման մի ժպտա: Հիմա հիմարը ես եմ,որ երջանիկ եմ,թե նրանք ովքեր թողնում են երջանկությունը իրանց կողքով անցնի:![]()
Եկեղեցին Աստծո տունն ա, երկիրը՝ ժողովրդի....
Մարդու համար մի բան չկա։ Կա գերեզման, որ կոնկրետ մարդուն ա պատկանում, մեկ էլ հիվանդանոց, որտեղ քեզ են բուժում։ Մնացած ամեն ինչը ամեն ինչի համար ա, բայց ոչ մարդու։ Մարդ արժեքը չկա։ Կա քար, հող, սահման, արյուն, գեն բայց դրա մեջ չկա մարդ։ Հակառակը՝ հանուն քարի, հողի, գենի կարելի ա զոհել մարդուն։
Երբ մեկ-մեկ նայում եմ «հայրենիք»-ին ու Հայաստանին սիրահարվածներին սիրտս վատանում ա։ Էտ մարդկանց մեծ մասը իմ համար յանները տարած հոգեկան հիվանդ ագրեսիվ էակներ են թաքնված սուտի հանդուրժողականության ու խելացիության քողի տակ։ Հերիք ա միայն երկու բառ՝ Հայ և Հայրենիք։ Այս բառերը ասողները ճիշտ են ամեն ինչում, ունեն իրավունք ամեն ինչի, մաքուր են ամենքից, բարձր են ամենքից, խելացի են ամենքից և բարոյական ամենքից։
Իսկ իրականում իրանք սահմանափակ, սեփական անձի վրա սիրահարված, ագրեսիա ու չարություն կուտակած մարդիկ են։ Էվոլյուցիային ու զարգացմանը դեմ գնացող կոնսերվատիվ մարդիկ, ովքեր իրանց իրավունք են վերապահում իրանց մտածելակերպը փաթաթելու հասարակության վրա։ Փաթաթելը հեչ, իրանք պարտադրում են։ Ու էս դեպքում ոչ մի տարբերություն աղանդավորի ու իրանց քարոզի միջև։ Միևնույնն ա, նույն աղբն ա՝ ո՞վ ա ուժեղ, մենք թե իրանք։ Էտ մակարդակից ոչ միայն չեն բարձրանում, այլև ավելի խորանում են դրա մեջ։
Մեկը լինի հարցնի, թե դու քո էրեխուն, որ տենց հավեսով ծնում բերում ես, ի՞նչ ապագա ես պատրաստում։ Չես մտածո՞ւմ, որ վաղն էլ քո պես մի հատ հիվանդ ա հայտնվելու, որը քո ու քո գաղափարների դեմ ա լինելու ու էրեխուդ գլուխը ցխելու ա ճիշտ նենց, ոնց դու ես էսօր երազում, որ ցխեն նրանց գլուխները ովքեր քո գաղափարները չեն կիսում։
Խելքի եկե՛ք։ Ու ավելի լավ ա հայ-հայ-հայ լինելուց առաջ ՄԱՐԴ լինեք։ Որովհետև հայ ծնվում են, իսկ ՄԱՐԴ դառնում։ Դառեք ապեր։ Մարդուց բարձր ոչ մի բան չկա։ Որովհետ մարդկային ռասան մարդու մեջ ա, ոչ թե ստեղծված հիվանդ գաղափարների։
Շատ հետաքրքիր էր ի՞նչ ռեակցիա կտան կատուները: Դպրոցից տուն գալուց եթե տեսնում էի՝ փորձի համար կանչում էի «փիսի-փիսի-փիսի»: Մի կատվի որ սկսեցի կանչել, նե՜նց շշմած, զարմացած էր ինձ նայում, ոնց որ չէր հավատում, թե նման բան հնարավոր ա: Մի ուրիշ անգամ էլ սպիտակ կատվի վրա փորձարկեցի՝ միանգամից սկսեց գալ է՜, միանգամից:Կանչս դադարեցրի, տեղում կանգնեց:
![]()
Եթե էդ անտեր բլոճավախը չլիներ/չլինի, նաղդ գզող էի/եմ:![]()
Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:
Սերգեյ Ռախմանինով
Մի բան կա, ինչի հետ ոչ մի կերպ չեմ կարողանում հաշտվել:
Չեմ ուզում ընդհանրացնել, բայց մեծ մասամբ էդպես է: Հայաստանում մարդիկ խոսքի արժեքին այլ կերպ են վերաբերվում, քան էստեղ: Վատ իմաստով՝ այլ կերպ:
Շատ հաճախ է լինում, որ մի բան ասում են ու սկի չեն էլ մտածում, որ էդ ասածը մյուս կողմը լուրջ է ընդունում: Իսկ ինչո՞ւ պիտի լուրջ չընդունի:
Չգիտեմ, ես երևի լրիվ փչացել եմ էս Գերմանիայում:
Էսօր մանկապարտեզից տուն էի գալիս Սոնյայի հետ, մեզ հետ ճանապարհին նաև մի ուրիշ մամա ու բալիկ էին գնում, որոնց հաճախ ենք տեսնում. նույն մանկապարտեզից են, բայց ուրիշ խմբից: Խոսելով գալիս էինք: Երբ արդեն պիտի բաժանվեինք, պստոյին ասեցի.
-Ամելի, կգա՞ս մի օր մեր տուն:
Էդքանը միայն:
Մաման միանգամից հանեց պայուսակի միջի օրացույցը ու սկսեց նայել, թե որ օրերն ու ժամերն են իրենց մոտ ազատ: Որովհետև ասածս լրջությամբ ընդունվեց՝ որպես հրավեր: Ու էդպես էլ պիտի լիներ:
Էստեղ ամեն ասած ասած է: Բոլոր տիպի հարաբերություններում՝ անձնական, թե գործնական:
Հետո հիշում եմ, թե ինչ վիճակում եմ լինում ամեն անգամ Հայաստան գալիս, հատկապես վերջին տարիներին: Լիքը նվերներ եմ առնում մարդկանց համար, ովքեր այ էդպես ասել են, որ կհանդիպենք, երբ գամ, թեև ես ոչ էլ ակնկալել եմ էդ հանդիպումները: Բայց եթե ասել են, ուրեմն լուրջ եմ ընդունել: Հասնում եմ տեղ ու պարզվում է, որ «բան էր, ասել են», ով է սկի հիշում իր ասածը: Նենց եմ ամեն անգամ մանթո մնում...
Ու էդ ոչ միայն հանդիպումներին է վերաբերվում: Այլ ամեն ինչին: Ի դեպ, վերջին մրցույթին մասնակցելս էլ մարդու ասած «խոսքը լուրջ ընդունելու» պատճառով եղավ:
Ասում են ու ասում: Բառը արժեք չունի:
Դա շատ-շատ վատ բան է:
Շատ:
Ու ես կուզեի, որ ամեն մարդ լուրջ մտածեր էս հարցի շուրջ:
Alphaone (06.07.2015), E-la Via (23.04.2014), erexa (24.04.2014), impression (23.04.2014), Jarre (23.04.2014), Lílium (23.04.2014), LisBeth (22.04.2014), Smokie (23.04.2014), Vardik! (23.04.2014), Այբ (23.04.2014), Արևհատիկ (23.04.2014), Դատարկություն (25.04.2014), Մ Մ (23.04.2014), Ներսես_AM (23.04.2014), Նիկեա (26.04.2014), Ուլուանա (23.04.2014), Ռուֆուս (23.04.2014), Վիշապ (23.04.2014)
Մարդն ու մեր Երկիր մոլորակը: Ապրենք կանաչ
I may be paranoid but no android!
Քամին տարուբերում էր մազերս, նրանց հետ խառնելով գլխումս կուտակված տարատեսակ մտքերը: Ջանասեր տանտիրուհու նման մաքրեց այն ու տվեց դատարկություն ...
Պարզունակ մեթոդներով հասավ կատարյալ արդյունքի` հանգստության, բացարձակ հարմոնիայի:
Նիկեա (24.04.2014)
Եկել եմ էն եզրակածությանը որ մի ԷԳ եմ ճարելու,իրար հետ գնանք քարանձավում մեր համար հանգիստ ապրենք,կամ էլ մենակ կգնամ շատ ավելի հանգիստ կապրեմ:
Էս անտեր հասարակության հետ չի ստացվում,մի ժամանակ կարծում էի,որ ինձ նորմալ մարդիկ չեն ռաստվում,իսկ հիմա համոզված եմ որ ես նորմալ չեմ,ամբողջ խնդիրը իմ մեջ է,վերջերս շատ փորձեր եմ ձեռնարկել,մի պահ թվում էր,որ որոշ հաջողություններ եմ գրանցել,բայց էսօրվա հանդիպումը(որտեղ ես ինձ հոգեպես բռնաբարված էի զգում) պարզ ցույց տվեց,որ անապատներին կարող են փոխարինել անտառները,բայց ՀովիԳը մնում է ՀովիԳ![]()
Հ.Գ. Լավ է գոնե սև եմ,որ կարմրում եմ շատ չի երևում![]()
Երեկ «Արտույտների ագարակը» ֆիլմն էին տալիս: Էդ ֆիլմը մի քանի անգամ տեսել եմ, բայց միաժամանակ ամբողջ ֆիլմը չեմ նայել: Դաժան պատկերների ժամանակ միշտ ալիքը փոխել եմ: Ու ոչ միայն էդ ֆիլմը (եղեռնի): Չեմ կարողանում նայել սպանությունների, բռնաբարությունների...պատկերները:
Մյուս կողմից էլ ախր գիտես, ավելին՝ ինքդ ես երևակայությանդ մեջ կենդանություն տալիս կատարված դեպքերին:
Ու ամեն տարի զգում ես, որ ապրիլի 24-ի մթնոլորտը ուրիշ է...օդի մեջ լարվածություն կա, իսկ ուղեղիդ մեջ էլ չտեսածդ, բայց «զգացածդ» պատկերներն են:
Վերջին խմբագրող՝ Այբ: 24.04.2014, 12:04:
Բիրգիտն իմ ճանաչած ամենակլորիկ կանանցից մեկն է: Միշտ հետը լիքը ուտելիք է բերում: Ու օրվա ընթացքում երբ տեսնես, ինչ-որ բան է ուտում: Հատկապես՝ քացր-մաղցր բաներ: Տորթիկներ, բլիթներ, բուլկի-մուլկիներ: Իր գրասեղանի մոտից միշտ հրուշակեղենի բույր է գալիս: Հենզելի ու Գրետելի հեքիաթում էն կախարդ պառավի տունը հիշում ե՞ք, որ լրիվ քաղցրավենիքից էր սարքած: Ինձ թվում է՝ Բիրգիտը թաքուն մրցակցություն է սկսել իր գրասեղանի ու էդ տան միջև: Դեռ որ հաղթում է:
Բիրգիտն ինքն էլ կարծես մի սիրուն թխած բուլկի լինի: Էն որ նոր-նոր սկսում է վրան լավ գույն գալ ու հանում ես ջեռոցից: Իսկը ժամանակին, որ շատ չկարմրի, չչորանա, փքված ու ախորժելի մնա: Ու նայում ես վրան, հիանում ստացվածից: Մտածում՝ ում հյուրասիրես, ինքն էլ գոհ մնա իր բախտից:
Բիրգիտը երջանիկ է իր քաղցր կյանքի մեջ: Ու շուրջը գտնվող մարդկանց էլ վարակում է իր երջանկությամբ: Մեջն էնքան կենսուրախություն կա, էնքան օպտիմիզմ: Իր հետ մի քանի րոպե խոսելը հերիք է, որ օրդ գույներով լցվի: Համ էլ զգացվում է, որ ինքը մարդկանց անկեղծորեն սիրում է: Կոնկրետ մարդկանց չէ, այլ ընդհանրապես՝ մարդկանց: Դրա համար էլ իր կողքին միշտ տաքուկ վերմակի մեջ ես զգում, որով ինքն է քեզ փաթաթել ու հիմա պատրաստվում է քեզ քաղցր թեյ տալ՝ մեխակի անուշ բույրով: Հետո նստել մոտդ, ձեռքդ բռնել ու դեռ գլուխդ էլ շոյել պուպուշ-մուպուշ:
Բիրգիտը երբեմն պատմում է իր երազանքների աշխարհից: Դա այն դրախտն է, որտեղ ինքն ուտում է ամեն ինչ ու անդադար: Ինձ որ լսեք, ինքն արդեն էդ դրախտում է: Բայց չէ, նա իրականում խիստ դիետա է պահպանում (իր խորին համոզմամբ) ու երազում նիհար լինելու մասին:
Բիրգիտը չգիտի, թե ինքն ինչ անթերի է: Չգիտի նաև, որ իր նման քաղցր ու փափուկ կանայք եթե չլինեին, կյանքը հին թախտի նման չոր կլիներ: Շատ տխուր մի բան:
Եթե միայն չլիներ առողջության վնասը, գիրությունը որոշ բիրգիտային դեպքերում կարելի էր համարել կատարելության չափանիշ:
Վերջին խմբագրող՝ ivy: 25.04.2014, 00:59:
Alphaone (25.04.2014), boooooooom (25.04.2014), CactuSoul (09.05.2014), E-la Via (25.04.2014), erexa (25.04.2014), impression (28.04.2014), John (25.04.2014), Smokie (25.04.2014), Աթեիստ (25.04.2014), Այբ (25.04.2014), Արևհատիկ (25.04.2014), Դատարկություն (25.04.2014), Մ Մ (25.04.2014), Մինա (25.04.2014), Նաիրուհի (25.04.2014), Ռուֆուս (25.04.2014)
Այսօր արդեն ապրիլի 24-ը չէ, այսօր արդեն ոչ ոք տարօրինակ չի նայի իմ ժպիտին, բայց ինչ-որ ժպտալս չի գալիս, ներսումս ճնշող ծանրություն կա, ամեն տարի այս օրերին մոտս էմոցիոնալ քարացում է սկսվում, ոչ ուրախություն, ոչ տխրություն, ոչինչ... ինձ մոտ չի ստացվում կոնկրետ օրերի տխրել, ես կարող եմ ցանկացած օր մութ ստվերի պես մտքերովս սահեցնել ժողովրդի տառապանքն ու արտասվել, ես կարող եմ ծիծաղել համընդհանուր տխրության պահերին, ինձ չի հաղորդվում շրջապատի ուրախությունն ու ցավը... հիշատակի ու տոն օրերին ես քարանում եմ....
Smokie (25.04.2014)
Ալիքներից որևէ մեկում, եթե Վիոլետ Գրիգորյանին ցույց տան, պապաս միանգամից փոխում է ալիքը ու ասում.
-Սուտի՛ գրող...թե ասա նորմալ մարդը քո գրածները կկարդա:
«Անկախության շրջանի պոեզիան» առարկայի շրջանակներում գրականության ցանկի մեջ կա նաև Վիոլետ Գրիգորյանի բանաստեղծությունների ժողովածուներից: Ճիշտ է, դասի ժամանակ դեռ չենք հասել նրան, բայց ցանկի մեջ կա, էնպես որ...
Հարևանիս աղջիկը գրադարանում է աշխատում ու խոստացել էր ինձ էդ գիրքը բերել: Խոստումը կատարում է: Գիրքը բերում է: Տուն չմտած էլ բարձ-բարձ հայտարարում, թե իր խաթր առանց իմ գնալու գիրքը վերցրել է.
-Էս էլ քո Վիոլետ Գրիգորյանը:
Թարսի պես պապաս էլ տանն էր:
Մի խոսքով՝ պապայիս բացատրում եմ, որ համալսարանում են հանձնարարել և այլն:
Պատասխանը.
-Ես էլ գիտեի՝ համալսարանում ախմախ բաներ չեն անցնում:
Է՜հ, լավ է չիմանաս, պապ ջան, թե էլ ինչե՜ր ենք անցնում:
Ուրիշ բաներ չմտածեք:![]()
Վերջին խմբագրող՝ Այբ: 25.04.2014, 15:07:
Հետաքրքիր է ստացվում ակումբային կյանքը։ Լիքը մարդիկ կան, որոնց չես տեսնում կամ մի անգամ ուղղակի տեսել ես, առանձնապես չեք շփվում, բայց էտ լիքը մարդկանց մասին էնքան բան գիտես, էնքան իրանց կյանքի մասն ես քեզ զգում տարիների ընթացքում, որ հանդիպելիս մոռանում ես, որ հեչ էլ ծանոթ չեք, ուղղակի ակումբցի եք։ Ամեն դեպքում մենք բոլորս մի կյանք ենք ապրում էստեղ։
![]()
վիճակն իմ խիստ անորոշ է. պարտության մեջ եմ `կամովի...
Agni (01.05.2014), Alphaone (27.04.2014), CactuSoul (09.05.2014), Chilly (27.04.2014), E-la Via (27.04.2014), Freeman (07.05.2014), Lílium (29.04.2014), Smokie (27.04.2014), Արևհատիկ (30.04.2014), Դատարկություն (26.04.2014), Մ Մ (28.04.2014), մարդագայլուկ (26.04.2014), մարիօ (27.04.2014), Մինա (04.05.2014), Մուշու (17.06.2015), Յոհաննես (29.04.2014), Նաիրուհի (27.04.2014), Շինարար (26.04.2014), Ռուֆուս (26.04.2014)
Այս պահին թեմայում են 5 հոգի. (0 անդամ և 5 հյուր)
Էջանիշներ