Փաստորեն առանց տպագրված աշխատանքի, դիմելն անիմա՞ստ ա: Բայց, լավ ենթադրենք գործը սկսում եմ, էդ դեպքում`
1.Ու՞մ գտնեմ, որպես "գիտության" մարդ:
2.Կոնկրետ ի՞նչ նյութ պետք ա տպագրվի:
3.Եվ մոտավորապես, ինչքա՞ն ժամանակա պահանջում էս պրոցեսը:
Փաստորեն առանց տպագրված աշխատանքի, դիմելն անիմա՞ստ ա: Բայց, լավ ենթադրենք գործը սկսում եմ, էդ դեպքում`
1.Ու՞մ գտնեմ, որպես "գիտության" մարդ:
2.Կոնկրետ ի՞նչ նյութ պետք ա տպագրվի:
3.Եվ մոտավորապես, ինչքա՞ն ժամանակա պահանջում էս պրոցեսը:
Անիմաստ չի, բայց մեեեեեծ մինուս ա: Համ ընդունվելու շանսերն են փոքրանում, համ էլ ընդունվելուց հետո սովորելն ա դժվարանում (եթե ընդհանրապես տեղյակ չես գիտությունն ինչ ա, թե չէ կարող ա տեղյակ ես, բայց չես հասցրել տպագրվել):
1. Ես ի՞նչ իմանամ ում գտնես: Քո ոլորտից դու ավելի տեղյակ ես:
2. Գիտական աշխատանք
3. Շատ տարբեր: Նայած ինչ աշխատանք ա, նայած քանի հոգով եք անում, նայած ինչ ինտենսիվությամբ: Օրինակ ես մի աշխատանք ունեմ, որի առաջին պահից մինչև տպագրվելու պահը մեկուկես տարի անցավ, բայց հինգ հոգանոց թիմ էր դրա վրա աշխատում, ամեն մեկը հստակ գիտեր ինչ պիտի անի:
shatboyov (23.10.2011)
Բայց էդ գիտական աշխատանքը ասպիրանտուրա ընդունվողների համար չի, թե մագիստրատուրայի համար էլ ա պետք: Եթե հա, կասե՞ս
1.Քո գիտական աշխատանքի վերնագիրը,
2.Ովքե՞ր են մասնակցել էդ գործի իրականցման համար:
3.Ու ո՞ր ամսագրումա լույս տեսել:
4.Կարա՞ իմ դիպլոմային աշխատանքը, գիտական աշխատանք համարվի:
Դե Հայաստանում ա, որ գիտությունն ասպիրանտուրայից ա սկսվում: Ամբողջ աշխարհում մարդիկ բակալավրիատից սկսած գիտություն են անում, ու մագիստրատուրա ընդունվելիս մեծ առավելություն ա տպագրված աշխատանք ունենալը:
Էս ա իմ աշխատանքը: Տեքստը ես չեմ գրել, հետազոտությունների մի մասն եմ արել: Ամեն դեպքում, մասնակցել եմ: Էս հղումն էլ որ տվել եմ, ամբողջական տեքստը չի, մենակ աբստրակտն ա:
Դիպլոմայինը կարա, եթե տպագրել ես: Եթե չես տպագրել, մի քիչ դժվար քեզ կհավատան:
shatboyov (24.10.2011)
Ներկա պահին իմ դիպլոմային աշխատանքը պատրաստ ա, հնարավո՞րա, որ մի 2 ամսում հասցնեմ ինչ-որ ամսագրում տպագրել:
Մասամբ կարդացի վեևի գրառումները ու իմ հարցին ամփոփիչ պատասխան որպես էտպիսին չգտա: Ինձ հետաքրքրում է մեր մոտ բակալավրիատը ավարտելուց հետո արտասահմանում մագիստրատուրա սովորելու պայմանները ըստ կարևորության:ԼԵզվի իմացություն, լավ գնահատականներ, շատ ու կարևոր գիտական աշխատանքներ ...: Ինձ հետաքրքրում ա սրանց ըստ կարևորությամբ դասավորվածությունը: ԿԱնխավ շնորհակալություն: (մասնագիտությունս՝ ֆիզիկա, միգուցե դա ինչ որ նշանակություն ունենա)
Բանն այն է, որ երբ միջատը քայլում է գնդի վրայով չի նկատում, որ հետագիծը կորանում է... ինձ բախտ վիճակվեց նկատել այդ:
Չգիտեմ: Եթե հայկական ամսագիր ա, փողին մուննաթ, բայց դրսի համար էղած-չեղած մի հաշիվ ա: Համենայնդեպս, դա ընդամենը մի պարամետր ա ու հանուն դրա չարժե պատեպատ խփվել: Ավելի լավ ա սկզբից հասկացիր, թե որտեղ ես ուզում դիմել, նայիր պահանջները, հետո մտածիր դրանք բավարարելու մասին:
Պոզիտրոն ջան, էդ ամենը կախված ա համալսարանից ու կոնկրետ ծրագրից: Եթե ինչ-որ փաստաթուղթ ուզում են, հաստատ հենց էնպես չեն ուզում, ու սովորաբար հավասար կարևորության են լինում: Կոպիտ ասած, ընդհանուր երևակայական մի 100 միավոր ա, որից, ասենք, 30-ը գնահատականներն են, 30-ը մոտիվացիան, 30-ը բնութագրերը և այլն: Ու երբեք չես կարող ասել, թե տվյալ համալսարանն ինչին ա կարևորություն տալիս: Ինչ վերաբերում ա լեզվին, դա մենակ պլյուս-մինուսի հաշիվ ա: Եթե իրանց պահանջը, ասենք, TOEFL-ը 90 ա, դու 115 էլ ներկայացնես, բայց մյուս ոլորտներն էն չլինեն, չես ընդունվի:
Մի բան հստակ գիտեմ. այն համալսարանը, որտեղ հիմա սովորում եմ, գիտական աշխատանքին կարևորություն չի տալիս, որովհետև ուղղակի ինֆորմացիա չեն ուզել դրա մասին, բայց շատ լեզուների իմացությունը կարևորել է, որովհետև դիմումի ձևը լրացնելու մեջ առանձին հատված կար լեզուների իմացության մասին, ընդ որում` բավական մանրամասն:
StrangeLittleGirl ջան շատ մերսի, դու facebook-ում կա՞ս![]()
Կասե՞ս կոորդինատներդ, ուղղակի քեզ տեսնելու համար
Ժողովուրդ ջան այս թեմայում կա՞ որևէ մեկը, ով սովորել է կամ սովորում, է կամ ունի ծանոթներ, ովքեր սովորում են Շվեյցարիայում: Եթե կան այդպիսի մարդիկ խնդրում եք արձագանքեք...
Արտիստը նայեք, հավես ֆիլմ ա
ժող ջան երևի խաբար եք լույսի համալսարանների կրճատումներից:Նենց համալսարաններ են թողել որ խոշոր հաշվով հնարավոր չի ընդունվել:Հիմա ինչպե՞ս կարող եմ ստանալ տարեկետում արտասահմանում սովորելու համար: ինչ տարբերակներ կան: Մասնավորապես daad-ը տարեկետում տարեկետում տալի՞ս ա:
Բանն այն է, որ երբ միջատը քայլում է գնդի վրայով չի նկատում, որ հետագիծը կորանում է... ինձ բախտ վիճակվեց նկատել այդ:
shatboyov (03.12.2011)
Պոզիտրոն ջան բա ես ինչ ասեմ, էս մի 4 ամիսա չարչարվում եմ ու մեկ էլ սենց բանեմ լսում,
Պոզիտրոն (03.12.2011)
Սկսեք ՀՀԶՈՒ-ում ծառայելուց՝ էդ ահավոր հեշտացնում ա հետագա գործը և ազատում բազմաթիվ պրոբլեմներից![]()
shatboyov (04.12.2011), StrangeLittleGirl (04.12.2011)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ