Բյուրին տեսա հիշեցի))) մոտ 1-2 ամիս առաջ Ալեք Մանուկյան - Սայաթ-Նովա խաչմերուկի մոտով քայլում էի ընկերներիցս մեկի հետ, սիգարետը բերանս, հեռախոսը ականջիս, ու նայում եմ, մեկը անցնում ա փողոցը, էն ցուրտ, տհաճ օրերն էին, մենակ աչքերն ա երևում՝ շարֆը փաթաթած է դեմքին: Սենց նայում եմ՝ ծանոթ ա, ծանոթ չի, ծանոթ ա, ծանոթ չի, Բյուրն ա, Բյուրը չի, Բյուրն ա Բյուրը չի, վերջը էնքան ձգձեցի էդ պահը, մինչև մոտեցավ, տեսա Բյուրն է, բարևեցի ու ինձ նենց լավ զգացի, որ մինչև բարևելը արդեն տեղն էի բերել ու «Բարևի» փոխարեն ասեցի «Բարև Բյուր ջան»![]()
Էջանիշներ