Ռուֆուս-ի խոսքերից
Բացի Բյուրի ասածներից նաև ավելացնեմ:
Հարցազրույցի հիմնական իմաստն էն ա, որ քո մասին ռեզյումեիցդ բացի ուրիշ ոչ մի բան չիմացող անծանոթ մարդը ընդհանուր գաղափար կազմի, թե ով ես դու ու ինչ ես ուզում: Իմ հարցազրույցներում գրեթե միշտ առաջին հարցը եղել է. «Համառոտ պատմիր քո մասին»: Հարցազրույցին պատրաստվելիս ինքդ քեզ էս հարցը տուր ու տես, թե ինչ ձևով ես պատասխանելու, մի հատ սիրուն պատմություն գծագրի, կապակցված, հերթականությամբ, որտեղ հատուկ շեշտիր քո կրթության ու կարիերայումդ ունեցած հաջողությունները, ամեն կարևոր կետ, որն ուզում ես, որ իրենք անպայման տեղյակ լինեն դրանից: Մի թեթև ճոխացնելը սովորաբար չի խանգարում, բայց ոչ մի դեպքում սուտ բաներ հանկարծ չասես, եթե հետո պարզեն, որ ինչ-որ մի բանում սուտ ես խոսել, ինչքան էլ չնչին սուտ լինի, էդ քո շանսերի վրա բացասական ազդեցություն կունենա: Եթե կյանքում անհաջողություններ կամ դեպքեր են եղել, որոնք որ չես ուզում, որ իրենք իմանան, պարզապես մի պատմիր (ասենք թե քեզ գործից հանել են քո մեղքով), բայց եթե էնպիսի հարցեր տան, որոնց ստիպված ես պատասխանել, փորձիր ավելի դրական լույսի տակ ներկայացնել, կամ անհաջողությունդ էնպես ներկայացրու, որ դա քո համար կյանքի դաս է եղել ու դրանից հետևություններ ես արել:
Մի շատ կարևոր բան, որը շատերը չեն անում, բայց քո շանսերը էականորեն կբարձրացնի, հարցազրույց վարողին շնորհակալական նամակ ուղարկելն է: Հարցազրույցի սկզբում իմացիր թե ինչ է հարցազրուցավարի անունը ու մոտդ գրի, եթե անունը չհասկանաս, կամ չհիշես, ոչինչ: Հարզացրույցից հետո նույն օրվա մեջ, կամ ամենաուշը հաջորդ օրը նամակ ուղարկիր, շնորհակալություն հայտնելով հարցազրույցի համար, for your valuable time and consideration bla-bla-bla ու նամակի մեջ շատ հակիրճ summarize արա էն հիմնական կետերը, որոնց մասին խոսել եք: Նամակը երկար չգրես, կարճ ու համառոտ, սրանով իրենց մոտ շատ լավ տպավորություն կթողնես, որ լուրջ ես տրամադրված:
Էջանիշներ