User Tag List

Էջ 162 199-ից ԱռաջինԱռաջին ... 62112152158159160161162163164165166172 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 2,416 համարից մինչև 2,430 համարի արդյունքները՝ ընդհանուր 2979 հատից

Թեմա: Քաղաքական հումոր

  1. #2416
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,463
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էսօր FB-ում կարդացի, բայց չեմ հիշում՝ ով էր գրել, հուսով եմ՝ հեղինակային իրավունքի հարց չի առաջանա, եթե անունը չնշեմ ))

    - Հնարավոր է․․․ Ոչ։
    - Ուտես մկան պոչ։
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  2. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (18.04.2014), Ariadna (18.04.2014), Chuk (17.04.2014), Sambitbaba (04.05.2014), Smokie (18.04.2014), V!k (18.04.2014), Արամ (18.04.2014), Ձայնալար (17.04.2014), Նաիրուհի (17.04.2014), Շինարար (18.04.2014), Ռուֆուս (17.04.2014)

  3. #2417
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ ՁԵԶ, ՍԻՐԵԼԻ´ ՏԻԿԻՆ ՀԱԿՈԲՅԱՆ

    Ծննդյան օրը մարդու ապրած կյանքը վերարժևորելու, նրա գործունեության կարևորությունը հասկանալու, նրա նկատմամբ ունեցած զգացողություններն արտահայտելու յուրատեսակ հնարավորութ­յուն է: Հաճախ ասելիքը դառնում է գեղեցիկ բառերի շարք, ուր զգացմունքը զիջում է, երբեմն էլ զգացմունքն ուժգին է այնքան, որ խոսքն անզոր է դառնում: Բայց կան անհատներ, որոնց շնորհավորելիս դրանք ինքնին համադրվում են:

    Սիրելի´ տիկին Հրանուշ Հակոբյան, Ձեր անուն-ազգանունն արդեն Խոսք է, իսկ էությունը` Զգացմունք: Երանի նրանց, ովքեր իսկապես ճանաչել են Ձեզ և Ձեր խիստ, լուրջ ու պահանջկոտ կերպարի մեջ գտել են ոչ միայն օրինակելի ղեկավարի, պետական գործչի, իր Հայրենիքին անմնացորդ նվիրված քաղաքացու, այլև կարողացել են տեսնել քնքուշ, մեղմ, հոգատար, հուզականությամբ օժտված անզուգական մարդուն. ուրեմն` երանի մեզ. մենք տեսել ենք այդ ամենը:

    Հպարտ ենք Ձեզանով. Ձեր շնորհիվ ՀՀ սփյուռքի նախարարությունն այսօր կայացած պետական կառույց է: Դուք նպաստում եք մեզանից յուրաքանչյուրի կայացմանը` անկախ տարիքից: Հայտնի է, որ փորձառությունը տարիների ընթացքում է ձեռք բերվում, բայց այս պահին ուզում ենք հատկապես ընդգծել, որ Ձեզ հետ աշխատելով` համոզվել ենք, որ ով հակոբյանական դպրոցը չի անցել, նա լիարժեք փորձառություն չունի, իսկ ով անցել է, շահել է` թե´ որպես մարդ, թե´ որպես պետական ծառայող: Ձեզանից սովորել ենք լինել ազնիվ, ներել ու դրսևորելու հնարավորություն տալ ձգտում ունեցողին, բարձրացնել ու բարձրանալ, պաշտպանել թույլին, կողմնորոշվել, զգոն ու պատասխանատու լինել, գործը սկսել ու ավարտին հասցնել` կանգ չառնելով որևէ խոչընդոտի առջև… Ձեր պատգամներն ու հորդորներն անսպառ են և, հավատացե´ք, ջանում ենք դրանց հավատարիմ մնալ …

    Զարմացնող ու հիացնող են Ձեր «ներքին» տեսողությունը, մարդկային հոգեբանության անսահման ու խորը ճանաչողությունը, և անկասկած է, որ յուրաքանչյուրը կձգտի լինել այդպիսին: Մինչդեռ այս ամենը, որ այդքան ներդաշնակորեն կրում եք Ձեր մեջ, բնությունից է տրված Ձեզ, և միայն ընտրյալներին է հատուկ:

    Մեզ գոտեպնդում է Ձեր տեսակը, ստեղծարար միտքը, Ձեզանից հորդող ուժը: Դուք մեր Հենարանն եք, մեր Առաջնորդը, մեր Ուսուցիչը, մեր Բացառիկը:

    Սիրելի´ տիկին Հակոբյան, ընդունե´ք նախարարության նախկին և ներկա բոլոր աշխատակիցների ամենաջերմ շնորհավորանքները:

    Եղե´ք առողջ, շարունակե´ք Ձեր հայրենանվեր, ազգանպաստ գործունեությունը` ի բարօրություն մեր Հավաքական Հայրենիքի:

    Երջանկություն Ձեզ, և, ինչպես Դուք եք հաճախ մաղթում` թող Աստծո Ամենազոր Աջը զորավիգ լինի Ձեզ ու Ձեր գեղեցիկ, ավանդական ընտանիքի բոլոր անդամներին:

    Մենք սիրում ենք Ձեզ:

    ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմ
    Աղբյուր՝ ՀՀ Սփյուռքի նախարարության կայք

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  4. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (18.04.2014), Jarre (23.05.2014), Lílium (18.04.2014), Nihil (18.04.2014), Norton (18.04.2014), Նաիրուհի (18.04.2014), Ռուֆուս (18.04.2014), Տրիբուն (18.04.2014)

  5. #2418
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Զորիկ Գալստյանի ՖԲ էջից.

    Կանցնեն տարիներ և հայաթում հարևանուհիների հետ բուրդ չփխող Հրանուշ Հակոբյանը սարսափով կհիշի այն օրը երբ սփյուռքի նախարարության աշխատակազմը իր ծնունդը շնորհավորեց
    I may be paranoid but no android!

  6. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (18.04.2014), Jarre (23.05.2014), Lílium (18.04.2014), Յոհաննես (18.04.2014)

  7. #2419
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ебтвоюмать, հիվանդ են արա էս աննոռմալները

  8. #2420
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էգ առյուծը կատաղել ա

    «ՕԵԿ-ի` կոալիցիային մաս չկազմելու քաղաքական խորհրդի որոշումից հետո հայրենի քաղաքական դաշտի որոշ հատված հետաքրքիր ակտիվություն է ցուցաբերում: Հետաքրքիր այն իմաստով, որ ինչքան ժանգոտած, ժամկետանց, ոտքի տակ մաշված գործիքներ ու քաղաքական փալասներ կան, սկսել են վայրահաչել ՕԵԿ-ի դեմ: Մարդ-կուսակցությունները, դեղին մամուլը, առանձին իբր՝ քաղաքագետներ ու վերլուծաբաններ, որոնց համար դաշտ է բացվել՝ ևս մեկ անգամ հիշեցնելու իրենց մասին, մեջները կուտակված թույնն ու մաղձը խրոխտ դուրս են հանում:

    Հասկանում եմ ձեր անհանգստությունը, ձեր` քաղաքականության մեջ կենդանության նշաններ ցույց տալու ձգտումը, բայց… Հայտնի խոսք կա՝ «կա քարերը հավաքելու և կա քարերը նետելու ժամանակը»: Երբեք չենք խորշել առողջ քննադատությունից, բայց` առողջ, կառուցողական, սակայն երբ անցնում են քաղաքական ու բարոյական էթիկայի սահմանները, ապա... Ասելիքս հետևյալն է` բոլոր նրանց, ովքեր հիմա ակտիվացել են ու անցնում են չափերը` առանձին-առանձին անդրադառնալու եմ…»:
    Աշխարհի ամենավտանգավոր կենադնին չվճարված պոռնիկն է, նա կծոտում է ամենքին:

  9. #2421
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    հրանուշ հակոբյանը մեռել ա հաստատ... կամ էլ էսօրէգուցվա ա...

  10. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (20.04.2014), Lílium (20.04.2014), Նաիրուհի (20.04.2014), Պարոն Քյանդար (25.04.2014), Տրիբուն (20.04.2014)

  11. #2422
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    հրանուշ հակոբյանը մեռել ա հաստատ... կամ էլ էսօրէգուցվա ա...
    Իմ կարդալու առաջին ռեակցինա էլ էր էդ, ոնց-որ մահախոսական կարդայի

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Նաիրուհի (20.04.2014)

  13. #2423
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սպանեք ինձ, խնդրում եմ, արագ ու անցավ: «Եկեք, եկեք Հայաստան, Հրանուշ Հակոբյանը չի ասո՞ւմ՝ արեք տուն»

    Յախք արա, յախք, յախք

    I may be paranoid but no android!

  14. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (27.04.2014), Lílium (26.04.2014), V!k (27.04.2014), Նաիրուհի (26.04.2014), Տրիբուն (26.04.2014)

  15. #2424
    Պատվավոր անդամ V!k-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Տարիք
    34
    Գրառումներ
    1,335
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    "Բարի" գալուստ

    . . . DREAM ABOUT TOMORROW
    BUT LIVE FOR TODAY . . .

  16. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Bruno (27.04.2014), Chuk (27.04.2014), Lílium (27.04.2014), Morg (28.04.2014), Nihil (27.04.2014), Rammstein (27.04.2014), Smokie (27.04.2014), Արէա (27.04.2014), Լեո (28.04.2014), Նաիրուհի (28.04.2014), Ռուֆուս (27.04.2014), Տրիբուն (27.04.2014)

  17. #2425
    նասկի Nihil-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2014
    Հասցե
    Misty Mountains
    Գրառումներ
    397
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    (եթե դեռ մարդ կա, որ չի տեսել)
    ասել Ռուֆուսի՝ Լֆիկի չարչարանքները
    Ich hab' keine Lust.

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Vardik! (27.04.2014)

  19. #2426
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Լավ ցիտատների հավաքածու ա.

    Ապրիլի 26-ին ՀՀԿ գերագույն մարմնի նիստի ավարտից հետո ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը ճեպազրույցի ընթացքում տեղեկացրեց, որ Սերժ Սարգսյանը ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի թեկնածությունը:

    Գալուստ Սահակյանը տարբեր իրավիճակների, քաղաքական զարգացումների վերաբերյալ միշտ յուրօրինակ պատասխաններ է տվել և հայտնի է իր մտքի գոհարներով: Գալուստ Սահակյանի ինտելեկտուալ գլուխգործոցների մի մասը ներկայացնում ենք ստորև:

    «Լեքսուս» մակնիշի մեքենա ունենալու վերաբերյալ հարցին ի պատասխան Գալուստ Սահակյանն ասել էր. «Չունեմ, բայց շուտով կունենամ: Կանցնի մի քանի տարի, նոր կառնեմ, որ հանկարծ չբացահայտվի, որ ընտրությունների հետ է կապված: Կենսամակարդակն այնպես պիտի բարձրանա, որ «Լեքսուս» պիտի ունենան բոլորը: Ջիպ էլ պիտի ունենան: Այսօր մեր հայաստանյան իրականության մեջ շատերը կուզենան նաև «ՊԱԶ»-ի շոֆեր լինել: Ընտանիքը պահելու համար մարդը կարող է նաև հավաքարար աշխատել»:

    ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մեհր Սեդրակյանի՝ լրագրողին «ծնոտը պոկելով» սպառնալու դեպքը մեկնաբանելիս Գալուստ Սահակյանն ասել էր. «Երբ որ ձեր առաջարկությամբ ես կդառնամ ՀՀ դատախազ կամ քննիչ, կբացեմ հոդվածները, կնայեմ` ինչ կլինի և կասեմ: Պետք է Մհերներից իրողությունը ճշտեմ: Հիմա մենք ունեցել ենք մեծ Մհեր էլ, Փոքր Մհեր էլ: Փոքր Մհերը պիտի մնար ժայռի մեջ, երբ որ լավ ժամանակներ գար՝ նոր դուրս գար, հիմա ինքը ժամանակից շուտ է դուրս եկել»:

    Իր ունեցվածքի և հարազատների աշխատանքի մասին Գալուստ Սահակյանն ասել է. «Իմ մեքենան ես առել եմ ապառիկով, 4 տարի էր՝ մուծում էի, 2007-ին եմ առել, նախանցյալ տարի նոր ապառիկը մուծեցի, պրծա: Բանկային գործառույթով եմ առել, այսինքն` այնպես չի, որ շատ փող ունենք: Հարսս էլ աշխատում է մանկապարտեզի վարիչ, մտածեցիք, ըհը՛, լավ փող կաշխատի: Լրագրողների մի խումբ կա, որ տեղեկություններ է վերցնում և Գալուստ Սահակյանին խարազանում»:

    ԲՀԿ կուսակցության վերաբերյալ մի առիթով Գալուստ Սահակայնն ասել էր. «Քաջ Նազարն էլ էր այդպես անում. միշտ իմիտացիա էր ստեղծում, որ իրենից բոլորը վախենում են ու փախչում: Ուզում եմ, որ կուսակցություններն այդ օրը չընկնեն»:

    Ինչ վերաբերում է ԱԺ-ում հատուկ կարիքներ ունեցող անձանց համար թեքահարթակներ դնելու առաջարկին, քանի որ վերելակը փոքր է և սայլակը չի տեղավորվում, Գալուստ Սահակյանն ասել է. «Լիֆտը պիտի փոխենք, թեքահարթակը որտե՞ղ դնենք: Այսինքն` մտածում եք` նոր լիֆտե՞ր դնենք: ԱԺ ես չեմ հիշում, որ էս տարիների ընթացքում… Ընդամենը մեկ-երկու հաշմանդամ է եկել»:

    Պեմզաշեն համայնքում ընտրատեղամասերում աղջիկներին ծաղիկներ բաժանելու վերաբերյալ Գալուստ Սահակյանն ասել է. «Է՞լ ինչ էին անում աղջիկներին: Կարաբալայի հիմնական մոտեցումը մի բերեք, մտցրեք քաղաքականություն: Դա Կարաբալան է, ինձ հարց մի տվեք»:

    Արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանի՝ ընդդիմադիրներին ուղղված՝ «ղալաթ են արել» արտահայտության վերաբերյալ Գալուստ Սահակյանն ասել է. «Ղալաթը վիրավորական չէ: «Մի կաթիլ մեղրը» կարդալ և այդ ճանապարհով չգնալ»:

    ԵԽԽՎ-ում «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի՝ Սերժ Սարգսյանին տված հարցի վերաբերյալ Գալուստ Սահակյանն ասել է. «Հայը նմաններին չպետք է տեղ տա: Ես կարծում եմ, որ մոլագարությանը պետք չի սվիններով դիմավորել, այլ ընդամենը պետք է նայել, եթե բուժման կարիք ունի` պետք է բուժվի: Չենք առաջարկի բուժման գնալ, բայց կֆինանսավորենք, թեկուզ պետպատվերով կկազմակերպենք: Բազմազավակ կին է, չեմ ցանկանում շատ վատ բաներ ասել, ուղղակի լավ կլինի, որ գոնե նրա պտուղները ծառից հեռու լինեն»:

    Նախորդ ամռանը տրանսպորտի 150 դրամ սակագնի դեմ պայքարող երիտասարդների վերաբերյալ Գալուստ Սահակյանն ասել է. «Երիտասարդությունը թող սեռական փոքրամասնությունների դեմ պայքարի, ոչ թե տրանսպորտի ուղեվարձի թանկացման»:

    Բացի նմանը չունեցող մտքի գոհարներից, Գալուստ Սահակյանը երբեմն նաև անհասկանալի մտքեր է արտահայտում. «Եթե նայում եք Հայաստանի ապագային, որը բոլոր իր ներշնչանքով պատկերվում է հաջող ապագա, այսպես ասեմ, այդ ապագայում, եթե դու կունենաս նորից 500 հազար թոշակառուներ, որոնք կդառնան իրենց թոշակներով հասարակության սոցիալապես մի մաս, որը չի ենթադրում, որ մենք ինչ-որ տեղ կարող ենք ավելի արժեքավոր խնդիրներ լուծած հասարակություն ունենալու պահանջ ներկայացնել հետագայում»:
    Նյութի աղբյուրը ` http://newsbook.am/?30912&l=am/

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  20. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (28.04.2014), Ariadna (29.04.2014), CactuSoul (29.04.2014), Jarre (10.05.2014), Norton (28.04.2014), Smokie (28.04.2014), Աթեիստ (28.04.2014), Ռուֆուս (28.04.2014), Տրիբուն (28.04.2014)

  21. #2427
    Մշտական անդամ Morg-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Տարիք
    33
    Գրառումներ
    299
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Աստված Օբամային, Պուտինին ու Սերժին գցումա կոմայի մեջ: Հոգիները բարձրանում են վերև, որ հրահանգներ ստանան: Օբամայի հոգուն ասումա այ Օբամա ջան, էտ ինչեր ես անում ետ մահմեդականների գլուխը, մի քիչ զիջող եղիր, Պուտինին ասումա, էտ ուկրաինացիք մեղք են, իրանց հանդեպ կարելի ա ավելի մեղմ վարվել հասնումա Սերժին, նայումա երկար ասումա, - Սենց որ մի հատ տվել եմ է...
    Վերջին խմբագրող՝ Morg: 28.04.2014, 16:13:

  22. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (10.05.2014), Lílium (29.04.2014), Smokie (28.04.2014), Tiger29 (28.04.2014)

  23. #2428
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Բոմբ ա

    Իր օրենսդրական բեղուն գործունեությամբ հայտնի ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյան (Շմայս) այսօր ԱԺ արտահերթ նիստի ժամանակ աշխատում էր համակարգչով՝ աշխուժորեն սեղմելով իր դիմաց դրված սարքի ստեղնաշարը: Պատգամավորն այնքան էր տարվել ստեղծագործ աշխատանքով, որ շարունակում էր աշխատանքը նույնիսկ այն ժամանակ, երբ համակարգիչը ծածկած էր: Ի դեպ, Մովսիսյանը անգամ հերթագրվել էր արտահեսրթ նիստին ԱԺ ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի ձեւավորման կարգի փոփոխության վերաբերյալ որոշման նախագծի առնչությամբ ելույթ ունենալու համար, բայց ելույթը հանվեց: - See more at: http://www.ilur.am/news/view/28660.h....w7rvzA5s.dpuf

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  24. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (28.04.2014), Ariadna (29.04.2014), Bruno (28.04.2014), Jarre (10.05.2014), Lílium (29.04.2014), Rammstein (28.04.2014), Sagittarius (28.04.2014), Smokie (03.06.2014), V!k (28.04.2014), Արէա (29.04.2014), Ձայնալար (28.04.2014), Ռուֆուս (28.04.2014), Վազգեն1997 (04.05.2014)

  25. #2429
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,771
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մնում էր մի հատ պոռնո բացեր, սիգարետը կպցներ, մի հատ խորխեր ԱԺ պոլին, վերջում էլ մի հատ տռեր ու սաղ թամամ էր:

  26. #2430
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ուրիշ տեղ դնելս չի գալիս



    Կամ մենք իսկականից գործ ունենք լուրջ հոգեկան հիվանդների հետ, կամ մենք ենք սաղս հոգեկան հիվանդ:

  27. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Bruno (02.05.2014), Ներսես_AM (02.05.2014)

Էջ 162 199-ից ԱռաջինԱռաջին ... 62112152158159160161162163164165166172 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գյումրվա հումոր
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Անեկդոտներ
    Գրառումներ: 14
    Վերջինը: 26.04.2018, 07:55
  2. Սպորտային հումոր
    Հեղինակ՝ Tiger29, բաժին` Սպորտ
    Գրառումներ: 8
    Վերջինը: 29.05.2016, 12:37
  3. Անգլիական հումոր
    Հեղինակ՝ *e}|{uka*, բաժին` Անեկդոտներ
    Գրառումներ: 43
    Վերջինը: 19.04.2016, 20:37
  4. Սև հումոր
    Հեղինակ՝ *e}|{uka*, բաժին` Անեկդոտներ
    Գրառումներ: 122
    Վերջինը: 31.12.2014, 21:43
  5. Գրառումներ: 5
    Վերջինը: 30.12.2007, 02:36

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •