Սենց դեպքերում ինձ միշտ ապուշ հարցեր են հետաքրքրում։ Խոսքի էդ ընթացքում մեկն ուզել ա զուգարան գնալ, էդ պահը ո՞նց են կազմակերպել ։))
Սենց դեպքերում ինձ միշտ ապուշ հարցեր են հետաքրքրում։ Խոսքի էդ ընթացքում մեկն ուզել ա զուգարան գնալ, էդ պահը ո՞նց են կազմակերպել ։))
I may be paranoid but no android!
Նախորդ գրառմանս գաղափարին խփում են...
Unicode-ը խնդրել է ՌԴ Կենտրոնական բանկին ռուբլու նշանի համար չօգտագործել հայկական այբուբենի 36-րդ տառը՝ Ք-ն (U+0554), որն առաջին հայացքից նման է ռուսական արժույթի նշանին: Այդ մասին ասված է կոնսորցիումի հաղորդագրության մեջ, գրում է lenta.ru-ն:
Ռուբլու նոր գրաֆիկական նշանին նվիրված քննարկմանը մասնակցել է նաև Մայքլ Էվերսոնը՝ նոր նշաններ շրջանառության մեջ դնելու բազմաթիվ առաջարկների հեղինակը: Նա նշել է, որ արդեն աշխատում է ռուբլու նոր նշանը Unicode-ում ներառելու ուղղությամբ:
Ռուսաստանի բանկը ռուսական արժույթի գրաֆիկական նշանը պաշտոնապես հաստատել է դեկտեմբերի 11-ին: Կենտրոնական բանկի կայքում քննարկման էր դրվել հինգ տարբերակ, ընտրված նշանի համար ձայն է տվել քվեարկողների 61 տոկոսը:
http://www.tert.am/am/news/2013/12/12/unicode-ruble/
Կորչի Unicode-ը... քեցցե Ք-ն...
Կյանքի իմաստը քեզ կերտելու մեջ չէ , այլ` քեզ գտնելու...
Աթեիստ (13.12.2013)
Էս նոր տարուն Մասիս քաղաքի գերեզմանոցում թաղվածները չեն ձանձրանա.
Աղբյուր՝ ՀրապարակՄասիս քաղաքի գերեզմանոցի տնօրինությունը որոշել է ետ չմնալ աշխարհիկ հաստատություններից և ամանորին համապատասխան զարդարել իր ենթակայության տակ գտնվող «օբյեկտը»՝ տոնական լույսեր ու զարդեր կախելով գերեզմանոցի եղևնիներից:
Ոչինչ, որ հանգուցյալները չեն կարողանա գնահատել այս տոնական շքեղությունները, նրանց հարազատները՝ գուցե գնահատեն: Հուսանք՝ գերեզմանոցի տերերն այնքան չեն կորցնի իրականության զգացումը, որ գոնե կերուխումի երաժշտություն չեն միացնի՝ հանգուցյալներին ուրախացնելու համար:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
դե Լֆիկից ուրիշ բան պետք էլ չէր սպասել
ԱղբյուրԼֆիկն էլ Աֆրիկայից ընձուղտի մսի խմբաքանակ է պատվիրել` կոկորդիլոսներից հետ չմնալու համար
Ժողովուրդ, մի բան ասեմ կքանդվեք, բայց իրականություն ա: Սկզբում ես էլ չէի հավատում, բայց մեռնելու բան եմ իմացել: Ուրեմն էս մեր աշխարհի ամենախելոք Լֆիկը հերթական ապուշությունն ա արել: Ասում են մի այլ կարգի չի մարսել էն փաստը, որ SAS-ը կոկորդիլոսներ ա ներմուծել նոր տարվա համար ու որպեսզի հանկարծ հետ չմնա մրցակցից, ինքն էլ իրա նոու-հաուն ա որոշել անել ու Աֆրիկայից հրատապ ռեժիմով ընձուղտի մսի մեծ խմբաքանակ ա ներմուծել Հայաստան: Սիթիից իմացա, որ վաղը չէ մյուս օրը սուպերմարկետում վաճառքի կհանվեն նաև ընձուղտի մարմնի տարբեր մասերը տապակած վիճակում:
Օղբաթ են էս մեր օլիգարխները, մեկը մի բառադիություն ա անում, մյուսը շտապում ա էլ ավելի մեծ բառադիություն անի: Սպասենք տեսնենք էլ ինչ էկզոտիկ կենդանիների կբերեն մինչև նոր տարի: Քո հերթն ա Մասկվիչա սուպերմարկետ))
մարդ մի քիչ փող ունենար փղի միս բերեր էս Նոր Տարվա շեմին, հաստատ ծախվող էր![]()
Վերջին խմբագրող՝ V!k: 23.12.2013, 17:26:
. . . DREAM ABOUT TOMORROW
BUT LIVE FOR TODAY . . .
Narine AbgaryanՀարգելի լրագոր եթե ցանկանում եք սենսացիա տարածել, ապա փորձեք գտնել սենսացիոն իրականությունը, ստահոտ լութեր տարածելով ընթերցող, չեք շահի: Եղելությունը ներկայացնելիս գրեք իրականությունը. այն է՝ եղևնիները, որոնք զարդարված են գտնվում են եկեղեցու դիմաց,որի մասին դուք ընդհանրապես չեք նշել, իսկ գերեզմանւց գտնվում է փոքր ինչ հեռու, իսկ ձեր արված <<հմուտ>> լուսանկարից անգամ չի էլ երևում թե եղևնիները, որտեղ են գտնվում: Եվ ընդհանրապես ինձ թվում մեր հարազատների հավերժական կացարանը բարեկարգ պահելը չէ, որ անարգում է նջեցյալների հիշատակը, այլ տարին մի քանի անգամ մենակ մեռելոցներին, որպես ստիպողական պարտականություն նրանց շիրիմին այցելելը:
Իդեպ հայտնեմ նաև, որ ըուրաքանչյուր տաղավար տոնին այդ նույն գերեզմանոցին հարակից եկեղեցու բակում մատուցվում է սիրո ճաշ: Մենք մեր հարազատներին անմասն չենք թողնում մեր ավետիսներից և ձեզ էլ, երկրային կյանքի ժամանակավոր բնակիչ, մեծահոգաբար հրավիրում ենք, որպեսզի փարատես նջեցյալների նկադմամբ ունեցաց թյուր կարծիքդ:
Հոգաչափ շնորհակալ եմ քննարկման մասնակիցներից և իրականությունն արծարծողներից:
keyboard (23.12.2013)
Եկեղեցու հայաթում գերեզմա՞ն էլ կա...պարզ երևում ա, որ ճաղերից ներս են ծառերը ու ծառերից մի քիչ հեռու գերեզման կա:
.....
Լավ արդեն տեսա ամբողջական նկարը, եկեղեցին էլ ա գերեզմանոցի տարածքում
էս կոմենտն էլ վերջն էր՝
Гехецик србатехи ур амахмбвум ен Масис кахакичишт кристонянер ев матах серндин уххордум депи чишт аватк,депи чишт крон...
Վերջին խմբագրող՝ Վահե-91: 23.12.2013, 18:05:
Տրիբուն (23.12.2013)
այ էս արդեն "լուրջ" պատժամիջոց ա ռուսների համար![]()
ԱղբյուրՈւկրաինուհիները «ռուս տղամարդկանց հետ սեքսից հրաժարվելու» ակցիա են նախաձեռնել
Ուկրաինայում Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ինքնատիպ տարբերակ են մտածել: Մի խումբ ուկրաինացի աղջիկներ ակցիա են նախաձեռնել՝ բոլոր ցանկացողներին առաջարկելով հրաժարվել ռուս տղամարդկանց հետ սեքսից:
Ակցիան մեկնարկել է Facebook սոցիալական ցանցի էջերում: Աղջիկները նույնիսկ շապիկ են թողարկել՝ հեշտոց խորհրդանշող իրար միացած ձեռքի ափերի տեսքով «ֆիրմային» լոգոտիպով: Նրանք նաեւ լուսանկարվել են այդ շապիկներով:
«Հայրենասիրական շապիկներով լուսանկարված մեր բոլոր հերոսուհիներն իրենց հոգեհարազատ ինչ-որ բան են նկատի ունեցել. ռուսին մի տուր Ղրիմը, ռուսին թույլ մի տուր գրավել քո հողը, ռուսին թույլ մի տուր հաղթել»,- պատմում են կազմակերպիչները:
«Որքան էլ ծիծաղելի է, առաջին հերթին սեքսի մասին չէ, որ մտածել ենք»,- ասվում է ակտիվիստների հաղորդագրությունում:
Աղջիկները պարզաբանել են, որ որոշել են օգտագործել դեռեւս հին հունական գրող Արիստոֆանեսի «Լիսիստրատե» կատակերգությունում նկարագրված հայտնի «կանացի» ռազմավարությունը, երբ կանայք միավորվել ու դադարել են քնել տղամարդկանց հետ, որպեսզի վերջինները դադարեցնեն անիմաստ պատերազմները:
. . . DREAM ABOUT TOMORROW
BUT LIVE FOR TODAY . . .
Մի տեսակ հավատս չի գալիս, ախր մարդ կա շաբաթ օրն էլ ա դասի, թե էդ լրացումը ո՞նց ա լինելու:
![]()
Why is the truth always being raped?...because its naked and beautiful.
John (30.03.2014)
էս ինչ լավ նորություն էր ՃՃՃ Աշոտյանից խեր էլ կա փաստորեն
Նորությունը կարդացի՝ ուրախացա, ասի․
-Ջաաաաան, վաղը դասի չեմ․․․
էն էլ հետո հիշեցի, որ ուսանող չեմ։ -_-
Պոռնիկ, բոշա հայ ժողովուրդ։ Ու սրանք էլ են հայ կոչվու՞մ։Թողնես մենակ ազգային արժեքներից խոսեն: Յախք
![]()
![]()
I may be paranoid but no android!
John (21.04.2014)
Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)
Էջանիշներ