Ժող, երբ անձնական դեպքեր եք բերում, քննարկման հնարավորությունը դնում եք փակուղու մեջ, որովհետև բնականաբար ամենքս էլ մեր անձնական ունեցած օրինակներով ենք քննարկում, օդից ոչ մեկս էլ չի խոսում, բայց երբ, օրինակ, Քիբորդը իր ասածը կոնկրետ իր օրինակով ա հիմնավորում, ես՝ քննարկման հակառակ կողմը, արդեն չեմ կարողանում լիարժեք ներկայացնել իմ տեսակետը՝ զգուշանալով նեղացնել մի մարդու, ումից միայն դրական վերաբերմունք եմ ստացել էս ֆորումում: Ամեն դեպքում, իմ կարծիքն էլ, վերաբերմունքն էլ երևույթի հանդեպ օդից չի, իմ ունեցած փորձից ա: Բայց ամեն դեպքում հիմա եթե ես էլ իմ օրինակը պատմեմ, իմ կողմից արդեն շատ տգեղ կլինի: Մի խոսքով, նաև հաջորդ քննարկումների համար եմ ասում, չե՞ք կարծում, որ անձնական օրինակներ բերելը քննարկումը փակուղի են մտցնում:
Էջանիշներ