համակարգիչների հետ միաժամանակ տափականում են նաև մարդկանց ուղեղները:
Դիմավորեք թափանցիկ հեռախոսների հետ միաժամանակ եկող <<թափանցիկ>> ուղեղներին...
համակարգիչների հետ միաժամանակ տափականում են նաև մարդկանց ուղեղները:
Դիմավորեք թափանցիկ հեռախոսների հետ միաժամանակ եկող <<թափանցիկ>> ուղեղներին...
Հիմա քիչ եմ մուննաթով խոսում,չեմ գոռում,վերջին մի շաբաթում ոչ մեկի հետ չեմ կռվել:Չգիտեմ էս առաջնթաց է,թե հետընթաց:Ասում են փոխվել եմ,բայց ինձ ավելի շատ թվում է թե աշխարհն է փոխվել:Ու առհասարակ աշխարհը երբեք էլ չի եղել այն,ինչ ես եմ պատկերացրել:
Մենք կայացնում ենք որոշումներ, որոնց ճիշտն ու սխալը ժամանակն է ցույց տալիս:
Alphaone (23.06.2013), Ambrosine (23.06.2013), Arpine (28.06.2013), CactuSoul (23.06.2013), einnA (30.06.2013), enna (23.06.2013), Meme (23.06.2013), Ruby Rue (23.06.2013), Smokie (23.06.2013), StrangeLittleGirl (23.06.2013), Stranger_Friend (23.06.2013), VisTolog (27.06.2013), Լուսաբեր (24.06.2013), Հայկօ (27.06.2013), Մինա (23.06.2013), Նաիրուհի (24.06.2013), Շինարար (23.06.2013), Ուլուանա (23.06.2013), Ռուֆուս (23.06.2013)
Տարօրինակ զուգադիպությամբ էսօր ես էլ էի ռեզյումես թարմացնում: Չէ՛, ոչ թե թարմացնում, այլ հայերեն թարգմանում ու հարմարացնում հայ գործատուին (օրինակ, ռուսերենի իմացությունը ֆրանսերենի վերևում դնելով): Երբ սարքեցի-վերջացրի, ինձնից գոհ ժպտացի: Պետք ա ժամանակ առ ժամանակ բացել էդ ֆայլը, կարդալ նորից համոզվելու համար, որ ամեն դեպքում լուզեր չեմ:
Հրաշքների հավատու՞մ եք։ Երկու օր առաջ մոտս գերդեպրեսիվ վիճակ էր, էն որ մոտդ ոչ մի բան չի ստացվում ու ավելի վատ չի կարա լինի։ Մի բան որոշեցի, ախմախ որոշում էր, ուղեղս ասում էր տենց բան չանես, բայց սիրտս էդ էր ուզում։ Ինչպես միշտ սրտիս ձայնին լսեցի։ Երեկ օրս շատ վատ սկսվեց, արդեն սկսեցի կասկածել որոշմանս իրավացիության մեջ։ Բայց որոշեցի ամեն ինչ անել, որ ուզածիս հասնեմ։ Ամեն ժամ պլաններս փոխվում էին, լրիվ անսպասելիորեն։ Արդյունքում որոշածս գործը ամբողջովին ձախողվեց, բայց շատ ավելի լավ բաներ կատարվեցին։ Գժական օր էր, մի հատ անակնկալ եղավ, հետո գանձ գտա, հետո էլ երազանքներիցս մեկը կատարվեց։ Երանի ամեն ինչ սենց էլ շարունակվի…
Sent from my Nexus S using Tapatalk 4 Beta
I may be paranoid but no android!
Մտնում եմ խանութ,մի մարդ երկու տաքդեղա առնում ու 20000-անոց տալիս/իրականում դա փող մանրելու ձև է/:Մի աղջնակ էլ է մտնում խանութ 5000-անոցը դնում սեղանին ու ասում.
-Կմանրե՞ք
-Էէէէ,-վաճառողուհին բողոքումա,որ հեսա էլ մանր փող չի ունենա,բայց և այնպես մանրում է,-Վերցրու,տե՛ս, չկորցնես:
ՀԻմա կանգնած վաճառողուհուն եմ նայում ու ժպտում:<<Չկորցնես>> ,ոչ միայն մանրում է,այլև մտածում է ,որ աղջնակը բարով-խերով տուն հասցնի գումարը...![]()
Մարդիկ իրենց իրերին տեր են կանգնում այն ժամանակ, երբ ուրիշն ուզում է վերցնել: Հենց կորցնելու պահին պետքական է դառնում:
Արժի մեկ մեկ մարդուց իրեր <<գողանալ>> և որոշ ժամանակ անց վերադարձնել: Թող ավելի հաճախ գիտակցեն իրենց ունեցածի արժեքը, քան ափսոսան չունեցածի համար.
Կարելի է այդպես վարվել նաև բարեկամիցդ հեռանալով.
Սրիկա է մարդը, եթե նա ապրում է, երբ ապրելն իսկ անհնարին է.
Եվ սրիկա է նա, ով նրան դրա համար սրիկա է անվանում...
Արդեն չորրորդ օրն է հեռախոսս չի աշխատում, ինտերնետն էլ մի կերպ, սողալով քարշ եմ տալիս:Գրողի տարածներին ուրբաթ օրը մարդավարի ասեցի մի բան արեք:Չէ, մինչև չկատաղեմ, դրանց խմբակային գրողի ծոցը չուղարկեմ, չի լինի:Ասա ինձ համար խելոք, առանց մեկն ու մեկի խաթրին կպնելու ապրում եմ, թողեք մեռնեմ իմ մահով, էլի:Գնացի:Գնամ կռիվ տամ հողմաղացների դեմ ու գամ:
Քո աչքերն ինձ կանչեցին, ու ես հլու վեր կացա…
Սմայլիկախեղդ եղած մարդկություն։
Էմոցիա արտահայտելու համար բառերը բոլորիս քչություն են անում, գլխառադ անելու, հավես/ասելիք չունենալու, չափից շատ ասելիք ունենալու դեպքում կա ամենափրկիչ սմայլիկը։
Լուրջ՝ ձեռից գնում ենք։ Երեկ գիրք եմ կարդում ու զարմանում, որ ոչ մի նախադասության վերջում սմայլիկ չկա։ Բա առաջ մարդիկ ո՞նց էին էջերով նամակներ ու հատորներով գրքեր գրում՝ չվախենալով «չհասկացվելուց»։
Երկու տող բան եմ գրում, ընդ որում՝ ոչ համացանցային որևէ հարթակում, ու ամեն նախադասության մեջ մի երկու անգամ ուզում եմ սմայլիկ դնել։
Ուզում եմ փորձել մի քանի օր յոլա գնալ առանց դրանց, տեսնեմ՝ կստացվի՞։
իսկ մարդը
վախենում ա
որ իրան
չեն սիրի:
Alphaone (24.06.2013), boooooooom (24.06.2013), CactuSoul (24.06.2013), Diana99 (24.06.2013), einnA (30.06.2013), Smokie (24.06.2013), StrangeLittleGirl (24.06.2013), Stranger_Friend (24.06.2013), Tig (24.06.2013), Այբ (24.06.2013), ԱնԱիդա (24.06.2013), Արէա (24.06.2013), Արևհատիկ (30.06.2013), Լուսաբեր (24.06.2013), Մինա (24.06.2013), Ներսես_AM (25.06.2013), Ուլուանա (24.06.2013)
Երբեմն դիմացինին փորձարկելու համար ստիպված ես լինում ինքդ ստել՝ որեւէ բան հորինել, որպեսզի համոզված լինես, որպեսզի վստահես:
Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:
Սերգեյ Ռախմանինով
փողոցներում դատարկ ու մութ, կաթիլներ հանդարտ ու լուռ , ամեն պատուհան իր գույնով այսպես, ես նայում եմ լուռ հենց քեզ, անձրև մենակ ինձ չլքես..
էհ
այս անձրևին դատարկ են փողոցները
այս անձրևին տխուր են իմ աչքերը....![]()
ասումա պետքա չ՛դժգոհես, որ լավ լինի ամեն ինչ!!!
....բլա, բլա, բլաաա՝
Ժամանակը ի՞նչ է,սահմանում կա՞,տվեք իմանամ,բայց տվեք էնպիսի սահմանում,որ բացատրի ,թե ոնցա էսքան հմուտ առաջ գնում ու մոռացնել տալիս էն, ինչը մի ժամանակ կարևորա եղել,ինչը մի ժանանակ կյանքի նպատակի նմանա եղել,ստվերներ են դառննում մարդիկ,ովքեր մի ժամանակ կարևոր են եղել...
Ժամանակն ու հիշողությունը իրար մեջ պայմանագիր ունենք կնքած,որ պիտի հին երևույթները մաքրվի,որ ժամանակը նորերը բերի...
Գնում են գաիս շատերը,մնում են քչերը,հիշվում են ընտրյալները...
Որոշ մարդիկ, երբ ասում են, թե 10-15 րոպեից տեղ կհասնեն, պիտի հասկանաս, որ իրականում հազիվ 30-45 րոպեից...
enna (25.06.2013), Meme (25.06.2013), Smokie (25.06.2013), StrangeLittleGirl (25.06.2013), ԱնԱիդա (26.06.2013)
- Ես Սասունցի Դավիթի կոկորդիլոսն եմ:
- Ես էլ՝ Մըսրա Մելիքի դինոզավրը:
Մեջբերում բակի երեխաների զրույցից:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ