Իհարկե ամեն ժողովուրդ արժանի է իր կառավարությանը, ոնց որ մենք, Չամիչ ջան, չնայած դու սա լրիվ ուրիշ ձև կհասկանաս՝ քո հայացքներից ելնելով։
Բյուր, ծայրահեղ ազգայնականությունն առաջանում է հիմնականում էն դեպքում, երբ ազգայինի նկատմամբ ճնշումներ կան։ Ես չգիտեմ՝ ինչքանով են իրականում ընդդիմադիր ազգայնականները ծայրահեղ, բայց եթե էդ հողի վրա խնդիրներ չլինեին, մասնավորապես՝ ռուսականության ինչ-ինչ գերիշխանություններ, ապա դժվար ծայրահեղ ազգայնականներն ակտիվանային ու էդքան էլ համակիրներ հավաքեին։
Ես երեկ մի հարցազրույց էի լսում էդ ազգայնականներից, տենց սարսափելի չէր
Հեղափոխությունները երևի թե միշտ են վատ վերջանում, բայց ոնց որ ՖԲ-ում էի գրել, եթե հեղափոխություն է լինում (անկախ նրանից, թե ով է հրահրում), ապա դրա համար հիմք կա։ Իսկ մեր հարգարժան Յանուկովիչն իր քայլերով հասցրեց նրան, որ էսօր Ուկրաինայում սենց վիճակ լինի։
Պահանջների վերաձևակերպումը երկարատև ցույցերի օրինաչափությունն է։ Ինչքան երկար է մտածելու ժամանակ լինում, էնքան ավելանում ու խստանում են պահանջները. սկզբում քաղաքականության փոփոխություն էին ուզում, հետո՝ իրենց կողմից չընդունված քաղաքականությունը վարողների հրաժարականը. ես ստեղ որևէ տարօրինակ բան չեմ տեսնում։Ինչու՞ ԵՄ ասոցացումը դարձավ Յանուկովիչի հրաժարական: Ինչու՞ Յանուկովիչի զիջումները չեն ընդունում:
Հիմա արդեն ի՞նչ իմաստ ունի ընդունել Յանուկովիչի զիջումները։ Իրավիճակն էնքան է առաջ գնացել, որ ոնց որ Յանուկովիչն է վախենում իր կաշվի և հրաժարականի դեպքում իրեն սպասվող ճակատագրի համար, նույնն էլ երևի ընդդիմության հետ է կատարվում։ Ցուցարարներն ի՞նչ երաշխիք ունեն, որ քչով բավարարվելու ու ցրվելու դեպքում իրենց հետագա անվտանգությունն ապահովված է։
Էջանիշներ