Էս նույնասեռականների թեման հազար անունով բացվել ու փակվել է Ակումբում, էլ բան չի մնացել, որ սրա մասին ասած ու լսած չլինենք, թարգեք էլի:
Էս նույնասեռականների թեման հազար անունով բացվել ու փակվել է Ակումբում, էլ բան չի մնացել, որ սրա մասին ասած ու լսած չլինենք, թարգեք էլի:
Լեո (17.01.2014)
Այվ, մի քանիսի հետ խոսելուց եմ բացել, ինքնագլուխ քայլ չէր, ուղղակի էս հարցը միշտ ինձ համար երկրորդ պլանի էր, մինչև չեկավ էն պահը, որ ինձ շատ մոտ մարդկանց սկսեց առնչվել![]()
Դե լավ, Ալֆ ջան, արի քննարկենք:
Կարող է տարօրինակ բան ասեմ, բայց ես էդքան էլ վատ չեմ նայում քո բերած դեպքին: Ինձ համար կյանքը հստակ սև ու սպիտակ չի: Որ եթե էսպիսին է, ուրեմն էսպես պիտի վարվի, որ ճիշտ լինի, մնացած տարբերակները սխալ են: Կյանքը հեչ միագիծ չի, ոչ էլ մարդն է միագիծ: Հնարավոր է, որ էդ միությունից երկուսն էլ շահեն, չգիտես ոնց կլինի: Ամուսնությունը անպայման չի, որ գիժ սիրահարվածություն ու անզուսպ կիրք լինի, ավելին, դա ավելի հաճախ լրիվ ուրիշ բաների վրա է կառուցված լինում:
boooooooom (17.01.2014), Jarre (17.01.2014), keyboard (17.01.2014), VisTolog (17.01.2014), Աթեիստ (17.01.2014)
Այվ, այսինքն, եթե նման ամուսնություններ են լինում, որտեղ կողմերից մեկը կարող է մինչև իսկ զզվանք զգալ զուգընկերոջ հետ մերձեցումից, էդ լրիվ նորմա՞լ ա ու երկուսն էլ երջանիկ կլինե՞ն: Իմ օրինակում ինքը կգնա ՌԴ 99 տոկոս հավանականությամբ, կինը կմնա էստեղ, էդպես կապրեն, բայց էդ որքանով ա նորմալ, չեմ իմանում...![]()
Jarre (17.01.2014)
Այվի ջան, դու կարծես մի փոքր չես մտնում իրավիճակի մեջ: Ես սենց դեպքերում պատկերացնում եմ, որ ասենք ես ծնվել եմ մեծամասնությամբ հոմոներից կազմված ինչ-որ ֆանտաստիկ հասարակությունում, որտեղ բազմացումը տեղի ա ունենում նույն սեռի միջև, իսկ հետերո լինելը «անորմալ» ա: Ու հիմա ես ստիպված եմ տղու հետ ամուսնանալ ու իրա հետ բազմանալ՝ մեկումեջ ամուսնական պարտք կատարեմ: Որ խորանում ես, ոռի ա![]()
Ես ընդհանրապես դեմ եմ ծնողների կամ այլ բարեկամների պարտադրմամբ բոլոր ամուսնություններին՝ ամուսնացողները լինեն հոմո, թե հետերո, ոնց որ թե արդեն 21-րդ դարն է, 19-րդ դարը վաղու՜ց հետևում ենք թողել:
I may be paranoid but no android!
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ